Գլխավոր տեղեկություն
Номер
N 344-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (30.11.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 20.11.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
15.11.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
14.11.2024
Дата вступления в силу
30.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«15» նոյեմբեր 2024 թ.

N 344-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԻԶԱԾՈՐԱՆԻ ՎՆԱՍՎԱԾՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել միզածորանի վնասվածքով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

14.11.2024

Ա. ԱՎանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«15» նոյեմբեր 2024 թվականի 

N 344-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՄԻԶԱԾՈՐԱՆԻ ՎՆԱՍՎԱԾՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

S37.1

Միզածորանի վնասվածք

 

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Ըստ ծանրության աստիճանի.

1-ին աստիճան` սալջարդ (կոնտուզիա) կամ հեմատոմա առանց դեվասկուլյարիզացիայի։

2-րդ աստիճան` պատռվածքը (լացերացիա) լայնական կտրվածքի 50%-ից փոքր է։ Պարենքիմայի պատռվածքը մինչև 1սմ (ներառյալ) չափսի՝ առանց մեզի էքստրավազացիայի։

3-րդ աստիճան` պատռվածքը (լացերացիա) լայնական կտրվածքի 50%-ից մեծ է։

4-րդ աստիճան` ամբողջական պատռվածք (լացերացիա)՝ դեվասկուլյարիզացիան 2սմ-ից փոքր է։

5-րդ աստիճան` պատռվածք (լացերացիա)՝ ավուլսիա դեվասկուլյարիզացիան 2սմ-ից մեծ է:

Երկկողմանի վնասվածքի դեպքում 1-ին աստիճանը ըստ ծանրության գնահատվում է 3-րդ աստիճան։

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ, անհետաձգելի, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ուրոլոգ, մանկաբարձ-գինեկոլոգ, վիրաբույժ, երիկամաբան

8)

Գանգատներ

Ցավ գոտկային շրջանում, հեմատուրիա, հեշտոցից մեզի հոսք, սեպտիկ վիճակ։ Պացիենտը կարող է առհասարակ գանգատ չնշել։ Հնարավոր են գանգատներ` կապված այլ օրգան-համակարգերի վնավածքների հետ։

9)

Անամնեզ

Հնարավոր է պացիենտը նշի վնասվածք ստանալու հանգամանքները, որից պարզ կդառնա վնասվածքի մեխանիկան։ Էթիոլոգիայում մեծ տեղ է զբաղեցնում յաթրոգեն վնասվածքը՝ պացիենտը կարող է նշել նախկինում տարած գինեկոլոգիական, ուրոլոգիական, կոլոռեկտալ և այլ վիրահատություններ։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Կատարվում է արտաքին զննում։ Ֆիզիկալ զննում։ Զննում գիեկոլոգիական աթոռին։

11)

Հոսպիտալացման ցուցում

ա․ վիրահատական բուժման որոշման կայացում, ի սկզբանե կամ կոնսերվատիվ բուժման անարդյունավետության պարագայում,

բ․ կոնսերվատիվ բուժում հիվանդանոցային պայմաններում` պարբերաբար վերագնահատելով հեմոդինամիկ կայունությունը,

գ․ բարդությունների կառավարում (մենեջմենթ) (միզուղիների վարակի սրացման շրջանում նշանակել նաև դեղորայքային բուժում)։

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ընդհանուր վիրաբույժ

0.4

0.4

2)

Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի մասնագետ

0․4

0․4

3)

Երիկամաբան

0.2

0.2

4)

Աղեստամոքսաբան

0.1

0.1

5)

Ներզատաբան

0.1

0.1

6)

Նյարդաբան

0.1

0.1

7)

Ուռուցքաբան

0.1

0.1

8)

Արյունաբան, տրանսֆուզիոլոգ

0.3

0.3

9)

Սրտաբան

0.1

0.1

10)

Ֆթիզիատր

0.05

0.05

11)

Թունաբան

0.05

0.05

12)

Ալերգոլոգ և իմունոլոգ

0.05

0.05

13)

Մանկաբարձ-գինեկոլոգ

0,4

0,4

14)

Վնասվածքաբան

0,3

0,3

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1․5

1․5

Հեմոդինամիկ ցուցանիշների գնահատում

2)

Առկա չէ

Գլուկոզի մակարդակի որոշում

1.5

1.5

3)

Առկա չէ

Միզանյութի որոշում

1.5

1.5

4)

Առկա չէ

Կրեատինինի մակարդակի որոշում

1.5

1.5

5)

Առկա չէ

Արյան խմբի և ռեզուս գործոնի որոշում

1

1

6)

Առկա չէ

Էլեկտրոլիտների որոշում (Na+, K+,), իոնիզացված Ca

1.5

1.5

7)

Առկա չէ

Տրոպոնին I-ի որոշում

0.1

0.1

Սրտամկանի սուր ախտահարումների հայտնաբերում

8)

Առկա չէ

Մեզի, արյան կամ այլ կենսաբանական հեղուկների ցանքս+ հակաբիոտիկների նկատմամբ զգայության որոշում

0.5

0.5

Հարուցչի հայտնաբերում, վարակի գեներալիզացիայի հայտնաբերում

9)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

1.5

1.5

Հիպովոլեմիայի դեպքում մեզի խտության բարձրացում

10)

Առկա չէ

Ասպարտատամինատրանսֆերազի (ԱՍՏ), Ալանինամինատրանսֆերազի (ԱԼՏ), Հիմնային ֆոսֆատազի (ՀՖ),

Գամմագլյուտամատ տրանսֆերազի (ԳԳՏ),

Բիլիռուբինի (կապված և ընդհանուր) մակարդակի որոշում

0,7

0,7

Լյարդի ֆունկցիայի գնահատում

11)

Առկա չէ

Կոագուլոգրամմա՝ պրոթրոմբինային ինդեքս+ միջազգային նորմալացված հարաբերության (INR, ՄՆՀ) որոշում, ֆիբրինոգեն, ակտիվացված մասնակի թրոմբոպլաստինային ժամանակ (APTT), պրոթրոմբինային ինդեքս

1

1

Արյան մակարդման պաթոլոգիաների հայտնաբերում

12)

Առկա չէ

Արյան մեջ հեպատիտ Բ վիրուսի, հեպատիտ Ց վիրուսի, մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ` HIV1-2), սիֆիլիսի հարուցչի հանդեպ հակամարմինների որոշում

0,7

0,7

Հարուցչի հայտնաբերում

13)

Առկա չէ

Թթվա-հիմնային հավասարակշռություն

1

1

Թթվա-հիմնային հավասարակշռության խանգարումների հայտնաբերում

Գործիքային հետազոտություններ

14)

Առկա չէ

Գերձայնային հետազոտություն տրանսաբդոմինալ, ըստ անհրաժեշտության նաև տրանսվագինալ

1

1

Հետորովայնամզային տարածության, որովայնի և կոնքի խոռոչի օրգանների ախտաբանական փոփոխությունների, հեղուկի առկայության, երիկամից մեզի արտահոսքի, հեմատոմայի, ուրինոմայի հայտնաբերում։

15)

Առկա չէ

Ցիստոսկոպիա

0․7

0․7

Կատարվում է միզածորանի ստենտավորման ժամանակ (երբ առկա է մեզի արտահոսքի խանգարում)

16)

Առկա չէ

Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն

0․8

0․8

Նախավիրահատական հետազոտություն

17)

Առկա չէ

Համակարգչային տոմոգրաֆիա` կոնտրաստավորմամբ կամ առանց կոնտրաստավորման

1

1

Վիզուալիզացնող այլ մեթոդներից ստացված ոչ լիարժեք ինֆորմացիայի դեպքում կամ նախավիրահատական նախապատրաստում այն դեպքերում, երբ անհրաժեշտ է լիարժեք պատկերացում ունենալ միզասեռական համակարգի կառուցվածքի, անատոմիայի, վնասվածքի աստիճանի, հարակից օրգան-համակարգերի մասին։ Վնասվածքի աստիճանի գնահատում։

18)

Առկա չէ

Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` կոնտրաստավորմամբ կամ առանց կոնտրաստի

0.1

0.1

19)

Առկա չէ

էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա

0.1

0.1

Էզոֆագիտի, գաստրիտի, բուլբիտի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունների և նեոպլաստիկ (չարորակ) պրոցեսի հայտնաբերում:

20)

Առկա չէ

Կոլոնոսկոպիա` բիոպսիայով/անզգայացումով

0.1

0.1

Աղիների բորբոքային պրոցեսների, նեոպլաստիկ (չարորակ) փոփոխությունների, դիվերտիկուլների և պոլիպների հայտնաբերում

21)

Առկա չէ

Էլեկտրասրտագրություն

1

1

Ախտաբանական փոփոխությունների (ռիթմի խանգարումներ կամ սրտամկանի սնուցման խանգարման նշաններ) հայտնաբերում

22)

Առկա չէ

Էխոսրտագրություն

0․3

0․3

Սրտի, փականների կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխություններ, ինչպես նաև սրտապարկում հեղուկի առկայություն: Սիրտ մտնող և սրտից դուրս եկող խոշոր անոթների կառուցվածքային փոփոխություններ:

23)

Առկա չէ

Պիելոգրաֆիա

0․3

0․3

Երբեմն անհրաժեշտ է կատարել ներվիրահատական, երբ այլ մեթոդները անհասանելի են։

24)

Առկա չէ

Մեթիլեն կապույտով, կամ ինդիգո կարմինով հետազոտություններ

0․2

0․2

Խուղակների հայտնաբերման նպատակով

25)

Առկա չէ

Անտեգրադ կամ ռետրոգրադ ուրեթերոգրաֆիա

0․4

0․4

Էքստրավազացիայի հայտնաբերում

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/Հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի

քանակ

1)

Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ

Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ

փաթեթ

1-3

 500-2000մլ

1000-4000մլ

Ըստ ցուցումների

2)

Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման ն/ե և մ/մ 5մգ/մ

Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման ն/ե և մ/մ 5մգ/մ

ամպուլներ

3

30մգ

60մգ

Ըստ ցուցումների

3)

Պարացետամոլ 500մգ

Պարացետամոլ 500մգ

դեղահատեր

1-4

2000մգ

4 000մգ

Ըստ ցուցումների

4)

Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) կաթիլներ ներքին ընդունման 500մգ/մլ

Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) կաթիլներ ներքին ընդունման 500մգ/մլ

սրվակ

2

4մլ

12մլ

Ըստ ցուցումների

5)

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) լուծույթ ներարկման/կաթիլաներարկման 25մգ/մլ

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) լուծույթ ներարկման/կաթիլաներարկման 25մգ/մլ

ամպուլներ

2

6մլ

12մլ

Ըստ ցուցումների

6)

Կետորոլակ (կետորոլակի տրոմետամոլ) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 30մգ/մլ

Կետորոլակ (կետորոլակի տրոմետամոլ) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 30մգ/մլ

ամպուլներ

4

40-120մգ

80-240մգ

Ըստ ցուցումների

7)

Լօրնոքսիկամ լիոֆիլիզատ լուծույթ պատրաստելու համար 8մգ

Լօրնոքսիկամ լիոֆիլիզատ լուծույթ պատրաստելու համար 8մգ

ամպուլներ

2

8-16

24-48

Ըստ ցուցումների

8)

Պեթիդին և տրամադոլ լուծույթ ներարկման/ կաթիլաներարկման 50մգ/մլ

Պեթիդին և տրամադոլ լուծույթ ներարկման/ կաթիլաներարկման 50մգ/մլ

ամպուլներ

1

50-100մգ

100-200

Ըստ ցուցումների

9)

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) 50մգ,100մգ

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) 50մգ,100մգ

մոմիկներ ուղիղաղի-քային

1-2

100-150

300-450մգ

Ըստ ցուցումների

10)

Նադրոպարին կալցիում լուծույթ ներարկման 2850ՄՄ AXa/0,3մլ, 5700ՄՄ AXa/0,6մլ

Նադրոպարին կալցիում լուծույթ ներարկման 2850ՄՄ AXa/0,3մլ, 5700ՄՄ AXa/0,6մլ

նախալցված ներարկիչներ

1-2

0,3-0,6մլ

-

Որոշ դեպքերում մինչև 28 օր

11)

Տրիմետոպրիմ

160մգ

Տրիմետոպրիմ

160մգ

դեղահատեր

2,5

400

2800

7 օր, քիչ կիրառական

12)

Տրիմետոպրիմ-սուլֆամետոքսազոլ

160/800մգ

Տրիմետոպրիմ-սուլֆամետոքսազոլ

160/800մգ

դեղահատեր

2,5

400/2000 մգ

2800/14000

7օր քիչ կիրառական

13)

Ցեֆալոսպորիններ 2-րդ և 3-րդ խմբեր

1000մգ նշել դեղը

Ցեֆալոսպորիններ 2-րդ և 3-րդ խմբեր

ն/ե

1-2

1000-2000մգ օր

14-28գ

7օր

Հիմնականում որից մոտ 5 օրը ամբուլատոր պայմաններում

14)

Ամինոպենիցիլին + բետալակտամազայի ինհիբիտոր

325-625մգ

Ամինոպենիցիլին + բետալակտամազայի ինհիբիտոր

դեղահատեր

3

975-1875mg

6825/13125

7օր քիչ կիրառական

15)

Ցիպրոֆլոքսացին

500մգ

Ցիպրոֆլոքսացին 500մգ

դեղահատեր

2

500մգ 2 անգամ p/o

3000

3 օր (որոշ դեպքերում կարող է երկարաձգվել մինչև 7-10 օր)

16)

Լևոֆլոքսացին

750մգ

Լևոֆլոքսացին

750մգ

դեղահատեր

1

-

-

քիչ կիրառական

17)

Ֆոսֆոմիցին (ֆոսֆոմիցինի տրոմետամոլ) գրանուլներ ներքին ընդունման լուծույթի 3000մգ

Ֆոսֆոմիցին (ֆոսֆոմիցինի տրոմետամոլ) գրանուլներ ներքին ընդունման լուծույթի 3000մգ

փաթեթիկ

1

-

-

քիչ կիրառական

18)

Նիտրոֆուրանտոին 50մգ

Նիտրոֆուրանտոին 50մգ

դեղահատեր

1-3

-

-

քիչ կիրառական

19)

Պիվմեցիլինամ

400մգ

Պիվմեցիլինամ

400մգ

դեղահատեր

3

-

-

քիչ կիրառական

20)

Գենտամիցին լուծույթ ն/ե և ն/մ 40 մգ

Գենտամիցին լուծույթ ն/ե և ն/մ 40 մգ

սրվակ

     

քիչ կիրառական

21)

Ամիկացին (ամիկացինի սուլֆատ) լուծույթ ներարկման/կաթիլաներարկման 500մգ/2մլ Ամիկացին

15մգ/կգ

Ամիկացին (ամիկացինի սուլֆատ) լուծույթ ներարկման/կաթիլաներարկման 500մգ/2մլ

սրվակ

-

-

-

քիչ կիրառական

22)

Իմիպենեմ (իմիպենեմի մոնոհիդրատ), ցիլաստատին (ցիլաստատին նատրիում) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 500մգ+500մգ

Իմիպենեմ (իմիպենեմի մոնոհիդրատ), ցիլաստատին (ցիլաստատին նատրիում) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 500մգ+500մգ

սրվակներ

3

-

-

քիչ կիրառական

23)

Մերոպենեմ (մերոպենեմ և նատրիումի կարբոնատ) դեղափոշի ն/ե ներարկման լուծույթի 500մգ, 1000մգ

Մերոպենեմ (մերոպենեմ և նատրիումի կարբոնատ) դեղափոշի ն/ե ներարկման լուծույթի 500մգ, 1000մգ

սրվակներ

3

-

-

քիչ կիրառական

24)

Պլազմոմիցին 500մգ

15մգ/կգ

Պլազմոմիցին 500մգ

դեղահատեր

1

-

-

քիչ կիրառական

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը,

3) հակամանրէային դեղի ընտրությունը կարող է փոխվել կախված հարուցիչների կայունությունից կամ վարակման տարածաշրջանում հայտնի անտիբիոտիկակայունության տվյալներից,

4) ուղեկցող հիվանդությունների և (կամ) բարդությունների առկայության կամ կասկածի դեպքում ըստ ցուցման անհրաժեշտ է կազմակերպել կամ ուղղորդել համապատասխան մասնագետի խորհրդատվության և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և դեղորայքային բուժումը կազմակերպել ըստ համապատասխան գործելակարգի:

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Միզային կաթետերի տեղադրում

1,2

1,2

2)

Միզածորանային ստենտի տեղադրում

0․7

0․7

3)

Նեֆրոստոմիկ խողովակի տեղադրում

0,7

0,7

4)

Էպիցիստոստոմիկ խողովակի տեղադրում

0,05

0,05

5)

Կախված վնասվածքի աստիճանից, տեսակից և հեմոդինամիկ կայունությունից ընտրվում է կոնսերվատիվ կամ վիրաբուժական մոտեցում։ Երբեմն կարող է բավարար լինել ակտիվ հսկողությունը կամ միզածորանի ստենտավորումը, որոշ դեպքերում՝ նեֆրոստոմիան։ Եթե վնասվածքը հայտնաբերվում է վիրահատության ընթացքում հնարավոր է կատարել առաջնային վերականգնում միզածորանային ստենտի վրա։

Այլ վերականգնման տեսակներ են՝ ուրեթերոուրեթերոանաստամոզ, ուրեթերոկալիկոանաստամոզ, ուրեթերոպիելոանաստամոզ, տրանսուրեթերոուրեթերոանաստամոզ,ուրեթերոցիստոնեոանաստամոզ, պսոազ հիթչ, Բոարի վիրահատություն, աղիքի սեգմենտով պլաստիկա, աուտոտրանսպլանտացիա, որպես փոխարինող հյուսվածք շատ հազվադեպ կարող է կիրառվել այտի լորձաթաղանթը։ Որոշ դեպքերում կատարվում է նեֆրէկտոմիա։

1

1

 

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://d56bochluxqnz.cloudfront.net/documents/full-guideline/EAU-Guidelines-on-Urological-Trauma-2024_2024-04-11-083052_vlwe.pdf

2. https://www.aast.org/resources-detail/injury-scoring-scale#ureter

3. https://books.ysmu.am/uploads/urologyandrology_2024.pdf

4. https://d56bochluxqnz.cloudfront.net/media/25-Pain-Management_LR.pdf

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 նոյեմբերի 2024 թվական: