Գլխավոր տեղեկություն
Номер
N 1-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (06.02.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.02.03-2025.02.16 Պաշտոնական հրապարակման օրը 05.02.2025
Принят
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Дата принятия
04.02.2025
Подписан
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Дата подписания
04.02.2025
Дата вступления в силу
06.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ

 

«04» 02 2025 թ.

N 1-Ն

 

Ե Ր Ե Վ Ա Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 2-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 8-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1․ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2015 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման և տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրման կանոնակարգը սահմանելու մասին» N 2-Ն հրամանի N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները․

1) 1-ին կետը «համաձայն» բառից առաջ լրացնել «, ԵՏՀ Կոլեգիայի 2012 թվականի մայիսի 16-ի «Ապրանքների միասնական ցանկում ընդգրկված առանձին այն ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցման համար եզրակացության (թույլատրագրի) միասնական ձևի, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ, և այդ ձևը լրացնելու մեթոդական ցուցումների մասին» N 45 որոշման և ԵՏՀ խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի «Այն ապրանքների միասնական ցանկում ներառված ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կանոնները հաստատելու մասին, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ» N 125 որոշման» բառերով,

2) 2-րդ կետում «Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին արձանագրությունում (2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի հավելված N 7) նշված տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված և ապրանքների միասնական ցանկի (այսուհետ՝ միասնական ցանկ) 2․17 բաժնում ընդգրկված» բառերը փոխարինել «ԵՏՀ Կոլեգիայի 21․04․2015թ․ N 30 որոշման N 2 հավելվածով հաստատված ապրանքների ցանկի (այսուհետ՝ Միասնական ցանկ) 2․17 բաժնում ընդգրկված՝ տեղեկատվությունը գաղտնի ստանալու համար նախատեսված» բառերով,

3) 5-րդ կետում «ԵՏՀ Կոլեգիայի 16․05․2012թ․ N 199 որոշմամբ հաստատված առանձին տեսակի ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիայի տրման համար հայտի ձևակերպման և նման լիցենզիայի ձևակերպման մասին Կանոնակարգին» բառերը փոխարինել «ԵՏՀ խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 125 որոշմամբ հաստատված կանոններին», իսկ «06․11․2014թ․ N 45» բառերը՝ «2012 թվականի մայիսի 16-ի N 45» բառերով,

4) 7-11-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«7. Հատուկ տեխնիկական միջոցների՝ «արտահանում» կամ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է մաքսային մարմին լիցենզիա ներկայացնելու դեպքում:

8. Հատուկ տեխնիկական միջոցների՝ «մաքսային տարածքում վերամշակում», «մաքսային տարածքից դուրս վերամշակում», «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)», «ժամանակավոր արտահանում», «ազատ մաքսային գոտի», «ազատ պահեստ», «ներքին սպառման համար վերամշակում», «վերաարտահանում», «վերաներմուծում» մաքսային ընթացակարգերով ձևակերպումն իրականացվում է մաքսային մարմին եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) ներկայացնելու դեպքում: Հատուկ տեխնիկական միջոցների՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» կամ «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգերի գործողությունն ավարտելու նպատակով «վերաարտահանում» և «վերաներմուծում» մաքսային ընթացակարգերով ձևակերպումն իրականացվում է «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» կամ «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգերով հատուկ տեխնիկական միջոցների ձևակերպման համար ներկայացված եզրակացության (թույլատրման փաստաթղթի) առկայության դեպքում։

9. ԵՏՄ մաքսային տարածք ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև ԵՏՄ մաքսային տարածքից մեկնման վայրի մաքսային մարմին փոխադրման նպատակով հատուկ տեխնիկական միջոցների՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է առանց լիցենզիա և (կամ) եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) ներկայացնելու:

10. Հատուկ տեխնիկական միջոցների՝ ԵՏՄ մաքսային տարածք ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև ներքին մաքսային մարմին փոխադրելու համար «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ներքին մաքսային մարմնից մինչև ԵՏՄ մաքսային տարածքից մեկնման վայրի մաքսային մարմին փոխադրելու համար «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպումը, ինչպես նաև հատուկ տեխնիկական միջոցների՝ «մաքսային պահեստ» և «ոչնչացում» մաքսային ընթացակարգերով ձևակերպումն իրականացվում են հատուկ տեխնիկական միջոցներն այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպելու համար ներկայացված լիցենզիայի կամ եզրակացության (թույլատրման փաստաթղթի) առկայության դեպքում։

11. Հատուկ տեխնիկական միջոցների՝ «անմաքս առևտուր» և «հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգերով ձևակերպումը չի թույլատրվում:»։

5) 12-րդ կետի 1-ին ենթակետում «ԵՏՀ Կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի N 199 որոշմամբ հաստատված Հրահանգին» բառերը փոխարինել «ԵՏՀ խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 125 որոշմամբ հաստատված կանոններին» բառերով,

6) 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14․1-14․3-րդ կետերով․

«14․1․ Այն դեպքում, երբ որպես իրավաբանական անձ գրանցված հայտատուի հիմնադիր փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ (իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձևի, անվանման, իրավաբանական հասցեի, գտնվելու վայրի հասցեի փոփոխություն) կամ փոփոխվել են որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ հանդիսացող հայտատուի անձը հաստատող փաստաթղթի մասին տեղեկությունները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել), հայտատուն պարտավոր է տրված լիցենզիայի գործողության դադարեցման և նոր լիցենզիայի ձևակերպման մասին դիմում ներկայացնել՝ կցելով նշված փոփոխությունները հաստատող տեղեկությունները և նոր լիցենզիա ստանալու համար սույն Կանոնակարգով նախատեսված փաստաթղթերը։

14․2․ Լիցենզիայի գործողությունը դադարեցվում, կասեցվում և վերականգնվում է ԵՏՀ խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 125 որոշմամբ հաստատված կանոնների 19-րդ և 20-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ նույն կանոնների N 2 հավելվածով սահմանված կարգով։

14․3․ Մաքսային մարմինը ԵՏՀ խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 125 որոշմամբ հաստատված կանոնների 24-րդ կետին համապատասխան՝ եռամսյա պարբերականությամբ, էլեկտրոնային կրիչով ԱԱԾ է ներկայացնում լիցենզիաների կատարման մասին տեղեկատվությունը՝ նշելով լիցենզիա ստացած իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հարկ վճարողի հաշվառման համարը, լիցենզիայի մեջ նշված ապրանքի անվանումը, լիցենզիայի համարը, տրման օրը, ամիսը և տարին, լիցենզիայով նախատեսված և փաստացի ներմուծված կամ արտահանված ապրանքների քանակը և լիցենզիայի կարգավիճակը։»։

2․ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2015 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման, ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների և իրենց կազմում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող ապրանքների բնութագրերի ծանուցման կանոնակարգերը սահմանելու և ՀՀ ԱԱԾ տնօրենի 2015 թվականի մարտի 11-ի N 3-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 8-Ն հրամանի N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները․

1) 1-ին կետը «համաձայն» բառից առաջ լրացնել «, ԵՏՀ Կոլեգիայի 2012 թվականի մայիսի 16-ի «Ապրանքների միասնական ցանկում ընդգրկված առանձին այն ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցման համար եզրակացության (թույլատրագրի) միասնական ձևի, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ, և այդ ձևը լրացնելու մեթոդական ցուցումների մասին» N 45 որոշման և ԵՏՀ խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի «Այն ապրանքների միասնական ցանկում ներառված ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կանոնները հաստատելու մասին, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ» N 125 որոշման» բառերով,

2) 2-րդ կետում «ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների կամ իրենց կազմում ապրանքների սույն հրամանի հավելված N 2 (Միասնական ցանկի 2․19 բաժին)» բառերը փոխարինել «ԵՏՀ Կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշման N 2 հավելվածով հաստատված ապրանքների ցանկի (այսուհետ՝ Միասնական ցանկ) 2․19 բաժնում» բառերով, «պարունակող» բառից առաջ լրացնել «(այսուհետ՝ Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ)» բառերով, «ընկերակցության» բառը փոխարինել «միության (այսուհետ՝ ԵՏՄ)» բառերով, «Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ)» բառերը փոխարինել «ԵՏՄ» բառով, իսկ «(այսուհետ՝ ծածկագրային միջոցներ)» բառերը հանել,

3) 3-րդ կետի 1-ին ենթակետում «Ծանուցումների միասնական ռեեստր» բառերը փոխարինել «Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների և ապրանքների ու դրանց մասերի ծանուցումների միասնական ռեեստր» (այսուհետ՝ Ծանուցումների միասնական ռեեստր)» բառերով,

4) 5-րդ կետից «ԵՏՀ Կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշմամբ հաստատված» բառերը հանել,

5) 7-10-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«7. Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցները «ներքին սպառման համար բացթողում» և «արտահանում» մաքսային ընթացակարգերով ձևակերպելն իրականացվում է մաքսային մարմին լիցենզիա կամ ծանուցման վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու դեպքում։ Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցները «ներքին սպառման համար բացթողում» և «արտահանում» մաքսային ընթացակարգերով ձևակերպելը՝ սեփական կարիքների բավարարման նպատակով, առանց դրանց տարածման ու ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) ոլորտում երրորդ անձանց ծառայություններ մատուցելու իրավունքի, իրականացվում է մաքսային մարմին եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) կամ ծանուցման վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու դեպքում։ Բջջային կապի օպերատորների կողմից սիմ-քարտերի փորձանմուշները, միջազգային փոխանակման նպատակով 20 հատից ոչ ավելի թվով «ներքին սպառման համար բացթողում» և «արտահանում» մաքսային ընթացակարգերով ձևակերպելու դեպքում լիցենզիա, եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) կամ ծանուցման վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել չի պահանջվում։

8. Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցները «վերամշակում՝ մաքսային տարածքում», «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս», «վերամշակում՝ ներքին սպառման համար», «ժամանակավոր ներմուծում (ընդունում)», «ժամանակավոր արտահանում», «ազատ մաքսային գոտի» և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպելն իրականացվում է մաքսային մարմին եզրակացություն (թույլատրման փաստաթղթի) կամ ծանուցման վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու դեպքում։ Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցները համապատասխանաբար «ժամանակավոր ներմուծում (ընդունում)» կամ «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգերի գործողության եզրափակման դեպքում «վերաարտահանում» կամ «վերաներմուծում» մաքսային ընթացակարգերով ձևակերպելն իրականացվում է այն եզրակացության (թույլատրման փաստաթղթի) առկայության դեպքում, որի հիման վրա այդ ապրանքները ձևակերպվել էին «ժամանակավոր ներմուծում (ընդունում)» կամ «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգերով, կամ ծանուցման վերաբերյալ տեղեկությունների առկայության դեպքում։ Այլ դեպքերում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցները «վերաներմուծում» կամ «վերաարտահանում» մաքսային ընթացակարգերով ձևակերպելն իրականացվում է մաքսային մարմին եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) կամ ծանուցման վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու դեպքում։

9. Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցները ժամանման վայրում մաքսային մարմնից ԵՏՄ մաքսային տարածք՝ մինչև ներքին մաքսային մարմին փոխադրման, ինչպես նաև ներքին մաքսային մարմնից մինչև ԵՏՄ մաքսային տարածքից մեկնման վայրի մաքսային մարմին փոխադրման նպատակով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև «մաքսային պահեստ» ու «հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգերով ձևակերպելն իրականացվում է այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպելու համար ներկայացված լիցենզիայի կամ եզրակացության (թույլատրման փաստաթղթի) կամ ծանուցումների վերաբերյալ տեղեկությունների առկայության դեպքում։ Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցները ժամանման վայրում մաքսային մարմնից ԵՏՄ մաքսային տարածք՝ մինչև ԵՏՄ մաքսային տարածքից մեկնման վայրի մաքսային մարմին փոխադրման նպատակով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև «ոչնչացում» մաքսային ընթացակարգերով ձևակերպելն իրականացվում է մաքսային մարմին լիցենզիա, եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) կամ ծանուցումների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու դեպքում։

10. Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցները «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպելն իրականացվում է մաքսային մարմին ծանուցումների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու դեպքում։»։

6) 11-րդ կետի 1-ին ենթակետում «ԵՏՀ Կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի N 199 որոշմամբ հաստատված Հրահանգին» բառերը փոխարինել «ԵՏՀ խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 125 որոշմամբ հաստատված կանոններին» բառերով,

7) 14-րդ կետի 4-րդ ենթակետը «ծածկագրային» բառից հետո լրացնել «(կրիպտոգրաֆիկական)» բառով,

8) 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14․1-14․3-րդ կետերով․

«14․1․ Այն դեպքում, երբ որպես իրավաբանական անձ գրանցված Հայտատուի հիմնադիր փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ (իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձևի, անվանման, իրավաբանական հասցեի, գտնվելու վայրի հասցեի փոփոխություն) կամ փոփոխվել են որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ հանդիսացող Հայտատուի անձը հաստատող փաստաթղթի մասին տեղեկությունները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել), հայտատուն պարտավոր է տրված լիցենզիայի գործողության դադարեցման և նոր լիցենզիայի ձևակերպման մասին դիմում ներկայացնել՝ կցելով նշված փոփոխությունները հաստատող տեղեկությունները և նոր լիցենզիա ստանալու համար սույն Կանոնակարգով նախատեսված փաստաթղթերը։

14․2․ Լիցենզիայի գործողությունը դադարեցվում, կասեցվում և վերականգնվում է ԵՏՀ խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 125 որոշմամբ հաստատված կանոնների 19-րդ և 20-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ նույն կանոնների N 2 հավելվածով սահմանված կարգով։

14․3․ Մաքսային մարմինը ԵՏՀ խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 125 որոշմամբ հաստատված կանոնների 24-րդ կետին համապատասխան՝ եռամսյա պարբերականությամբ, էլեկտրոնային կրիչով ԱԱԾ է ներկայացնում լիցենզիաների կատարման մասին տեղեկատվությունը՝ նշելով լիցենզիա ստացած իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հարկ վճարողի հաշվառման համարը, լիցենզիայի մեջ նշված ապրանքի անվանումը, լիցենզիայի համարը, տրման օրը, ամիսը և տարին, լիցենզիայով նախատեսված և փաստացի ներմուծված կամ արտահանված ապրանքների քանակը և լիցենզիայի կարգավիճակը։»։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀՀ ազգային անվտանգության
ծառայության տնօրեն

Ա. Աբազյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 փետրվարի 2025 թվական: