ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«03» փետրվարի 2025 թ. |
N 12-Ն |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԲՆԱԳԱՎԱՌԻ «ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ» (5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ), «ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԸ» (6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ), «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» (7-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ) ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատությունների «Հայրենագիտություն» բնագավառի «Իմ հայրենիքը» (5-րդ դասարան), «Իմ հայրենիքն ու աշխարհը» (6-րդ դասարան), «Հայաստանի պատմություն» (7-12-րդ դասարաններ) առարկաների չափորոշիչները՝ համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար՝
2/3/2025 |
Ժ. Անդրեաս ՅԱՆ |
«Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի փետրվարի 3-ի N 12-Ն հրամանի |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԲՆԱԳԱՎԱՌԻ «ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ» (5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ), «ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԸ» (6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ), «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» (7-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ) ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 1. «ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԲՆԱԳԱՎԱՌԻ ՆՊԱՏԱԿԸ
1. Հանրակրթական ուսումնական հաստատություններում «Հայրենագիտություն» բնագավառի նպատակը պետականամետ մտածողությամբ օժտված, ազգային ինքնագիտակցություն և դիմագիծ ունեցող, սեփական պետության ու ժողովրդի դերակատարումը պատմության խորապատկերում գիտակցող, ազգային և համամարդկային արժեհամակարգը կրող ազնիվ, հայրենասեր, հայրենատեր և պատասխանատու քաղաքացու ձևավորումն է:
2. Հիմնական (միջին) դպրոցում «Հայրենագիտություն» բնագավառի ուսուցման նպատակն է՝
1) Ձևավորել գիտելիքներ՝
ա. Հայաստանի պատմաաշխարհագրական պայմանների, առանձնահատկությունների, սահմանների, պատմավարչական բաժանումների վերաբերյալ:
բ. հայկական քաղաքակրթության և այդ ընթացքում հատկապես պետականության ձևավորման և զարգացման ընթացքի, ձեռքբերումների ու բացթողումների վերաբերյալ:
գ. հայ ժողովրդի ակունքների, մշակութային ժառանգության, պետական ու եկեղեցական տոների, ծեսերի, սովորույթների, ավանդույթների վերաբերյալ:
դ. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հոգևոր-մշակութային առանձնահատկությունների վերաբերյալ:
2) Ձևավորել և զարգացնել՝
ա. պատմական իրադարձությունները, երևույթները, փաստերը, դրանց փոխկապակցվածությունն ու պատճառահետևանքային կապերը համեմատելու և մեկնաբանելու կարողություններ և հմտություններ:
բ. ազգային մշակույթի ձևավորման և տարբեր շրջափուլերում մշակույթի զարգացման առանձնահատկությունները վերլուծելու, հայ ժողովրդի պատմամշակութային արժեքների տեղն ու նշանակությունը համաշխարհային քաղաքակրթության մեջ գնահատելու կարողություններ և հմտություններ:
գ. պատմական մտածողությունը և պատմությունից դասեր քաղելու կարողություններ և հմտություններ:
դ. քննադատական մտածողությունը, հետազոտելու, աղբյուրների հետ աշխատելու, հաղորդակցվելու, վերլուծելու, գնահատելու, հարցադրումներ կատարելու, լսելու, քննարկելու, բանավիճելու, սեփական տեսակետներն ու դիրքորոշումները հիմնավորելու, որոշումներ կայացնելու կարողություններ ու հմտություններ:
ե. պատմական գործընթացներում անհատի, պետության, հասարակության և շրջակա միջավայրի փոխազդեցությունը վերլուծելու կարողություններ և հմտություններ:
3) Նպաստել՝
ա. պետության և հայրենիքի գաղափարների նույնականացմանը։
բ․ սեփական պետության շահերի գիտակցմանը, ազնիվ, հայրենասեր, պատասխանատու քաղաքացու ձևավորմանը:
գ. իր և սերունդների միջև կապի ըմբռնմանը՝ շեշտադրելով ներկայի կարևորությունը և պատմության հիման վրա դասեր քաղելու ու առաջ գնալու կարևորությունը:
դ. ազգային հոգևոր-մշակութային արժեքները պահպանելու, զարգացնելու, հաջորդ սերունդներին փոխանցելու և հանրահռչակելու անհրաժեշտության գիտակցման ձևավորմանն ու զարգացմանը:
3. Միջնակարգ (ավագ) դպրոցում «Հայրենագիտություն» բնագավառի ուսուցման նպատակն է՝
1) Զարգացնել՝
ա. հայկական քաղաքակրթության և այդ ընթացքում հատկապես պետականության ձևավորման և զարգացման առանձնահատկությունները վերլուծելու հմտություններ:
բ Հայաստանի պատմության առանցքային շրջափուլերը տարբերակելու և դրանց առանձնահատկությունները վերլուծելու հմտություններ:
գ. պատմական գործընթացների պատճառահետևանքային կապերը հետազոտելու և վերլուծելու հմտություններ:
դ. տարբեր շրջափուլերի մարտահրավերները վերլուծելու և դրանց դիմագրավման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները մեկնաբանելու հմտություններ:
ե. հայկական քաղաքակրթական ժառանգության տեղն ու դերը համաշխարհային մշակույթի համատեքստում գնահատելու հմտություններ:
զ. տնտեսական համակարգերի առանձնահատկությունները փաստարկելու և դրանց արտացոլումը հասարակական-քաղաքական զարգացումների վրա վերլուծելու հմտություններ:
է. հայ իրականության մեջ հասարակական (առօրեական) կյանքի առանձնահատկությունները մեկնաբանելու, դրանք համաշխարհային զարգացումների համատեքստում ներկայացնելու հմտություններ:
ը. պետական կառավարման համակարգի և հայ հասարակական-քաղաքական մտքի փոխակերպումները ըմբռնելու հմտություններ:
թ. Հայաստանի պատմության առանցքային հիմնահարցերի պատճառահետևանքային կապերը փաստարկելու, եզրահանգումներ անելու և դրանց լուծման հնարավոր տարբերակներ առաջարկելու հմտություններ:
2) Ձևավորել՝
ա. պատմական զարգացումների այլընտրանքային տարբերակներ առաջադրելու, դրանց արդյունքների և հետևանքների վերաբերյալ կանխատեսումներ անելու հմտություններ։
բ. Հայաստանի Հանրապետության քաղաքական, սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային զարգացման հեռանկարները ուրվագծելու և հայկական պետության հարատևման քայլեր առաջադրելու հմտություններ:
3) Նպաստել՝
ա. պետության զորեղացման անհրաժեշտության գիտակցման ամրապնդմանը:
բ. պատմական ժառանգության ընկալման, պատմական փորձի յուրացման ու հաջորդ սերունդներին դրանց փոխանցման կարևորության գիտակցման ամրապնդմանը:
գ. անհատ-հասարակություն-պետություն ներդաշնակ փոխհարաբերությունների անհրաժեշտության գիտակցման ամրապնդմանը:
դ. ազգային և համամարդկային արժեքներ կրող ազնիվ, հայրենասեր, հայրենատեր և պատասխանատու քաղաքացու ձևավորմանը:
ԳԼՈՒԽ 2. «ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԲՆԱԳԱՎԱՌԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
4. Յուրաքանչյուր ժողովրդի պատմություն նրա անցած ուղին է, կենսագրությունն ու հիշողությունը, դարերի հոլովույթում նրա կերտած հոգևոր և նյութական արժեքների ամբողջությունը: Սեփական պետության և ժողովրդի պատմության ուսումնասիրությամբ սովորողը հաղորդակցվում է իր պետության և ժողովրդի ակունքներին, քաղաքակրթության ձևավորման և զարգացման ընթացքին, պատմամշակութային ժառանգությանը, ձևավորվում է նա՝ որպես քաղաքացի, այդ թվում՝ վերջինիս ազգային նկարագիրը, ինքնագիտակցությունը, աշխարհայացքը, արժեհամակարգը:
5. Սեփական պետության և ժողովրդի պատմության իմացությունը սովորողներին հնարավորություն կտա հասկանալ պատմական իրադարձությունները, երևույթները, փաստերը, դրանց փոխկապակցվածությունն ու պատճառահետևանքային կապերը, ինչպես նաև՝ դասեր քաղել պատմությունից և կարևորել պատմական փորձի յուրացման ու հաջորդ սերունդներին դրանց փոխանցման անհրաժեշտությունը: Դրանցով է պայմանավորված համաշխարհային գործընթացներում քաղաքացու, հասարակության և պետության ակտիվ և արդյունավետ ներգրավվածությունը:
6. «Հայրենագիտություն» բնագավառի առարկաների ուսումնասիրությունը էապես կնպաստի ազգային ինքնությունն ու քաղաքակրթական արժեհամակարգը ճանաչող և գնահատող անհատի, պետականամետ, հայրենասեր, հայրենատեր և պատասխանատու քաղաքացու ձևավորմանը, ով, անցյալի փորձի վրա հիմնվելով, իր գործունեությամբ կնպաստի պետության շահերի իրացմանն ու հանրային նպատակների իրականացմանը և Հայաստանի Հանրապետության հզորացմանը:
7. Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված «Հայրենագիտություն» բնագավառը ներառում է հանրակրթական դպրոցի V-XII դասարաններում ուսումնասիրվող հետևյալ առարկաները.
1) 5 դասարան - «Իմ հայրենիքը»
2) 6 դասարան - «Իմ հայրենիքն ու աշխարհը»
3) 7-12 դասարաններ - «Հայաստանի պատմություն»
8. V դասարան - «Իմ հայրենիքը» առարկայի ծրագիրը ներառում է հայ ժողովրդի ծագումնաբանության, պետության (hայրենիքի), ազգային կյանքի, կենցաղի, մշակույթի, ավանդապատումների, քրիստոնեական արժեհամակարգի, «Սասնա ծռեր» էպոսի, հասարակության վրա անհատի դերի և ազդեցության վերաբերյալ թեմաներ:
9. VI դասարան - «Իմ հայրենիքն ու աշխարհը» առարկայի ծրագիրը ներառում է քաղաքակրթությունների պատմության հնագույն շրջանը՝ ներառելով քաղաքական, տնտեսական, մշակութային և սոցիալական պատմությունը:
10. VII-IX դասարաններ - «Հայաստանի պատմություն» առարկայի ծրագիրն ընդգրկում է, հայ ժողովրդի ծագումնաբանությունը, հայկական քաղաքակրթության ձևավորման և զարգացման պատմաաշխարհագրական միջավայրի, Ք.ծ.ա. III հազարամյակից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածի պատմությունը՝ առանձնահատուկ շեշտադրելով պետության գոյության և պետականության զարգացման դրվագները, վերլուծելով պետության չգոյության պատճառներն ու հետևանքները։ Հիմնական դպրոցում սովորողները «Հայաստանի պատմություն» դասընթացի շրջանակներում կուսումնասիրեն հայկական քաղաքակրթության առանձնահատկությունները, պատմական զարգացման օրինաչափությունները, ձեռքբերումները և այլն:
11. X-XII դասարաններ - «Հայաստանի պատմություն» առարկայի ծրագրում ներառված են հետևյալ բովանդակային բաղադրիչները. պետություն և պետականություն, պայքար պետականության և ինքնիշխանության վերականգնման համար և նորարարություն։
12. «Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքն ու աշխարհը» առարկաների ծրագիրը կառուցված է հետևյալ բովանդակային հաջորդականությամբ. առասպելներից, էպիկական պատումներից մինչև իրական պատմական կերպարներ, իրադարձություններ ու բուն պատմություն:
13. «Հայաստանի պատմություն» առարկայի VII-IX դասարանների ծրագրի կազմման հիմքում դրվել է պատմության ուսումնասիրման գծային մոդելը՝ պահպանելով ժամանակագրական հաջորդականության սկզբունքը: Ծրագրում քաղաքակրթական սկզբունքը զուգորդված է պատմական դարաշրջանների ժամանակագրական հաջորդականության սկզբունքին:
14. «Հայաստանի պատմություն» առարկայի X-XII դասարանների ծրագրի կազմման հիմքում դրվել է մի քանի առանցքային բովանդակային բաղադրիչների՝ ըստ խորության յուրացումը, որն իրականացվելու է պատմահամեմատական մեթոդով պատճառահետևանքային կապերի վերհանմամբ և քննադատական վերլուծությամբ: Ընտրված բովանդակային բաղադրիչների հիմքում ևս դրված են ծրագրային նյութերի թեմատիկ և ժամանակագրական ուսուցման մոտեցումները:
ԳԼՈՒԽ 3. ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
15. «Հայրենագիտություն» բնագավառի՝ «Իմ հայրենիքը» առարկայի 5-րդ դասարանի և «Իմ հայրենիքն ու աշխարհը» առարկայի 6-րդ դասարանի վերջնարդյունքները
1) Նկարագրի իր բնակության վայրը, պետությունը (հայրենիքը), նրա աշխարհագրական դիրքը, սահմանները, պատմաաշխարհագրական միջավայրը՝ նույնացնելով պետությունն ու հայրենիքը:
2) Ներկայացնի պետության խորհրդանիշները:
3) Մեկնաբանի և կիրառի զանազան քարտեզներ։
4) Գնահատի իր ժողովրդի պատմամշակութային ձեռքբերումները:
5) Մեկնաբանի Հայկական լեռնաշխարհի բնակիչների ավանդական զբաղմունքը, առօրյա կյանքն ու կենցաղը, նյութական և հոգևոր մշակույթի բաղադրիչները (մշակույթը և կենցաղը, ազգային տարազը, խոհանոցը, կիրառական արվեստը), ավանդույթները, տոներն ու ծեսերը:
6) Վերլուծի հայ ժողովրդի ծագման մասին ավանդապատումները` ներկայացնի դրանց ազդեցությունը իր ինքնության ձևավորման վրա:
7) Վերլուծի տեղանքի ու իրադարձությունների, պատմաաշխարհագրական տեղանունների հետ կապված ավանդապատումները:
8) Գնահատի ազգային հոգևոր-մշակութային արժեքները՝ որպես համամարդկային արժեքներ:
9) Ներկայացնի Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ավանդական մշակույթի ու կենցաղի բնորոշ առանձնահատկությունները:
10) Ուսումնասիրի քրիստոնեության հոգևոր, բարոյական, արժեքային համակարգի հիմունքները:
11) Նկարագրի պատմական և մշակութային գործիչներին, նրանց գործունեությունը քրիստոնեության ընդունման և տարածման գործում:
12) Մեկնաբանի քրիստոնեական եկեղեցու խորհուրդները:
13) Նկարագրի Հայաստանում բնակվող այլ ժողովուրդների կրոնա-դավանաբանական համակարգերը:
14) Վերլուծի «Սասունցի Դավիթ» էպոսում ներկայացված արժեհամակարգը:
15) Համեմատի և հակադրի այլ ժողովուրդների էպոսներում ներկայացված արժեհամակարգը «Սասունցի Դավիթ» էպոսի հետ:
16) Տարբերակի էպոսի հերոսների գործունեությունը:
17) Մեկնաբանի Էպոսի հերոսների բնավորության գծերը և գնահատի նրանց ազդեցությունը իր վարքի դրսևորման վրա:
18) Հետազոտի և բացահայտի սեփական շրջապատում էպոսի <<մերօրյա>> հերոսներին:
19) Ուսումնասիրի անհատի ունեցած ազդեցությունը հայ հասարակության և պետության վրա:
20) Վերլուծի անհատի ունեցած դերը հասարակության և պետության զարգացման տարբեր բնագավառներում:
21) Գնահատի անհատի ունեցած դերը հասարակության կյանքում՝ ձևավորելով հարգալից վերաբերմունք նորարարություն արժեհամակարգի վերաբերյալ:
22) Ներկայացնի պատմության առարկան, խնդիրները, գործառույթները և ուսումնասիրման եղանակները:
23) Բացատրի պատմական տարբեր եզրույթները՝ ներկայացնելով դրանց ճիշտ կիրառումը:
24) Մեկնաբանի քաղաքակրթությունների ձևավորման, պետությունների առաջացման պայմանները` արժևորելով անկախ և ինքնիշխան պետություն ունենալու կարևորությունը:
25) Համեմատի պետությունների և հասարակությունների զարգացման ուղիները:
26) Արժևորի պատմության ուսումնասիրման անհրաժեշտությունը:
27) Նկարագրի նախնադարյան հասարակությունները, դրանց առաջացման, ձևավորման և զարգացման գործընթացները, համեմատի և համադրի այդ հասարակություններն արդի հասարակությունների հետ:
28) Վերհանի պատմական զարգացման գործընթացներն ու ձեռքբերումները:
29) Ներկայացնի Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակատեղիները, հասարակական կյանքը:
30) Վերլուծի պատմական սկզբնաղբյուրներ:
31) Արժևորի նախնադարյան հասարակության զարգացման ընթացքում ունեցած ձեռքբերումները:
32) Վերլուծի աշխարհի և Հայկական լեռնաշխարհի հնագույն քաղաքակրթությունների ձևավորման ու զարգացման ընթացքը, համեմատի միմյանց հետ:
33) Ներկայացնի հնագույն քաղաքակրթությունների ձեռքբերումները քաղաքական, տնտեսական, մշակութային, հասարակական կյանքում:
34) Վերլուծի հին քաղաքակրթությունների՝ մարտահրավերները հաղթահարելու գործընթացները՝ դիտարկելով դրանք որպես հասարակության զարգացման կարևոր բաղադրիչ:
35) Գնահատի հնագույն քաղաքակրթությունների ձեռքբերումները և դրանց թողած ազդեցությունը ժամանակակից քաղաքակրթությունների ձևավորման վրա:
36) Նկարագրի Հին աշխարհի հավատալիքների համակարգը և դրանց դերակատարումը հին հասարակությունների կյանքում:
37) Համեմատի և համադրի տարբեր երկրների և ժողովուրդների հավատալիքները և կրոնական համակարգերը:
38) Ուսումնասիրի տարբեր երկրների հավատալիքների համակարգը:
39) Հետազոտի մշակութային հավատալիքները, որոնք առկա են իր համայնքում:
40) Հետազոտի տարբեր ժամանակներում և հասարակություններում կիրառվող նորարարությունները և նորարար գաղափարները:
41) Ուսումնասիրի տարբեր գաղափարների և նորարարությունների, ստեղծի իր տարբերակը:
42) Արժևորի այն գաղափարները, որոնք փոխել են իր համայնքը:
16. «Հայրենագիտություն» բնագավառի՝ «Հայաստանի պատմություն» առարկայի հիմնական դպրոցի (7-9-րդ դասարաններ) վերջնարդյունքները
1) Նկարագրի Հայկական լեռնաշխարհի պատմաաշխարհագրական պայմանները, առանձնահատկությունները, պատմավարչական բաժանումները:
2) Ներկայացնի Հայկական լեռնաշխարհի նշանավոր հնավայրերը:
3) Վերլուծի Ք.ծ.ա. III-I հազ. հայկական քաղաքակրթության ձևավորման, զարգացման և անկման պատմական գործընթացները, կատարի եզրահանգումներ:
4) Նկարագրի Վանի թագավորության պետական կարգը, բանակը, տնտեսությունը, դիցարանը, համեմատի արդի իրողությունների հետ:
5) Բնութագրի և գնահատի Հայաստանի պատմության ակնառու գործիչների գործունեությունը՝ շեշտադրելով պետական գործիչների կարևորությունը, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով կին գործիչներին:
6) Գնահատի և արժևորի Վանի թագավորության քաղաքակրթական ժառանգության տեղն ու դերը հայոց և համաշխարհային մշակույթի համատեքստում:
7) Հետազոտի իրենց տարածաշրջանում գտվող պատմաաշխարհագրական որևէ տեղանք կամ Ք.ծ.ա. III-I հազ. հնագիտական հուշարձան, փորձի կապեր գտնել հուշարձանի և տարածաշրջանի կամ համայնքի միջև:
8) Նկարագրի Երվանդյան Հայաստանը, պետական կարգը, բանակը, տնտեսությունը, բնակչության առօրյա կյանքն ու կենցաղը, համեմատի ներկայիս իրողությունների հետ:
9) Վերլուծի Ք.ծ.ա. VII-III դդ. քաղաքակրթության ձևավորման, զարգացման և անկման պատմական գործընթացները, քաղաքակրթական փոխազդեցությունները:
10) Գնահատի Հայկազունի Երվանդունիների թագավորության մշակութային ժառանգությունը:
11) Արժևորի պատմական փորձի, ձեռքբերումների յուրացման ու հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը:
12) Հետազոտի Ք.ծ.ա. VII-III դդ. դարերի որևէ հուշարձան, փորձի կապեր գտնել հուշարձանի և տարածաշրջանի կամ համայնքի միջև:
13) Ներկայացնի Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորության ձևավորման պատմաաշխարհագրական միջավայրը:
14) Բացատրի արտաքին գործոնների ազդեցությունը պետության ստեղծման վրա:
15) Նկարագրի Արտաշեսյան թագավորությունը. պետական կարգը, բանակը, տնտեսությունը, բնակչության առօրյա կյանքն ու կենցաղը, համեմատի արդի իրողությունների հետ:
16) Վերլուծի Արտաշեսյան թագավորության ստեղծման, հզորացման, կործանման պատճառներն ու հետևանքները, անի եզրահանգումներ:
17) Համեմատի Հայկական հելլենիստական մշակույթի զարգացման առանձնահատկություններն ու ձեռքբերումները Հայկազունի Երվանդունիների և Արտաշեսյանների օրոք:
18) Գնահատի Արտաշեսյանների դերը պետականության ամրապնդման մեջ։
19) Արժևորի անկախ պետություն ունենալու և այն հաջորդ սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը:
20) Մեկնաբանի Արշակունիների թագավորության ձևավորման պատմաաշխարհագրական միջավայրը, աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում:
21) Նկարագրի Արշակունյաց թագավորությանը. պետական կարգը, բանակը, առօրյա կյանքն ու կենցաղը և համեմատի արդի և նախորդ շրջանների իրողությունների հետ:
22) Ներկայացնի քրիստոնեության ընկալումը տարածաշրջանում, Հայոց եկեղեցու ձևավորման և կայացման ընթացքը, ազդեցության ընդլայնումը տարածաշրջանում:
23) Մեկնաբանի ավատատիրական համակարգի հաստատումը Հայաստանում:
24) Բացատրի պետություն-եկեղեցի փոխհարաբերությունները:
25) Գնահատի Արշակունյաց Հայաստանի քաղաքակրթական ժառանգությունը հայոց և համաշխարհային մշակույթի համատեքստում:
26) Գնահատի քրիստոնեության ընդունման պատմական նշանակությունը:
27) Հետազոտի տարածաշրջանի I-IV դարերի որևէ հուշարձան, բացատրի հուշարձանի նշանակությունը ստեղծման ժամանակահատվածում և այսօր:
28) Նկարագրի նախարարական կառավարման համակարգը, տնտեսությունը, բնակչության առօրյա կյանքն ու կենցաղը, հասարակական հարաբերությունները, համեմատի նախորդ ժամանակաշրջանների հետ:
29) Համեմատի և մեկնաբանի V-IX դդ․ պետականության համար պայքարի շրջափուլերը, պայքարի ուղիների վերաբերյալ տարբեր դիրքորոշումները, կարծիք հայտնի դրանց վերաբերյալ:
30) Գնահատի V-IX դարերի պետականության համար պայքարի արդյունքները՝ կարևորելով պայքարի նշանակությունը՝ դրված նպատակների իրականացման գործում:
31) Ներկայացնի և համեմատի IV-IX դարերի մշակույթի զարգացման հիմնական առանձնահատկությունները, ընթացքը, ուղղությունները, բնագավառները, ձեռքբերումերը:
32) Արժևորի գրերի գյուտը, կատարի եզրահանգումներ:
33) Գնահատի ոսկեդարյան մշակույթի ձեռքբերումները հայոց և համաշխարհային մշակույթի համատեքստում:
34) Հետազոտի իր համայնքի կամ տարածաշրջանի IV-IX դարերի պատմաճարտարապետական որևէ հուշարձան, համեմատի հուշարձանի նշանակությունը ստեղծման պահին և մեր օրերում:
35) Նկարագրի Բագրատունյաց թագավորությունը. պետական կարգը, բանակը, տնտեսությունը, բնակչության առօրյա կյանքն ու կենցաղը, համեմատի նախորդ և արդի իրողությունների հետ:
36) Վերլուծի համաշխարհային և տեղական պատմական մի շարք գործընթացների ազդեցությունը Անիի Բագրատունյաց թագավորության հիմնադրման, հզորացման և անկման գործընթացներում, անի եզրահանգումներ:
37) Քննարկի X-XI դարերում հայ ժողովրդի միասնականությանը, պետականությանը սպառնացող մարտահրավերները և դրանց դիմագրավելու քայլերը, անի եզրահանգումներ:
38) Գնահատի և արժևորի Անիի Բագրատունյաց թագավորության քաղաքակրթական ձեռքբերումները։
39) Հետազոտի Անիի մայրաքաղաքի կամ IX-XI դարերի պատմաճարտարապետական որևէ հուշարձան, առաջարկի տվյալ հուշարձանը աշխարհին հանրաճանաչ դարձնելու լուծումներ:
40) Նկարագրի XI-XIV դդ. տարածաշրջանում հաստատված աշխարհաքաղաքական իրադրությունը:
41) Նկարագրի XI-XIV դդ․ քաղաքական և տնտեսական կյանքը, հասարակական հարաբերությունները, բնակչության առօրյա կյանքն ու կենցաղը, համեմատի նախորդ ժամանակաշրջանների իրողությունների հետ:
42) Բնութագրի և համեմատի XI-XIV դդ. ակնառու գործիչների գործունեությունը:
43) Գնահատի Զաքարյանների դերը Հայաստանի հյուսիսարևելյան շրջաններում իշխանապետության ստեղծման գործում:
44) Հետազոտի իր համայնքի կամ տարածաշրջանի XI-XIV դդ. պատմաճարտարապետական որևէ հուշարձան, ուսումնասիրի հուշարձանի նշանակությունը տվյալ ժամանակաշրջանում և հիմա:
45) Բացատրի Կիլիկիայի հայկական պետության ստեղծման ներքին և արտաքին նախադրյալները:
46) Նկարագրի Կիլիկիայի հայկական պետության պետական կարգը, բանակը, տնտեսությունը, բնակչության առօրյա կյանքն ու կենցաղը, համեմատի նախորդ և արդի ժամանակաշրջանների իրողությունների հետ:
47) Բնութագրի Կիլիկյան Հայաստանի նշանավոր գործիչների՝ պետության ամրապնդմանն ու հզորացմանն ուղղված ձեռնարկումները, կարծիք հայտնի նրանց գործունեության արդյունքների վերաբերյալ:
48) Վերլուծի համաշխարհային և տարածաշրջանային պատմական մի շարք գործընթացների ազդեցությունը Կիլիկյան պետության հիմնադրման, հզորացման և անկման գործընթացներում, կատարի եզրահանգումներ:
49) Գնահատի և արժևորի Կիլիկյան Հայաստանի քաղաքակրթական ձեռքբերումները։
50) Արժևորի պատմական փորձի, ձեռքբերումների յուրացման ու հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը:
51) Ներկայացնի և համեմատի X-XIV դդ. հայկական մշակույթի զարգացման հիմնական առանձնահատկությունները, ընթացքը, ուղղությունները, բնագավառները, ձեռքբերումերը:
52) Ճանաչի X-XIV դդ. ազգային-մշակութային գործիչներին և ստեղծագործություններ, գնահատի նրանց գործունեությունը:
53) Վերլուծի և գնահատի նշանավոր ուսումնագիտական կենտրոնների դերն ու ազդեցությունը հայ մշակութային, քաղաքական, հասարակական կյանքում:
54) Արժևորի X-XIV դդ. հայկական մշակույթի ձեռքբերումները հայոց և համաշխարհային մշակույթի համատեքստում:
55) Գիտակցի մշակութային արժեքները պահպանելու, զարգացնելու, հաջորդ սերունդներին փոխանցելու և հանրահռչակելու անհրաժեշտությունը:
56) Հետազոտի X-XIV դարերի մշակութային գործչների գործունեությունն ու ստեղծագործությունները, գնահատի նրանց տեղն ու դերը հայ և համաշխարհային մշակույթի գանձարանում:
57) Նկարագրի XV-XVII դդ. տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը, Հայաստանի ներքին և արտաքին դրությունը:
58) Ներկայացնի և համեմատի XV-XVII դդ. Հայաստանի պատմության առանցքային դրվագները, կարևոր փաստերը, երևույթները, իրադարձությունները, վերլուծի դրանց արդյունքներն ու հետևանքները:
59) Նկարագրի XV-XVII դդ. տնտեսական կյանքը, հասարակական հարաբերությունները, բնակչության առօրյա կյանքն ու կենցաղը, համեմատի նախորդ ժամանակաշրջանների իրողությունների հետ:
60) Հիմնավորի կաթողիկոսական աթոռը Հայաստան տեղափոխելու և Էջմիածնում վերհաստատելու անհրաժեշտությունը:
61) Մեկնաբանի XV-XVII դդ. Հայաստանի ինքնավարության վերականգնման շարժման աշխուժացման նախադրյալները եվրոպական պետությունների հետ կապված հույսերի ձախողման և կողմնորոշման փոփոխության պատճառները:
62) Նկարագրի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը և Հայաստանի ներքին ու արտաքին դրությունը XVIII դարում:
63) Նկարագրի XVIII դարում արևելահայերի, արևմտահայերի և գաղութահայության սոցիալ-տնտեսական կյանքը, հասարակական հարաբերությունները, առօրյա կյանքն ու կենցաղը, բացահայտի ընդհանրություններն ու առանձնահատկությունները։
64) Նկարագրի հայ առևտրական կապիտալի ձևավորման պայմանները, կենտրոնները, համաշխարհային առևտրի ու տնտեսության մեջ նրա ներգրավածությունը:
65) Համեմատի Հայաստանի ազատության վերականգնման ծրագրերը, գործիչների առաջադիմական գաղափարները, աշխատությունները, արտահայտի դիրքորոշում և տեսակետ դրանց վերաբերյալ, փորձի կազմել ծրագիր:
66) Բացատրի պետականության վերականգնման գաղափարն իր ընկալմամբ։
67) Նկարագրի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը և Հայաստանի ներքին ու արտաքին դրությունը XIX դարում:
68) Նկարագրի XIX դարում արևելահայերի և արևմտահայերի սոցիալ-տնտեսական կյանքը, հասարակական հարաբերությունները, առօրյա կյանքն ու կենցաղը, բացահայտի ընդհանրություններն ու առանձնահատկությունները։
69) Ներկայացնի և մեկնաբանի Հայկական հարցի միջազգայնացման գործընթացը. լուծման ուղղությամբ իրականացված ձեռնարկումները, դրանց արդյունքները, փորձի առաջարկել տվյալ ժամանակաշրջանում Հայկական հարցի լուծման տարբերակներ։
70) Ներկայացնի և բացատրի XIX դարի երկրորդ կեսին հայ հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցած փոփոխությունները։
71) Բացատրի ֆիդայական շարժման առաջացման պատճառները, էությունը, նշանավոր ֆիդայապետերի գործունեությունը, կապեր գտնի և համեմատի Արցախյան ազատամարտի հերոսների հետ։
72) Գնահատի ֆիդայական շարժման և Զեյթունի 1862 թ. հերոսամարտի դերն ու նշանակությունը պատմության մեջ:
73) Ներկայացնի գաղութահայ հիմնական կենտրոնները, բացատրի հայկական գաղթավայրերի ձևավորման պատճառները, տարբեր գաղթավայրերի զարգացման առանձնահատկությունները:
74) Համեմատի և վերլուծի մշակույթի զարգացման նախադրյալները, պայմանները, օրինաչափությունները, ընդհանրությունները, առանձնահատկությունները:
75) Գնահատի գրատպության, հայ գրքի, մամուլի, կրթական նշանավոր հաստատությունների դերն ու նշանակությունը հայ մշակութային, քաղաքական, հասարակական կյանքում:
76) Գնահատի Մխիթարյան միաբանության դերը հայկական մշակույթի, հայագիտության և գիտության տարբեր ճյուղերի զարգացման ու մշակույթի պահպանման գործում:
77) Արժևորի XV-XX դարասկիզբն ընկած ժամանակահատվածի հայկական մշակույթի ձեռքբերումները հայոց և համաշխարհային մշակույթի համատեքստում:
78) Գիտակցի մշակութային արժեքները պահպանելու, զարգացնելու, հաջորդ սերունդներին փոխանցելու և հանրահռչակելու անհրաժեշտությունը:
79) Հետազոտի իր համայնքի կամ տարածաշրջանի XV-XX դարասկիզբն ընկած ժամանակահատվածի պատմաճարտարապետական որևէ հուշարձան, մեկնաբանի հուշարձանի նշանակություն տվյալ ժամանակաշրջանում և մեր օրերում:
80) Նկարագրի աշխարհաքաղաքական իրադրությունը և Հայաստանի դրությունը XX դարի սկզբին:
81) Ներկայացնի Առաջին աշխարհամարտում հայ ժողովրդի մասնակցությունը և Կովկասյան ճակատում հայկական կամավորական ջոկատների կազմավորումն ու գործունեությունը։
82) Նկարագրի սոցիալ-տնտեսական կյանքի, հասարակական հարաբերությունների, առօրյա կյանքի ու կենցաղի առանձնահատկությունները Արևելյան Հայաստանում, Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի հայաբնակ շրջաններում XIX դարի վերջին և XX դարի սկզբին, բացահայտի ընդհանրություններն ու առանձնահատկությունները։
83) Ներկայացնի և վերլուծի Հայոց ցեղասպանության շարժառիթները, պատճառները, ծրագրերը, փուլերը, ընթացքը, հետևանքները:
84) Ներկայացնի ինքնապաշտպանական մարտերը Հայոց ցեղասպանության տարինե-րին:
85) Ցույց տա XX դարի ցեղասպանությունների միջև կապերը։
86) Գնահատի Հայոց ցեղասպանության տարիներին մեծ տերությունների, գործիչների, միսիոներների, կազմակերպությունների հայամետ ու հայապահպան գործունեությունը:
87) Հետազոտի Ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն։
88) Նկարագրի աշխարհաքաղաքական իրադրությունը, Հայաստանի և տարածաշրջանի ներքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակը 1917-1920 թթ.:
89) Նկարագրի Հայաստանի Առաջին Հանրապետության պետական կառավարման համակարգը, բանակը, սոցիալ-տնտեսական կյանքը, հասարակական հարաբերությունները, առօրյա կյանքն ու կենցաղը, փորձի կապեր գտնել ներկա կյանքի իրողությունների հետ։
90) Ներկայացնի հայոց եկեղեցու գործունեությունը:
91) Վերլուծի արտաքին և ներքին գործոնների ազդեցությունը Հայաստանի Առաջին Հանրապետության կայացման և անկման գործընթացներում, կատարի եզրահանգումներ:
92) Գնահատի մշակույթի զարգացման պայմանները, առանձնահատկությունները:
93) Արժևորի անկախ, ինքնիշխան պետություն ունենալու անհրաժեշտությունը։
94) Հետազոտի իր գերդաստանի կամ համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը Առաջին աշխարհամարտին կամ Մայիսյան հերոսամարտերին:
95) Նկարագրի աշխարհաքաղաքական իրադրությունը, ԽՍՀՄ ու ՀԽՍՀ արտաքին քաղաքական և ներքաղաքական իրավիճակը 1920-1991 թթ․:
96) Նկարագրի Խորհրդային Հայաստանի պետական կառավարման համակարգը, սոցիալ-տնտեսական կյանքը, հասարակական հարաբերությունները, առօրյա կյանքն ու կենցաղը, փորձի կապեր գտնել ներկա կյանքի իրողությունների հետ։
97) Ներկայացնի և բացատրի Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները:
98) Բացահայտի հայ ժողովրդի մասնակցությունն Երկրորդ աշխարհամարտին:
99) Վերլուծի Խորհրդային իշխանությունների կրոնական քաղաքանությունը և պետություն-եկեղեցի հարաբերությունները 1920-1991 թթ.։
100) Բացատրի խորհրդահայ մշակույթի զարգացման պայմաններն ու առանձնահատկությունները, արժևորի խորհրդահայ մշակույթի ձեռքբերումները և գնահատի Երևանի համահայկական կենտրոն դառնալու նշանակությունը:
101) Գնահատի Գարեգին Նժդեհի գործունեությունը և Զանգեզուրի հերոսամարտի արդյունքներն ու նշանակությունը:
102) Կարծիք հայտնի Հայաստանի պատմության մեջ Խորհրդային Հայաստանի տեղի ու դերի վերաբերյալ։
103) Հետազոտի իր գերդաստանի ներկայացուցիչների առօրյա կյանքն ու գործունեությունը 1939-1991 թթ, փորձի կապեր գտնել ներկա կյանքի իրողությունների հետ:
104) Ներկայացնի քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական հարաբերությունները հետխորհրդային շրջանում:
105) Ուսումնասիրի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը:
106) Հետազոտի իր ընտանիքի ներկայացուցիչների ներդրումը Արցախյան ազատամարտում:
107) Հետազոտի պատերազմի ազդեցությունը հասարակության կերպափոխման գործընթացում:
108) Նկարագրի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրադրությունը, ՀՀ արտաքին քաղաքական և ներքաղաքական իրավիճակը արդի շրջանում:
109) Նկարագրի պետական կառավարման համակարգը, սոցիալ-տնտեսական կյանքը, հասարակական հարաբերությունները, առօրյա կյանքն ու կենցաղը, վերլուծի դրանց փոփոխությունները խորհրդային շրջանի համեմատությամբ։
110) Ներկայացնի և բացատրի անկախացմաև և պետականաշինության գործընթացները ՀՀ- ում, վերլուծի ներքին և արտաքին մարտահրավերները:
111) Բացատրի հարաբերությունները հարևան և աշխարհի երկրների, միջպետական տարբեր միությունների, կառույցների, կազմակերպությունների հետ:
112) Հետազոտի նշանավոր գործիչների և պատմական դրվագների արտացոլումը գրականության մեջ և արվեստում՝ հատկապես շեշտադրելով պետականության խորհրդանիշ հանդիսացող աշխարհիկ պատմամշակութային հուշարձանների, Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված բնության հուշարձանները, բնապատկերները:
113) Հետազոտի թվային տիրույթում Հայաստանի Հանրապետության ներկայացվածության հետ կապված հարցերը և ներկայացնի առաջարկներ՝ թվային ներկայացվածության առավել արդյունավետ ապահովման վերաբերյալ, որը կնպաստի Հայաստանի Հանրապետության հանրահռչակմանը։
114) Հետազոտի իրենց տարածաշրջանի կամ պետության ներկայում գոյություն ունեցող որևէ խնդիր՝ փորձելով տեսնել դրա պատմական հիմքերն ու կապերը։
115) Հետազոտի Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերը՝ համեմատելով և ներկայացնելով նմանություններն ու տարբերությունները, օրինակ՝ ճարտարապետության, ծեսերի, խոհանոցի, կենցաղի կամ այլ ուղղություններով։
116) Նկարագրի աշխարհաքաղաքական իրադրությունը, Հայկական սփյուռքի աշխարհագրությունը, սփյուռքահայ նշանավոր կենտրոնները:
117)Բնութագրի և համեմատի սփյուռքահայ ակնառու գործիչների գործունեությունը:
118) Բացատրի Սփյուռքի ձևավորման, ստվարացման և նոր համայնքների առաջացման պատճառներն ու պատմական պայմանները:
119) Մեկնաբանի Սփյուռքի հիմնախնդիրները և արտահայտի տեսակետ Սփյուռքի ապագայի և պետություն-Սփյուռք հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ` առանցքում ունենալով ինքնիշխան Հայաստանի Հանրապետության շուրջ համատեղ ջանքի և ծրագրերի հնարավորությունները:
120) Փաստարկի և գնահատի Հայկական հարցի լուծման, Ցեղասպանության միջազգային ճանաչման, աշխարհասփյուռ հայության միավորման նպատակով սփյուռքի տարբեր կառույցների և գործիչների գործունեությունը:
121) Կարևորի պետություն-Սփյուռք կապերի սերտացման անհրաժեշտությունն ու միասնական և փոխհամաձայնեցված գործելու կարևորությունը արդի փուլում:
122) Գնահատի հայրենադարձության նշանակությունը Հայաստանի սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում։
123) Բացատրի սփյուռքահայ մշակույթի զարգացման առանձնահատկությունները, արժևորի սփյուռքահայ մշակույթի ձեռքբերումները համազգային և համաշխարհային մշակույթի համատեքստում:
124) Հետազոտի Սփյուռքի ձևավորման և ընդլայնման գործընթացները կամ իր գերդաստանի կապերը սփյուռքահայ որևէ համայնքի հետ, կամ հետազոտի համահայկական որևէ միջոցառման պատմություն:
125) Գիտակցի ազգային արժեքները պահպանելու, զարգացնելու, հաջորդ սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը, պատրաստ լինի իր հնարավոր ներդրումն ունենալ այդ արժեքները հանրահռչակելու գործում:
126) Գիտակցի մրցունակ պետության կայացման և զարգացման գործում իր մասնակցության անհրաժեշտությունը։ Հետազոտի Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները և քաղաքական, տնտեսական, մշակութային, բնապահպանական հիմնախնդիրները, դրանց լուծման և հաղթահարման վերաբերյալ փորձի առաջարկել ուղիներ:
