Գլխավոր տեղեկություն
Номер
հն-0674-1
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.07.1992-12.01.1999)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳԽՏ 1992/14(1018)
Принят
ՀՀ Գերագույն խորհուրդ
Дата принятия
25.07.1992
Подписан
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Дата подписания
25.07.1992
Дата вступления в силу
25.07.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.01.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության դատական համակարգում զինվորական դատարան ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:

2. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությանը` մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության զինվորական դատարանի և Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի կանոնադրությունները:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահի ներկայացմամբ լուծել Հայաստանի Հանրապետության զինվորական դատարանի և Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի ֆինանսավորման և նյութատեխնիկական ապահովման հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


25 հուլիսի 1992 թվականի,
քաղ. Երևան
հն-0674-1