Գլխավոր տեղեկություն
Номер
N 96-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (19.11.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.01.24-2022.02.06 Պաշտոնական հրապարակման օրը 31.01.2022
Принят
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
31.01.2022
Подписан
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
31.01.2022
Дата вступления в силу
01.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

31 հունվարի 2022 թ.

 N 96-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԿԱՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿԻ ՁԵՎԱՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մաքսային ծառայության մասին» օրենքի 8.1-րդ հոդվածի 2-րդ մասով, 4-րդ մասի 2-րդ կետով և 7-րդ մասով, «Հարկային ծառայության մասին» օրենքի 17.1-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ մասի 2-րդ կետով և 7-րդ մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել հարկային կամ մաքսային ծառայողների պատրաստման դասընթացների մասնակցության համար ընդունելության կարգը և թեստավորման պահանջները` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել պատրաստման դասընթացի ընդունելությանը մասնակցելու նպատակով ներկայացվող բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը՝ համաձայն հավելված 2-ի։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Ռ. Բադասյան

 

Հավելված 1

Պետական եկամուտների կոմիտեի

 նախագահի 2022 թվականի

հունվարի 31-ի N 96-Ն հրամանի

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԿԱՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հարկային կամ մաքսային ծառայողների պատրաստման դասընթացների մասնակցության համար ընդունելության (այսուհետ՝ Ընդունելություն) հայտարարության հրապարակման, Ընդունելության անցկացման պարբերականության, Ընդունելության տեղերի սահմանման, Ընդունելության դիմումների և կից փաստաթղթերի ներկայացման, թեստավորման (այսուհետ՝ թեստավորում) և հարցազրույցի անցկացման, բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ներկայացման, Ընդունելության արդյունքների ամփոփման, թեստավորման փուլի անցկացման համար թեստերը կազմելու, թեստային առաջադրանքները ձևավորելու պահանջներին, թեստային առաջադրանքների բովանդակային առանձնահատկություններին, թեստային առաջադրանքների քանակին, թեստավորման հաղթահարման համար անհրաժեշտ նվազագույն միավորի հետ կապված հարաբերությունները։

2. (կետն ուժը կորցրել է 13.03.23 N 229-Ն)

3. Ընդունելությանը չեն կարող մասնակցել «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8.1-րդ հոդվածի 3-րդ մասում կամ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 17.1-րդ հոդվածի 3-րդ մասում նշված անձինք։

(3-րդ կետը խմբ. 13.03.23 N 229-Ն)

4. Հարկային կամ մաքսային ծառայության պաշտոն կամ հարկային կամ մաքսային մարմիններում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձը (այսուհետ` Ծառայող) սույն կարգին համապատասխան իրավունք ունի մասնակցելու Ընդունելությանը` իր ցանկությամբ, անկախ տվյալ պահին իր զբաղեցրած պաշտոնից:

5. Ծառայողի` Ընդունելությանը մասնակցելու ժամանակահատվածը համարվում է աշխատանքից հարգելի բացակայություն:

6. Ընդունելությունն անցկացվում է յուրաքանչյուր տարի առնվազն մեկ անգամ։ Հարկային և մաքսային մարմնի (այսուհետ՝ Կոմիտե) ղեկավարի որոշմամբ, պայմանավորված հարկային և մաքսային ծառայության պաշտոնների համալրման անհրաժեշտությամբ, Ընդունելությունը կարող է անցկացվել նաև առանձին պաշտոններ զբաղեցնելու համար և սույն կետում նշված պարբերականությունից տարբերվող պարբերականությամբ։

(6-րդ կետը լրաց. 15.11.24 N 1501-Ն) 

7. Ընդունելությունը բաղկացած է երկու փուլից՝ թեստավորման և հարցազրույցի։

8. Ընդունելության կազմակերպչական աշխատանքներն իրականացվում են Կոմիտեի ուսումնական կենտրոնի (այսուհետ՝ Ուսումնական կենտրոն) կողմից։

 

2. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ, ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

9. Ընդունելության հայտարարությունը հրապարակվում է Կոմիտեի, ինչպես նաև Ուսումնական կենտրոնի պաշտոնական ինտերնետային կայքերում։

10. Ընդունելության փաստաթղթերի ընդունումն իրականացվում է Ընդունելության հայտարարության մեջ նշված եղանակով։

11. Ընդունելության հայտարարությունը հրապարակվում է Ընդունելության դիմումների ընդունման վերջնաժամկետից առնվազն 15 օր առաջ։

12. Ընդունելության դիմումների ներկայացման վերջնաժամկետը կարող է երկարաձգվել Կոմիտեի ղեկավարի հրամանով։

13. Ընդունելության հայտարարությամբ հրապարակվում են՝

1) Ընդունելությանը ներկայացվող պահանջները (այդ թվում՝ տեղեկատվություն այն մասին, որ «Հարկային ծառայության մասին» կամ «Մաքսային ծառայության մասին» օրենքներով սահմանված համապատասխան ստաժ ունեցող անձինք, հարկային կամ մաքսային ծառայողների պատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո կարող են նշանակվել նաև հարկային կամ մաքսային ծառայության ավելի բարձր պաշտոնի).

2) Ընդունելության դիմումի ձևանմուշը՝ համաձայն N 1 Ձևի,

3) դիմումի ներկայացման վերջնաժամկետը,

4) դիմումին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,

5) ներկայացման ենթակա Կոմիտեի ղեկավարի կողմից հաստատված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը համաձայն N 2 Հավելվածի,

6) (ենթակետն ուժը կորցրել է 13.03.23 N 229-Ն)

7) դասընթացի տևողությունը,

8) փաստաթղթերի ներկայացման եղանակը,

9) Ընդունելության փուլերի (թեստավորման և հարցազրույցի) անցկացման վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ թեստավորման փուլը հաղթահարելու համար անհրաժեշտ նվազագույն միավորը,

10) մաքսային կամ հարկային ծառայության թափուր պաշտոնների անվանումները, եթե Ընդունելությունը կազմակերպվում է առանձին պաշտոններ զբաղեցնելու համար և տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված է օտար լեզվի իմացության միջինից բարձր մակարդակի պահանջ, ապա այդ պահանջը հավաստող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվություն,

10․1) Ընդունելության տեղերի քանակը,

11) (ենթակետն ուժը կորցրել է 15.11.24 N 1501-Ն)

12) համակարգչային գիտելիքների և օտար լեզվի (եթե սույն կարգով նախատեսված է անցկացնել թեստավորում) իմացության թեստավորման մինչև 5 օրինակներ (նմուշներ),

13) այլ անհրաժեշտ տեղեկատվություն։

(13-րդ կետը փոփ., խմբ. 13.03.23 N 229-Ն, փոփ., խմբ., լրաց. 15.11.24 N 1501-Ն)

14. Ընդունելության դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերի պատճենները․

1) անձնագիր կամ նույնականացման քարտ,

2) (ենթակետն ուժը կորցրել է 15.11.24 N 1501-Ն)

3) հարկային և մաքսային ծառայողի համար սահմանված մասնագիտական գիտելիքների մասով պահանջների բավարարումը և մասնագիտական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները հավաստող փաստաթղթեր (եթե պատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո մասնակիցը ցանկանում է զբաղեցնել «Հարկային ծառայության մասին» կամ «Մաքսային ծառայության մասին» օրենքներով սահմանված համապատասխան ստաժ պահանջող ավելի բարձր պաշտոն),

4) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք,

5) բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ (օտարերկրյա պետությունում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության որակավորման աստիճանների համարժեքության և դիպլոմների ճանաչելիության մասին) կամ դրան փոխարինող փաստաթուղթ,

6) Եթե տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված է օտար լեզվի իմացության միջինից բարձր մակարդակ, ապա այդ մակարդակը հավաստող փաստաթուղթ։ Ընդ որում, տվյալ մակարդակը հավաստող փաստաթուղթ է հանդիսանում ստանդարտացված թեստային համակարգերով ստուգվող լեզվական գիտելիքների իմացության Քամն Յուրոպիըն Ֆրեյմվորք օֆ Րեֆերնս ֆօր Լենգվիջիսով (CEFR) սահմանված B1 մակարդակը հավաստող փաստաթուղթը` ռուսերենի՝ ТРКИ, անգլերենի՝ TՕEFL, IELTS, ֆրանսերենի` DELF, DALF, TCF կամ այլ միջազգային կամ ներպետական հաստատությունների կողմից ճանաչված օտար լեզվի համապատասխան մակարդակի իմացության վերաբերյալ վկայականը (փաստաթուղթը),

6․1) լրացված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը։

7) (ենթակետն ուժը կորցրել է 13.03.23 N 229-Ն)

(14-րդ կետը խմբ., փոփ. 13.03.23 N 229-Ն, լրաց. 15.03.24 N 298-Ն, փոփ., խմբ., լրաց. 15.11.24 N 1501-Ն)

15․ (կետն ուժը կորցրել է 15.11.24 N 1501-Ն)

16. (կետն ուժը կորցրել է 13.03.23 N 229-Ն)

17․ Օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը չի պահանջվում, ինչպես նաև օտար լեզվի իմացության թեստավորում չի կատարվում, եթե բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթղթով հավաստվում է, որ տվյալ կրթությունը անձը ստացել է համապատասխան լեզվով։

(17-րդ կետը փոփ. 15.03.24 N 298-Ն, խմբ. 15.11.24 N 1501-Ն)

17.1. Ուսումնական կենտրոնի կողմից դիմումների ընթացքի ապահովումը կատարվում է ըստ Ընդունելության տեղերի քանակի փուլային եղանակով՝ Ընդունելության մեկ տեղի համար մինչև 4 դիմումի ընթացքի ապահովման համամասնությամբ։ Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ փուլի դիմումների ընթացքը ապահովվում է ըստ Ուսումնական կենտրոնի կողմից որոշված առաջնահերթության, որի դեպքում կիրառվում են սույն կարգով նախատեսված ընթացակարգերը։

(17.1-ին կետը լրաց. 15.11.24 N 1501-Ն)

18. Ուսումնական կենտրոնը փաստաթղթերը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը և էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է դիմումատուին փաստաթղթերի ընդունման, ինչպես նաև դրանց ամբողջականության վերաբերյալ։ Եթե դիմումատուի կողմից ներկայացրած փաստաթղթերն ամբողջական չեն, և (կամ) դրանցում առկա են տեխնիկական սխալներ, ապա դիմումատուին տրվում է հնարավորություն 2 աշխատանքային օրվա ընթացքում համալրելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և (կամ) շտկելու առկա տեխնիկական սխալները։ Ուսումնական կենտրոնը ամբողջականացված և (կամ) տեխնիկական սխալները շտկված փաստաթղթերը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է դիմումատուին դրանց ընդունման վերաբերյալ:

19. Հայտարարությամբ ներկայացված պահանջներին չհամապատասխանող (այդ թվում՝ դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 3 տարվա ընթացքում Ընդունելության հարցազրույցը չհաղթահարած լինելու դեպքում) անձի դիմումը համարվում է մերժված և վերջինիս չի թույլատրվում մասնակցել Ընդունելությանը։ Այդ մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացվում է դիմումատուին սույն հավելվածի 18-րդ կետով նախատեսված ժամկետում:

(19-րդ կետը փոփ. 15.03.24 N 298-Ն, 15.11.24 N 1501-Ն)

20. Ուսումնական կենտրոնի կողմից վարվում է էլեկտրոնային մատյան դիմում ներկայացնող բոլոր անձանց հաշվառման նպատակով։

 

3. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

20․1․ Թեստավորումը կազմված է հետևյալ ենթափուլերից.

1) հարկային կամ մաքսային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար դիմորդների, ինչպես նաև ընդունելության հայտարարությամբ կամ պաշտոնի անձնագրով օտար լեզվի իմացության միջին կամ ավելի ցածր մակարդակի պահանջի առկայության դեպքում՝ օտար լեզվի իմացության ստուգում,

2) համակարգչային գիտելիքների ստուգում։

(20.1-ին կետը լրաց. 13.03.23 N 229-Ն, խմբ. 15.11.24 N 1501-Ն)

21. Դիմորդի մասնակցությունը Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող թեստավորմանը թույլատրվում է, եթե ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը բավարարում են հայտարարությամբ ներկայացված պահանջներին։

(21-րդ կետը խմբ. 13.03.23 N 229-Ն, փոփ. 15.11.24 N 1501-Ն)

21․1․ Սույն կարգի 20․1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված պաշտոնների համար դիմած մասնակիցների օտար լեզվի իմացության բավարար մակարդակի ստուգում չի կատարվում, եթե մասնակիցը ներկայացրել է սույն կարգի 14-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված օտար լեզվի իմացության բավարար մակարդակը հավաստող փաստաթուղթ։

(21.1-ին կետը լրաց. 15.11.24 N 1501-Ն)

21․2․ Օտար լեզվի իմացության բավարար մակարդակը ստուգվում է Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող թեստի միջոցով՝ սկսած դիմումների ընդունման վերջնաժամկետին հաջորդող օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում։

(21.2-րդ կետը լրաց. 15.11.24 N 1501-Ն)

22. (կետն ուժը կորցրել է 13.03.23 N 229-Ն)

23. Ընդունելության թեստավորման փուլի ընթացքը տեսագրվում է, իսկ հարցազրույցի փուլի ընթացքը՝ ձայնագրվում։ Ձայնագրությունները կարող են տրամադրվել դիմումատուին, միայն հարցազրույցի փուլի արդյունքների բողոքարկման դեպքում։

(23-րդ կետը փոփ. 13.03.23 N 229-Ն, լրաց. 15.11.24 N 1501-Ն)

23․1․ Սույն կարգով նախատեսված դեպքերում թեստավորման համակարգչային գիտելիքների ստուգման ենթափուլն անցկացվում է սկսած դիմումների ընդունման վերջնաժամկետին հաջորդող օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում։

(23.1-ին կետը լրաց. 13.03.23 N 229-Ն, խմբ. 15.11.24 N 1501-Ն)

23.2. (կետն ուժը կորցրել է 15.11.24 N 1501-Ն) 

23.3. (կետն ուժը կորցրել է 15.11.24 N 1501-Ն) 

24. (կետն ուժը կորցրել է 15.11.24 N 1501-Ն) 

25․Թեստավորման ենթափուլերին մասնակցության հրավեր ստացած մասնակցին որևէ ենթափուլից հարգելի (հիմնավորված) բացակայության դեպքում կարող է տրամադրվել հնարավորություն մասնակցելու թեստավորմանը այլ խմբերի համար նախատեսված օրերին, եթե թեստավորումն անց է կացվում մի քանի խմբերով, կամ լրացուցիչ օր՝ մինչև հաջորդ ենթափուլի կամ փուլի սկիզբը։ Այսպիսի հնարավորության բացակայության կամ մասնակցի կողմից այդպիսի հնարավորությունը չօգտագործելու դեպքում մասնակիցը զրկվում է տվյալ Ընդունելության հետագա փուլին մասնակցելու հնարավորությունից՝ անկախ թեստավորման ենթափուլերին չմասնակցելու պատճառներից։

(25-րդ կետը խմբ. 13.03.23 N 229-Ն, 15.11.24 N 1501-Ն)

26. Թեստավորման ենթափուլերը կարող են անցկացվել մեկ կամ մի քանի խմբերով՝ տարբեր օրերի կամ ժամերի՝ ելնելով մասնակիցների թվից։

(26-րդ կետը խմբ. 13.03.23 N 229-Ն)

27. Ուսումնական կենտրոնի՝ թեստավորման կազմակերպման պատասխանատուն անձը հաստատող փաստաթղթի միջոցով ստուգում է մասնակցի ինքնությունը և թույլատրում նրա մուտքը թեստավորման ենթափուլերի անցկացման սենյակ:

(27-րդ կետը լրաց. 13.03.23 N 229-Ն)

28. Թեստավորման մասնակիցների մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 5 րոպե առաջ:

29. Թեստավորումն անցկացվում է էլեկտրոնային եղանակով, թեստավորման համար նախատեսված հատուկ սրահում, որն ունի թեստավորմանը մասնակցող քաղաքացիների թվից ոչ պակաս քանակությամբ համակարգիչներ, որոնք միացված են միայն թեստավորման անցկացման համար պահանջվող կապուղիներին:

30. Թեստավորումը սկսելուց առաջ թեստավորման կազմակերպման պատասխանատուն ամփոփ ներկայացնում է թեստավորման անցկացման ընթացակարգը, բացատրում է թեստավորման անցկացմանը վերաբերող տեխնիկական հարցերը` պատասխանելով մասնակիցների թեստավորման անցկացման ընթացակարգին վերաբերող տեխնիկական բոլոր հարցերին:

31. Թեստավորման մասնակիցները չեն կարող`

1) իրենց հետ թեստավորման սենյակ բերել տպագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ կամ այլ տեխնիկական սարքեր, թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ,

2) օգտվել որևէ գրավոր (տպագիր, ձեռագիր և այլն) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներից՝ բացառությամբ թեստավորման սենյակում տեղադրված համակարգիչների և հասանելի ծրագրերի,

3) թեստավորման առաջադրանքների կատարման վերաբերյալ հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` թեստավորման կազմակերպման պատասխանատուին՝ բացառությամբ տեխնիկական հարցերի,

4) մինչև թեստային առաջադրանքների կատարումն ավարտելը՝ դուրս գալ համակարգից կամ ապաակտիվացնել գործող ծրագրերը,

5) անջատել կամ վերագործարկել համակարգիչը, կապուղիները կամ դրանց սնուցումը, կամ իրականացնել համակարգի կամ համակարգչի սովորական աշխատանքը խափանող այլ գործողություններ,

6) դուրս գալ սենյակից՝ մինչև թեստային առաջադրանքների կատարումն իր կողմից ավարտելը:

32. Մասնակցի կողմից սույն կարգի 31-րդ կետում նշված պահանջները խախտելու դեպքում թեստավորման կազմակերպման պատասխանատուն դադարեցնում է մասնակցի աշխատանքը` էլեկտրոնային եղանակով կազմելով արձանագրություն, որի արդյունքում համակարգն ինքնաշխատ եղանակով մասնակցին գնահատում է զրո միավոր:

33. Սույն կարգի 30-րդ կետի պահանջների կատարումից հետո թեստավորման մասնակիցները համակարգում մուտքագրում են հանրային ծառայությունների համարանիշը և ծածկագիրը:

(33-րդ կետը փոփ. 15.11.24 N 1501-Ն)

34. Թեստերի կազմման և թեստային առաջադրանքների ձևավորման ընթացակարգերը կազմակերպում, այդ թվում՝ թեստային առաջադրանքները էլեկտրոնային համակարգ է մուտքագրում Ուսումնական կենտրոնը` անհրաժեշտության դեպքում Կոմիտեի ստորաբաժանումների օժանդակությամբ։ Թեստերի կազմման աշխատանքներին անհրաժեշտության դեպքում կարող են ներգրավել նաև Կոմիտեի համապատասխան մասնագիտացված ստորաբաժանումների աշխատակիցները։

(34-րդ կետը խմբ. 13.03.23 N 229-Ն)

35. Ուսումնական կենտրոնը թեստերի կազմման գործընթացը կարող է արտապատվիրակել նաև երրորդ անձանց՝ գնումների օրենսդրության հիման վրա՝ գնման ընթացակարգերի կիրառման միջոցով։

36. Թեստավորման յուրաքանչյուր մասնակցի համար համակարգչային ծրագիրը համապատասխան հարցերի բազայից, պատահականության սկզբունքով, ձևավորում է թեստի անհատական տարբերակ։

(36-րդ կետը փոփ. 13.03.23 N 229-Ն)

37․Օտար լեզվի իմացության ստուգման և համակարգչային գիտելիքների ստուգման թեստավորման հարցերը բաղկացած են համապատասխան հմտություններն ստուգող յուրաքանչյուր ենթափուլի դեպքում 20 առաջադրանքից։

(37-րդ կետը փոփ. 13.03.23 N 229-Ն, խմբ. 15.11.24 N 1501-Ն)

38. Թեստավորման համապատասխան ենթափուլի թեստի ձևավորումից հետո յուրաքանչյուր մասնակից իր համակարգչի էկրանին ստանում է թեստը և անցնում թեստային առաջադրանքների կատարմանը:

(38-րդ կետը փոփ. 13.03.23 N 229-Ն, 15.11.24 N 1501-Ն)

39. Թեստավորման համապատասխան ենթափուլի թեստի առաջադրանքներին պատասխանելու համար տրվում է 40 րոպե ժամանակ, որը լրանալուց հետո թեստի լրացումը դադարեցվում է:

(39-րդ կետը խմբ. 13.03.23 N 229-Ն, փոփ. 15.11.24 N 1501-Ն)

40. Թեստավորման մասնակիցը յուրաքանչյուր թեստային առաջադրանքի համար ընտրում է պատասխանի իր տարբերակը՝ կատարելով համապատասխան նշում:

(40-րդ կետը փոփ. 13.03.23 N 229-Ն, 15.11.24 N 1501-Ն)

41. Թեստավորման մասնակիցը, մինչև առաջադրանքի վերջնական պահպանումը, ընտրված պատասխանները կարող է փոփոխել և ավարտել աշխատանքը մինչև թեստի կատարման համար սահմանված ժամանակի ավարտը:

(41-րդ կետը լրաց. 13.03.23 N 229-Ն, փոփ. 15.11.24 N 1501-Ն)

42. Թեստավորման համապատասխան ենթափուլի թեստային առաջադրանքների կատարման համար սահմանված ժամանակի ավարտին թեստավորման անցկացման էլեկտրոնային համակարգն ապաակտիվացնում է թեստը:

(42-րդ կետը փոփ. 13.03.23 N 229-Ն, 15.11.24 N 1501-Ն)

43. Եթե մասնակիցը որևէ պատճառով չի պահպանել իր կատարած առաջադրանքը մինչև հատկացված ժամանակի ավարտը, ապա առաջադրանքի կատարման վերջնական տարբերակ է համարվում թեստն ապաակտիվացնելու պահին համակարգում ինքնաշխատ եղանակով պահպանված տարբերակը:

(43-րդ կետը լրաց. 13.03.23 N 229-Ն, փոփ. 15.11.24 N 1501-Ն)

44. Համակարգը, մուտքագրված տվյալների հիման վրա, ինքնաշխատ եղանակով գեներացնում է ճիշտ և սխալ պատասխանները՝ ձևավորելով համապատասխան ենթափուլի թեստավորման գնահատականը։

(44-րդ կետը լրաց. 13.03.23 N 229-Ն, փոփ. 15.11.24 N 1501-Ն)

45. Թեստավորման համապատասխան ենթափուլի թեստային առաջադրանքների պատասխանների գնահատված տարբերակի միջոցով մասնակիցն անմիջապես տեղեկանում է թեստավորման իր արդյունքի մասին:

(45-րդ կետը փոփ. 13.03.23 N 229-Ն, 15.11.24 N 1501-Ն)

46․Մասնակիցը համարվում է թեստավորման ենթափուլերը հաղթահարած, եթե ստացել է անցողիկ՝ առավելագույն հնարավորից առնվազն 70% գնահատական։

(46-րդ կետը խմբ. 13.03.23 N 229-Ն, 15.11.24 N 1501-Ն)

47. (կետն ուժը կորցրել է 15.11.24 N 1501-Ն)

48. թեստավորման հարցաշարում ընդգրկված առաջադրանքներին չպատասխանված և (կամ) սխալ պատասխանված տարբերակները գնահատվում են 0 միավոր։

(48-րդ կետը փոփ. 13.03.23 N 229-Ն, 15.11.24 N 1501-Ն)

49. թեստավորման արդյունքներն ամփոփվում են Ուսումնական կենտրոնի կողմից թեստավորման օրվա, իսկ եթե թեստավորումն իրականացվել է տարբեր օրերի, ապա թեստավորման վերջին օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում։

(49-րդ կետը փոփ. 13.03.23 N 229-Ն, 15.11.24 N 1501-Ն)

49.1 (կետն ուժը կորցրել է 15.11.24 N 1501-Ն)

50․Ուսումնական կենտրոնը ընդունելության դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին հաղորդագրություն ուղարկելու միջոցով յուրաքանչյուր մասնակցի ուղարկում է տվյալ մասնակցի արդյունքը։

(50-րդ կետը խմբ. 13.03.23 N 229-Ն, 15.11.24 N 1501-Ն)

51. (կետն ուժը կորցրել է 15.11.24 N 1501-Ն)

 

4. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

52․ Թեստավորումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպվում է Ընդունելության հարցազրույցի փուլը։ Հարցազրույցի անցկացման օրվա, վայրի և ժամի մասին տեղեկատվությունը հրապարակվում է Կոմիտեի և Ուսումնական կենտրոնի պաշտոնական ինտերնետային կայքերում։

(52-րդ կետը փոփ. 04.03.22 N 245-Ն, խմբ. 15.11.24 N 1501-Ն)

53. Ընդունելության հարցազրույցի փուլն անցկացնելու նպատակով Կոմիտեի ղեկավարի կողմից ձևավորվում է առնվազն հինգ անդամից կազմված հարցազրույցի հանձնաժողով և հանձնաժողովի անդամներից մեկը նշանակվում է հանձնաժողովի նախագահ։ Անհրաժեշտության դեպքում կարող են ձևավորվել մեկից ավել հանձնաժողովներ՝ պայմանավորված հարցազրույցին մասնակցող անձանց թվով։

(53-րդ կետը լրաց. 14.04.22 N 412-Ն) 

54. (կետն ուժը կորցրել է 14.04.22 N 412-Ն)

55․ Հարցազրույցի հանձնաժողովի կազմում Կոմիտեի ղեկավարի հրավերով կարող են ընդգրկվել նաև այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

(55-րդ կետը խմբ. 15.11.24 N 1501-Ն)

56. Հանձնաժողովի մյուս անդամները հանդիսանում են Կոմիտեի, ինչպես նաև Ուսումնական կենտրոնի աշխատակիցներ։

(56-րդ կետը փոփ. 13.03.23 N 229-Ն)

57. Հանձնաժողովի քարտուղարության աշխատանքներն իրականացնում է Ուսումնական կենտրոնը։

58. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին: Հարցազրույցի արդյունքների համար հաշվի է առնվում նաև մասնակցի բարեվարքության հարցաթերթիկը։

(58-րդ կետը լրաց. 15.03.24 N 298-Ն, փոփ.15.11.24 N 1501-Ն)

59. Հարցազրույցի ընթացքում հանձնաժողովն իր կողմից նախօրոք հաստատված հարցաշարի միջոցով ստուգում է մասնակիցների անձնական որակները և արժանիքները, ընդհանուր հոգեբանական նկարագիրը, ներառյալ ինքնատիրապետման, վարվեցողության, ունկնդրելու կարողության և հաղորդակցության հմտությունները։ Հարցազրույցի ընթացքում մասնակցին կարող են տրվել հարցաշարով չնախատեսված մասնագիտությանը, հարկային կամ մաքսային օրենսդրության ընդհանուր կանոնակարգումներին, հարկային կամ մաքսային ծառայողի վարքագծի կանոններին առնչվող բանավոր հարցեր։

(59-րդ կետը լրաց. 15.11.24 N 1501-Ն)

60. (կետն ուժը կորցրել է 04.03.22 N 245-Ն)

61. Հարցազրույցի ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում օգտվել որևէ գրավոր (տպագիր, ձեռագիր և այլն) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, ինչպես նաև այլ միջոցներից, հարցերին պատասխանելու հետ կապված հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում՝ հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից:

62. Սույն կարգի 61-րդ կետում նշված պահանջների խախտման դեպքում հանձնաժողովը կազմում է արձանագրություն և դադարեցնում է տվյալ մասնակցի մասնակցությունը հարցազրույցին:

63. Հարցազրույցի արդյունքներով, հանձնաժողովի անդամների բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ յուրաքանչյուր մասնակցի համար կայացվում է դրական կամ բացասական որոշում: Ձայների հավասարության դեպքում որոշիչ է հանձնաժողովի նախագահի ձայնը: Բացասական որոշում կայացնելու դեպքում մասնակիցը համարվում է Ընդունելությունը չանցած:

(63-րդ կետը փոփ. 04.03.22 N 245-Ն)

64. (կետն ուժը կորցրել է 13.03.23 N 229-Ն)

64.1. Հարցազրույցի փուլին մասնակցած, սակայն չհաղթահարած մասնակիցներին Հարցազրույցի ավարտին հաջորդող մեկ ամսվա ընթացքում իրենց կողմից Կոմիտեի նախագահին ուղղված գրավոր դիմումի հիման վրա տրվում է Ընդունելության արդյունքների մասին համապատասխան տեղեկանք՝ էլեկտրոնային եղանակով:

(64.1-ին կետը լրաց. 13.03.23 N 229-Ն, փոփ. 15.11.24 N 1501-Ն)

64.2. Հարցազրույցի արդյունքներն ամփոփվում են հարցազրույցի անցկացման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում։

(64.2-րդ կետը լրաց. 13.03.23 N 229-Ն)

 

5. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

65. (կետն ուժը կորցրել է 13.03.23 N 229-Ն)

66. (կետն ուժը կորցրել է 13.03.23 N 229-Ն)

67. (կետն ուժը կորցրել է 13.03.23 N 229-Ն)

68. Հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցները իրավունք են ստանում մասնակցելու Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող հարկային կամ մաքսային ծառայողի պատրաստման դասընթացին։

69. Դասընթացի մեկնարկի մասին մասնակիցները ծանուցվում են Ընդունելության դիմումում նշված էլեկտրոնային փոստի միջոցով:

70․ Թեստավորման, ինչպես նաև հարցազրույցի արդյունքները կարող են բողոքարկվել Կոմիտեի ղեկավարին գրավոր, դրանց արդյունքների մասին մասնակցին՝ Ընդունելության դիմումում նշված Էլեկտրոնային փոստի հասցեին տեղեկացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

(70-րդ կետը խմբ. 13.03.23 N 229-Ն, 15.11.24 N 1501-Ն)

70.1 Թեստավորման արդյունքների բողոքարկման դեպքում մասնակցին տրամադրվում է յուրաքանչյուր սխալ պատասխանված առաջադրանքի հարցը, իր կողմից նշված պատասխանը, ինչպես նաև հարցի ճիշտ պատասխանը:

(70.1-ին կետը լրաց. 13.03.23 N 229-Ն, փոփ. 15.11.24 N 1501-Ն)

71. Թեստավորման արդյունքների բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է, իսկ հարցազրույցի մասնագիտական ստուգման արդյունքների դեպքում` հարցազրույցի արդյունքներով ընդունված բացասական որոշման բողոքարկումը։

(71-րդ կետը խմբ. 04.03.22 N 245-Ն, փոփ. 13.03.23 N 229-Ն15.11.24 N 1501-Ն)

72. Կոմիտեի ղեկավարի հանձնարարությամբ Ուսումնական կենտրոնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է բողոքը և բողոքի հիմնավոր լինելու կամ չլինելու մասին համապատասխան եզրակացությունը ներկայացնում է Կոմիտեի ղեկավարին։

73. Կոմիտեի ղեկավարը սույն հավելվածի 72-րդ կետում նշված եզրակացությունը ստանալուց հետո մինչև երկու աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է մասնակցի բողոքը բավարարելու կամ մերժելու որոշում։

74. Եթե պարզվում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ մասնակցի բողոքը հիմնավորված է, ապա Կոմիտեի ղեկավարը բավարարում է մասնակցի պահանջը՝ կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ։ Եթե Կոմիտեի ղեկավարը որոշում է բավարարել մասնակցի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցը (խնդիրը) պարունակող թեստավորման առաջադրանքներ լրացրած բոլոր մասնակիցների համար կատարվում է թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ։

(74-րդ կետը փոփ. 04.03.22 N 245-Ն)

75. Թեստավորման և հարցազրույցի արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով։

 

Ձև N 1

 

Պետական եկամուտների

 կոմիտեի նախագահի 2022 թ.

հունվարի 31-ի թիվ 96-Ն հրամանի

հավելվածի

 

ԴԻՄՈՒՄ

 

Դասընթացի անվանումը՝   ———————————————————————————

 

Անձնական տվյալներ

 

1. Անուն/Ազգանուն/
հայրանուն

Անուն՝ _____________________________________________

 

Ազգանուն՝ _________________________________________

 

Հայրանունը՝ _______________________________________

Լուսանկար

2. Հասցե՝

Բջջ․ Հեռ:

Էլ․փոստ:

3.Քաղաքացիությունը՝

 

4. Հանրային ծառայության համարանիշը

 

5. Անձնագրի սերիան, համարը կամ նույնականացման քարտի համարը, երբ և ում կողմից է տրվել

6. Սեռ՝

□ Արական

□ Իգական

7. Ծննդյան ամիս, ամսաթիվը, տարին

——————————

(օր/ամիս/տարի)

8. Ընտանեկան դրությունը

 

9. Կրթություն

       

10. Աշխատանքային գործունեություն

       

11. Լեզուների տիրապետման մակարդակը

Լսել

Կարդալ

Գրել

Հաղորդակցվել

գերա-զանց

լավ

բավա-րար

գերա-զանց

լավ

բավա-րար

գերա-զանց

լավ

բավա-րար

գերա-զանց

լավ

բավա-րար

12. Համակարգչային գիտելիքներ

                       

13. Կից փաստաթղթեր՝

1. ________________________________

2․ ________________________________

3․ ________________________________ 

4․ ________________________________

5․ ________________________________

6․ ________________________________

14. Հայտարարություն

Հաստատում եմ, որ սույն դիմումով ներկայացված տեղեկատվությունը ճիշտ է։ Ես հասկանում և ընդունում եմ, որ իմ կողմից ներկայացված ցանկացած կեղծ տեղեկատվություն կարող է հիմք հանդիսանալ ընդունելության (իսկ ընդունվելու դեպքում նաև դասընթացի) ցանկացած փուլից հեռացվելու, ինչպես նաև օրենքով սահմանված պատասխանատվության համար։

Հաստատում եմ, որ դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չեմ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չեմ տառապում

Հայտնում եմ իմ համաձայնությունը, որ սույն դիմումին կից ներկայացված իմ նույնականացման տվյալները տրամադրվեն «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին։ Ինչպես նաև հայտնում եմ համաձայնություն առ այն, որ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ն սույն դիմումին կից իմ նույնականացման տվյալների հիման վրա` իմ վարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցի Պետական եկամուտների կոմիտե*։

*վարկային պարտավորությունների մասով համաձայնության տրամադրումը պարտադիր պայման չէ և մասնակիցը համաձայնության չտրամադրման դեպքում կարող է նշում կատարել համապատասխան վանդակում։

Ամիս, ամսաթիվ

Ստորագրություն

———————————————— «—»————2022 թ․։

(հավելվածը փոփ., խմբ. 04.03.22 N 245-Ն, լրաց., փոփ. 14.04.22 N 412-Ն, փոփ., խմբ., լրաց. 13.03.23 N 229-Ն, 15.03.24 N 298-Ն, 15.11.24 N 1501-Ն)

 

Հավելված 2

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի

 նախագահի 2022 թ.

հունվարի 31-ի N 96-Ն հրամանի

 

ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ

 

 

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

1.

Անուն, ազգանուն, հայրանուն

 

2․

Այլ անուններ կամ ծածկանուններ, որոնք օգտագործել եք։
Եթե անվան փոփոխությունը պայմանավորված է ամուսնությամբ, խնդրում ենք կատարել նշում այդ մասին

Ժամանակահատվածը, երբ օգտագործել եք այդ անունը

Անվան փոփոխության պատճառը/
փոփոխված անվան օգտագործման դադարեցման պատճառը

3.

Ծննդյան օր, ամիս, տարի

 

4.

Անձնագիր, Հանրային ծառայությունների համարանիշ

 

5.

Հաշվառման հասցե

 

6.

Փաստացի բնակության հասցե (եթե տարբերվում է հաշվառման հասցեից)

 

7.

Հեռախոսահամար (բջջային, քաղաքային
/առկայության դեպքում/)

 

8.

Էլեկտրոնային փոստի հասցե

 

10.

Քաղաքացիություն

 

11.

Սոցիալական ցանցերի հաշիվներ (խնդրում ենք թվարկել բոլոր հաշիվները, որոնք օգտագործել եք վերջին 2 տարվա ընթացքում և օգտատիրոջ անվանումը)

 

Սոցիալական ցանցերի անվանումներ

Օգտագործման մոտավոր ժամանակահատվածը (տարեթվերով)

Հնարավորության դեպքում նշել հաշվի դադարեցման պատճառը

       
       

13.

Բլոգային հաշիվները և վեբ կայքերը, որոնք փաստացի կառավարել եք վերջին 2 տարիների ընթացքում Ձեր անունից, ընկերության կամ կազմակերպության անունից կամ ձեր կողմից օգտագործվող ծածկանվամբ:

 

Բլոգային հաշիվները կամ վեբ կայքերի, օգտատիրոջ անվանումը

Օգտագործման մոտավոր ժամանակահատվածը սկիզբ
(տարեթիվ)

Կազմակերպությունը կամ անձը, որի անունով գործարկել եք բլոգային հաշիվը կամ կայքը

       

14.

Զինվորական ծառայություն
(եթե վերաբերելի է)

14.1.

Պարտադիր զինվորական ծառայություն (ներառյալ այլընտրանքային ծառայությունը)

 

Պարտադիր զինվորական ծառայության սկիզբ-Ավարտ օրը, ամիսը, տարին

Վայրը

Զինվորական ծառայության վերջին պաշտոնը, կոչումը

Պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու պատճառը

         

14.2․

Պայմանագրային զինվորական ծառայություն

 

Պարտադիր զինվորական ծառայության սկիզբ-ավարտ օրը, ամիսը, տարին

Զինվորական ծառայության Վայրը

Զինվորական ծառայության վերջին պաշտոնը, կոչումը

       

14.3.

Արդյոք պետական լիազոր մարմնի կողմից երբևէ կանչվե՞լ եք պահեստազորի պատրաստության շրջանակներում կազմակերպված վարժական հավաքների

 

Այո

Ոչ

 

Մասնակցությունը պահեստազորի պատրաստության շրջանակներում կազմակերպված վարժական հավաքների

Սկիզբ-ավարտ
(տարիներով)

Եթե չեք մասնակցել, ներկայացրեք պատճառները

       

14.4․

Օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման վերաբերյալ տեղեկություններ

 

Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքը

 
     
 

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման հիմքը

 

15.

Կոնկրետ գործունեությամբ զբաղվելու արտոնագրեր և հավաստագրեր

 

Արտոնագրի
/հավաստագրի անվանումը

Գործողության սկիզբ-ավարտ օրը, ամիսը, տարին

Արտոնագիր
/հավաստագիր տրամադրող կառույցը

Արտոնագրի
/հավաստագրի տեսակը

Գործողության դադարեցման պատճառը

         

16.

Անդամակցությունը ոչ առևտրային կազմակերպություններին վերջին 2 տարվա ընթացքում

 

Կազմակերպության անվանումը

Զբաղեցրած դիրքը/պաշտոնը

Սկիզբ-Ավարտ
օրը, ամիսը, տարին

Անդամակցության դադարեցման պատճառը (եթե վերաբերելի է)

         
         

17.

Անդամակցությունը կուսակցություններին

 

Կուսակցության անվանումը

 

Զբաղեցրած դիրքը/պաշտոնը

 
         

18.

Տեղեկություններ նախկինում հանրային, պետական պաշտոնի համար մրցույթի մասնակցության վերաբերյալ

 

Պաշտոնը, որի համար մասնակցել եք մրցույթի

Օրը, ամիսը, տարին

Մրցույթի արդյունքում կայացված որոշումը

Տեղեկություններ, եթե մրցույթի արդյունքները բողոքարկվել
/վիճարկվել են

Բողոքարկման արդյունքում կայացված վերջնական ուժի մեջ մտած որոշումը

           

19.

Այլ հետաքրքրություններ
(սպորտ, մշակույթ, հոբբի և այլն)
Նշեք հետաքրքրությունների այն ոլորտը կամ գործունեությունը, որտեղ որոշակի ձեռքբերումներ եք ունեցել

Ոլորտը

Ժամանակա-հատվածը

Ձեռք բերված տիտղոս, աստիճան կամ կարգ (եթե կիրառելի է)

         

20.

Պարգևներ և մրցանակներ

 

Պարգևի/մրցանակի անվանումը

Տարին

Հիմքը

Շնորհող պետական մարմինը (կազմակերպությունը)

         
         

 

 

 

1.1 ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2. ՄԱՍՆԱԿՑԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁԻ, ՆԵՐԱՌՅԱԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ, ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻ (ՊԱՇՏՈՆՆԵՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1.

Դպրոցական կրթություն

 

Դպրոցի անվանումը

Սկիզբ-ավարտ
(տարիներով)

Ստացած վկայականը (կրթական աստիճանը)

       
       
       

2.

Նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթություն

 

Կրթական հաստատության անվանումը

Սկիզբ-ավարտ
օրը, ամիսը, տարին

Ստացած վկայականը (որակավորումը)

       
       

3.

Բարձրագույն կրթություն

 

Կրթական հաստատության անվանումը, հասցեն

Սկիզբ-ավարտ
տարին

Ստացած վկայականը, կրթական աստիճանը

Ավարտական (մագիստրոսական, դիպլոմային) թեզի թեման (եթե առկա է)

         
         

3.1

Խնդրում ենք տրամադրել բարձրագույն կրթական հաստատությունից առնվազն մեկ անձի վերաբերյալ ներքոհիշյալ տվյալները, ովքեր կարող են տեղեկություններ հայտնել Ձեր վերաբերյալ

 

Անուն Ազգանուն

Հեռախոսի համար

Էլ․ փոստի հասցե

       

4.

Հետբուհական կրթություն

 

Կրթական հաստատության անվանումը, հասցեն

Սկիզբ-ավարտ
Տարին

Ստացած վկայականը (կրթական աստիճանը)

Ավարտական /գիտական աշխատանքի թեման (եթե առկա է)

       
       

4.1

Խնդրում ենք տրամադրել հետբուհական կրթական հաստատությունից առնվազն մեկ անձի վերաբերյալ ներքոհիշյալ տվյալները, ովքեր կարող են տեղեկություններ հայտնել Ձեր վերաբերյալ

 

Անուն Ազգանուն

Հեռախոսի համար

Էլ․ փոստի հասցե

       
       

5.

Ստացված անվանական կրթաթոշակներ և կրթական դրամաշնորհներ

 

Կրթաթոշակի կամ դրամաշնորհի տեսակը/անվանումը

Սկիզբ-ավարտ ամիսը, տարին

Կրթաթոշակի կամ դրամաշնորհի չափը

Տրամադրող կազմակեր-պությունը

Կրթաթոշակը (դրամաշնորհը) դադարեցնելու պատճառը

Մեկնաբա-նություններ

           
           

6.

Աշխատանքային փորձառություն և մասնագիտական գործունեություն

(Թվարկել վերջին 5 տարիների ընթացքի աշխատանքը և զբաղեցրած պաշտոնները, ներառյալ նույն գործատուի մոտ պաշտոնի առաջխաղացման դեպքերը)

Խնդրում ենք թվարկել հակառակ ժամանակագրական հերթականությամբ

 

Գործատուի անվանումը

Սկիզբ-ավարտ ամիսը, տարին

Զբաղեցրած պաշտոնը

Աշխատանքը դադարեցնելու պատճառը

         
         

6.1

Խնդրում ենք տրամադրել վերջին հինգ տարվա աշխատավայր(եր)ից առնվազն երկու անձի տվյալները, ովքեր կարող են տեղեկություններ հայտնել Ձեր վերաբերյալ

 

Անուն Ազգանուն

Հեռախոսի համար

Էլ․ փոստի հասցե

       
       

7.

Աշխատանքային խրախուսանքներ

 

Գործատուի անվանումը, հասցե

օրը, ամիսը, տարին

Զբաղեցրած պաշտոնը

Հիմքը/առիթը

Խրախուսանքի տեսակը

         
         

8․

Մասնագիտական այլ գործունեությունը, ներառյալ՝ հասարակական և կամավորական աշխատանքը

 

Կազմակերպության անունը

Սկիզբ-ավարտ(տարին)

Զբաղեցրած պաշտոնը

դադարեցնելու պատճառը

         
         

8.1

Խնդրում ենք տրամադրել առնվազն երկու անձի տվյալները, ովքեր կարող են այդ մասնագիտական գործունեությանը վերաբերող ժամանակահատվածի համար Ձեր վերաբերյալ տեղեկություններ հայտնել

 

Անուն Ազգանուն

Հեռախոսի համար

Էլ․ փոստի հասցե

       
       

4. ՄԱՍՆԱԿՑԻ ՔՐԵԱԿԱՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱՄ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1.

Կարգապահական պատասխանատվության վերաբերյալ տեղեկություն
(եթե վերաբերելի է)

 

Կարգապահական պատասխանատվության ենթարկվելը

Տարին

Կազմա-կերպության
/գործատուի անվանումը

Կարգա-պահական պատասխա-նատվության տեսակը

Կարգա-պահական պատասխա-նատվության հիմքը

           

Նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթություն

 
 

Բարձրագույն կրթություն

       
 

Հետբուհական կրթություն

       
 

Աշխատանքային գործունեություն

       
 

Մասնագիտական այլ գործունեություն

       

1.1.

Կարգապահական պատասխանատվությանն առնչվող այլ տվյալներ

 

Հանգամանքների ամբողջական նկարագրությունը

Տեղեկություններ, եթե կարգապահական պատասխա-նատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը բողոքարկվել է և բողոքարկման հիմքը

Բողոքարկման արդյունքում կայացված վերջնական ուժի մեջ մտած որոշումը (գործի համարը)

       
       
       
       

2.

Վարչական պատասխանատվության ենթարկված լինելու մասին տեղեկություն
(Խնդրում ենք ներկայացնել Ձեր կյանքի կամ Ձեր ղեկավարած կազմակերպության գործունեության ողջ ընթացքում վարչական պատասխանատվության մասին)
(Ճանապարհային երթևեկության կանոնների և ավտոկայանատեղիների տեղական տուրքի վճարումների խախտման դեպքում նշել վերջին 1 տարվա ընթացքում վարչական պատասխանատվության ենթարկված լինելու դեպքերը)

 

Վարչական պատասխանատվության տեսակը

Վարչական պատասխա-նատվության հիմքը

Օրը, ամիսը, տարին

Վարչական պատասխա-նատվություն կիրառող մարմինը

       
       

2.1.

Վարչական պատասխանատվությանն առնչվող այլ տվյալներ

 

Հանգամանքների ամբողջական նկարագրությունը

Տեղեկություններ, եթե կարգապահական պատասխա-նատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը բողոքարկվել է, բողոքարկող կողմը և բողոքարկման հիմքը

Բողոքարկման արդյունքում կայացված վերջնական ուժի մեջ մտած որոշումը
(գործի համարը)

       
       

3.

Քրեական պատասխանատվությանն առնչվող տեղեկություններ

3.1.

Քրեական պատասխանատվության ենթարկվելուն առնչվող տեղեկություններ

 

Քրեական պատասխանատվության ենթարկված լինելը

Այո

Ոչ

 

ՀՀ քրեական օրենսգրքի հիմք հանդիսացած հոդվածը

Քրեական գործի   սկիզբ օրը, ամիսը, տարին

Դատական ակտի տեսակը
(գործի համարը, պատժատեսակ)

 

Ձեր նկատմամբ երբևէ կայացվե՞լ է քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում

Այո

Ոչ

 

«Այո» պատասխանի դեպքում նշել
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հիմք հանդիսացած հոդվածը

Քրեական գործի սկիզբ-ավարտ օրը, ամիսը, տարին

Քրեական հետապնդման մարմնի կողմից կայացված որոշումը

Քրեական հետապնդում իրականացնող մարմինը

 

Արդյոք որևէ քրեական գործով ունեցել եք կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ (անկախ գործի ելքից)

   
 

«Այո» պատասխանի դեպքում նշել
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հիմք հանդիսացած հոդվածը

Քրեական գործի սկիզբ-ավարտ օրը, ամիսը, տարին

Քրեական հետապնդման մարմնի կողմից կայացված որոշումը

Քրեական հետապնդում իրականացնող մարմինը

 

Դատվածության առկայությունը

Այո

Ոչ

 

Դատվածության առկայության դեպքում նշել արդյոք դատվածությունը հանված/մարված է, թե ոչ

Այո

Ոչ

4.

Քաղաքացիական (գույքային պարտավորությունների չկատարման վերաբերյալ) դատական հայցի կամ օրինական ուժի մեջ մտած վճռի առկայություն (որպես հայցվոր և պատասխանող)
Խնդրում ենք թվարկել վերջին 5 տարիների ընթացքում գույքային պարտավորությունների չկատարման վերաբերյալ տեղեկությունները հակառակ ժամանակագրական հերթականությամբ

 

Գույքային պարտավորության տեսակը

Գույքային պարտավորության հիմքը

Գործի համարը

Գործի համար

Վերջնական դատական ակտի(վճիռը) համարը և այլ մանրամասներ

           
           

 

 

4.1 ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

5. ՄԱՍՆԱԿՑԻ ՔՐԵԱԿԱՆ ԵՆԹԱՄՇԱԿՈՒՅԹԻՆ ՀԱՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1.

Երբևէ ներգրավված եղել եք այնպիսի գործողություններում, որոնք առնչվում են քրեական ենթամշակույթին՝

 

Գործողության տեսակը

Մանրամասների նկարագրություն

 

Քրեական ենթամշակույթ կրող անձի հետ (օրինակ՝ օրենքով գող, քրեական հեղինակություն) ազգակցական կամ ընկերական կապի առկայության վերաբերյալ նշում

 
 

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ անձի խնդրանքը կատարելու վերաբերյալ նշում

 
 

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը կամ անձին խնդրանքով կամ որևէ այլ հարցով դիմելու վերաբերյալ նշում

 
 

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումից կամ անձից ցանկացած այլ օգուտ ստացած լինելու վերաբերյալ նշում

 
 

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ անձի հետ անհատական հանդիպման վերաբերյալ նշում

 
 

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ անձի հետ հեռախոսակցություն կամ այլ հեռահար հաղորդակցություն ունենալու վերաբերյալ նշում

 
 

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ անձի հետ անձնական այլ կապ ունենալու վերաբերյալ նշում

 
     

2.

Արդյոք տեղյակ եք, որ Ձեր ընտանիքի որևէ անդամ երբևէ ներգրավված է եղել այնպիսի գործողություններում, որոնք առնչվում են քրեական ենթամշակույթին

 

Գործողության տեսակը

 Մանրամասների նկարագրություն

 

Քրեական ենթամշակույթ կրող անձի հետ ազգակցական կամ ընկերական կապի առկայության վերաբերյալ նշում

 
 

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ անձի խնդրանքը կատարելու վերաբերյալ նշում

 
 

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը կամ անձին խնդրանքով կամ որևէ այլ հարցով դիմելու վերաբերյալ նշում

 
 

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումից կամ անձից ցանկացած այլ օգուտ ստացած լինելու վերաբերյալ նշում

 
 

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ անձի հետ անհատական հանդիպման վերաբերյալ նշում

 
 

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ անձի հետ հեռախոսակցություն կամ այլ հեռահար հաղորդակցություն ունենալու վերաբերյալ նշում

 
 

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ անձի հետ անձնական այլ կապ ունենալու վերաբերյալ նշում

 

 

 

5.1 ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

6. Մասնակցի գույքային դրության վերաբերյալ ամփոփ տեղեկություններ

 

6.2. ՄԱՍՆԱԿՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

6.2.1. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ

 

Առկա անշարժ գույքը

 

Սեփակա-նատիրոջ անուն, ազգանուն, հայրանունը

Առկա անշարժ գույքի տեսակը

Սեփակա-նության իրավունքի տեսակը (համատեղ, բաժնային)

Հայտա-րարատու սեփակա-նատիրոջ բաժինը

Գտնվելու վայրի հասցեն

Անշարժ գույքի հաշվառ-ման համարը

Անշարժ գույքի մակերեսը

Անշարժ գույքը ձեռք բերելու օրը, ամիսը, տարին

Անշարժ գույքը ձեռք բերելու եղանակը

Ձեռք-բերման գինը (արժեքը)
/արժույթը

 

1

2

3.

4

5.

6

7

8.

9.

10.

1.

                   

2.

                   

6.2.2. ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Առկա տրանսպորտի միջոցը

 

Սեփակա-նատիրոջ անուն, ազգանուն, հայրանունը

Առկա տրանս-պորտի տեսակը

Մակնիշը, սերիան

Թողարկման տարին

Նույնա-կանացման համարը

Տրանսպորտի միջոցի ձեռք բերելու օրը, ամիսը, տարին

Տրանսպորտի միջոցի ձեռք բերելու եղանակը

Ձեռքբերման գինը (արժեքը)
/արժույթը

 

1

2.

3.

4.

5

6

7.

8.

1.

               

2.

               

6.2.3. ԱՐԺԵԹՂԹԵՐ ԵՎ ԱՅԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

 

Բաժնային արժեթղթեր և այլ ներդրումներ

 

Սեփակա-նատիրոջ անուն, ազգանուն, հայրանունը

Ընկերության լրիվ անվանումը

Արժեթղթի կամ այլ ներդրման տեսակը

Ձեռք-բերման ամսաթիվ

Ձեռք բերելու եղանակը

Գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն

Առկա բաժնային արժեթղթի կամ այլ ներդրման

Արժեքը (գինը)

Արժույթը

Բաժնեմաս-նակցության %

 

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

1.

                 

2.

                 

Պարտքային և այլ արժեթղթեր

 

Սեփականատիրոջ անուն, ազգանուն, հայրանունը

Արժեթղթի տեսակը

Ձեռքբերման ամսաթիվ

Ձեռք բերելու եղանակը

Գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն

Առկա պարտքային և այլ արժեթղթերի

Արժեքը (գինը)

Արժույթը

 

1.

2.

3.

4.

5.

6.

7.

1.

             

2.

             

6.2.4. ՀԱՆՁՆՎԱԾ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐ

 

Հանձնված փոխառություններ

 

Սեփականատիրոջ անուն, ազգանուն, հայրանունը

Պարտապանի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը

Պարտապանի հասցեն

Տրված փոխառության

գումարը

արժույթը

 

1.

2.

3.

4.

5.

1.

         

2.

         

Բանկային ավանդներ

 

Սեփականատիրոջ անուն, ազգանուն, հայրանունը

Բանկի անվանումը

Բանկի հասցեն (օտարերկրյա բանկի դեպքում)

Տվյալ բանկում առկա ավանդի

գումարը

արժույթը

 

1.

2.

3.

4.

5.

1.

         

2.

         

6.2.5. ՈՒԹ ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻՑ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻՑ ԱՎԵԼԻ ԱՐԺԵՔ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԸ (ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔ)

 

Առկա՝ ութ միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույքը (թանկարժեք գույք)

 

Սեփականատիրոջ անուն, ազգանուն, հայրանունը

Առկա թանկարժեք գույքի տեսակը

Թանկարժեք գույքի նկարա-գրությունը

Թանկարժեք գույքի ձեռք բերելու տարին

Թանկարժեք գույքը ձեռք բերելու եղանակը

Ձեռքբերման արժեքը
(գինը)

Արժույթը

 

1.

2.

3.

4.

5.

6.

7.

1.

             

2.

             

6.2.6. ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Բանկային հաշիվների մնացորդներ (բացառությամբ ավանդների)

 

Սեփականատիրոջ անուն, ազգանուն, հայրանուն

Առկա դրամական միջոց

գումարը
(չափը)

արժույթը

Ծագման աղբյուրը

 

1.

2.

3.

4.

1.

       

2.

       

Էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթ

 

 

Սեփականատիրոջ անուն,
ազգանուն, հայրանուն

Առկա դրամական միջոց

Տեսակը

գումարը

արժույթը

Ծագման աղբյուրը

(չափը)

 

1.

2.

3.

4.

5.

 1.

         

 2.

         

Կանխիկ դրամ

 

Սեփականատիրոջ անուն,
ազգանուն, հայրանուն

Առկա կանխիկ դրամ

գումարը

արժույթը

Ծագման աղբյուրը

(չափը)

 

1.

2.

3.

4.

 1.

       

2.

       

6.2.7. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

6.3. ՄԱՍՆԱԿՑԻ, ՎԵՐՋԻՆ ԵՐԵՔ ՏԱՐԻՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

 

 

Եկամուտ ստացող անձի անուն, ազգանուն հայրանունը

Եկամտի տեսակը

Եկամուտ վճարող կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հայրանունը

Եկամուտ վճարողի հասցեն

Ստացված եկամտի

Բնամթերային ձևով ստացված եկամուտը

Գումարը

Արժույթը

 

1.

2.

3.

4.

5.

6.

7.

1.

             

2.

             

 Ընդամենը

 x

x

 

70 ԿԱՊԸ ՄՐՑՈՒՅԹՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ

 

 

Մրցույթ իրականացնող մարմնում ունե՞ք բարեկամական կամ ընկերական կապ։ Եթե այո՝ նշել կարգավիճակը (օրինակ՝ ամուսին
Մայր/Հայր
Քույր/Եղբայր
Զավակ
Ամուսնու մայր/հայր
Ամուսնու քույր/եղբայր
Ամուսնու զավակ
Նախկին գործընկեր
կամ այլ)

Անձի անուն, ազգանուն

Մարմնում զբաղեցրած պաշտոնը

 

1.

2.

3.

1.

     

(1) Կենսագրական այլ տեղեկատվության կամավոր բացահայտում

Տրամադրեք Ձեր, ինչպես նաև Ձեր անձնական, ընտանեկան, սոցիալական, մասնագիտական կյանքին առնչվող ցանկացած այլ փաստեր, որոնք կցանկանայիք, որ հաշվի առնվի՝ բարեվարքության վերաբերյալ եզրակացություն կազմելիս։

 

 

 

(աղյուսակը փոփ. 13.03.23 N 229-Ն)

 

8.0 ԿԱՊԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՀԵՏ

 

 

Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտի (մաքսային ձևակերպումների մասնագետ, «Անմաքս խանութի կազմակերպիչ», ժամանակավոր պահպանման պահեստ կամ այլ) հետ ունե՞ք բարեկամական կամ ընկերական կապ։ Եթե այո՝ նշել կարգավիճակը (օրինակ՝ Ամուսին

Մայր/Հայր

Քույր/Եղբայր

Զավակ

Ամուսնու մայր/հայր

Ամուսնու քույր/եղբայր

Ամուսնու զավակ

Նախկին գործընկեր

կամ այլ)

Անձի անուն, ազգանուն

Մարմնում զբաղեցրած պաշտոնը

 

1.

2.

3.

1.

     

(աղյուսակը լրաց. 13.03.23 N 229-Ն)

 

81․ ԿԱՊԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՀԵՏ

(բաժինը լրաց. 15.11.24 N 1501-Ն)

 

 

Հարկային գործի բնագավառում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտի (հաշվապահական, խորհրդատվական, աուդիտորական ընկերությունների) հետ ունե՞ք բարեկամական կամ ընկերական կապ։ Եթե այո՝ նշել կարգավիճակը (օրինակ՝ Ամուսին

Մայր/Հայր

Քույր/Եղբայր

Զավակ

Ամուսնու մայր/հայր

Ամուսնու քույր/եղբայր

Ամուսնու զավակ

Նախկին գործընկեր

կամ այլ)

Անձի անուն, ազգանուն

Մարմնում զբաղեցրած պաշտոնը

 

1.

2.

3.

1.

     

 

9․0 ԿԱՊԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ (ԱՌԵՎՏՐԱՅԻՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՀԵՏ

(բաժինը լրաց. 15.11.24 N 1501-Ն)

 

 

Տնտեսական (առևտրային) գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտի (մասնակից, տնօրեն, գլխավոր հաշվապահ կամ անհատ ձեռնարկատեր (Ա/Ձ) հետ ունե՞ք բարեկամական կապ։ Եթե այո՝ նշել կարգավիճակը

(օրինակ՝ Ամուսին, Մայր/Հայր, Քույր/Եղբայր, Զավակ, Ամուսնումայր/հայր, Ամուսնու քույր/եղբայր, Ամուսնու զավակ)

Անձի անուն, ազգանուն

Կազմակերպությունում մասնակցությունը և/կամ զբաղեցրած պաշտոնը, ԱՁ-ի դեպքում՝ ՀՎՀՀ

 

1.

2.

3.

1.

     

(հավելվածը փոփ., խմբ. 04.03.22 N 245-Ն, փոփ., լրաց. 13.03.23 N 229-Ն, լրաց. 15.11.24 N 1501-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հունվարի 2022 թվական: