Գլխավոր տեղեկություն
Номер
N 21-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (15.11.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 14.11.2024
Принят
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата принятия
08.11.2024
Подписан
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата подписания
08.11.2024
Дата вступления в силу
15.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«08» նոյեմբեր 2024 թ.

N 21-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 29-ի N 273-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 128-Ն հրամանի (այսուհետ՝ Հրաման) նախաբանում «5.1-րդ կետով» բառերը փոխարինել «41-րդ կետով» բառերով:

2. Հրամանի հավելվածի II գլխի 2-րդ կետի 3-րդ ենթակետի «տեխնիկական վիճակի մասին եզրակացությունը» բառերը փոխարինել «տեխնիկական վիճակի մասին եզրակացությունը և շենքի/շինության անձնագիրը» բառերով:

3. Հրամանի հավելվածի II գլխի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «5. Պետական կամ համայնքի բյուջեի (այդ թվում` վարկային և դրամաշնորհային, եթե միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ իրականացվող օբյեկտների համար նախագծի կազմում պարտադիր մշակվում են օբյեկտի նախահաշվային փաստաթղթերն ու անձնագիրը, մնացած դեպքերում նախահաշվային փաստաթղթերը և անձնագիրը մշակվում են կառուցապատողի հայեցողությամբ: Ընդ որում՝ անկախ ֆինանսավորման աղբյուրից, բազմաբնակարան (բազմաֆունկցիոնալ) նոր շենքի կառուցման նախագծի կազմում շենքի անձնագրի մշակումը պարտադիր է:»:

4. Հրամանի հավելվածի IV գլխի Աղյուսակ N 2-ի «Աշխատանքային նախագիծ» փուլի նախագծային փաստաթղթերի հիմնական բաժինների անվանումը» սյունակի «ջրահեռացման արտաքին ցանցեր» բառերը փոխարինել «ջրահեռացման և ոռոգման արտաքին ցանցեր» բառերով:

5. Հրամանի հավելվածի IV գլխի 5-րդ կետի «4)ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ» 4-րդ ենթակետի Աղյուսակ N 6-ի «Ենթաբաժնի անվանումը» սյունակի «ջրահեռացման համակարգ» բառերը փոխարինել «ջրահեռացման, ոռոգման համակարգեր» բառերով, իսկ «Ծանոթություն» սյունակի «ջրահեռացման համակարգերը» բառերը փոխարինել «ջրահեռացման, ոռոգման համակարգերը» բառերով:

6. Հրամանի հավելվածի IV գլխի 5-րդ կետի «4)ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ» 4-րդ ենթակետի «Ջրահեռացման համակարգ» պարբերության վերնագիրը փոխարինել «Ջրահեռացման և ոռոգման համակարգեր» բառերով:

7. Հրամանի հավելվածի IV գլխի 5-րդ կետի «4)ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ» 4-րդ ենթակետի «Ջրահեռացման համակարգ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Տեքստային նյութեր`

Տեքստային նյութերը ներառում են՝ տեղեկատվություն գոյություն ունեցող և նախագծվող կոյուղու, ջրահեռացման և ոռոգման համակարգերի, կեղտաջրերի մաքրման կայանների վերաբերյալ, ջրահեռացման, ոռոգման և ջրհավաքման համակարգերի նախագծային լուծումների հիմնավորումը, կեղտաջրերի հաշվարկային ծավալը, դրանց աղտոտվածության աստիճանը, նախնական մաքրման եղանակները, քիմիական հակազդակները (ռեագենտներ) և սարքավորումները, արտադրական օբյեկտների դեպքում նաև արտադրական թափոնների ընդունման, վերամշակման, հեռացման եղանակները, կոյուղու խողովակաշարերի տեղադրման ուրվագծի նկարագրությունը և հիմնավորումները, խողովակաշարերի ճնշումային հատվածների նկարագիրը, դրանց տեղադրման պայմանները, սարքավորումները, դիտահորերի և խողովակաշարերի նյութերի նկարագիրը, գրունտների ու գրունտային ջրերի ագրեսիվությունից դրանց պաշտպանության միջոցառումները, հեղեղատար կոյուղու ցանցի նկարագիրը, անձրևաջրերի ծավալի հաշվարկը, դրենաժային/ջրահեռացման համակարգի լուծումների նկարագիրը:

Գծագրական նյութեր՝

ա. ջրահեռացման, ոռոգման և կոյուղու համակարգերի սկզբունքային ուրվագիծ,

բ. անձրևաջրերի, դրենաժային/ջրահեռացման և ոռոգման արտաքին ցանցերի սկզբունքային ուրվագիծ,

գ. դրենաժային/ջրահեռացման ցանցի հատակագիծ:»:

8. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

08.11.2024

Ե. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 նոյեմբերի 2024 թվական: