Գլխավոր տեղեկություն
Номер
N 95-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (19.11.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.01.24-2022.02.06 Պաշտոնական հրապարակման օրը 31.01.2022
Принят
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
31.01.2022
Подписан
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
31.01.2022
Дата вступления в силу
01.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

          

31 հունվարի 2022 թ.

 N 95-Ն

    

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

            

Ղեկավարվելով «Մաքսային ծառայության մասին» օրենքի 8.1-րդ հոդվածի 13-րդ մասով՝

      

Հրամայում եմ`

           

1. Սահմանել մաքսային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար մաքսային ծառայողների պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

        

  Ռ. Բադասյան

 

Հավելված

Պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 2022 թվականի

հունվարի 31-ի N 95-Ն հրամանի

        

ԿԱՐԳ

             

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

            

1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար մաքսային ծառայողների պատրաստման դասընթացի կազմակերպման հետ կապված հարաբերությունները։

2. Սույն կարգի իմաստով ղեկավար պաշտոններ են հանդիսանում կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը և ղեկավարի տեղակալը, կառուցվածքային ստորաբաժանման բաժինների պետերը։

(2-րդ կետը փոփ. 15.03.24 N 298-Ն) 

3. Դասընթացի կազմակերպման հետ կապված սույն կարգով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 31-ի թիվ 94-Ն հրամանով։

4. Դասընթացը կազմակերպվում է առկա և հեռավար ուսուցման ձևով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով։ Հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացի տևողությունը սահմանվում է դասընթացի բովանդակությամբ՝ յուրաքանչյուր տեսանյութի համար նախատեսելով մինչև 20 րոպե։

(4-րդ կետը փոփ. 14.11.24 N 1499-Ն) 

            

1. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ) ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

                 

5. Մաքսային ծառայության ղեկավար պաշտոններ (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի) զբաղեցնելու համար մաքսային ծառայողների պատրաստման դասընթացը բաղկացած է երկու բաժնից՝ մասնագիտական թեմաների դասավանդում և կառավարչական հմտությունների դասավանդում։

(5-րդ կետը փոփ. 14.11.24 N 1499-Ն) 

6. Մասնագիտական թեմաների դասավանդման շրջանակներում առանձին անդրադարձ է կատարվում նաև բարեվարքության համակարգին, վարքագծի և էթիկայի կանոններին։

7․ Մասնագիտական թեմաների դասավանդման համար դասաժամի տևողությունը 45 րոպե է։

(7-րդ կետը խմբ. 13.03.23 N 228-Ն, 14.11.24 N 1499-Ն)

7․1․ Մասնագիտական թեմաների դասավանդումը կազմակերպվում է Ուսումնական կենտրոնի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) նախագահի հրամանով հաստատված ժամանակացույցին և սույն կարգի 8-րդ կետով նախատեսված առնվազն 3 թեմաներից կազմված դասընթացի բովանդակությանը համապատասխան։ Հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացի տևողությունը սահմանվում է դասընթացի բովանդակությամբ՝ յուրաքանչյուր տեսանյութի համար նախատեսելով մինչև 20 րոպե։

(7.1-ին կետը լրաց. 14.11.24 N 1499-Ն)

7․2․ Հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացի պարագայում Ուսումնական կենտրոնն ապահովում է էլեկտրոնային ուսուցման համար անհրաժեշտ նյութերով՝ տեսանյութերով, շնորհանդեսներով, ներկայացումներով և այլն։ Հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացի բովանդակությունը համապատասխանում է առկա ձևաչափով նախատեսված դասընթացի բովանդակությանը։

(7.2-րդ կետը լրաց. 14.11.24 N 1499-Ն)

8. Մասնագիտական թեմաները հետևյալն է.

 

Դասընթացի առարկան

Միության տարածք ապրանքների ժամանումը և դրա հետ կապված մաքսային գործառնությունները, Միության տարածքից ապրանքների մեկնումը և դրա հետ կապված մաքսային գործառնությունները
(Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք) 80-րդ հոդված, 14-րդ և 15-րդ գլուխներ, «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ 353-Ն օրենքի 68-րդ և 69-րդ հոդվածներ)

Մաքսային ընթացակարգեր
(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք, «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ 353-Ն օրենք, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիր, ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բացթողնման համար թույլատրվող ապրանքների ցանկը սահմանելու մասին» թիվ 1359-Ն որոշում)

Արգելքներ և սահմանափակումներ
(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք, ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և(կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» թիվ 1524-Ն որոշում,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» թիվ 30 որոշում,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային միությունում անասնաբուժական և սանիտարական միջոցառումների կիրառման մասին» թիվ 317 որոշում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային միությունում բույսերի կարանտինային հսկողություն ապահովելու մասին» թիվ 318 որոշում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 130 որոշում, «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ 353-Ն օրենքի 7-րդ հոդված)

Մաքսային արժեք
(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք՝ 37-ից 45-րդ հոդվածներ, 313-րդ հոդված, 325-րդ հոդված, 105-րդ հոդված, «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ 353-Ն օրենք, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մարտի 27-ի ««Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի նկատմամբ մաքսային հսկողության անցկացման առանձնահատկությունների մասին» N 42 որոշում,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 283 որոշում,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունիսի 19-ի «Ապրանքների մաքսային արժեքի հետաձգված որոշման կարգը հաստատելու մասին» N 103 որոշում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի օգոստոսի 6-ի «Մաքսային արժեքի որոշման ժամանակ պահուստային մեթոդի կիրառման մասին» N 138 որոշում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 160 որոշում,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 22-ի թիվ 83 որոշում)

Ընդհանուր դրույթներ մաքսային վճարների վերաբերյալ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր, մաքսային մարմիններին վճարվող այլ վճարներ
(«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի N 5 և N 8 հավելվածներ, ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք 2-րդ բաժին, «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենք, «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ 353-Ն օրենք Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգիրք)

Ծագման երկրի վերաբերյալ կարգավորումներ
(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք, ԵԱՏՄ մասին պայմանագիր հոդված 37 և հոդված 102, ԵԱՏՄ մասին պայմանագիր հոդված 37, հոդված 102, Ազատ առևտրի մասին համաձայնագրեր և ոլորտը կարգավորող ԵՏՀ որոշումներ,
ՀՀ կառավարության 2015թ-ի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1772 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 514-Ն որոշում)

Ապրանքների բացթողում և ապրանքային հայտարարագրերում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը (էլեկտրոնային կառավարման համակարգ)
(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք Գլուխ 18 և Հոդված 112,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի «Ապրանքների բացթողմանն առնչվող հարցերի մասին» թիվ 188 որոշում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի «Ապրանքների մասին հայտարարագրում նշված տեղեկություններում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու և մաքսային միության հանձնաժողովի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի մի քանի որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» 289 որոշում,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հուլիսի 23-ի թիվ 124 որոշում,
Մաքսային միության հանձնաժողովի կոլեգիայի 2010թ հունիսի 18-ի թիվ 289 որոշում

Ապրանքների դասակարգում
(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ պարզաբանումներ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 14.09.2021թ.-ի թիվ 80 որոշում)

Մաքսային տարանցում
(ԵՏԱՄ մաքսային օրենսգիրք Գլուխ 43, Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 17-ի թիվ 438 որոշում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 170 որոշում)

Մաքսային հսկողություն
(ԵՏԱՄ մաքսային օրենսգիրք 2-րդ հոդվածի 1-ին կետի 41-րդ ենթակետ, 14-րդ հոդված, 310-321-րդ հոդվածներ,
«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի N 1 հավելվածի 110-րդ հոդվածի 3-րդ կետ,
ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Մաքսային հսկողության օբյեկտների, ձևերի և/կամ միջոցների ընտրության ժամանակ ռիսկերի կառավարման համակարգի օգտագործման և մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության ձևերի և միջոցների կիրառման ուղեցույցը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 24-ի թիվ 236 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1327-Ն որոշում)

Ժամանակավոր պահպանություն
(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի «Ժամանակավոր պահպանության պահեստներին և մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» թիվ 592-Ն որոշում)

Նախնական հայտարարագրում
(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք հոդված 114)

Մաքսային մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգեր, այդ թվում՝

1. ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան

2. թույլատվական փաստաթղթեր

3. Մասնակիցների կողմից մաքսային հայտարարագրերի կազմում

Բարեվարքության համակարգ, էթիկա և վարքագծի կանոններ
Սնանկության գործերի վերաբերյալ կարգավորումներ («Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք)
Մաքսային մարմնի վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկելու վերաբերյալ կարգավորումներ (Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրք)
Մաքսային մարմնի կողմից իրականացվող վարչարարություն («Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք)

     (8-րդ կետը խմբ. 13.03.23 N 228-Ն, փոփ., լրաց. 14.11.24 N 1499-Ն)

           

8․1․ Պատրաստման դասընթացի տևողությունը կարող է կազմել մինչև երկու շաբաթ։

(8.1-ին կետը լրաց. 14.11.24 N 1499-Ն)

9. Կառավարչական հմտությունների դասավանդման շրջանակներում դասավանդման ենթակա թեմաները հետևյալն են․

    

Դասընթացի թեմաները

Անձնական հմտություններ

      

- ժամանակի կառավարում

- հուզական բանականություն (Emotional Intelligence)

- որոշումների կայացում

- խնդիրների լուծում

Կառավարման հմտություններ

       

-ռազմավարական կառավարում

-վերահսկողության հմտություններ

-կառավարման հմտություններ արտակարգ իրավիճակներում

-ծրագրի կառավարում

-տեղեկատվական տեխնոլոգիաներ և թվային կառավարում

          

Անձնակազմի կառավարում

         

-մարդկային ռեսուրսների կառավարում

-կոմպետենցիաների վրա հիմնված կառավարում

-կատարողականի գնահատում

Միջանձնային հմտություններ

            

- Բանակցությունների հմտություններ

- Կոնֆլիկտների կառավարման հմտություններ

- ժողովների, խորհրդակցությունների արդյունավետ կազմակերպման և վարման հմտություններ

Առաջնորդման հմտություններ

             

- իրավիճակային առաջնորդում

- փոփոխությունների կառավարում

- թիմային կառավարում

Հաղորդակցման հմտություններ

           

- միջանձնային հաղորդակցում

- հաշվետվությունների մշակում

- հանրային խոսք (ելույթների նախապատրաստում և կազմակերպում)

Հաճախորդների սպասարկում

          

- հաճախորդների հոգեբանություն

- գործարարության էթիկա

- բողոքների քննարկում, բավարարում

             

10. Կառավարչական հմտությունների դասավանդումը կազմակերպվում է մինչև 5 աշխատանքային օր տևողությամբ։

(10-րդ կետը փոփ. 14.11.24 N 1499-Ն)

11. Դասընթացի մասնագիտական մասի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում անցկացվում է թեստավորման ճանապարհով գիտելիքների ստուգման քննություն, որի ընթացքում յուրաքանչյուր մասնակից պատասխանում է 40 հարցից բաղկացած թեստային առաջադրանքին։ Թեստերը լրացվում են էլեկտրոնային համակարգերի միջոցով, թեստային առաջադրանքի յուրաքանչյուր հարցի պատասխան պետք է բաղկացած լինի 3 կամ 4 տարբերակից, որից միայն մեկն է ճիշտ։ Թեստավորման ընդհանուր տևողությունը կազմում է 80 րոպե։

(11-րդ կետը փոփ. 13.03.23 N 228-Ն, 14.11.24 N 1499-Ն)

12. Թեստավորումն անցկացվում է թեստավորման հարցաշարից պատահական ընտրությամբ կազմված հարցերից։ Թեստավորման հարցաշարը պետք է պարունակի դասընթացի մասնագիտական բոլոր թեմաների (այդ թվում՝ բարեվարքության) վերաբերյալ հարցեր։

(12-րդ կետը փոփ. 14.11.24 N 1499-Ն)

13․ Բոլոր այն մասնակիցները, ովքեր չեն ունենա բավարար առաջխաղացում, այն է՝ մասնագիտական մասի թեստավորման արդյունքը ցածր կլինի հնարավոր առավելագույն գնահատականի 70%-ից կամ դասերից անհարգելի պատճառով կբացակայեն 4 և ավել դասաժամ՝ զրկվում են դասընթացին հետագա մասնակցության իրավունքից։

(13-րդ կետը փոփ. 13.03.23 N 228-Ն, խմբ. 14.11.24 N 1499-Ն)

14․ Դասընթացի կառավարչական հմտությունների դասավանդման ավարտին մասնակիցները գնահատվում են դասընթացավարների կողմից՝ նախօրոք կազմված հարցաշարի հիման վրա՝ համակարգչային թեստավորման միջոցով։ Կառավարչական հմտությունների մասնակիցները զրկվում են դասընթացի հետագա մասնակցության իրավունքից, եթե թեստավորման արդյունքը ցածր կլինի հնարավոր առավելագույն գնահատականից 70% -ից կամ կունենան դասընթացից անհարգելի 4-ից ավել դասաժամ բացակայություն։

(14-րդ կետը խմբ. 14.11.24 N 1499-Ն)

15. (կետն ուժը կորցրել է 14.11.24 N 1499-Ն)

16. (կետն ուժը կորցրել է 14.11.24 N 1499-Ն)

17. (կետն ուժը կորցրել է 14.11.24 N 1499-Ն)

18. (կետն ուժը կորցրել է 14.11.24 N 1499-Ն)

19. Դասընթացը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին Ուսումնական կենտրոնի կողմից տրամադրվում է մաքսային մարմնի ղեկավարի կողմից սահմանված ձևին համապատասխան հավաստագիր, որն ուժի մեջ է «Մաքսային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետով։

          

2. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

          

20. Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոն զբաղեցնելու համար մաքսային ծառայողների պատրաստման դասընթացը կազմված է կառավարչական հմտությունների և բարեվարքության, վարքագծի, էթիկայի կանոնների դասավանդումից։ Դասընթացի շրջանակներում դասավանդման ենթակա թեմաները հետևյալն են․

           

Դասընթացի թեմաները

Անձնական հմտություններ

           

- ժամանակի կառավարում

- հուզական բանականություն (Emotional Intelligence)

- որոշումների կայացում

- խնդիրների լուծում

Կառավարման հմտություններ

       

-ռազմավարական կառավարում

-վերահսկողության հմտություններ

-կառավարման հմտություններ արտակարգ իրավիճակներում

-ծրագրի կառավարում

-տեղեկատվական տեխնոլոգիաներ և թվային կառավարում

       

Անձնակազմի կառավարում

         

-մարդկային ռեսուրսների կառավարում

-կոմպետենցիաների վրա հիմնված կառավարում

-կատարողականի գնահատում

Միջանձնային հմտություններ

           

- Բանակցությունների հմտություններ

- Կոնֆլիկտների կառավարման հմտություններ

- ժողովների, խորհրդակցությունների արդյունավետ կազմակերպման և վարման հմտություններ

Առաջնորդման հմտություններ

            

- իրավիճակային առաջնորդում

- փոփոխությունների կառավարում

- թիմային կառավարում

Հաղորդակցման հմտություններ

           

- միջանձնային հաղորդակցում

- հաշվետվությունների մշակում

- հանրային խոսք (ելույթների նախապատրաստում և կազմակերպում)

Հաճախորդների սպասարկում

           

- հաճախորդների հոգեբանություն

- գործարարության էթիկա

- բողոքների քննարկում, բավարարում

Բարեվարքության համակարգ, էթիկա և վարքագծի կանոններ

 

(20-րդ կետը փոփ. 14.11.24 N 1499-Ն)

21. Կառավարչական հմտությունների դասավանդումը կազմակերպվում է մինչև 5 օր տևողությամբ։

(21-րդ կետը փոփ. 14.11.24 N 1499-Ն)

22․ Դասընթացի կառավարչական հմտությունների դասավանդման ավարտին մասնակիցները գնահատվում են դասընթացավարներիի կողմից` ավարտական քննության՝ համակարգչային թեստավորման միջոցով։ Թեստերը կազմվում են նախօրոք կազմված հարցաշարի հիման վրա։

(22-րդ կետը խմբ. 14.11.24 N 1499-Ն)

23. Դասընթացավարին Ուսումնական կենտրոնի կողմից կարող են տրամադրվել նախօրոք մշակված հարցեր, որոնց պատասխանները դասավանդողը ներառում է մասնակցի մասնակցության արդյունքների նկարագրության մասում։

24. Կառավարչական հմտությունների դասավանդման ավարտից հետո եռօրյա ժամկետում մասնակիցը Ուսումնական կենտրոն է ներկայացնում ներկա կամ նախորդ աշխատավայրի իր անմիջական ղեկավարի կողմից տրված առնվազն մեկ երաշխավորագիր։

(24-րդ կետը փոփ. 14.11.24 N 1499-Ն)

25. (կետն ուժը կորցրել է 14.11.24 N 1499-Ն)

26. (կետն ուժը կորցրել է 14.11.24 N 1499-Ն)

27. (կետն ուժը կորցրել է 14.11.24 N 1499-Ն)

28. Դասընթացը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին Ուսումնական կենտրոնի կողմից տրամադրվում է մաքսային մարմնի ղեկավարի կողմից սահմանված ձևին համապատասխան հավաստագիր, որն ուժի մեջ է «Մաքսային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետով։

 

3. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԿԱՐԳԸ

                   

29. Դասընթացի արդյունքներն ամփոփում է Ուսումնական կենտրոնը։

30. Մաքսային ծառայության ղեկավար պաշտոններ (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի) զբաղեցնելու համար մաքսային ծառայողների պատրաստման դասընթացի ամփոփման ժամանակ հաշվի են առնվում հետևյալ բաղադրիչները՝

1) դասընթացին մասնակցություն,

2) մասնագիտական թեմաների գնահատականը, որը ավարտական քննության թեստավորման արդյունքն է,

3) կառավարչական հմտությունների դասընթացավարի ամփոփիչ գնահատական:

4) (ենթակետն ուժը կորցրել է 14.11.24 N 1499-Ն)

(30-րդ կետը փոփ., լրաց. 14.11.24 N 1499-Ն)

31. Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի զբաղեցնելու համար մաքսային ծառայողների պատրաստման դասընթացի ամփոփման ժամանակ հաշվի են առնվում հետևյալ բաղադրիչները՝

1) դասընթացին մասնակցություն,

2) կառավարչական հմտությունների դասընթացավարի ամփոփիչ գնահատական,

3) մասնակցի կողմից ներկայացված երաշխավորագիր:

4) (ենթակետն ուժը կորցրել է 14.11.24 N 1499-Ն)

(31-րդ կետը փոփ. 14.11.24 N 1499-Ն)

32. Դասընթացի ամփոփման համար սույն հավելվածի 30-րդ կետում նշված բաղադրիչները ունեն հետևյալ կշռային միավորները՝

 

Բաղադրիչի անվանումը չափորոշիչները, կշռային միավորի գործակիցը

Կշռային գնահատականը (միավոր)

դասընթացին մասնակցություն

6

մասնագիտական թեմաների ավարտական քննության գնահատական

12

կառավարչական հմտությունների դասընթացավարի ամփոփիչ գնահատական

30

 

(32-րդ կետը լրաց. 14.11.24 N 1499-Ն)

33. Սույն հավելվածի 32-րդ կետի կշռային միավորները հաշվարկելիս կիրառվում է հետևյալ մեթոդաբանությունը՝

1) մասնագիտական թեմաների ավարտական քննության գնահատականի դեպքում՝

ա. առավելագույն հնարավորից 91-100%՝ 12 կշռային միավոր,

բ. առավելագույն հնարավորից 85-90%` 10 կշռային միավոր,

գ. առավելագույն հնարավորից 80-84%` 8 կշռային միավոր,

դ. առավելագույն հնարավորից 75-79%` 6 կշռային միավոր,

ե. առավելագույն հնարավորից 70-74%` 3 կշռային միավոր։

2) Կառավարչական հմտությունների դասընթացավարի ամփոփիչ գնահատականի արդյունքում՝

ա. առավելագույն հնարավորից 90-100%՝ 30 կշռային միավոր,

բ. առավելագույն հնարավորից 80-89%` 28 կշռային միավոր,

գ. առավելագույն հնարավորից 70-79%` 26 կշռային միավոր:

3) դասընթացին մասնակցություն`

ա. 90-100%- մասնակցություն՝ 6 կշռային միավոր,

բ. 85-89% մասնակցություն՝ 4 կշռային միավոր,

գ. 81-84% մասնակցություն՝ 2 կշռային միավոր,

դ. մինչև 80 % մասնակցություն՝ 0 կշռային միավոր:

(33-րդ կետը լրաց. 14.11.24 N 1499-Ն)

34․ Դասընթացի ամփոփման համար սույն հավելվածի 31-րդ կետում նշված բաղադրիչները ունեն հետևյալ կշռային միավորները՝

 

Բաղադրիչի անվանումը չափորոշիչները, կշռային միավորի գործակիցը

Կշռային գնահատականը (միավոր)

դասընթացին մասնակցություն

6

կառավարչական հմտությունների դասընթացավարի ավարտական քննության ամփոփիչ գնահատական

30

մասնակցի կողմից ներկայացված երաշխավորագիր

12

 

(34-րդ կետը լրաց. 14.11.24 N 1499-Ն)

35. Սույն հավելվածի 34-րդ կետի կշռային միավորները հաշվարկելիս կիրառվում է հետևյալ մեթոդաբանությունը՝

1) երաշխավորագիր՝

ա․ մասնակցի կողմից երաշխավորագիր ներկայացված լինելու դեպքում՝ 12 կշռային միավոր

բ. մասնակցի կողմից երաշխավորագիր ներկայացված չլինելու դեպքում՝ 0 կշռային միավոր

2) կառավարչական հմտությունների դասընթացավարի ավարտական քննության ամփոփիչ գնահատականի դեպքում՝

ա. առավելագույն հնարավորից 90-100%՝ 30 կշռային միավոր,

բ. առավելագույն հնարավորից 80-89% 28 կշռային միավոր,

գ. առավելագույն հնարավորից 70-79%` 26 կշռային միավոր:

3) դասընթացին մասնակցություն`

ա. 90-100%- մասնակցություն՝ 6 կշռային միավոր,

բ. 85-89% մասնակցություն՝ 4 կշռային միավոր,

գ. 81-84% մասնակցություն՝ 2 կշռային միավոր,

դ. մինչև 80 % մասնակցություն՝ 0 կշռային միավոր:

(35-րդ կետը լրաց. 14.11.24 N 1499-Ն)

 

4. ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

(բաժինը լրաց. 14.11.24 N 1499-Ն)

 

36. Դասընթացը հաջողությամբ հաղթահարած են համարվում 33-րդ կետով նախատեսված դեպքում՝ 31 և ավելի կշռային միավոր հավաքած մասնակիցները, իսկ 35-րդ կետով նախատեսված դեպքում՝ 40 և ավելի կշռային միավոր հավաքած մասնակիցները։

(36-րդ կետը լրաց. 14.11.24 N 1499-Ն)

37. Սույն հավելվածի 36-րդ կետով նախատեսված կշռային միավորներ հավաքած մասնակիցներն ընդգրկվում են մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակներում՝ ըստ իրենց կողմից հավաքած կշռային միավորների՝ բարձրից ցածր սկզբունքից ելնելով։ Հավասար կշռային միավորների դեպքում՝ղեկավար պաշտոնների համար հաշվի է առնվում մասնագիտական թեմաների ավարտական քննության գնահատման արդյունքներով առավելագույն հնարավորից հավաքած տոկոսը, իսկ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի համար՝ դասընթացավարի ամփոփիչ գնահատականի ավարտական քննության առավելագույն հնարավորից հավաքած տոկոսը։ Առավելագույն հնարավորից հավաքած տոկոսի հավասարության դեպքում հաշվի է առնվում դասընթացին մասնակցության գնահատականի՝ առավելագույն հնարավորից հավաքած տոկոսը։

(37-րդ կետը լրաց. 14.11.24 N 1499-Ն)

 

Ձև 1

 

ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԱՍԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ

ՄԱՍՆԱԿՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

            (ձևն ուժը կորցրել է 14.11.24 N 1499-Ն)

 

(հավելվածը խմբ., փոփ. 13.03.23 N 228-Ն, փոփ. 15.03.24 N 298-Ն, փոփ., խմբ., լրաց. 14.11.24 N 1499-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հունվարի 2022 թվական: