Գլխավոր տեղեկություն
Номер
N 1498-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (19.11.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 18.11.2024
Принят
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
14.11.2024
Подписан
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
14.11.2024
Дата вступления в силу
19.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«14» նոյեմբերի 2024 թ.

N 1498-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի ԹԻՎ 570-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով`

 

Հրամայում եմ՝

 

1․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2023 թվականի հունիսի 8-ի «Հարկային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար հարկային ծառայողների պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը սահմանելու մասին» թիվ 570-Ն հրամանի 1-ին կետով սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․

1) 4-րդ կետում «Դասընթացը բաղկացած է երկու փուլից՝ տեսական և գործնական» բառերը փոխարինել «Դասընթացը կազմակերպվում է առկա և հեռավար ուսուցման ձևով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով։ Հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացի տևողությունը սահմանվում է դասընթացի բովանդակությամբ՝ յուրաքանչյուր տեսանյութի համար նախատեսելով մինչև 20 րոպե» բառերով,

2) 5-րդ կետում «դասընթացի տեսական մասը» բառերը փոխարինել «դասընթացը» բառով,

3) 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«7․ Մասնագիտական թեմաների դասավանդման համար դասաժամի տևողությունը 45 րոպե է։»,

4) Լրացնել նոր՝ 7․1-ին և 7․2-րդ կետեր՝ հետևյալ բովանդակությամբ․

«7․1․ Մասնագիտական թեմաների դասավանդումը կազմակերպվում է Ուսումնական կենտրոնի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) նախագահի հրամանով հաստատված ժամանակացույցին և սույն կարգի 8-րդ կետով նախատեսված առնվազն 3 թեմաներից կազմված դասընթացի բովանդակությանը համապատասխան։ Հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացի տևողությունը սահմանվում է դասընթացի բովանդակությամբ՝ յուրաքանչյուր տեսանյութի համար նախատեսելով մինչև 20 րոպե։

7․2․ Հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացի պարագայում Ուսումնական կենտրոնն ապահովում է էլեկտրոնային ուսուցման համար անհրաժեշտ նյութերով՝ տեսանյութերով, շնորհանդեսներով, ներկայացումներով և այլն։ Հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացի բովանդակությունը համապատասխանում է առկա ձևաչափով նախատեսված դասընթացի բովանդակությանը։»,

5) 8-րդ կետում՝

ա․ հանել «և դասաժամերի քանակը» բառերը և «Դասաժամերի քանակը» սյունակը,

բ․ «Դասընթացի առարկան» սյունակից հանել «ՀՀ Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի «Ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող կամ բյուջեից հաշվանցման ենթակա գումարները միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգի կիրառման չափանիշները, ընթացակարգը, ժամկետները սահմանելու և ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 30-ի N 333-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1468-Ն որոշում» բառերը,

գ․ «Դասընթացի առարկան» սյունակը լրացնել նոր թեմաներով՝ հետևյալ բովանդակությամբ․

 

«
Սնանկության գործերի վերաբերյալ կարգավորումներ («Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք)

Հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարություն («Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք)

Խաղային գործունեության վերաբերյալ կարգավորումներ («Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք)

»,

 

6) Լրացնել նոր՝ 8․1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ․

«8․1․ Պատրաստման դասընթացի տևողությունը կարող է կազմել մինչև երկու շաբաթ։»,

7) 10-րդ կետում «մինչև 30 օր» բառերը փոխարինել «մինչև 5 աշխատանքային օր» բառերով և հանել «Յուրաքանչյուր օրվա ընթացքում դասընթացի առավելագույն տևողությունը 4 ժամ է։» նախադասությունը,

8) 11-րդ կետում՝

ա․ «տեսական մասի» բառերը փոխարինել «դասընթացի» բառով,

բ․ «60» թիվը փոխարինել «80» թվով,

9) 12-րդ կետում «տեսական մասի» բառերը փոխարինել «դասընթացի» բառով,

10) 13-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝

«13․ Բոլոր այն մասնակիցները, ովքեր չեն ունենա բավարար առաջխաղացում, այն է՝ մասնագիտական մասի թեստավորման արդյունքը ցածր կլինի հնարավոր առավելագույն գնահատականի 70%-ից կամ դասերից անհարգելի պատճառով կբացակայեն 4 և ավել դասաժամ՝ զրկվում են դասընթացին հետագա մասնակցության իրավունքից։»,

11) 14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«14․ Դասընթացի կառավարչական հմտությունների դասավանդման ավարտին մասնակիցները գնահատվում են դասընթացավարների կողմից՝ նախօրոք կազմված հարցաշարի հիման վրա՝ համակարգչային թեստավորման միջոցով։ Կառավարչական հմտությունների մասնակիցները զրկվում են դասընթացի հետագա մասնակցության իրավունքից, եթե թեստավորման արդյունքը ցածր կլինի հնարավոր առավելագույն գնահատականից 70% -ից կամ կունենան դասընթացից անհարգելի 4-ից ավել դասաժամ բացակայություն։»,

12) Ուժը կորցրած ճանաչել 15-18-րդ կետերը,

13) 20-րդ կետում՝

ա․ «դասընթացի տեսական մասը» բառերը փոխարինել «դասընթացը» բառով,

բ․ «Տեսական մասում» բառերը փոխարինել «Դասընթացի շրջանակներում» բառերով,

14) 21-րդ կետում՝

ա․ «30» թիվը փոխարինել «5» թվով,

բ․ հանել «Յուրաքանչյուր օրվա ընթացքում դասընթացի առավելագույն տևողությունը 4 ժամ է։» նախադասությունը,

15) 22-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«22․ Դասընթացի կառավարչական հմտությունների դասավանդման ավարտին մասնակիցները գնահատվում են դասընթացավարներիի կողմից` ավարտական քննության՝ համակարգչային թեստավորման միջոցով։ Թեստերը կազմվում են նախօրոք կազմված հարցաշարի հիման վրա։»,

16) 24-րդ կետում «Տեսական մասի» բառերը փոխարինել «կառավարչական հմտությունների դասավանդման» բառերով,

17) Ուժը կորցրած ճանաչել 25-27-րդ կետերը,

18) 30-րդ կետի՝

ա․ 2-րդ ենթակետից հանել «տեսական մասի» բառերը, իսկ «թեստավորման» բառը փոխարինել «ավարտական քննության թեստավորման» բառերով,

բ․ 3-րդ ենթակետից հանել «Տեսական մասի» բառերը, իսկ «դասընթացավարի» բառից հետո լրացնել «ամփոփիչ» բառը,

գ․ 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

19) 31-րդ կետի՝

ա․ 1-ին ենթակետից հանել «տեսական մասի» բառերը,

բ․ 2-րդ ենթակետում «տեսական մասի դասընթացավարի» բառերը փոխարինել «կառավարչական հմտությունների դասընթացավարի ամփոփիչ» բառերով,

գ․ 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

20) Լրացնել նոր 32-37-րդ կետեր և 4-րդ բաժին՝ հետևյալ բովանդակությամբ․

«32. Դասընթացի ամփոփման համար սույն հավելվածի 30-րդ կետում նշված բաղադրիչները ունեն հետևյալ կշռային միավորները՝

 

Բաղադրիչի անվանումը չափորոշիչները, կշռային միավորի գործակիցը

Կշռային գնահատականը (միավոր)

դասընթացին մասնակցություն

6

մասնագիտական թեմաների ավարտական քննության գնահատական

12

կառավարչական հմտությունների դասընթացավարի ամփոփիչ գնահատական

30

 

33. Սույն հավելվածի 32-րդ կետի կշռային միավորները հաշվարկելիս կիրառվում է հետևյալ մեթոդաբանությունը՝

