ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել այն հրապարակելու օրվանից:
2. Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների կազմակերպման և անցկացման պարտականությունները դնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա` նրան օժտելով Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորություններով:
3. Հայաստանի Հանրապետության շրջաններում և հանրապետական ենթակայության քաղաքներում Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների կազմակերպման և անցկացման պարտականությունները դնել Հայաստանի Հանրապետության հանրաքվեի շրջանային և քաղաքային հանձնաժողովների վրա, իսկ Երևան և Լենինական քաղաքների շրջաններում` Հայաստանի Հանրապետության տեղական խորհուրդների պատգամավորների ընտրությունների Երևան և Լենինական քաղաքների համապատասխան շրջանային հանձնաժողովների վրա` նրանց օժտելով Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների շրջանային և քաղաքային հանձնաժողովների լիազորություններով:
4. 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Հայաստանի Հանրապետության հանրաքվեից հետո չլուծարել հանրաքվեի տեղամասային հանձնաժողովները` նրանց վրա դնելով համապատասխան ընտրական տեղամասերում Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների կազմակերպման և անցկացման պարտականությունները:
5. Նշված հանձնաժողովների կազմը փոփոխել և լրացնել` դրանցում ներգրավելով նաև Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրած հասարակական-քաղաքական կազմակերպությունների և քաղաքացիների նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներին:
6. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին`
Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի ընտրությունների կազմակերպման և անցկացման համար տրամադրել անհրաժեշտ միջոցներ: