ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Վավերացնել 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Մինսկում Բելոռուսի Հանրապետության, Ռուսաստանի ֆեդերացիայի և Ուկրաինայի ստորագրած Անկախ պետությունների ընկերակցության ստեղծման համաձայնագրի արձանագրությունը` ստորագրված 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, Ալմա-Աթայում:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հարցերի, անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի մշտական և Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովներին` մշակել և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հաստատմանը ներկայացնել Անկախ պետությունների ընկերակցության ստեղծման համաձայնագրի վերապահումների վերաբերյալ առաջարկություններ:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ |
Բ. Արարքցյան |
26 դեկտեմբերի 1991 թվականի, |