1) Մասնագիտական թեմաների ավարտական քննության գնահատականի դեպքում՝

ա. առավելագույն հնարավորից 91-100%՝ 12 կշռային միավոր,

բ. առավելագույն հնարավորից 85-90%` 10 կշռային միավոր,

գ. առավելագույն հնարավորից 80-84%` 8 կշռային միավոր,

դ. առավելագույն հնարավորից 75-79%` 6 կշռային միավոր,

ե. առավելագույն հնարավորից 70-74%` 3 կշռային միավոր։

2) Կառավարչական հմտությունների դասընթացավարի ամփոփիչ գնահատականի արդյունքում՝

ա. առավելագույն հնարավորից 90-100%՝ 30 կշռային միավոր,

բ. առավելագույն հնարավորից 80-89%` 28 կշռային միավոր,

գ. առավելագույն հնարավորից 70-79%` 26 կշռային միավոր:

3) դասընթացին մասնակցություն`

ա. 90-100%- մասնակցություն՝ 6 կշռային միավոր,

բ. 85-89% մասնակցություն՝ 4 կշռային միավոր,

գ. 81-84% մասնակցություն՝ 2 կշռային միավոր,

դ. մինչև 80 % մասնակցություն՝ 0 կշռային միավոր:

34․ Դասընթացի ամփոփման համար սույն հավելվածի 31-րդ կետում նշված բաղադրիչները ունեն հետևյալ կշռային միավորները՝

 

Բաղադրիչի անվանումը չափորոշիչները, կշռային միավորի գործակիցը

Կշռային գնահատականը (միավոր)

դասընթացին մասնակցություն

6

կառավարչական հմտությունների դասընթացավարի ավարտական քննության ամփոփիչ գնահատական

30

մասնակցի կողմից ներկայացված երաշխավորագիր

12

 

35. Սույն հավելվածի 34-րդ կետի կշռային միավորները հաշվարկելիս կիրառվում է հետևյալ մեթոդաբանությունը՝

1) երաշխավորագիր՝

ա․ մասնակցի կողմից երաշխավորագիր ներկայացված լինելու դեպքում՝ 12 կշռային միավոր

բ. մասնակցի կողմից երաշխավորագիր ներկայացված չլինելու դեպքում՝ 0 կշռային միավոր

2) Կառավարչական հմտությունների դասընթացավարի ավարտական քննության ամփոփիչ գնահատականի դեպքում՝

ա. առավելագույն հնարավորից 90-100%՝ 30 կշռային միավոր,

բ. առավելագույն հնարավորից 80-89% 28 կշռային միավոր,

գ. առավելագույն հնարավորից 70-79%` 26 կշռային միավոր:

3) Դասընթացին մասնակցություն`

ա. 90-100%- մասնակցություն՝ 6 կշռային միավոր,

բ. 85-89% մասնակցություն՝ 4 կշռային միավոր,

գ. 81-84% մասնակցություն՝ 2 կշռային միավոր,

դ. մինչև 80 % մասնակցություն՝ 0 կշռային միավոր:

 

4. ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

36. Դասընթացը հաջողությամբ հաղթահարած են համարվում 33-րդ կետով նախատեսված դեպքում՝ 31 և ավելի կշռային միավոր հավաքած մասնակիցները, իսկ 35-րդ կետով նախատեսված դեպքում՝ 40 և ավելի կշռային միավոր հավաքած մասնակիցները։

37. Սույն հավելվածի 36-րդ կետով նախատեսված կշռային միավորներ հավաքած մասնակիցներն ընդգրկվում են հարկայինային ծառայողների թեկնածուների ցուցակներում՝ ըստ իրենց կողմից հավաքած կշռային միավորների՝ բարձրից ցածր սկզբունքից ելնելով։ Հավասար կշռային միավորների դեպքում՝ղեկավար պաշտոնների համար հաշվի է առնվում մասնագիտական թեմաների ավարտական քննության գնահատման արդյունքներով առավելագույն հնարավորից հավաքած տոկոսը, իսկ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի համար՝ դասընթացավարի ամփոփիչ գնահատականի ավարտական քննության առավելագույն հնարավորից հավաքած տոկոսը։ Առավելագույն հնարավորից հավաքած տոկոսի հավասարության դեպքում հաշվի է առնվում դասընթացին մասնակցության գնահատականի՝ առավելագույն հնարավորից հավաքած տոկոսը։»,

21) Ուժը կորցրած ճանաչել Ձև 1-ը ։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

11/14/2024

Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ
 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան