Գլխավոր տեղեկություն
Номер
N 339-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (29.11.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 19.11.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
12.11.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
12.11.2024
Дата вступления в силу
29.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«12» նոյեմբեր 2024 թ.

N 339-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԵՏԱՆՑՔԻ, ՈՒՂԻՂԱՂԻՔԱՅԻՆ ԵՎ ԱՆՈՌԵԿՏԱԼ ԽՈՒՂԱԿՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել հետանցքի, ուղիղաղիքային և անոռեկտալ խուղակներով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

12.11.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«12» նոյեմբեր 2024 թվականի

N 339-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՀԵՏԱՆՑՔԻ, ՈՒՂԻՂԱՂԻՔԱՅԻՆ ԵՎ ԱՆՈՌԵԿՏԱԼ ԽՈՒՂԱԿՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

K60.3

Հետանցքի խուղակ

2)

K60.4

Ուղիղաղիքային խուղակ Ուղիղ աղու մաշկային խուղակ Բացառությամբ` ուղիղաղիք-հեշտոցային (N82.3), միզապարկ-ուղիղաղիքային (N32.1) խուղակների

3)

K60.5

Անոռեկտալ խուղակ` ուղիղ աղու և հետանցքի միջև

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

ա. լրիվ (առկա է արտաքին և ներքին բացվածքներ),

բ. ոչ լրիվ (առկա է միայն ներքին բացվածք),

գ. ըստ ներքին բացվածքի տեղակայման՝ առաջնային, հետին, կողմնային,

դ. ըստ խուղակային ուղու հարաբերակցությանը արտաքին սեղմանին՝ ներսեղմանային, միջսեղմանային, արտասեղմանային,

ե. ըստ բարդության՝ պարզ, բարդ (պայտաձև, կարող են ընդգրկվել պրոցեսի մեջ հարակից կոնքային օրգանները` հեշտոցը, միզապարկը)

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Պրոկտոլոգ, գինեկոլոգ, աղեստամոքսաբան

8)

Գանգատներ

Ուղիղ աղիքի խուղակների հիմնական կլինիկական ախտանիշներից են արտաքին բացվածքի առկայությունը, շիճուկային, թարախային կամ արյունային արտադրությունը արտաքին բացվածքից, պարբերաբար առաջացող թարախային ներսփռանք և ցավ հարուղիղաղիքային և շեքի շրջանում:

9)

Անամնեզ

ա. սուր պարապրոկտիտի բացազատում,

բ. անհայտ ծագման ցավեր հետանցքի շրջանում,

գ. թարախակույտի ինքնուրույն բացազատում,

դ. թարախային բնույթի արտադրություն հետանցքի շրջանից,

ե. արտաքին խուղակային բացվածքի առկայություն,

զ. ցավ և անհարմարություն (դիսկոմֆորտ) հետանցքի շրջանում,

է. շիճուկային, թարախային կամ արյունային արտադրություն արտաքին բացվածքից,

ը. թարախային ներսփռանք և ցավ հարուղիղաղիքային և շեքի շրջանում

10)

Զննման արդյունք/Ցուցում

Զննման արդյունքում և ախտորոշման ձևակերպման ժամանակ անհրաժեշտ է արատացոլել խուղակի ներքին բացվածքի տեղակայումը, խուղակային ուղու դիրքը արտաքին սեղմանի նկատմամբ, արտաքին խուղակային անցքի առկայությունը կամ բացակայությունը (լրիվ կամ ոչ լրիվ խուղակ), և հնարավոր խոռոչների և ներհոսքների առկայությունը և տեղակայումը:

11)

Հոսպիտալացման ցուցում

Պլանային վիրահատություն

3. Սույն հավելվածի Ձև 1-ի 10-րդ ենթակետում նշված զննումը իրականացվում է.

1) գինեկոլոգիական աթոռի վրա՝ մեջքի վրա պառկած և ոտքերը մաքսիմալ ծալած դեպի որովայնը.

2) կողքի վրա՝ ոտքերը մաքսիմալ ծալած դեպի որովայնը.

3) ծունկ-արմունկային դիրքում:

4․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Պրոկտոլոգ

1

1

2)

Աղեստամոքսաբան, սրտաբան, ուրոլոգ, գինեկոլոգ և այլ մասնագետներ՝ ելնելով գանգատների բնույթից և տեղակայումից

1

1

5․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

6․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

 1

Լեյկոցիտոզ՝ բարդացած թարախակույտի դեպքում

 

Գործիքային հետազոտություններ

2)

Առկա չէ

Խուղակային ուղու զոնդավորում

1

1

Խուղակային ուղու ուղղության, հյուսվածքներում դրա ճյուղավորումների, թարախային խոռոչների, խուղակային ուղու և արտաքին սեղմանի հարաբերության մասին տեղեկատվություն:

3)

Առկա չէ

Ներկող նյութով փորձ

1

1

Խուղակի ներքին անցքը նշելու համար

4)

Առկա չէ

Անոսկոպիա, ռեկտոռոմանոսկոպիա

1

1

Հարակից հիվանդությունները հայտնաբերելու կամ ժխտելու համար

5)

Առկա չէ

Ֆիստուլոգրաֆիա

1

1

Բարձր խուղակների, առատ արտադրության և զննաձողի տատանման դեպքում

6)

Առկա չէ

Տրանսռեկտալ ուլտրաձայնային հետազոտություն

1

1

Բարդացած խուղակների հայտնաբերման համար, լրացուցիչ հետազոտման մեթոդ

7)

Առկա չէ

Համակարգչային և միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա

1

1

8)

Առկա չէ

Ուղիղ աղիքի փականային ապարատի ֆունկցիայի հետազոտում

1

1

7․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

8․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 4-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Խուղակի հատում դեպի աղիքի լուսանցք

1

 1

2)

Խուղակի հատում դեպի աղիքի լուսանցք՝ներհոսքների բացազատումով և դրենավորումով

1

 1

3)

Խուղակի հատում դեպի աղիքի լուսանցք՝ սեղմանի կարումով

1

 1

4)

Խուղակի հատում դեպի աղիքի լուսանցք՝ լիգատուրայի անցկացումով

1

 1

5)

Խուղակի հատում դեպի աղիքի լուսանցք՝ լորձաթաղանթի և ենթալորձային շերտի իջեցումով հետանցքային ուղի

1

 1

9․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1․ Շելիգին Յու․ Ա․, Բլագոդարնի Լ․ Ա․ Կոլոպրոկտոլոգի ուղեցույց․ Մ․ Լիտտերա, 2012, 64-89 էջ/ Шелыгин Ю.А., Благодарный Л.А. Справочник колопроктолога. М.: Литтера, 2012. С. 64-89.

2. Ֆիլիպս Բ․․ Բոլ Սի․, Սաքետ Դ․, և այլք․ Օքսֆորդի ապացույցների վրա հիմնված բժշկության կենտրոն-ապացույցների մակարդակները. 2009/ Phillips B., Ball C., Sackett D., et al. Oxford Center for Evidence-based Medicine — Levels of evidence. 2009. Available from` http://www.cebm.net/index.aspx?o=1025 .

3. Հոֆֆման Ջ․Ս․, Ֆիշեր Ի․, Հենե Վ․, Զեիտս Մ․, Սելբման Հ․ Կ․: կոնսենսուսային առաջարկությունների մշակման մեթոդաբանական շրջանակ [կոնսենսուսային առաջարկությունների մշակման մեթոդաբանական շրջանակ]: Զ Գաստրոէնտերոլոգիա. 2004. Սեպտեմբեր; 42(9): 984-6/Hoffmann J.C., Fischer I., HՓhne W., Zeitz M., Selbmann H.K. Methodische Grundlagen fՖr die Ableitung von Konsensusempfehlungen [Methodological basis for the development of consensus recommendations]. Z Gastroenterol. 2004. Sep; 42(9): 984-6.

4. Воробьев Г.И., Шелыгин Ю.А., Благодарный Л.А. Геморрой. М.: Литтера, 2010. С. 38-40, 114-116, 137-138, 154-183. Վորոբյով Գ․ Ի․, Շելիգին Յու Ա, Բլագոդարնի Լ․ Ա․ Հեմոռոյ․ Մ․ Լիտտերա, 2010․ էջեր 38-40, 114-116, 137-138, 154-183

5. Генри М., Свош М. Колопроктология и тазовое дно. М.: Медицина, 1988. С. 232-255. Հենրի Մ․, Սվոշ Մ․ Կոլոպրոկտոլոգիա և կոնքի հատակ․ Մ․։ Բժշկություն, 1988 էջ 232-255․

6. Հիվանդությունների 10-րդ միջազգային դասակարգում․ ՀՄԴ-10 / Международная классификация болезней 10-го пересмотра. МКБ-10. Доступен с: www.10mkb.ru .

7. Սութերլենդ Լ․ Մ․, Բուրչարդ Ա․ Կ․, և այլք․ Կարիչ հեմոռոյէկտոմիայի համակարգված վերանայում. Վիրաբուժություն․ 2002; 137: 1395–406. / Sutherland L.M., Burchard A.K., Matsuda K., et al. A systematic review of stapled hemorrhoidectomy. Arch Surg. 2002; 137: 1395–406.

8. Ֆազիո Ֆ․ Վ․, Տիանդրա Ջ.Ջ. Պերիանալ հիվանդությունների Բուժում. Ընդլայնված վիրաբուժություն․ 1996; 29;59-78 / Fazio F.W., Tjandra J.J. The management of perianal diseases. Adv Surg. 1996; 29: 59–78.

9. Վորոբյով Գ․ Ի․ Կոլոպրոկտոլոգիայի հիմունքները․ Մ։ ՄԻԱ, 2006․ էջ 79-82, 94 / Воробьев Г.И. Основы колопроктологии. М.: МИА, 2006. С.79-82, 94.

10. Չերչ Ջ.Մ. կոլոնոսկոպիայի արդյունքների վերլուծություն հետանցքային արյունահոսություն ունեցող հիվանդների մոտ ' կախված նրանց դրսևորած ախտանիշների բնույթից: Ուղիղ աղիքի, հետանցքի իվանդություններ․ 1991; 34։ 391-5 / Church J.M. Analysis of the colonoscopic findings in patients with rectal bleeding according to the pattern of their presenting symptoms. Dis Colon Rectum. 1991; 34: 391–5.

11. Ռեքս Դ․ Կ․, Բոնդ Ջ․ Հ․, Վինավեր Ս․, և այլք Կոլոնոսկոպիայի տեխնիկական բնութագրերի որակը և կոլոնոսկոպիայի որակի շարունակական բարելավման գործընթացը. կոլոռեկտալ քաղցկեղի վերաբերյալ ԱՄՆ միջհամայնքային աշխատանքային խմբի առաջարկություններ. Գաստրոէնտերոլոգիայի ամերիկյան ամսագիր. 2002; 97: 1296–308.Rex D.K., Bond J.H., Winawer S., et al. / Quality in the technical performance of colonoscopy and the continuous quality improvement process for colonoscopy: recommendations of the U.S. Multi-Society Task Force on colorectal cancer. Am J Gastroenterol. 2002; 97: 1296–308.

12. Լորենս Ռ․ Սանդս, Դանա Ռ․ Սանդս․ Ամբուլատոր կոլոռեկտալ վիրաբուժություն. Տեղեկատվություն․ 2009;79-85/ Laurence R. Sands, Dana R. Sands. Ambulatory Colorectal Surgery. Informa. 2009; 79-85.

13. Մարվին Լ․ Կորման․ Հաստ և ուղիղաղիքային վիրաբուժություն․ Լիպինկոտ 2005․ էջ 177-255 / Marvin L. Corman, M.D. Colon and Rectal Surgery. Lippincott. 2005. Р. 177-255.

14. Հաստ աղիքի և հետանցքի վիրաբույժների ամերիկյան ընկերություն:Թութքի բուժման գործնական առաջարկություններ: Ուղիղ աղիքի և հետանցքի հիվանդություններ: 2005; 48: 189–194. / The American Society of Colon and Rectal Surgeons.Practice Parameters for the Management of Hemorrhoids. Dis Colon Rectum. 2005; 48: 189–194.

15. Վեբստեր Դ․ Ջ․, Գոֆ Դ․ Կ․, Կրավեն Ջ․ Լ․ Ծավալային քարշակների օգտագործումը հեմոռոյով հիվանդների մոտ. Վիրաբուժության բրիտանական ամսագիր․ 1978; 65: 291. / Webster D.J., Gough D.C., Craven J.L. The use of bulky evacuants in patients with haemorrhoids. Br J Surg. 1978; 65: 291.

16. Մոեսգարդ Ֆ․, Նիլսեն Մ․ Ս․, Հանսեն Ջ․ Բ․, Նուդսեն Ջ․ Տ․ Բարձր մանրաթելային դիետան նվազեցնում է արյունահոսությունն ու ցավը հեմոռոյով հիվանդների մոտ: Ուղիղ աղիքի հիվանդություններ․ 1982; 25: 454–6./Moesgaard F., Nielsen M.C., Hansen J.B., Knudsen J.T. High fiber diet reduces bleeding and pain in patients with hemorrhoids. Dis Colon Rectum. 1982; 25: 454–6.

17. Կեիլի Մ․ Ռ․, Բուչման Պ․, Միներվիում Ս․, Արբայ Յ․, Ալեքսանդր-Վիլլիամս Ջ․ Հեմոռոյների համար փոքր վիրաբուժական միջամտությունների և բարձր մանրաթելային դիետայի խոստումնալից փորձարկումներ 1997; 2: 967–9. / Keighley M.R., Buchmann P., Minervium S., Arbai Y., Alexander-Williams J. Prospective trials of minor surgical procedures and high fibre diet for haemorrhoids. BMJ. 1997; 2: 967–9.

18. Սալվատի Ե․Պ․ Թութքի ոչ վիրահատական բուժում․ Հաստ աղիքի և հետանցքի հիվանդություններ․ . 1999; 42: 989–93. / Salvati E.P. Nonoperative management of hemorrhoids. Dis Colon Rectum. 1999; 42: 989–93.

19. Պերերա Ն․, Լիոլիտսա Դ․, Լիպ Ս․, Կրոքսֆորդ Ա․, Յասսին Մ․ Ֆլեբոտոնիկ միջոցներ հեմոռոյների համար: Կոհրեյնի համագործակցություն․ 2012 / Perera N., Liolitsa D., Iype S., Croxford A., Yassin M. Phlebotonics for haemorrhoids. The Cochrane Collaboration. 2012.

20. Չիտամ Մ․ Ջ․, Մորտենսեն Ն․ Ջ․, Նիստրոմ Պ․ Օ․, և այլք․ Կարված հեմոռոիդեկտոմիայից հետո անընդհատ ցավ և կղման ցանկություն․ 2000; 356: 730–3. / Cheetham M.J., Mortensen N.J., Nystrom P.O., et al. Persistent pain and faecal urgency after stapled haemorrhoidectomy. Lancet. 2000; 356: 730–3.

21. ՄակՌեյ Հ․ Մ․, ՄակԼեոդ Ռ․ Ս․, հեմոռոյի բուժման մեթոդների համեմատություն։ մետա-անալիզ․ Հաստ աղիքի և հետանցքի հիվանդություններ 1995; 38: 687–94 / MacRae H.M., McLeod R.S. Comparison of hemorrhoidal treatment modalities: a meta-analysis. Dis Colon Rectum. 1995; 38: 687–94.

22. ՄակՌեյ Հ․ Մ․, ՄակԼեոդ Ռ․ Ս․, հեմոռոյի բուժման մեթոդների համեմատություն։ մետա-անալիզ․ Վիրաբուժության Կանադական ամսագիր 1997; 40: 14–7. / MacRae H.M., McLeod R.S. Comparison of hemorrhoidal treatments: a meta-analysis. Can J Surg. 1997; 40: 14–7.

23. Lee H.H., Spencer R.J., Beart R.W. Multiple hemorrhoidal banding in a single session. Dis Colon Rectum. 1994; 37: 37–41. / Լի Հ․ Հ․, Սպենսեր Ռ․ Ջ․, Բարտ Ռ․ Վ․ Հեմոռոիդալ բազմակի հանգույցների ամրացում մեկ շրջանում․ Հաստ աղիքի և հետանցքի հիվանդություններ 1994; 37: 37–41.

24. Չալեոյկիտտի Բ․ Համեմատական ուսումնասիրություն մեկ նստաշրջանում բազմակի և մեկ ռետինե ժապավենի Վիրակապման միջև արյունահոսող ներքին հեմոռոյների համար. հեռանկարային ուսումնասիրություն․ Համեմատական ուսումնասիրություն մեկ նստաշրջանում բազմակի և մեկ ռետինե ժապավենի Վիրակապման միջև արյունահոսող ներքին հեմոռոյների համար. հեռանկարային ուսումնասիրություն․ 2002; 85: 345–50. / Chaleoykitti B. Comparative study between multiple and single rubber band ligation in one session for bleeding internal hemorrhoids: a prospective study. J Med Assoc Thai. 2002; 85: 345–50.

25. Արմսթրոնգ Դ․ Ն․ Հեմոռոյիդալ հանգույցների բազմակի կապում. հեռանկարային պատահականացված ուսումնասիրություն, որը գնահատել է նոր տեխնիկան․ Հաստ աղիքի և հետանցքի հիվանդություններ 2003; 46: 179–86/ Armstrong D.N. Multiple hemorrhoidal ligation: a prospective, randomized trial evaluating a new technique. Dis Colon Rectum. 2003; 46: 179–86.

26. Բատ Լ․, Մելզեր Ե․ Կոլեր Մ․, Դրեզիկ Զ․, Շեմեշ Ե․ Ներքին հեմոռոյը առաձգական ժապավենով կապելու բարդություններ ' ախտանիշներով․ Հաստ աղիքի և հետանցքի հիվանդություններ ․ 1993; 36: 287–90. / Bat L., Melzer E., Koler M., Dreznick Z., Shemesh E. Complications of rubber band ligation of symptomatic internal hemorrhoids. Dis Colon Rectum. 1993; 36: 287–90.

27. Ջոնսոն Ջ․ Ֆ․, Ռիմմ Ա․ Հեմոռոյի օպտիմալ ոչ վիրաբուժական բուժում. ինֆրակարմիր կոագուլյացիայի, առաձգական Վիրակապման և ներարկային սկլերոթերապիայի համեմատական վերլուծություն․ Գաստրոթնտերոլոգիայի ամերիկյան ամսագիր. 1992; 87: 1601–5. / Johanson J.F., Rimm A. Optimal nonsurgical treatment of hemorrhoids: a comparative analysis of infrared coagulation, rubber band ligation, and injection sclerotherapy. Am J Gastroenterol. 1992; 87: 1601–5.

28. Սավոիզ Դ․, Ռոշե Բ․, Գլաուստեր Տ․, Դորբրինով Ա․, Լուդվիգ Սի․, Մարտի Մ․ ՍԻ․ Հեմոռոյիդալ հանգույցների կապում առաձգական ժապավենով. Կոլոռեկտալ հիվանդությունների միջազգային ամսագիր․ . 1998; 13: 154–6. / Savoiz D., Roche B., Glauser T., Dorbrinow A., Ludwig C., Marti M.C. Rubber band ligation of hemorrhoids: relapse as a function of time. Int J Colorectal Dis. 1998; 13: 154–6.

29. Սիմ Ա․ Ջ․, Մուրին Ջ․ Ա․, Մակենզի Ի․ Առաջին և երկրորդ աստիճանի հեմոռոյների բուժման եռամյա հետագա ուսումնասիրություն սկլերոզանտի ներարկումով կամ առաձգական վիրակապով: Վիրաբուժություն, գինեկոլոգիա և մանկաբարձություն․ 1983; 157: / Sim A.J., Murie J.A., Mackenzie I. Three-year follow-up study on the treatment of first- and second-degree hemorrhoids by sclerosant injection or rubber band ligation. Surg Gynecol Obstet. 1983; 157:

30. Չեվ Ս․ Ս․, Մարշալ Լ․, Կալիշ Լ․, և այլք․ Համակցված սկլերոթերապիայի կարճաժամկետ և երկարաժամկետ արդյունքներ, հեմոռոիդալ հանգույցների վիրակապում ժապավենով և լորձաթաղանթի պրոլապս․ Հաստ աղիքի և հետանցքի հիվանդություններ․ 2003; 46: 1232–7/Chew S.S., Marshall L., Kalish L., et al. Short-term and long-term results of combined sclerotherapy and rubber band ligation of hemorrhoids and mucosal prolapse. Dis Colon Rectum. 2003; 46: 1232–7.

31. Հակոբյան Ա.Ս. Կոլոպրոկտոլոգիա, 2007թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2024 թվական: