Գլխավոր տեղեկություն
Номер
հ.ն-0833-1
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.05.1993-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳԽՏ 1993/9
Принят
ՀՀ Գերագույն խորհուրդ
Дата принятия
11.05.1993
Подписан
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Дата подписания
11.05.1993
Дата вступления в силу
11.05.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի, Հայաստանի Հանրապետության և Վերականգնման ու զարգացման Եվրոպական բանկի միջև կնքված վարկային պայմանագրերի կատարման վերահսկողությունը դնել 1992-1993 թվականներին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից թույլատրված վարկային էմիսիայի կատարման ընթացքը և բանկերի կողմից վարկային ռեսուրսների օգտագործումն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի վրա:

2. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությանը` անհրաժեշտության դեպքում վերոհիշյալ հանձնաժողովը համալրել նոր անդամներով:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


11 մայիսի 1993 թվականի,
քաղ. Երևան
արձ. հ. 305, կետ 3
հ.ն-0833-1