ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«15» նոյեմբեր 2024 թ. |
N 341-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 93-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի «Արտահիվանդանոցային և հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մակարդակների սահմանման և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 93-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 16.1-ին կետ`
«16.1. Բժշկական օգնության և սպասարկման գործընթացում պացիենտին կամ նրա կոնտակտային անձին կամ նրա օրինական ներկայացուցչին պացիենտի հիվանդության ախտորոշման, ինչպես նաև կոնտակտային անձին կամ օրինական ներկայացուցչին անձի մահվան մասին լուրը հայտնելու («վատ լուրերի» հաղորդման) մեթոդական ուղեցույցը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):».
2) 22-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 22.1-ին կետ`
«22.1. Բժշկական գաղտնիքի մշակմանը ներկայացվող պահանջները սահմանվում են օրենքով: Բժշկական գաղտնիքի պատշաճ մշակման մեթոդական ուղեցույցը հաստատում է լիազոր մարմինը:».
3) 23.1-ին կետում «ՀՀ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին)» բառերը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
15.11.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 նոյեմբերի 2024 թվական: