ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՀԱԿԱԽՄԲԻ ՄԱՍԻՆ
Հանրապետության իշխանության բարձրագույն մարմնի համար աշխատանքային բնականոն պայմաններ ապահովելու նպատակով Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Կազմավորել Հայկական ԽՍՀ Գերագույն մարմնի պահակախումբ, այն ուղղակիորեն ենթակայեցնելով Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահին:
2. Հանձնարարել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին և հանրապետության ներքին գործերի մինիստրությանը ապահովել պահակախմբի զինվածությունը, տրամադրել տրանսպորտային ու այլ տեխնիկական միջոցներ, ինչպես նաև լուծել մատակարարման, հանդերձավորման, վարձատրման, ուսուցման և անհրաժեշտ շինությունների հատկացման հարցերը:
Պահակախումբը իր ամենօրյա գործունեությունը իրականացնում է հանրապետության սահմանադրության և գործող օրենքների շրջանակներում:
Հայկական ԽՍՀ Գերագույն |
Լ. Տեր-Պետրոսյան |
11 օգոստոսի 1990 թվականի, քաղ. Երևան հ.Ն.-0053-1 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|