127) Աշխարհաքաղաքական արդի զարգացումների համատեքստում ուրվագծի հարաբերությունների և պատմական զարգացումների այլընտրանքային տարբերակներ:
128) Կարևորի խաղաղությունը և քաղաքացու անվտանգ, արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքի իրավունքը՝ որպես արժեք, ինչպես նաև ազգային արժեքները պահպանելու, զարգացնելու, հաջորդ սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը, պատրաստ լինի իր հնարավոր ներդրումն ունենալ այդ արժեքները հանրահռչակելու գործում:
129) Բացատրի և արժևորի պետության պետությունը՝ որպես բարձրագույն արժեք և նպատակ, շեշտադրի սոցիալական տարբեր ինստիտուտների հետ համագործակցության անհրաժեշտությունն ու նշանակությունը Հայաստանի զորեղացման գործում։
130) Արժևորի պետական, ազգային, հասարակական, հոգևոր անձնական շահերի միասնականության և պետություն-Սփյուռք կապերի սերտացման անհրաժեշտությունն ու միասնական և փոխհամաձայնեցված գործելու կարևորությունը արդի փուլում:
131) Գիտակցի զորեղ և մրցունակ պետության կայացման և զարգացման գործում իր մասնակցության անհրաժեշտությունը։
132) Արժևորի խաղաղությունը և տարածաշրջանային երկրների հետ համակեցությունը՝ որպես պետության զարգացման նախապայման։
17. «Հայրենագիտություն» բնագավառի՝ «Հայաստանի պատմություն» առարկայի ավագ դպրոցի (10-12-րդ դասարաններ) վերջնարդյունքները
1) Նկարագրի Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքի առանձնահատկու-թյունները, պատմավարչական փոփոխությունները:
2) Ներկայացնի և վերլուծի Ք.ծ.ա. III-II հազ. վաղ պետական կազմավորումների ձևավորման պատմաշխարհագրական միջավայրի առանձնահատկությունները:
3) Վերլուծի վաղ պետական կազմավորումների քաղաքական, հասարակական-տնտեսական և մշակութային կյանքի ձևավորման, զարգացման և անկման պատճառահետևանքային կապերը, կատարի եզրահանգումներ:
4) Գնահատի և համեմատի Հայաստանի պատմության հայ նշանավոր գործիչների գործունեությունը՝ հատկապես շեշտադրելով պետական գործիչներին, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով պատմության ընթացքում կարևոր դերակատարում ունեցած կանանց:
5) Գնահատի Հայկական լեռնաշխարհի հնագույն պետական կազմավորումների տեղն ու դերը Հին Արևելքի քաղաքակրթությունների համակարգում:
6) Ներկայացնի Ք.ծ.ա. IX-III դդ. Հայկական լեռնաշխարհի պետությունները:
7) Վերլուծի Ք.ծ.ա. IX-III դդ. պետությունների քաղաքական, հասարակական-տնտեսական և մշակութային կյանքի ձևավորման, զարգացման և անկման պատճառահետևանքային կապերը, կատարի եզրահանգումներ:
8) Մեկնաբանի Վանի թագավորության նշանավոր արքաների և թագուհիների գործունեությունը և գնահատի գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում:
9) Գնահատի Հայկական լեռնաշխարհի Ք.ծ.ա. IX-III դդ. պետությունների քաղաքակրթական ժառանգությունը հայոց և համաշխարհային մշակույթի համատեքստում, փորձի համեմատել տվյալ ժամանակաշրջանի այլ քաղաքակրթությունների ձեռքբերումների հետ:
10) Հետազոտի Վանի թագավորության ժամանակաշրջանի որևէ հուշարձան, փորձի ազդեցություն կամ կապեր գտնել ներկա կյանքի իրողությունների հետ:
11) Վերլուծի Արտաշեսյանների թագավորության պատմության կարևոր իրադարձություններն ու երևույթները:
12) Փաստարկի և բացատրի աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցությունը Արտաշեսյանների թագավորության հիմնադրման, զարգացման, աշխարհակալության ստեղծման և կործանման վրա:
13) Վերլուծի Արտաշեսյանների թագավորության քաղաքական, հասարակական-տնտեսական և մշակութային կյանքի ձևավորման, զարգացման և անկման պատճառահետևանքային կապերը, կատարի եզրահանգումներ:
14) Գնահատի Արտաշեսյանների թագավորության քաղաքակրթական ժառանգությունը հայոց և համաշխարհային մշակույթի համատեքստում, փորձի համեմատել տվյալ ժամանակաշրջանի այլ քաղաքակրթությունների ձեռքբերումների հետ:
15) Արժևորի անկախ ու զորեղ պետություն ունենալու անհրաժեշտությունը, գնահատի Տիգրան Մեծի հայկական պետության տեղն ու դերը Հին աշխարհի պետությունների համատեքստում:
16) Հետազոտի Արտաշեսյան թագավորության ժամանակաշրջանի քաղաքաշինական ձեռքբերումները, փորձի ազդեցություն կամ կապեր գտնել ներկա իրողությունների հետ:
17) Բացատրի աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցությունը Արշակունյաց թագավորության հիմնադրման, ամրապնդման, զարգացման և անկման վրա:
18) Մեկնաբանի ժամանակի մարտահրավերներն ու դրանց դիմագրավման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները:
19) Վերլուծի և քննարկի ավատատաիրական հասարակարգի ձևավորման և հաստատման գործընթացները և հասարակական կյանքի տարբեր ոլորտների կերպափոխությունները:
20) Առաջադրի պատմական զարգացումների այլընտրանքային տարբերակներ, կանխատեսումներ անի դրանց արդյունքների և հետևանքների վերաբերյալ։
21) Գնահատի քրիստոնեության ընդունման անհրաժեշտությունն ու նշանակությունը։
22) Գնահատի Արշակունիների թագավորության մշակութային ժառանգությունը հայոց և համաշխարհային մշակույթի համատեքստում, փորձի համեմատել նախորդ և արդի ձեռքբերումների հետ:
23) Փաստարկի և բացատրի միջազգային աշխարհաքաղաքական գործընթացների հետևանքները Հայաստանի ներքաղաքական կյանքում V - XIX դդ.:
24) Վերլուծի և քննարկի ավատատիրական մասնատվածության հետևանքները:
25) Առաջադրի պատմական զարգացումների այլընտրանքային տարբերակներ, կանխատեսումներ անի դրանց արդյունքների և հետևանքների վերաբերյալ։
26) Գնահատի Բագրատունիների թագավորության քաղաքակրթական ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում, փորձի համեմատել նախորդ և արդի ժամանակաշրջանի ձեռքբերումների հետ:
27) Գիտակցի պատմական փորձի և ձեռբերումների յուրացման, զարգացման ու հաջորդ սերունդներին դրանց փոխանցման անհրաժեշտությունը։
28) Վերլուծի Կիլիկիայում հայկական պետության պատմության կարևոր իրադարձություններն ու երևույթները:
29) Բացատրի միջազգային աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցությունը Կիլիկիայում հայկական պետության ձևավորման, զարգացման և անկման վրա:
30) Մեկնաբանի ժամանակի մարտահրավերներն ու դրանց դիմագրավման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները:
31) Առաջադրի պատմական զարգացումների այլընտրանքային տարբերակներ, կանխատեսումներ անի դրանց արդյունքների և հետևանքների վերաբերյալ։
32) Գնահատի Կիլիկյան Հայաստանի քաղաքակրթական ժառանգությունը հայոց և համաշխարհային մշակույթի համատեքստում, փորձի համեմատել նախորդ և արդի ժամանակաշրջանի ձեռքբերումների հետ:
33) Հետազոտի Կիլիկյան Հայաստանի պատմաճարտարապետական որևէ հուշարձան, առաջարկի տվյալ հուշարձանը աշխարհին հանրաճանաչ դարձնելու լուծումներ:
34) Ներկայացնի նորագույն շրջանի հայկական պետականության պատմության կարևոր իրադարձություններն ու երևույթները:
35) Մեկնաբանի միջազգային աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցությունը Հայաստանի երեք հանրապետությունների ձևավորման, զարգացման, Առաջին ու Խորհրդային հանրապետությունների անկման վրա:
36) Մեկնաբանի ժամանակի մարտահրավերներն ու դրանց դիմագրավման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները:
37) Առաջադրի պատմական զարգացումների այլընտրանքային տարբերակներ, կանխատեսումներ անի դրանց արդյունքների և հետևանքների վերաբերյալ։
38) Հետազոտի հայկական պետականության նորագույն շրջանի որևէ ակնառու գործչի գործունեություն կամ կարևոր իրադարձություն, բացահայտի գործչի կերպարի կամ իրադարձության ներկայացվածությունը գրականության մեջ և արվեստում:
39) Մեկնաբանի աշխարհաքաղաքական գործընթացների հետևանքները Հայաստանի ներքաղաքական կյանքում V-VI դդ.:
40) Մեկնաբանի ժամանակի քաղաքական, տնտեսական, կրոնա-դավանաբանական և մշակութային մարտահրավերներն ու դրանց դիմագրավման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները:
41) Առաջադրի պատմական զարգացումների այլընտրանքային տարբերակներ, կանխատեսումներ անի դրանց արդյունքների և հետևանքների վերաբերյալ։
42) Վերլուծի և գնահատի V դարի պայքարի արդյունքները՝ կարևորելով համաժողովրդական միասնական պայքարի անհրաժեշտությունը:
43) Գնահատի ոսկեդարյան մշակույթի ձեռքբերումները հայոց և համաշխարհային մշակույթի համատեքստում, արժևորի մշակութային ինքնության ձևավորման անհրաժեշտությունը:
44) Փաստարկի և բացատրի աշխարհաքաղաքական գործընթացների հետևանքները Հայաստանի ներքաղաքական կյանքում VII-IX դդ.:
45) Վերլուծի նախարարական համակարգի տեղն ու դերը VII-IX դդ. պետականության պատմության մեջ, կատարի եզրահանգումներ:
46) Մեկնաբանի ժամանակի քաղաքական, տնտեսական, կրոնական և մշակութային մարտահրավերներն ու դրանց դիմագրավման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները:
47) Կարևորի հակաաղանդավորական պայքարի նշանակությունը հոգևոր միասնության և ինքնության պահպանման գործում:
48) Գնահատի հակաարաբական պայքարի պատմական նշանակությունը պետության վերականգնման գործում:
49) Գնահատի տվյալ ժամանակաշրջանի մշակութային ձեռքբերումները հայոց և համաշխարհային մշակույթի համատեքստում, արժևորի մշակութային ինքնության պահպանման անհրաժեշտությունը:
50) Արժևորի Հայոց էպոսը որպես ազգային և հանրային արժեք, համեմատի այլ էպոսների հետ՝ նշելով ընդհանրություններ և առանձնահատկություններ:
51) Հետազոտի VII-IX դդ. պատմաճարտարապետական յուրօրինակ որևէ հուշարձան, փորձի ազդեցություն կամ կապեր գտնել ներկա կյանքի իրողությունների հետ:
52) Ներկայացնի XVI-XX դարի սկիզբ ընկած ժամանակահատվածի Հայաստանի ինքնիշխանության վերականգնման տարբեր ծրագրեր և գաղափարական պայքարի կարևոր իրադարձություններն ու երևույթները:
53) Փաստարկի և բացատրի աշխարհաքաղաքական գործընթացների հետևանքները Հայաստանի ներքաղաքական կյանքում:
54) Կարևորի առևտրականության և լուսավորական հայ գործիչների դերակատարումը ազատագրական պայքարի նոր գաղափարախոսության ձևավորման մեջ:
55) Գնահատի գաղափարախոսական պայքարի պատմական նշանակությունը պետության վերականգնման գործում:
56) Գիտակցի պատմական փորձի և ձեռբերումների յուրացման, զարգացման ու հաջորդ սերունդներին դրանց փոխանցման անհրաժեշտությունը:
57) Հետազոտի Հայաստանի ինքնիշխանության վերականգնման ծրագրերը և փորձի կազմել միացյալ Հայաստանի ինքնիշխանության վերականգնման ծրագրի նախագծի իր տարբերակը:
58) Փաստարկի և բացատրի աշխարհաքաղաքական գործընթացների հետևանքները Հայաստանի ներքաղաքական կյանքում:
59) Վերլուծի և գնահատի տարբեր շրջափուլերում պետականության համար պայքարի կարևոր դրվագները, առանձնահատկություններն ու արդյունքները, կատարի եզրահանգումներ:
60) Մեկնաբանի XVIII-XX դարասկիզբն ընկած ժամանակահատվածում ինքնության առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց դիմագրավման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները:
61) Արժևորի XVIII-XX դարասկզբի պետականության համար պայքարում միասնական և փոխհամաձայնեցված գործելու արդյունքները, ցույց տա պետական, հասարակական հոգևոր և անձնական շահերի միասնության կարևորությունը դրված նպատակների իրականացման գործում:
62) Գնահատի պետականության և ինքնիշխանության համար պայքարի նշանակությունը ինքնության պահպանման, ինքնավարության վերականգնման և միասնական պետության վերականգնման գործում:
63) Հետազոտի XVIII-XX դարասկիզբն ընկած ժամանակահատվածի ազգային-ազատագրական պայքարի որևէ ակնառու գործչի գործունեություն կամ կարևոր իրադարձություն, փորձի բացահայտել գործչի կերպարի կամ իրադարձության ներկայացվածությունը գրականության մեջ և արվեստում:
64) Փաստարկի և բացատրի աշխարհաքաղաքական գործընթացների հետևանքները Հայաստանի ներքաղաքական կյանքում:
65) Վերլուծի պետականության համար պայքարի՝ նորագույն շրջանի պատմության կարևոր դրվագները, առանձնահատկություններն ու արդյունքները, կատարի եզրահանգումներ:
66) Բացատրի նորագույն շրջանում պետության առջև ծառացած մարտահրավերներն դրանց դիմագրավման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները:
67) Բացատրի ազատության գաղափարն իր ընկալմամբ և փորձի կազմել որևէ ժամանակաշրջանի համար Հայաստանի՝ որպես պետության զարգացման ծրագրի նախագիծ։
68) Արժևորի Գարեգին Նժդեհի գործունեությունն ու Զանգեզուրի հերոսամարտի նշանակությունը:
69) Հետազոտի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը և գնահատի դրա նշանակությունը:
70) Հետազոտի նշանավոր գործիչների և պետականության համար պայքարի պատմական դրվագների արտացոլումը գրականության մեջ և արվեստում՝ հատկապես շեշտադրելով պետականության խորհրդանիշ հանդիսացող աշխարհիկ պատմամշակութային հուշարձանների, Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված բնության հուշարձանները, բնապատկերները:
71) Հետազոտի պետական որևէ ակնառու գործչի գործունեություն կամ կարևոր իրադարձություն, բացահայտի տվյալ գործչի կերպարի կամ իրադարձության ներկայացվածությունը գրականության մեջ և արվեստում՝ առանձնահատուկ շեշտադրելով նաև կին գործիչների դերը:
72) Գնահատի ազգային զարթոնքի դերը ՀԽՍՀ-ում:
73) Գնահատի տվյալ ժամանակաշրջանի նշանավոր գործիչների գործունեությունը:
74) Հետազոտի ՀԽՍՀ-ում և Սփյուռքում ազգային նոր ու առաջադեմ երիտասարդութան և մտավորականության ձևավորման նախադրյալները և գործունեությունը:
75) Գնահատի ՀՀ-ի և Սփյուռքի ջանքերը Ցեղասպանության միջազգային ճանաչման և ցեղասպանությունների կանխարգելման համար:
76) Ներկայացնի ՀԽՍՀ-ում արդյունաբերականացման, կոլեկտիվացման և գիտական նորարարության ընթացքն ու առանձնահատկությունները, վերլուծի արդյունաբերականացման և կոլեկտիվացման անհրաժեշտությունն ու արդյունքները:
77) Մեկնաբանի գիտություն - տնտեսություն փոխկապակցվածությունը, գնահատի գիտատեխնիկական առաջընթացի դերն ու արդյունքները Հայաստանի տնտեսության զարգացման գործում
78) Բացատրի քաղաք-ձեռնարկությունների ձևավորման պայմաններն ու առանձնահատկությունները:
79) Հետազոտի գիտատեխնիկական առաջընթացում տվյալ ժամանակաշրջանի որևէ հայազգի նշանավոր գործչի ներդրումը:
80) Գնահատի հայրենադարձների ներդրումը ՀԽՍՀ քաղաքային կյանքի զարգացման մեջ:
81) Մեկնաբանի ԽՍՀՄ այլ հանրապետություններում բնակվող հայերի առօրեական կյանքի առանձնահատկությունները:
82) Համեմատի և վերլուծի արդյունաբերական, խորհրդային և արդի հայ հասարակության ձևավորման ընթացքը, քաղաքային և գյուղական առօրեական կյանքի առանձնահատկություններն ու փոփոխությունները:
83) Հետազոտի խորհրդային և արդի շրջանում իր գերդաստանի ներկայացուցիչների առօրյա կյանքն ու կենցաղը, փորձի կապեր գտնել ներկա կյանքի իրողությունների հետ:
84) Ներկայացնի կրթական և գիտական նորարարության պատմությունը և նշանավոր գործիչների գործունեությունը XX դարում:
85) Ներկայացնի կրթական համակարգի զարգացման ընթացքը, առանձնահատկությունները, համալսարանական կյանքի զարգացումը:
86) Գնահատի և համեմատի նորագույն շրջանի նշանավոր մշակութային գործիչների գործունեությունը:
87) Վերլուծի մշակույթի զարգացման նախադրյալները, հիմնական ուղղությունները, առանձնահատկությունները, ընթացքն ու արդյունքները:
88)Գնահատի հայկական մշակութային ձեռքբերումները հայոց և համաշխարհային մշակույթի համատեքստում։
89)Գիտակցի մշակութային արժեքները պահպանելու, զարգացնելու, հաջորդ սերունդներին փոխանցելու և հանրահռչակելու անհրաժեշտությունը:
90) Արժևորի խորհրդահայ մշակույթի ձեռքբերումները և գնահատի Երևանի՝ պետության մայրաքաղաք հանդիսանալու և դրանով իսկ համահայկական կրթամշակութային կենտրոն դառնալու նշանակությունը:
91) Հետազոտի իրենց տարածաշրջանի կամ պետության ներկայում գոյություն ունեցող որևէ խնդիր՝ փորձելով տեսնել դրա պատմական հիմքերն ու կապերը։
92) Հետազոտի Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերը՝ համեմատելով և ներկայացնելով նմանություններն ու տարբերությունները, օրինակ՝ ճարտարապետության, ծեսերի, խոհանոցի, կենցաղի կամ այլ ուղղություններով։
93) Հետազոտի թվային տիրույթում Հայաստանի Հանրապետության ներկայացվածության հետ կապված հարցերը և ներկայացնի առաջարկներ՝ թվային ներկայացվածության առավել արդյունավետ ապահովման վերաբերյալ, ոը կնպաստի Հայաստանի Հանրապետության հանրահռչակմանը։
ԳԼՈՒԽ 4. «ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԲՆԱԳԱՎԱՌԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
18. «Հայրենագիտություն» բնագավառի «Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքն ու աշխարհը» և «Հայաստանի պատմություն» առարկաների ծրագրային բովանդակությունը՝
1) Կազմված է ժամանակակից գիտամանկավարժական հիմնարար սկզբունքների պահանջներին համապատասխան. նյութի մատչելիություն, տարիքային և անհատական համապատասխանություն:
2) Համապատասխանում է գիտության և մշակույթի ժամանակակից նվաճումներին:
3) Կառուցված է հիմնական գաղափարների հենքի վրա:
4) Նպաստում է արդի հարափոփոխ աշխարհում մրցունակ, պետականակիր արժեհամակարգ ունեցող քաղաքացու ձևավորմանը:
5) Նպաստում է, որ սովորողը կարողանա վեր հանել այն խնդիրները, որոնց հետ առնչվում է առօրյա կյանքում և հիմնվելով ձեռք բերված ուսումնական փորձառության վրա՝ առաջարկի լուծման ուղիներ:
6) Յուրացվում է մի շարք առարկաների հետ սերտ համագործակցության շրջանակներում և ամբողջացնում է հասարակագիտական առարկաներից ստացած գիտելիքները:
7) Կառուցված է այնպես, որ գիտելիքների և կարողությունների զարգացմանը զուգընթաց այն նպաստում է սովորողների վերաբերմունքի և արժեքային համակարգի ձևավորմանը և սոցիալական հմտությունների զարգացմանը։
ԳԼՈՒԽ 5. ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ
19. «Հայրենագիտություն» բնագավառի բովանդակությունը ձևավորված է հետևյալ հիմնական գաղափարների հենքի վրա.
1) Անհատ և պետություն (ԱՊ)
2) Ինքնություն (Ի)
3) Մշակույթ (Մ)
4) Համակեցություն (Հ)
20. Նշված հիմնական գաղափարները առավել հստակեցվում և կոնկրետացվում են հաջորդ երկու ենթամակարդակներում:
21. «Հայրենագիտություն» բնագավառը ուսումնասիրվում է հետևյալ ենթահասկացությունների միջոցով. «Կառավարում», «Փոփոխություն», «Համակարգ», «Կառույց», «Գործունեություն», «Հայրենիք», «Ռազմավարություն», «Գաղափարախոսություն», «Հիմնախնդիր», «Փոխհարաբերություն», «Արժեհամակարգ», «Կրոն, դավանանք», «Հասարակություն», «Տնտեսություն», «Կենսակերպ»:
22. Հիմնական գաղափարների ուսուցումն իրականացվում է պարուրաձև՝ հիմնվելով հիմնական դպրոցի՝ «Իմ հայրենիքը» (V դասարան), «Իմ հայրենիքն ու աշխարհը» (VI դասարան) դասընթացներում ձևավորված նախնական պատկերացումների վրա։ VII-IX և X-XII դասարաններում «Հայաստանի պատմություն» առարկայի շրջանակում տեղի է ունենում ուսուցանվող նյութի աստիճանական ընդլայնում և խորացում:
23. «Հայրենագիտություն» բնագավառի 3-րդ մակարդակի բովանդակային բաղադրիչները հաճախ հնարավոր չէ հստակ առանձնացնել և կոնկրետ համապատասխանեցնել 2-րդ մակարդակի մեկ ենթահասկացության, իսկ 2-րդ մակարդակի որոշ ենթահասկացություններ էլ երբեմն կարող են վերաբերել մի քանի հիմնական հասկացության:
1-ին մակարդակ |
2-րդ մակարդակ |
3-րդ մակարդակ |
Դասարաններ | |||||||
ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐ |
ԵՆԹԱՀԱՍ-ԿԱՑՈՒԹՅՈՒՆ |
ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉ |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
Անհատ և պետություն (ԱՊ) |
Կառավարում Փոփոխություն Համակարգ Կառույց |
Հայկական լեռնաշխարհի հնագույն պետական կազմավորումները |
||||||||
Վանի թագավորությունը |
||||||||||
Հայկազունի Երվանդյանների թագավորությունը |
||||||||||
Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը |
||||||||||
Մեծ Հայքի Արշակունիների թագավորությունը |
||||||||||
Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը |
||||||||||
Հայկական պետությունը Կիլիկիայում |
||||||||||
Հայաստանի պետական-քաղաքական կացությունը V-IX դդ. |
||||||||||
Հայաստանի պետական-քաղաքական կացությունը IX-XIV դդ. |
||||||||||
Հայաստանի պետական-քաղաքական կացությունը XIV-XIX դդ. |
||||||||||
Հայաստանի Առաջին Հանրապետությունը |
||||||||||
Խորհրդային Հայաստանը 1920-1991 թթ. |
||||||||||
Հայաստանի Երրորդ Հանրապետությունը |
||||||||||
Գործունեություն |
Արքաներ, թագուհիներ Աշխարհիկ և հոգևոր գործիչներ Հերոսներ |
|||||||||
Ինքնություն (Ի) |
Ռազմավարություն Գաղափարա-խոսություն Հիմնախնդիր Փոխհարաբե-րություն |
Պետականության և ինքնիշխանության համար պայքարի նախադրյալները, սկիզբը, դրսևո-րումները (XV-XVII դդ) |
||||||||
Պետականության և ինքնիշխանության համար պայքարը XVIII դարում |
||||||||||
Պետականության և ինքնիշխանության համար պայքարը XIX դարում |
||||||||||
Հասարակական շարժումներ և քաղաքական պայքար |
||||||||||
Պետականության և ինքնիշխանության համար պայքարը XX դարի սկզբին |
||||||||||
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը XX դարում |
||||||||||
Հայկական հարց |
||||||||||
Հայոց ցեղասպանություն |
||||||||||
Գաղթավայրեր Սփյուռք |
||||||||||
Մշակույթ (Մ) |
Ժողովուրդ |
Հայկական լեռնաշխարհ Հայ ժողովրդի ծագումն ու կազմավորումը |
||||||||
Գործունեություն |
Դպրոց, կրթություն Գիտություն Տպագրություն Արվեստ Կիրառական արվեստ Քաղաքաշինություն, ճարտարապետություն: |
|||||||||
Հայտնագործություններ Ստեղծագործություններ |
||||||||||
Արժեհամակարգ |
Պետական տոներ Հայոց եկեղեցու ծեսեր, խորհուրդներ Հոգևոր բարեպաշտական սովորույթներ, ժողովրդական ավանդույթներ |
|||||||||
Կրոն, դավանանք |
Կրոնական հավատալիքներ Հեթանոսություն Քրիստոնեություն |
|||||||||
Համակեցություն (Հ) |
Հասարակություն |
Դասեր, խավեր Մրցակցություն Համագործակցություն Հակամարտություն Անկախ գոյակցություն |
||||||||
Տնտեսություն |
Գյուղատնտեսություն Արդյունաբերություն Արհեստներ Առևտուր |
|||||||||
Կենսակերպ |
Ընտանեկան կյանք Համայնական կյանք Քաղաքային կյանք Բարձրաշխարհիկ կյանք Զինվորական կյանք Առօրեական կյանք, կենցաղ |
ԳԼՈՒԽ 6. ԽԱՉՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
24. Սովորողների մոտ աշխարհի համապարփակ և գիտականորեն հիմնավորված տեսակետ կառուցելու համար «Հայրենագիտություն» բնագավառում ներառվել են մի շարք խաչվող հասկացություններ։ Դրանք առանցքային հասկացություններ են, որոնք ընդհանրական են տարբեր գիտությունների համարՙ կիրառվում եմ հասարակագիտության և բնագիտության բոլոր ճյուղերում և օգնում են սովորողներին միավորելու, փոխկապակցելու տարբեր առարկաներից ձեռք բերած գիտելիքները:
25. Այդ հասկացությունները պետք է մեծ ուշադրության արժանանան կրթական 3 աստիճաններում, բոլոր առարկաների, այդ թվում՝ «Հայաստանի պատմություն», «Իմ հայրենիքը» և «Իմ հայրենիքն ու աշխարհը» առարկաների ուսուցման ժամանակ:
26. Խաչվող հասկացություններն են՝
1) Օրինաչափություն
2) Պատճառ և հետևանք
3) Զարգացում
4) Կառուցվածք և գործառույթ
5) Ժամանակ և տարածություն
6) Համակարգ (պետություն)
7) Համաշխարհայնացում
8) Կայունություն և փոփոխություն
9) Անհատներ և հարաբերություններ
10) Անհատական և մշակութային արժեհամակարգ
ԳԼՈՒԽ 7. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
27. Ուսուցման արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկում ենք կիրառել այնպիսի տեխնոլոգիաներ և մեթոդներ, որոնք կապահովեն յուրաքանչյուր սովորողի ակտիվ ընդգրկվածությունը ուսուցման գործընթացում: Հաշվի առնելով թեման, դրված նպատակները, սահմանված վերջնարդյունքները, սովորողների անհատական և տարիքային առանձնահատկությունները, տեխնիկական հագեցվածությունը և այլ հանգամանքներ, տվյալ թեմայի, դասանյութի կամ դրանց որևէ հատվածի համար, ըստ նպատակահարմարության, կարող են ընտրվել տարբեր տեխնոլոգիաներ, մեթոդներ, մեթոդական հնարներ:
28. «Հայրենագիտություն» բնագավառի ուսումնառության հիմքում դրված են հետևյալ մոտեցումները.
1) Հասկացությունների վրա հիմնված ուսումնառություն
2) Ուսումնական նախագծերի իրականացման վրա հիմնված ուսումնառություն
3) Տարբերակված ուսումնառություն և համընդհանուր ներառում
4) Ինքնուրույն - անհատական աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն
5) Խնդրահարույց հարցերի հետազոտության վրա հիմնված ուսումնառություն
6) ՀՊՉ-ով սահմանված առանցքային կարողունակությունների զարգացում
7) Հաղորդակցական-համագործակցային հմտությունների զարգացում
8) Քննադատական վերլուծական, հետազոտական, ստեղծագործական մտածողության զարգացում
9) Դիրքորոշումների ու արժեհամակարգի ձևավորում
ԳԼՈՒԽ 8. ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
29. «Հայրենագիտություն» բնագավառի առարկաներից սովորողների ուսումնառության գնահատման նպատակն է՝
1) պարզել նրանց գիտելիքների, կարողությունների, հմտությունների, դիրքորոշումների և արժեհամակարգային բաղադրիչների համապատասխանության աստիճանը առարկայի չափորոշչով և ծրագրով սահմանված պահանջներին,
2) բացահայտել ուսումնառության գործընթացում յուրաքանչյուր սովորողի ձեռքբերումները, բացթողումները, կարիքներն ու դժվարությունները,
3) օգնել ուսուցչին ճշգրտելու յուրաքանչյուր սովորողի և ամբողջ դասարանի հետ տարվող աշխատանքի ծավալն ու բովանդակությունը, հետադարձ կապի միջոցով բարելավելու ուսուցման որակը:
4) Կիրառվում են հայտորոշիչ, ձևավորող և ամփոփիչ (միավորային և բնութագրող) գնահատումներ:
30. Հայտորոշիչ գնահատման նպատակն է՝ բացահայտել սովորողի նախնական գիտելիքները, հմտությունները, վերաբերմունքն ու արժեքներն ուսումնական գործընթացի որևէ փուլի՝ ուսումնական տարվա, կիսամյակի, առարկայի, դասընթացի, նոր թեմայի ուսումնասիրման մեկնարկից առաջ: Փուլի ընտրությունը թողնվում է ուսուցչի հայեցողությանը:
31. Ձևավորող գնահատումն իրականացվում է ծրագրային նյութի յուրացման մակարդակի, սովորողների անհատական կարիքների, ուսումնական գործընթացի արդյունավետության մասին անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով:
32. Ձևավորող գնահատման նպատակն է՝ բացահայտել յուրաքանչյուր սովորողի կամ ամբողջ դասարանի ձեռքբերումները, դժվարությունները, բացթողումները՝ ուսուցման և ուսումնառության գործընթացի բարելավման համար: Ձևավորող գնահատման ձևերն ու մեթոդները ընտրում է ուսուցիչը:
33. Ամփոփիչ գնահատման նպատակն ուսումնական առարկաների չափորոշիչներով և ծրագրերով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան սովորողի ուսումնական ձեռքբերումների գնահատումն է՝ դասի, թեմայի, կիսամյակի, ուսումնական տարվա ավարտին, ինչպես նաև կրթական աստիճանի ավարտին՝ ամփոփիչ ատեստավորման միջոցով: Ամփոփիչ գնահատումն իրականացվում է միավորային կամ բնութագրող գնահատման միջոցով: Միավորային գնահատումն իրականացվում է որոշակի ժամանակահատվածում ուսումնական նյութի որոշակի ծավալի շրջանակներում սովորողների ձեռքբերումները պարզելու և պաշտոնապես գրանցելու նպատակով: Միավորային գնահատումը սովորաբար իրականացվում է առանձին թեմատիկ միավորի ուսուցման, քառորդի կամ կիսամյակի վերջում:
34. Միավորային գնահատումն իրականացվում է 10 միավորային սանդղակով: Գնահատման այլ սանդղակներ կիրառելիս արդյունքներն արտահայտվում և ամրագրվում են 10 միավորային սանդղակով:
35. Գնահատման ժամանակ հաշվի են առնվում հետևյալ բաղադրիչները
1) գիտելիք, ըմբռնում, կիրառում, վերլուծում, համադրում, գնահատում և արժևորում
2) հետազոտական կարողություններ
3) հաղորդակցական հմտություններ
4) պատմաքննական և ստեղծագործական մտածողություն
ԳԼՈՒԽ 9. ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
1. Հանրակրթության մասին ՀՀ օրենքը:
2. Հանրակրթության պետական չափորոշիչ, հաստատված ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշմամբ։
3. Հանրակրթության պետական կրթակարգ, միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004:
4. «Հանրակրթության պետական կրթակարգ», ՀՀ կառավարության նիստի հ. 33 արձանագրային որոշում, 26.08.2004 թ.:
5. Հանրակրթական հիմնական դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի չափորոշիչ և ծրագիր (6-9-րդ դասարաններ) (ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թ. Հունվարի 23-ի N 49-Ա/Ք հրաման):
6. Հանրակրթական ավագ դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (ՀՀ կրթության և գիտության նախարարի 04.05.2009թ. N 381-Ա/Ք հրաման):
7. Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքի գնահատման ուսումնասիրություն, պատրաստվել է «Ի-Վի քոնսալթինգ» ՓԲԸ-ի և «Այբ» կրթական հիմնադրամի կողմից, ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» գրասենյակի պատվերով, Երևան, 2016:
8. Չափորոշիչներ՝ ՀՀ, NGSS, Էստոնիա, Սինգապուր, Ֆինլանդիա, Մասաչուսեթս, Կանադա, Cambridge GSE, IGCSE, Միջազգային բակալավրիատ:
9. Ագաթանգեղոս, Հայոց պատմություն, Երևան, 1983
10. Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Երևան, 1987
11. Կորյուն, Վարք Մաշտոցի, Երևան, 1981
12. Եղիշե, Վարդանի և Հայոց պատերազմի մասին, Երևան, 1989
13. Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Երևան, 1981
14. Ղազար Փարպեցի, Հայոց պատմություն.թուղթ Վահան Մամիկոնյանին, Երևան, 1982
15. Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ, Պատմություն տիեզերական, Երևան, 198
16. Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, Երևան, 1971
17. Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Երևան, 1991
18. Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Երևան, 1982
19. Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան, 1986
20. Ներսես Շնորհալի, Թուղթ ընդհանրական, Անթիլիաս, 1977 /կամ ցանկացած հրատարակություն/
21. Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Եր., Հայաստան, 1969:
22. Ղևոնդ, Պատմություն, Եր., Սովետական գրող, 1982:
23. Կարապես Պալաթեցի, Ապաշխարություն, Ս.Էջմիածին, 1996Գր. Նարեկացի, Մատյան Ողբերգության, Երևան Նաիրի, 2002 /կամ ցանկացած հրատարակություն/
24. Ս.Ներսես Շնորհալի, Թուղթ ընդհանրական, «Գանձասար» հանդես, 1991
25. Դավիթ Անհաղթ, Երկեր, Երևան, 1980:
26. Եզնիկ Կողբացի, Եղծ աղանդոց, Եր., 1964:
27. Մխիթար Գոշ, Դատաստանագիրք հայոց, Վաղարշապատ, 1880:
28. Կանոնագիրք Հայոց, հ.Ա, Եր., 1964, հ.Բ, Եր., 1971:
29. Ռուսաստանի կրթական չափորոշիչները (https://fgos.ru),
30.Սինգապուրի կրթական չափորոշիչ (https://www.moe.gov.sg/education-in-sg/),
31. Կանադայի կրթական չափորոշիչ (http://www.edu.gov.on.ca/eng/teachers/curriculum.html)
32. Finnish National Board of Education, National Core Curriculum for preparatory education for general upper secondary Education 2014.
33. Pasi Sahlberg's "Finnish Lessons 2.0: What Can the World Learn from Educational Change in Finland. Teachers College Press; 2nd edition (January 1, 2015)
34. OECD, 2018, Making the Curriculum Work Centre for Educational Research and Innovation
35. OECD, 25 Nov 2020.What Students Learn Matters Towards a 21st Century Curriculum.
36. Competency-based Curriculum: An Effective Approach to Digital Curation Education Jeonghyun Kim Department of Library and Information Sciences, College of Information, University of North Texas. Email: Jeonghyun.Kim@unt.edu
37. Curriculum, Pedagogy and Educational Research: The Work of Lawrence Stenhouse Front Cover John Elliott, Nigel Norris Routledge, Mar 15, 2012
38. Cohen D. K. (University of Michigan), Mehta D.J., (Harvard University), American Educational Research Journal, August 2017, Vol. 54, No. 4, pp. 644–690, DOI: 10.3102/0002831217700078
39. «Կրթության չորս հիմնասյուներ», (https://www.gcedclearinghouse.org/sites/default/files/resources/%5BENG%5D%20Learning_0.pdf), (https://unesdoc.unesco.org/ark:/48223/pf0000143375?posInSet=3&queryId=247bf22c-264b-4a40-bd16-28fd89dea989)
40. Հոնկ Կոնգի կրթակարգ, https://www.edb.gov.hk/en/index.html
41. Powney, J., Cullen, M-A., Schlapp, U., Johnstone, M. & Munn, P. (2127). Understanding value education in the primary school. York: Reports Express.https://www.jstor.org/stable/27521312?seq=1#metadata_info_tab_contents. http://www.curriculum.edu.au/leader/values_education_what,_how,_why__what_next,36873.html?issueID=12833)
42. Thomas, E. (1992). Moral development, cultural context and moral education, In Chong, K.C. ed. Moral Perspectives and Moral Education. Singapore, University of Singapore Press.
43. Anderson, L.W., & Krathwohl (Eds.). (2001). A Taxonomy for Learning, Teaching, and Assessing: A Revision of Bloom’s Taxonomy of Educational Objectives. New York: Longman. Bloom, B., Englehart, M. Furst, E., Hill, W., & Krathwohl, D. (1956). Taxonomy of educational objectives: The classification of educational goals. Handbook I: Cognitive domain. New York, Toronto: Longmans, Green.»
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 փետրվարի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|