Գլխավոր տեղեկություն
Номер
N 327-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (28.11.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 18.11.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
12.11.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
12.11.2024
Дата вступления в силу
28.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«12» նոյեմբեր 2024 թ.

N 327-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԻՊՈԹԻՐԵՈԶԻ ԱՅԼ ՁԵՎԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել հիպոթիրեոզի այլ ձևերով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

12.11.2024

Ա. ԱՎանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«12» նոյեմբեր 2024 թվականի

N 327-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՀԻՊՈԹԻՐԵՈԶԻ ԱՅԼ ՁԵՎԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

E03

Հիպոթիրեոզի այլ ձևեր, բացառությամբ`

յոդի անբավարարության հետևանքով զարգացած հիպոթիրեոզի (E00-E02)

բժշկական միջամտությունների հետևանքով զարգացած հիպոթիրեոզի (E89.0)

2)

E03.3

Հետվարակային հիպոթիրեոիդիզմ

3)

E03.2

Հիպոթիրեոզ` առաջացած դեղորայքից և այլ էկզոգեն նյութերից

4)

E03.8

Ճշտված այլ հիպոթիրեոզներ

5)

E03.9

Հիպոթիրեոզ` չճշտված

Միքսեդեմա` ԱՀՃ

6)

E89.0

Հիպոթիրեոիդիզմ` առաջացած բժշկական միջամտություններից հետո

Հիպոթիրեոզ, առաջացած ճառագայթումից

Հետվիրահատական հիպոթիրեոզ

 

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Ըստ ծանրության աստիճանի` ենթակլինիկական և բացահայտ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ներզատաբան (էնդոկրինոլոգ), թերապևտ, նյարդավիրաբույժ, սրտաբան

8)

Գանգատներ

Հոգնածություն, քնկոտություն, չոր մաշկ, մազաթափություն, դանդաղ խոսք, դեմքի, ձեռքերի և ոտքերի մատների այտուցվածություն, փորկապություն, հիշողության կորուստ, տրամադրության անկում, խռպոտություն, մազաթափություն:

9)

Անամնեզ

Տարած վարակներ, ընդունած դեղեր, իրականացված բժշկական միջամտություններ, ճառագայթում:

10)

Զննման արդյունք/Ցուցում

Կարող է դիտվել հարակնակապճային շրջանի (պերիօրբիտալ) այտուց, դեմքի այտուցվածություն՝ գունատ իկտերիկ երանգով «ընկերասեր» դեմք:

11)

Հոսպիտալացման ցուցում

Վահանաձև գեղձի դիսֆունկցիա, երբ հնարավոր չէ բուժում իրականացնել արտահիվանդանոցային պայմաններում:

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ներզատաբան (էնդոկրինոլոգ)

1

1

2)

Նյարդավիրաբույժ

0,2

0,45

3)

Սրտաբան

0,25

0,45

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամա-դրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Թիրեոտրոպ հորմոն (TSH)

1

1

TSH-ի մակարդակը բարձր է, FT4-ի մակարդակը` նորմալ կամ ցածր (երկրորդային հիպոթիրեոզի դեպքում՝ արյան շիճուկում FT4-ի մակարդակի նվազում՝ TSH-ի ցածրկամ նորմալ մակարդակի հետ համատեղ)

2)

Առկա չէ

Ազատ թիրոքսին (FT4)

1

1

FT4-ի մակարդակը նորմալ է կամ ցածր (երկրորդային հիպոթիրեոզի դեպքում՝ արյան շիճուկում FT4-ի մակարդակի նվազում՝ TSH-ի ցածր կամ նորմալ մակարդակի հետ համատեղ)

3)

Առկա չէ

Ազատ տրիյոդթիրոնին (FT3)

0,18

0,35

FT3-ը նորմալ է կամ ցածր

4)

Առկա չէ

Հակամարմիններ թիրեոպերօքսիդազայի նկատմամբ (AT-TPO)

0,8

0,8

Հակամարմինների բարձր մակարդակ՝ աուտոիմուն թիրեոիդիտի դեպքում

5)

Առկա չէ

Հակամարմիններ թիրեոգլոբուլինի նկատմամբ (AT-TG)

0,45

0,45

Կարող է բարձր լինել աուտոիմուն թիրեոիդիտի դեպքում

 

Գործիքային հետազոտություններ

6)

Առկա չէ

Վահանաձև գեղձի գերձայնային հետազոտություն

1

1

Վահանաձև գեղձի կառուցվածքային փոփոխությունների

նկարագրում

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում /ջեներիկ/

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամա-դրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

Մեծահասակների մոտ առաջնային հիպոթիրեոզի փոխարինող թերապիա

1)

Էութիրոքս 25մգ, 50մգ, 75 մգ, 100 մկգ

Էութիրոքս 25մգ, 50մգ, 75 մգ, 100 մկգ

դեղահատեր

0,9

Օրական 1 անգամ

--

Մշտական հիպոթիրեոզի դեպքում՝ շարունակական (ցմահ)

2)

Նովոտիրալ 75/15 մկգ, 100/20 մկգ

Նովոտիրալ 75/15 մկգ, 100/20 մկգ

դեղահատեր

0,09

Օրական 1 անգամ

--

Բուժող բժշկի որոշմամբ

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Սլավիկ Մ, Կլավիթթեր Բ․ Մեյզեր Ե․ Վահանաձև գեղձի հորմոնի փոխարինում կենտրոնական հիպոթիրեոզին. պատահական վերահսկվող փորձարկում, որը համեմատում է թիրոքսինի (T4) երկու չափաբաժինները T4-ի և տրիյոդոթիրոնինի համակցության հետ: Ջ․ Կլին Էնդոկրինոլ Մետաբ․ 2007թ․ /Slawik M, Klawitter B, Meiser E et al. Thyroid hormone replacement for central hypothyroidism: a randomized controlled trial comparing two doses of thyroxine (T4) with a combination of T4 and triiodothyronine. J Clin Endocrinol Metab 2007:

2. Կուլուրի Օ, Աուլդին ՄԱ, Ագարվալ Ռ․ TSH-ի անբավարարության դեպքում հիպոթիրեոզի ախտորոշում և բուժում՝ համեմատած առաջնային վահանաձև գեղձի հիվանդության հետ. հիպոֆիզի հիվանդները լևոթիրոքսինով փոխարինելու վտանգի տակ են: Կլինիկական էնդոկրինոլ 2011թ․/Koulouri O, Auldin MA, Agarwal R et al. Diagnosis and treatment of hypothyroidism in TSH deficiency compared to primary thyroid disease: pituitary patients are at risk of underreplacement with levothyroxine. Clin Endocrinol 2011:

3. Պրակտիկ ուղեցույց մեծահասակների հիպոթիրեոիդիզմի, Կլինիկական խնդիրներ և հակասություններ համակցված թերապիայի վերաբերյալ. Թիմոթի Ա․ Վելբորն բ․գ․թ․ ՖՌԱՑՊ DOI:https://doi.org/10.4158/endp.19.6./Practice Guidelines for Hypothyroidism in Adults: Clinical Issues and The Controversy About Combination Therapy/Timothy A. Welborn, PhD, FRACP DOI:https://doi.org/10.4158/endp.19.6:

4. Բարտելենա Լ․ Էնդոկրինոլոգիայի եվրոպական ամսագիր 2021թ․ 185/Bartalena L et al. 2021 European Journal of Endocrinology 185:

5. Կլինիկական պրակտիկան և ուղեցույցները հիպոթիրոդիզմի դեպքում մեծահասակների մոտ` հովանավորված Կլինիկիկական էնդոկրինոլոգների ամերիկյան ասոցիացիայի և ամերիկյան թիրեոիդ ասոցիացիայի կողմից, Ջեֆրի Ռ Գերբեր 1, Ռհոդա Հ․ Կոբին, Պրակտիկ ուղեցույց Էնդոկրինոլոգիական պրակտիկայի/Clinical practice guidelines for hypothyroidism in adults: cosponsored by the American Association of Clinical Endocrinologists and the American Thyroid Association Jeffrey R Garber 1, Rhoda H Cobin,/ Practice Guideline Endocr Pract/ 2012 Nov-Dec:

6. Կիենյա Տ․Ա․ Մորգունովա Տ․Բ․, Ֆադեեվ Վ․Վ․, Երկրորդային հիպոթիրեոզ մեծահասակների մոտ․ ախտորոշում և բուժում, Կլինիկական և ձորձարարական թիեոիդոլոգիա 2019թ․, Տ․ 15 N2 64-72 էջ/Киеня Т.А., Моргунова Т. Б., Фадеев В.В. Вторичный гипотиреоз у взрослых: диагностика и лечение // Клиническая и экспериментальная тиреоидология. 2019; Т. 15; N2: с. 64-72:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2024 թվական: