ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով այն բանից, որ ԽՍՀՄ զինված ուժերը լրիվ չափով չեն ապահովում հայ-ադրբեջանական սահմանի անձեռնմխելիությունը և հանրապետության քաղաքացիների, հատկապես Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հայ ազգաբնակչության կյանքի ապահովությունը, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին առընթեր ստեղծել Պաշտպանության խորհուրդ և հանձնարարել նրան անհետաձգելի միջոցառումներ իրականացնել հանրապետության սահմանների անձեռնմխելիության ապահովման և քաղաքացիների կյանքի պաշտպանության ուղղությամբ:
2. Հանձնարարել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությանը քննարկել և հաստատել Պաշտպանության խորհրդի կազմը, նրա կարգավիճակը, համապատասխան պետական և հասարակական կազմակերպությունների հետ միասին լուծել ինքնապաշտպանության նպատակներով ստեղծված ջոկատների միավորման, նրանց գործողությունների կարգավորման ու կոորդինացման հարցերը:
Հայկական ԽՍՀ Գերագույն ԽՈՐՀՐԴի նախագահության նախագահ` |
Հ. Ոսկանյան |
Հայկական ԽՍՀ Գերագույն |
Ն. Ստեփանյան |
3 մայիսի 1990 թվականի, նո. 1831-11 |