հայաստանի հանրապետությա գերագույն խորհրդԻ
ո ր ո շ ու մ Ը
Հայաստանի Հանրապետության տարածքում խսհմ-ի պահպանման վերաբերյալ 1991 թվականի մարտի 17-ի խսհմ հանրաքվեն չանցկացնելու մասին
Հաշվի առնելով, որ խսհմ-ի պահպանման վերաբերյալ 1991 թվականի մարտի 17-ի խսհմ հանրաքվեն հակասում է ազգերի ազատ ինքնորոշման իրավունքին, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում չանցկացնել խսհմ-ի պահպանման վերաբերյալ 1991 թվականի մարտի 17-ի խսհմ հանրաքվեն:
2. Համարել, որ խսհմ-ի պահպանման վերաբերյալ 1991 թվականի մարտի 17-ի խսհմ հանրաքվեի արդյունքները Հայաստանի Հանրապետության համար իրավական ուժ չունեն:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար` |
ա. սահակյան |
1 մարտի 1991 թվականի, քաղ. Երևան N 0268-I. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|