Գլխավոր տեղեկություն
Номер
N 30-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (26.12.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.12.23-2025.01.05 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2024
Принят
Քաղաքաշինության կոմիտե
Дата принятия
19.12.2024
Подписан
Քաղաքաշինության կոմիտե
Дата подписания
19.12.2024
Дата вступления в силу
26.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«19» դեկտեմբերի 2024 թ.

N 30-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀՇՆ 32-03.03-2024 «ԿԱՄՈՒՐՋՆԵՐ ԵՎ ԽՈՂՈՎԱԿՆԵՐ. ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել ՀՀՇՆ 32-03.03-2024 «Կամուրջներ և խողովակներ. Հետազննության և փորձարկման կանոններ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տեղայնացման ենթակա մի շարք նորմատիվատեխնիկական փաստաթղթեր հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 11-Ն հրամանով հաստատված հավելվածի «ՍՆիՊ 3.06.07-86 «Կամուրջներ և խողովակներ. Հետազննության և փորձարկման կանոններ» 64-րդ կետը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

19.12.2024

Ե. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի

2024 թվականի դեկտեմբերի 19-ի

N 30-Ն հրամանի

 

ՀՀՇՆ 32-03.03-2024 «ԿԱՄՈՒՐՋՆԵՐ ԵՎ ԽՈՂՈՎԱԿՆԵՐ. ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2024 թվական: