Գլխավոր տեղեկություն
Номер
հ.ն-0635-1
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.05.1992-04.01.2007)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳԽՏ 1992/10(1014)
Принят
ՀՀ Գերագույն խորհուրդ
Дата принятия
20.05.1992
Подписан
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Дата подписания
20.05.1992
Дата вступления в силу
20.05.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել ակցիզային հարկի դրույքաչափերի հաստատման պահից, ներմուծվող ապրանքների հարկումը հետաձգելով մինչև 1992 թվականի հուլիսի 1-ը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ներմուծվող ապրանքների հարկումը ապահովել սկսած 1992 թվականի հուլիսի 1-ից.

մինչև 1992 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ սահմանել ակցիզային հարկի դրույքաչափերը:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


20 մայիսի 1992 թվականի,
քաղ. Երևան
հ.ն-0635-1