Գլխավոր տեղեկություն
Номер
N 328-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (28.11.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 18.11.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
12.11.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
12.11.2024
Дата вступления в силу
28.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«12» նոյեմբեր 2024 թ.

N 328-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԷՐԵԿՏԻԼ ԴԻՍՖՈՒՆԿՑԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել էրեկտիլ դիսֆունկցիայով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

12.11.2024

Ա. ԱՎանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«12» նոյեմբեր 2024 թվականի

N 328-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԷՐԵԿՏԻԼ ԴԻՍՖՈՒՆԿՑԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

F52.2

Գենիտալ ռեակցիայի անբավարարություն: Էրեկտիլ խանգարում տղամարդու մոտ: Հոգեծին (փսիխոգեն) սեռական անկարողություն (իմպոտենցիա), բացառությամբ` օրգանական ծագման սեռական անկարողության (N48.4)

2)

N48.4

Օրգանական ծագման սեռական անկարողություն (իմպոտենցիա), բացառությամբ` hոգեծին սեռական անկարողության (իմպոտենցիայի) (F52.2)

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

 Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)։

Ըստ ծանրության աստիճանի` թեթև, միջին, ծանր

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ուրոլոգ, անդրոլոգ, սեքսոպաթոլոգ, նյարդաբան, կլինիկական հոգեբան

8)

Գանգատներ

Սեռական թուլություն, կարող է նշել էրեկցիայի առկայություն, բացակայություն կամ թուլություն, որը կարող է լինել իրավիճակային (սիտուացիոն), ընտրողական, անցողիկ, սպոնտան: Թուլությունը կարող է առաջանալ մինչ սեռական հարաբերության սկիզբը (մինչ պենետրացիան) կամ ընթացքում։ Զուգահեռ կարող է նշել վաղաժամ սերմնաժայթքման, սեռական ցանկության նվազման նշաններ։

9)

Անամնեզ

Կարող է նշել միջանձնային հարաբերությունների վատթարացում, սեռական զուգընկերոջ փոփոխություն, նախկինում տարած վիրահատություններ, ճառագայթային բուժում, տրավմա կոնքի շրջանում, մետաբոլիկ խանգարումներ:

10)

Զննման արդյունք/Ցուցում

Կատարվում է արտաքին զննում։

11)

Հոսպիտալացման ցուցում

ա․ վիրահատական բուժման որոշման կայացում, ի սկզբանե կամ կոնսերվատիվ բուժման անարդյունավետության պարագայում (գերակշռող դեպքերում բուժումը իրականացվում է արտահիվանդանոցային պայմաններում),

բ․ բարդությունների կառավարում (մենեջմենթ) (օր․՝ պրիապիզմ բուժման կամ հետազոտության ֆոնին)։

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/Հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման

քանակը

ԱԲ

Բ

1)

Վիրաբույժ ընդհանուր

0.05

 -

2)

Ինտենսիվ թերապիայի մասնագետ (անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ)

0.05

-

3)

Երիկամաբան (նեֆրոլոգ)

0.05

-

4)

Աղեստամոքսաբան (գաստրոէնտերոլոգ)

0.3

-

5)

Ներզատաբան (էնդոկրինոլոգ)

0.4

-

6)

Նյարդաբան

0.1

-

7)

Ուռուցքաբան

0.05

-

8)

Արյունաբան

0.05

-

9)

Սրտաբան

0.4

-

10)

Ֆթիզիատր

0.05

-

11)

Թունաբան (տոքսիկոլոգ)

0.05

-

12)

Ալլերգոլոգ և իմունոլոգ

0.05

-

13)

Սեքսոպաթոլոգ

0,2

 

14)

Կլինիկական հոգեբան

0,1

 

15)

Ուրոլոգ

   

16)

Անդրոլոգ

   

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Գլյուկոզայի որոշում արյան մեջ

1

-

Շաքարային դիաբետի հայտնաբերում

2)

Առկա չէ

Մեզի, սերմի, պրոստատիկ սեկրետի կամ այլ կենսաբանական հեղուկների ցանքս+ հակաբիոտիկների նկատմամբ զգայության որոշում

0.8

-

Հարուցչի հայտնաբերում, վարակի գեներալիզացիայի հայտնաբերում

3)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

0.5

-

Հարակից միզային վարակի հայտնաբերում

4)

Առկա չէ

Ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ), գամմագլյուտամիլտրանսֆերազ (ԳԳՏ), հիմնային ֆոսֆատազ (ՀՖ), բիլիռուբիններ՝ կապված և ընդհանուր

0,5

-

Լյարդի ֆունկցիայի գնահատում

5)

Առկա չէ

Արյան սերոլոգիական հետազոտություն` հեպատիտ Բ, հեպատիտ Ց, մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ` HIV1-2), սիֆիլիսի հարուցիչի նկատմամբ

0,1

-

Հարուցչի հայտնաբերում

6)

Առկա չէ

Կոագուլոգրամմա՝ պրոթրոմբինային գործակից + միջազգային նորմալացված գործակից (ՄՆԳ), ֆիբրինոգեն, ակտիվացած մասնակի թրոմբոպլաստինային ժամանակ (APTT), պրոթրոմբինային ժամանակ

0.3

-

Արյան մակարդման պաթոլոգիաների հայտնաբերում

7)

Առկա չէ

Ընդհանուր տեստոստերոն

1․5

-

Հորմոնային ֆոնի գնահատում

8)

Առկա չէ

Տեստոստերոնի ֆրակցիաներ

0,2

-

Հորմոնային ֆոնի գնահատում

9)

Առկա չէ

Լիպիդային պրոֆիլ` խոլեստերին, բարձր խտության լիպոպրոտեիններ (ԲԽԼ), ցածր խտության լիպոպրոտեիններ (ՑԽԼ), տրիգլիցերիդներ

1

-

Աթերոսկլերոտիկ ռիսկերի գնահատում

10)

Առկա չէ

Էստրոգենների մակարդակի որոշում

0,7

-

Հորմոնային ֆոնի գնահատում

11)

Առկա չէ

Պրոլակտին

0,7

-

Հորմոնային ֆոնի գնահատում

12)

Առկա չէ

Թիրեոտրոպ հորմոն (ԹՏՀ)

0․5

-

Վահանաձև գեղձի ֆունկցիոնալ խանգարումների հայտնաբերում

Գործիքային հետազոտություններ

13)

Առկա չէ

Ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ)` տրանսաբդոմինալ, տրանսռեկտալ, փոշտի օրգանների, առնանդամի (գերակշռում է փոշտի ՈՒՁՀ-ն դուպլեքս, դոպլեր ռեժիմներով)։

1

-

Որովայնի խոռոչի, կոնքի օրգանների, փոշտի օրգանների, առնանդամի ախտաբանական փոփոխությունների, էթիոլոգիկ գործոնի հայտնաբերում

14)

Առկա չէ

Ուրոֆլոումետրիա

0,3

-

Մեզի հոսքի ծավալային արագության գնահատում

15)

Առկա չէ

Ուրոդինամիկ հետազոտություններ

0,1

-

Օգնում է գնահատել դետրուզորի, սֆինկտերի կծկողական ֆունկցիան, նրանց սիներգիկ աշխատանքը

16)

Առկա չէ

Ցիստոսկոպիա

0,1

-

Ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում

17)

Առկա չէ

Մնացորդային մեզի չափում ուլտրաձայնային հետազոտության կամ միզապարկի կաթետերիզացիայի միջոցով։

0,2

-

Ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում

18)

Առկա չէ

Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)

0,4

-

Ախտաբանական փոփոխությունների (ռիթմի խանգարումներ կամ սրտամկանի սնուցման խանգարման նշաններ) հայտնաբերում

19)

Առկա չէ

Էխո-սրտագրություն

0․1

-

Սրտի, փականների կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխություններ, ինչպես նաև սրտապարկում հեղուկի առկայության որոշում: Սիրտ մտնող և սրտից դուրս եկող խոշոր անոթների կառուցվածքային փոփոխությունների հայտնաբերում

20)

Առկա չէ

Կավերնոզոգրաֆիա

0,1

-

Կավերնոզ մարմինների պաթոլոգիայի հայտնաբերում:

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/Հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չ/Մ

Միջի-նացված ցուցանիշ՝ տրամա-դրման հաճախա-կանու-թյուն

Միջին օրական չափա-քանակ

Բուժ-ման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Ֆոսֆոդիեսթերազա 5 ինհիբիտորներ՝ սիլդենաֆիլ`25մգ, 50 մգ, 100մգ, տադալաֆիլ 5մգ, 20մգ `5, 10, 20մգ , վարդենաֆիլ 5մգ,10մգ, 20 մգ՝ 5, 10, 20մգ, ավանաֆիլ՝50, 100, 200մգ

Ֆոսֆոդիեսթերազա 5 ինհիբիտորներ՝ սիլդենաֆիլ`25, 50, 100մգ, տադալաֆիլ`5, 10, 20մգ, վարդենաֆիլ՝ 5, 10, 20մգ, ավանաֆիլ՝50, 100, 200մգ

դեղահատեր

1

5-200մգ

450-18000մգ

Մինչև 3 ամիս

2)

Ալպրոստադիլ 500մկգ/մլ

Ալպրոստադիլ՝ ներմիզուկային, տոպիկ կամ ներկավերնոզ

125-1000մկգ

Ալպրոստադիլ

լուծույթ կաթիլաներարկման կրեմ, ներարկման հեղուկ՝ներկավերնոզ,

1

125-1000

-

Հիմնականում հարաբերությունից առաջ, կամ որևէ բուժման կուրսով։

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/Հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Հիմնականում իրականացվում է արտահիվանդանոցային պայմաններում կոնսերվատիվ բուժում հետևյալ հաջորդականությամբ՝

ա․ ապրելակերպի փոփոխության խորհուրդներ,

բ․ սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված բերանացի (պերօրալ) դեղերի օգտագործում՝ հիմնականում տադալաֆիլ, բուժման կուրսը առնվազն 1 ամիս։ Վերջիններիս քիչ էֆեկտիվության, կամ կիրառման անհնարինության պարագայում կարող են կիրառվել վակում էրեկտոր սարքեր, հարվածալիքային թերապիա,

գ․ ներմիզուկային կամ ներկավերնոզ դեղերի օգտագործում,

դ․ առնանդամի պրոթեզավորում՝ կավերնոզ մարմինների իմպլանտացիա 1, 2 կամ 3 կոմպոնենտից բաղկացած պրոթեզներով։ Բուժմանը կարող է զուգորդել նաև վարքային թերապիան` զույգի հետ, ինչպես նաև կարող են ներգրավվել կլինիկական հոգեբան, սեքսոպաթոլոգ և այլ մասնագետներ։

1

-

 

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://d56bochluxqnz.cloudfront.net/documents/full-guideline/EAU-Guidelines-on-Sexual-and-Reproductive-Health-2023.pdf

2. https://cr.minzdrav.gov.ru/schema/15_2

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2024 թվական: