Գլխավոր տեղեկություն
Номер
N 340-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (28.11.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 18.11.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
12.11.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
12.11.2024
Дата вступления в силу
28.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«12» նոյեմբեր 2024 թ.

N 340-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԻԶԱՍԵՌԱԿԱՆ ՏՐԻԽՈՄՈՆՈԶՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել միզասեռական տրիխոմոնոզով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

12.11.2024

Ա. ԱՎանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«12» նոյեմբեր 2024 թվականի

N 340-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՄԻԶԱՍԵՌԱԿԱՆ ՏՐԻԽՈՄՈՆՈԶՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

A 59.0

Միզասեռական տրիխոմոնոզ

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

 

Ձև 1

 

1)

Պացիենտի տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Պացիենտի սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)

ԱԲ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Ըստ կլինիկական ընթացքի` սուր և քրոնիկ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային, անհետաձգելի

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Մաշկավեներաբան, ուրոլոգ, մանկաբարձ-գինեկոլոգ

8)

Գանգատներ

Կանանց շրջանում՝ հեշտոցային թարախային արտադրուկ, հաճախ՝ տհաճ հոտով, քոր և մռմռոց արտաքին սեռական օրգանների շրջանում, ստորորովայնային ցավ սեռական հարաբերությունից հետո կամ միջդաշտանային արյունային արտադրուկ, դժվարամիզություն, քրոնիկ կոնքային ցավ:
Տղամարդկանց շրջանում՝ թարախային մածուցիկ արտադրուկ միզուկից, դժվարամիզություն, ցավ և մռմռոց արտաքին սեռական օրգանների շրջանում:
Երկու սեռերի դեպքում՝ անոռեկտալ արտադրուկ և պրոկտիտի նշաններ:

9)

Անամնեզ

Անպաշտպան սեռական հարաբերություն, ռիսկային սեռական վարքագիծ, տարած բժշկական ինվազիվ միջամտություն

10)

Զննման արդյունք/Ցուցում

Միզասեռական վարակի ախտանշաններ, միզուկի արտաքին բացվածքի, հեշտոցի, վուլվայի հիպերեմիա և այտուց, խրոնիկական կոնքացավ, փողային չբերություն, ամորձու և մակամորձու բորբոքում, հղիություն:

11)

Հոսպիտալացման ցուցում

Կիրառելի չէ:

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/Հ

Պացիենտին տրամադրվող խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Մաշկավեներաբան

1

-

2)

Ուրոլոգ

0,3

-

3)

Մանկաբարձ-գինեկոլոգ

0,3

-

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

 Բ

1)

Առկա չէ

 Միզասեռական քսուկի մանրէադիտում, Պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով հետազոտություն

1

-

Տրիխոմոնոզի հարուցչի հայտնաբերում

2)

Առկա չէ

Միզասեռական արտադրուկի մանրէաբանական հետազոտում՝ ցանքս

1

-

Տրիխոմոնոզի հարուցչի հայտնաբերում, հակաբիոտիկների հանդեպ զգայունության որոշում։

6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/Հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափաքանակ

Օրերի քանակ

1)

Մետրոնիդազոլ 500 մգ

Մետրոնիդազոլ 500 մգ

դեղահատեր

2

1000 մգ

-

7

2)

Օրնիդազոլ 500 մգ

Օրնիդազոլ 500մգ

դեղահատեր

2

1000մգ

-

5

3)

Տինիդազոլ 500մգ

Տինիդազոլ 500մգ

դեղահատեր

2

1000

-

5

8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված՝

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ․

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

 

1 https://www.uptodate.com/contents/trichomoniasis-treatment?search=trichomonas&source=search_result&selectedTitle=2%7E94&usage_type=default&display_rank=1

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2024 թվական: