ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի սեպտեմբերի 23-ին հռչակած Հայաստանի Հանրապետության` որպես անկախ պետության կարգավիճակից, ձգտելով դառնալ աշխարհի պետությունների ընկերակցության, մասնավորապես Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցության լիիրավ անդամ, պարտավորվելով իր հարաբերությունները բոլոր երկրների հետ կառուցել միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Միանալ Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցության կողմից ընդունված 1975 թվականի Հելսինկյան խորհրդակցության եզրափակիչ ակտին, 1980 թվականի Մադրիդյան հանդիպման եզրափակիչ փաստաթղթին, 1986 թվականի Վիեննայի հանդիպման եզրափակիչ փաստաթղթին, 1990 թվականի կոպենհագենի խորհրդակցության փաստաթղթին, 1990 թվականի Փարիզյան խարտիային և այլ փաստաթղթերին:
2. Ստանձնել վերոհիշյալ փաստաթղթերից բխող բոլոր պարտավորությունները:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ | Լ. Տեր-Պետրոսյան |
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար |
Ա. Սահակյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|