Գլխավոր տեղեկություն
Номер
N 2991-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (24.12.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.12.23-2025.01.05 Պաշտոնական հրապարակման օրը 23.12.2024
Принят
Էկոնոմիկայի նախարար
Дата принятия
17.12.2024
Подписан
Էկոնոմիկայի նախարար
Дата подписания
17.12.2024
Дата вступления в силу
24.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«17» դեկտեմբերի 2024 թ.
ք. Երևան

N 2991-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 339-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը, 34-րդ հոդվածի 1-ին մասը.

 

հրամայում եմ․

 

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2020 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցներ և այլ կայուն օրգանական աղտոտիչներ, նախատեսված լաբորատոր հետազոտություններում, ինչպես նաև որպես էտալոնային ստանդարտ օգտագործման համար ներմուծման մեկանգամյա լիցենզիայի տրամադրման ընթացակարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 339-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծվող արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցների և այլ կայուն օրգանական աղտոտիչների ցանկը, նախատեսված լաբորատոր հետազոտություններում, ինչպես նաև որպես էտալոնային ստանդարտ օգտագործման համար՝ համաձայն հավելված 3-ի։»:

2) հրամանի N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

Գ. ՊապոՅԱՆ

 

Հավելված

ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2024 թ.

դեկտեմբերի 17-ի N 2991-Ն հրամանի

 

«Հավելված N 3

ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2020 թ.

մարտի 5-ի N 339-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԿԱՅՈՒՆ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԱՂՏՈՏԻՉՆԵՐԻ, ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՐՊԵՍ ԷՏԱԼՈՆԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Ապրանքի անվանումը

ԵՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի կոդը

Քիմիական նյութերի վերաբերյալ վերլուծական տեսությունների մշակման ծառայության համարները (ՔՎԾ)

1. Ալդրին

2903 82 000 0

3808 59 000 9

309-00-2

2. Ալդրին պարունակող խառնուրդներ և պատրաստուկներ

3824 84 000 0

 

3. Ալֆա-հեքսաքլորցիկլոհեքսան

2903 81 000 0

3808 59 000 9

319-84-6

4. Ալֆա-հեքսաքլորցիկլոհեքսան պարունակող խառնուրդներ և պատրաստուկներ

3824 85 000 0

 

5. Բետտա-հեքսաքլորցիկլոհեքսան

2903 81 000 0

3808 59 000 9

319-85-7

6. Բետտա-հեքսաքլորցիկլոհեքսան պարունակող խառնուրդներ և պատրաստուկներ

3824 85 000 0

 

7. Քլորդան

2903 82 000 0

3808 59 000 9

57-74-9

8. Քլորդան պարունակող խառնուրդներ և պատրաստուկներ

3824 84 000 0

 

9. Քլորդեկոն

2914 71 000 0

3808 91 200 0

3808 92 800 0

3808 99

143-50-0

10. Քլորդեկոն պարունակող խառնուրդներ և պատրաստուկներ

3824 84 000 0

 

11. Դիլդրին (դիէլդրին)

2910 40 000 0

3808 59 000 9

60-57-1

12. Դիլդրին (դիէլդրին) պարունակող խառնուրդներ և պատրաստուկներ

3824 84 000 0

 

13. Էնդրին

2910 50 000 0

3808 91 200 0

3808 99

72-20-8

14. Էնդրին պարունակող խառնուրդներ և պատրաստուկներ

3824 84 000 0

 

15. Հեպտաքլոր

2903 82 000 0

3808 59 000 9

76-44-8

16. Հեպտաքլոր պարունակող խառնուրդներ և պատրաստուկներ

3824 84 000 0

 

17. Հեքսաքլորբենզոլ

2903 92 000 0

3808 59 000 9

118-74-1

18. Հեքսաքլորբենզոլ պարունակող խառնուրդներ և պատրաստուկներ

3824 86 000 0

 

19. Լինդան

2903 81 000 0

3808 59 000 9

58-89-9

20. Լինդան պարունակող խառնուրդներ և պատրաստուկներ

3824 85 000 0

 

21. Միրեքս

2903 83 000 0

3808 91 200 0

2385-85-5

22. Միրեքս պարունակող խառնուրդներ և պատրաստուկներ

3824 84 000 0

 

23. Պոլիքլորացված դիֆենիլներ (ՊՔԴ)(պոլիքլորացված բիֆենիլներ (ՊՔԲ))

2903 99 800 0

 

24. Պոլիքլորացված դիֆենիլներ (ՊՔԴ)(պոլիքլորացված բիֆենիլներ (ՊՔԲ)) պարունակող խառնուրդներ և պատրաստուկներ

3824 82 000 0

 

25. Տոքսաֆեն (կամֆեքլոր)

3808 59 000 9

8001-35-2

26. Տոքսաֆեն (կամֆեքլոր) պարունակող խառնուրդներ և պատրաստուկներ

3824 84 000 0

 

27. ԴԴՏ (1,1,1-տրիքլոր-2,2- բիս

(n-քլորֆենիլ)էթան)

2903 92 000 0

3808 52 000 0

3808 59 000 9

50-29-3

28. ԴԴՏ (1,1,1-տրիքլոր-2,2- բիս

(n-քլորֆենիլ)էթան) պարունակող խառնուրդներ և պատրաստուկներ

3824 84 000 0

 

29. Տեխնիկական էնդոսուլֆան և դրա համապատասխան իզոմերները

2920 30 000 0

3808 59 000

115-29-7

959-98-8

33213-65-9

30.Տեխնիկական էնդոսուլֆան և դրա համապատասխան իզոմերները պարունակող խառնուրդներ և պատրաստուկներ

3824 84 000 0

 

 

1. Սույն հավելվածի ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցները և այլ կայուն օրգանական աղտոտիչները, որոնք ընդգրկված են 2001 թվականի մայիսի 22-ի Կայուն օրգանական աղտոտիչների մասին Ստոկհոլմյան կոնվենցիայի Ա և Բ հավելվածներում՝ ներմուծվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք, եթե դրանք փաթեթավորված են հերմետիկորեն փակված սրվակներով՝ 1-ից 10 մլ (գ) քանակությամբ և նախատեսված են լաբորատոր հետազոտություններում, գիտական հետազոտությունների ընթացքում, ինչպես նաև որպես էտալոնային ստանդարտ օգտագործման համար:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2024 թվական: