Գլխավոր տեղեկություն
Номер
հ.ն.-0704ա-1
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.10.1992-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳԽՏ 1992/19
Принят
ՀՀ Գերագույն խորհուրդ
Дата принятия
06.10.1992
Подписан
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Дата подписания
06.10.1992
Дата вступления в силу
06.10.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՎԻԵՆՆԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 1961 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի ԺՆԵՎՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ «ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՖԱԿՈՒԼՏԱՏԻՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆԸ» ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

Միանալ Վիեննայի դիվանագիտական ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ մասին կոնվենցիայի 1961 թվականի ապրիլի 18-ի Ժնև քաղաքում կատարված «Քաղաքացիություն ձեռք բերման մասին ֆակուլտատիվ արձանագրությանը»:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


6 հոկտեմբերի 1992 թվականի,
քաղ. Երևան
արձ. հ.248, կետ 9ա
հ.ն.-0704ա-1

 

ՖԱԿՈՒԼՏԱՏԻՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Կատարված է Վիեննայում 1963 թվականի ապրիլի 24-ին

 

Սույն արձանագրության, ինչպես նաև 1963 թվականի մարտի 4-ից մինչև ապրիլի 22-ը Վիեննայում կայացած Միավորված ազգերի կազմակերպության կոնֆերանսի կողմից ընդունված Հյուպատոսական կապերի մասին Վիեննայի կոնվենցիայի` ստորև անվանվող «Կոնվենցիա», մասնակից պետությունները`

արտահայտելով հյուպատոսական աշխատողների և նրանց ընտանիքի` նրանց հետ միասին ապրող անդամների կողմից քաղաքացիություն ձեռք բերելու վերաբերյալ կանոններ, մշակելու իրենց ցանկությունը, համաձայնվեցին ներքոշարադրյալի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Արձանագրության մեջ «հյուպատոսական հիմնարկի աշխատողներ» դարձվածքն ունի այն նշանակությունը, որը տրվում է նրան Կոնվենցիայի 1 հոդվածի 1-ին կետի «Q» ենթակետում, այսինքն` «հյուպատոսական պաշտոնատար անձինք, հյուպատոսական ծառայողներ և սպասարկող անձնակազմի աշխատողներ»:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Հյուպատոսական հիմնարկի` նստավայր պետության քաղաքացիներ չհանդիսացող աշխատողները և նրանց ընտանիքի` նրանց հետ միասին ապրող անդամները ձեռք չեն բերում այդ պետության քաղաքացիություն ոչ այլ կերպ քան, ըստ նստավայր պետության օրենսդրության կիրարկման կարգի:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Արձանագրությունը ստորագրման համար բաց է բոլոր այն պետությունների կողմից, որոնք Կոնվենցիայի մասնակիցներ կդառնան մինչև 1963 թվականի հոկտեմբերի 31-ը` Ավստրիայի Հանրապետության արտաքին գործերի ֆեդերալ նախարարությունում, իսկ այնուհետև, մինչև 1964 թվականի մարտի 31-ը` Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական հիմնարկներում, Նյու Յորքում:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման: Վավերագրերը ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Արձանագրությունը բաց է միանալու համար բոլոր այն պետությունների առջև, որոնք Կոնվենցիայի մասնակից կդառնան: Միանալու մասին ակտերը ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Սույն Արձանագրությունը ուժի մեջ կմտնի նույն օրը, ինչ և Կոնվենցիան, կամ էլ երկրորդ վավերագիրը կամ Արձանագրությանը միանալու մասին ակտը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը` կախված այն բանից, թե այդ ամսաթվերից որը ավելի ուշ կլինի:

2. Յուրաքանչյուր այն պետության նկատմամբ, որը կվավերացնի սույն Արձանագրությունը կամ կմիանա նրան սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան այն ուժի մեջ մտնելուց հետո, Արձանագրությունը ուժի մեջ կմտնի այդ պետության կողմից իր վավերագիրը կամ միանալու մասին ակտը ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը բոլոր այն պետություններին, որոնք կդառնան Կոնվենցիայի մասնակիցներ, ծանուցում է`

ա) սույն Արձանագրությունը 3, 4 և 5 հոդվածներին համապատասխան ստորագրելու և վավերագրերը կամ միանալու վերաբերյալ ակտերը ի պահ հանձնելու մասին.

բ) սույն Արձանագրությունը 6 հոդվածին համապատասխան ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Արձանագրության բնագիրը, որի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարապես նույնական են, ի պահ կհանձնվի Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, որը նրա վավերացված պատճենները կհղի 3 հոդվածում նշված բոլոր պետություններին:

Ի հավաստումն որի ներքոստորագրյալները` պատշաճ կերպով լիազորված իրենց կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Արձանագրությունը:

Կատարված է Վիեննայում հազար ինն հարյուր վաթսուներեք թվականի ապրիլի քսանչորսին: