Գլխավոր տեղեկություն
Номер
N 29-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (26.12.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.12.23-2025.01.05 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2024
Принят
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата принятия
17.12.2024
Подписан
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата подписания
17.12.2024
Дата вступления в силу
26.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«17» դեկտեմբերի 2024 թ.

N 29-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀՇՆ 33-05-2024 «ԱՄԲԱՐՏԱԿ ԲԵՏՈՆԵ ԵՎ ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը, 34-րդ հոդվածի 1-ին մասը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «ՀՀՇՆ 33-05-2024 «Ամբարտակ բետոնե և երկաթբետոնե» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը»` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող՝ տեղայնացման ենթակա մի շարք նորմատիվատեխնիկական փաստաթղթեր հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 11-Ն հրամանով հաստատված հավելվածի «ՍՆիՊ 2.06.06-85 «Ամբարտակ բետոնե և երկաթբետոնե» 37-րդ կետը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

17.12.2024

Ե. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի

2024 թվականի դեկտեմբերի 17-ի

N 29-Ն հրամանի

ՀՀՇՆ 33-05-2024 «ԱՄԲԱՐՏԱԿ ԲԵՏՈՆԵ ԵՎ ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2024 թվական: