Գլխավոր տեղեկություն
Номер
N 319-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (22.11.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 12.11.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
30.10.2024
Подписан
Պարտականությունները կատարող
Дата подписания
30.10.2024
Дата вступления в силу
22.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«30» հոկտեմբեր 2024 թ.

N 319-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԹՈՔԱՅԻՆ ԽՑԱՆՈՒՄՈՎ (ԷՄԲՈԼԻԱ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել թոքային խցանումով (էմբոլիա) պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Պարտականությունները կատարող`

 

30.10.2024

Ա. ՋՈՒՄԱՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2024 թվականի հոկտեմբեր «30»-ի

N 319-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԹՈՔԱՅԻՆ ԽՑԱՆՈՒՄՈՎ (ԷՄԲՈԼԻԱ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

I26

Թոքային խցանում (էմբոլիա), ներառյալ` թոքային (զարկերակների) (երակների) ինֆարկտը, մակարդուկախցանումը (թրոմբոէմբոլիան), մակարդուկագոյացումը (թրոմբոզը)

Բացառությամբ` վիճակը բարդացնող վիժման կամ արտարգանդային կամ արտատեղային (մոլյար) հղիության (O00-O07, O08.2), հղիության ծննդաբերության և հետծննդաբերական շրջանի (O88-)

2)

I26.0

Թոքային խցանում սուր թոքային սրտի հիշատակմամբ

Սուր թոքային սիրտ` ԱՀՃ

3)

I26.9

Թոքային խցանում` առանց սուր թոքային սրտի հիշատակման

Թոքային խցանում` ԱՀՃ

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ (հազվադեպ նորածին, երեխա, դեռահաս)

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը

Ըստ կլինիկական ընթացքի` սուր, ենթասուր, խրոնիկ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում (ցածր ռիսկի խմբի պացիենտների մոտ), հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ, անհետաձգելի

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Սրտաբան, ինվազիվ սրտաբան, ճառագայթային ախտորոշման մասնագետ, անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի մասնագետ, թոքաբան, անոթային վիրաբույժ (թոքային էմբոլիայի արձագանքման թիմ՝ PERT) կրծքային վիրաբույժ, սրտային վիրաբույժ, ուռուցքաբան, արյունաբան, ռևմատոլոգ

8)

Գանգատներ

Շնչարգելություն հանգստի կամ աննշան ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ (73%), ցավ կրծքավանդակի շրջանում (66%), հազ (37%), օրթոպնոէ (28%), սրունքների և ազդրերի ցավ, այտուց (44%), դիստանցիոն լսվող խզզոցներ (21%), արյունախխում (13%): Ավելի հազվադեպ՝ քրտնարտադրություն, գլխապտույտ, սրտխփոց, սրտի անկանոն աշխատանք, զարկերակային ճնշման անկում, ուշագնացություն, ջերմության բարձրացում, ձայնի խռպոտություն

9)

Անամնեզ

Ժառանգական նախատրամադրվածություն՝ կոագուլոպաթիաներ (օրինակ՝ Լեյդենի V գործոնի և պրոթրոմբին գենի մուտացիա), թրոմբոֆիլիա, վերջերս կատարված վիրահատություն, վնասվածք, անշարժացում, կենտրոնական երակային կաթետերների և ներսրտային սարքերի լարերի առկայություն, հորմոնալ բուժում, բերանացի հակաբեղմնավորիչների օգտագործում, ակտիվ ուռուցքային հիվանդություն, քիմիաթերապիա, վարակներ (օրինակ` ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ` ՁԻԱՀ), ճարպակալում, ծխախոտամոլություն, նախկինում կրած թրոմբոէմբոլիա, խորանիստ երակների թրոմբոէմբոլիա, երկարատև ճամփորդություն, հարկադրված երկարատև անկողնային ռեժիմ, հղիություն

10)

Զննման արդյունք/Ցուցում

Հևոց, տախիպնոէ (96%), խզզոցներ (58%), հաճախասրտություն (44%), ջերմության բարձրացում (43%), քրտնարտադրություն (36%), թրոմբոֆլեբիտի նշաններ (32%), ստորին վերջույթների այտուց (24%), ցիանոզ (19%), հիպոկապնիա, հիպօքսեմիա

11)

Հոսպիտալացման ցուցում

Անկայուն հեմոդինամիկ ցուցանիշներ, միջին և բարձր ռիսկի խմբի պացիենտներ

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ճառագայթային ախտորոշման մասնագետ

1

1

2)

Սրտաբան

1

1

3)

Թոքաբան

0.5

1

4)

Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի մասնագետ

0.7

1

5)

Ինվազիվ սրտաբան

0.2

0.2

6)

Սրտային վիրաբույժ

0

0.2

7)

Կրծքային վիրաբույժ

0.3

0.3

8)

Անոթային վիրաբույժ

0.2

0.2

9)

Ուռուցքաբան

0.1

0.1

10)

Արյունաբան

0.1

0.1

11)

Ռևմատոլոգ

0.1

0.1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

 1

Տարբեր բաղադրիչների ախտաբանական շեղումների հայտնաբերում

2)

Առկա չէ

Կոագուլոգրամմա

1

1

Արյան մակարդման պաթոլոգիաների հայտնաբերում

3)

Առկա չէ

Դ-դիմեր

1

1

4)

Առկա չէ

Տրոպոնին

1

1

Ախտաբանական շեղումների հայտնաբերում

5)

Առկա չէ

Լակտատ դեհիդրոգենազա

1

1

6)

Առկա չէ

Տրանսամինազաներ

1

1

7)

Առկա չէ

Լեյդենի V գործոնի մուտացիա

0.7

0.7

Ախտաբանական շեղումների հայտնաբերում

8)

Առկա չէ

Պրոտեին C

0.7

0.7

9)

Առկա չէ

Պրոտեին S

0.7

0.7

10)

Առկա չէ

Հակաթրոմբին

0.7

0.7

11)

Առկա չէ

Գայլախտային հակակոագուլյանտ

0.7

0.7

12)

Առկա չէ

Հակակարդիոլիպինային հակամարմին

0.7

0.7

13)

Առկա չէ

Հոմոցիստեին

0.7

0.7

 

Գործիքային հետազոտություններ

14)

Առկա չէ

Թոքերի համակարգչային տոմոգրաֆիկ անգիոգրաֆիա` կոնտրաստավորմամբ

1

1

Թրոմբի առկայության (թոքային զարկերակում կամ նրա ճյուղերում, թրոմբ կարող է հայտնաբերվել նաև աջ փորոքում, աջ նախասրտում, սիներակներում) հայտնաբերում, թոքի ինֆարկտի պատկեր

15)

Առկա չէ

Էլեկտրասրտագրություն

1

1

Ախտաբանական փոփոխությունների (սրտի ռիթմի խանգարում՝ Հիսի խրձի աջ ոտիկի պաշարում, ատրիովենթրիկուլյար պաշարումներ, տախիկարդիա, բրադիկարդիա, ST-սեգմենտի ոչ սպեցիֆիկ փոփոխություններ, վերփորոքային և փորոքային առիթմիաներ) հայտնաբերում

16)

Առկա չէ

Էխոսրտագրություն

1

1

Ախտաբանական փոփոխությունների (աջ փորոքի լայնացում, կծկողականության իջեցում՝ TAPSE իջեցում, հյուսվածքային դոպլերով` տրիկուպսիդալ փականի ֆիբրոզ օղակի շարժման երկայնական սիստոլիկ արագության (S’) իջեցում, երբեմն թրոմբի առկայություն աջ փորոքում, աջ նախասրտում և սիներակներում, D-աձև աջ փորոք, McConnell-ի նշան, 60/60 նշան, եռփեղկ փականի անբավարարություն, ստորին սիներակի լայնացում, կոլապսի առաջացման հավանականության իջեցում) հայտնաբերում

17)

Առկա չէ

Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն

1

1

Թոքի ինֆարկտի նշանների (սեպաձև ստվեր, սրտի սահմանների մեծացում), թոքային հիպերտենզիայի նշանների հայտնաբերում

18)

Առկա չէ

Պերիֆերիկ անոթների դուպլեքս հետազոտություն

1

1

Խորանիստ երակներում սուր կամ տարած թրոմբոզի հայտնաբերում, սուր թրոմբոզի դեպքում թրոմբի պրոքսիմալ մակարդակի, պրոքսիմալ գլխիկի ֆլոտացիայի, թրոմբային փոփոխությունների տարածության որոշում, փոքր կոնքի երակներում թրոմբային փոփոխություների հայտնաբերում

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում /ջեներիկ/

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Ալտեպլազա դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 50 մգ

Ալտեպլազա դեղափոշի կաթիլանե-րարկման լուծույթի 50 մգ

սրվակ

Մեկ անգամ՝ շարունակելով պահպա-նողական դոզայով

100 մգ 2 ժամվա ընթացքում կամ 0.6 մգ/կգ 15 րոպեի ընթացքու (մաքսիմում 50 մգ)

1 օր

1 օր

2)

Ստրեպտոկինազա դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 750000 ՄՄ, 1500000 ՄՄ

Ստրեպտոկինազա դեղափոշի կաթիլանե-րարկման լուծույթի 750000 ՄՄ/մլ, 1500000 ՄՄ/մլ

սրվակ

Մեկ անգամ՝ շարունակելով պահպա-նողական դոզայով

250000 IU 30 րոպեի ընթացքում՝ հագեցման դոզա, 100000 IU/ժամ 12-24 ժամվա ընթացքում

Կամ

1.5 մլն IU 2 ժամվա ընթացքում

1 օր

1 օր

3)

Ուրոկինազա դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 10 ՄՄ/մլ, 50ՄՄ,100 ՄՄ/մլ, 500 ՄՄ/մլ

Ուրոկինազա դեղափոշի կաթիլանե-րարկման լուծույթի 10 ՄՄ/մլ, 50ՄՄ,100 ՄՄ/մլ, 500 ՄՄ/մլ

շշիկ

Մեկ անգամ՝ շարունակելով պահպա-նողական դոզայով

4400 IU/կգ 10 րոպեի ընթացքում՝ հագեցման դոզա, 4400 IU/կգ/ժամ 12-24 ժամվա ընթացքում

Կամ

3 մլն IU 2 ժամվա ընթացքում

1 օր

1 օր

4)

Հեպարին լուծույթ ն/ե և ե/մ ներարկման

Հեպարին լուծույթ ն/ե և ե/մ ներարկման

սրվակ

75-100 U/կգ (ն/ե բոլյուս 10 րոպեի ընթացքում), շարունակելով պահպա-նողական դոզայով ըստ ակտիվացված մասնակի թրոմբոպլաս-տինային ժամանակի (aPTT)

Միջինում 20000-30000 U օրական

3-7 օր

3-7 օր

5)

Էնոքսապարին լուծույթ ներարկման 20մգ/0,2մլ, 40մգ/0,4մլ

Էնոքսապարին լուծույթ ներարկման 20մգ/0,2մլ, 40մգ/0,4մլ

նախալցված ներարակիչ

1.0մգ/կգ 12 ժամը մեկ

Կամ

1.5մգ/կգ օրը

Օրը 1-2 անգամ

3-7 օր

3-7 օր

6)

Նադրոպարին կալցիումի ներարկման լուծույթի 2850անտի-XaՄՄ/0,3մլ, 5700անտի-XaՄՄ/0,6մլ

Նադրոպարին կալցիումի ներարկման լուծույթի 2850անտի-XaՄՄ/0,3մլ, 5700անտի-XaՄՄ/0,6մլ

նախալցված ներարակիչ

86IU/կգ 12 ժամը մեկ անգամ

կամ

171IU/կգ օրը

Օրը 1-2 անգամ

3-7 օր

3-7 օր

7)

Ֆոնդապարինուքս (ֆոնդապարինուքս նատրիում) լուծույթ ներարկման 5մգ/մլ

Ֆոնդապարինուքս (ֆոնդապարինուքս նատրիում) լուծույթ ներարկման 5մգ/մլ

նախալցված ներարակիչ

5 մգ (քաշը <50կգ)

a. մգ (քաշը 50-100կգ)

10մգ (քաշը >100կգ)

Օրը 1 անգամ

3-7 օր

3-7 օր

8)

Ռիվարոքսաբան 2,5մգ, 10մգ, 15նգ,20մգ

Ռիվարոքսաբան 2,5մգ, 10մգ, 15նգ,20մգ

դեղահատեր

15մգ 12 ժամը մեկ 21 օր, որից հետո օրը 20 մգ (CrCl>15)

Օրը 1-2 անգամ

> 6 ամիս

> 180 օր

9)

Ապիքսաբան 2,5մգ, 5մգ

Ապիքսաբան 2,5մգ, 5մգ

դեղահատ

10մգ օրը 2 անգամ 7 օր, որից հետո 5մգ օրը 2 անգամ >3 ամիս

Օրը 2 անգամ

> 3 ամիս

> 90 օր

10)

Վարֆարին (վարֆարին նատրիում)

Վարֆարին (վարֆարին նատրիում)

դեղահատ

Սկսած 2.5 մգ-ից, ՄՆՀ կոնտրոլով

Օրը 1 անգամ

> 6 ամիս

> 180 օր

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ստորին սիներակի ֆիլտրի (vena cava filter) տեղադրում

0.1

0.2

2)

Թոքերի արհեստական շնչառություն

0.1

0.5

10. Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Ստավրոս Վ․ Կոնստանտինիդես, Գայ Մեյեր, Սեսիլիա Բեկատինի, Հեկտոր Բուենո, Գերտ-Յան Գիրսինգ, Վելի-Պեկկա Հարյոլա, Մեննո ընդդեմ Հյուիսմանի, Մարկ Հումբերտ, Կատրիոնա Սիան Ennենինգս, Դեյվիդ Հիմենես, Նիլս Կուչեր, իրեն Մարթա Լանգ, Մարեյկե Լանկայթ, Ռոբերտո Լորուսո, Լյուսիա Մացցոլայ, Նիկոլա Մենևո, Ֆիոննուալ Նիինլե, Պաոլո Պրանդոնի, Պյոտր Պրուշչիկ, Մարկ Ռիգինի, Ադամ Տորբիցկի, Էրիկ վան Բել, Խոսե Լուիս Սամորանո, Եվրոպական սրտաբանության ընկերության (Esc) գիտական փաստաթղթերի խումբ, Եվրոպական սրտաբանության ընկերության (Esc) ուղեցույց սուր թոքային էմբոլիայի ախտորոշման և բուժման համար 2019 թ., որը մշակվել է Եվրոպական Շնչառական հասարակության (ers) հետ համատեղ: Եվրոպական սրտաբանության ընկերության (ESC) սուր թոքային էմբոլիայի ախտորոշման և բուժման աշխատանքային խումբ, Եվրոպական Սրտաբանական ամսագիր, Հատոր 41, թիվ 4, 2020 թ. հունվարի 21, Էջեր 543-603/ Stavros V Konstantinides, Guy Meyer, Cecilia Becattini, Hռctor Bueno, Geert-Jan Geersing, Veli-Pekka Harjola, Menno V Huisman, Marc Humbert, Catriona Sian Jennings, David Jimռnez, Nils Kucher, Irene Marthe Lang, Mareike Lankeit, Roberto Lorusso, Lucia Mazzolai, Nicolas Meneveau, Fionnuala Nվ ըinle, Paolo Prandoni, Piotr Pruszczyk, Marc Righini, Adam Torbicki, Eric Van Belle, Josռ Luis Zamorano, ESC Scientific Document Group « 2019 ESC Guidelines for the diagnosis and management of acute pulmonary embolism developed in collaboration with the European Respiratory Society (ERS): The Task Force for the diagnosis and management of acute pulmonary embolism of the European Society of Cardiology (ESC), European Heart Journal, Volume 41, Issue 4, 21 January 2020, Pages 543–603` https://doi.org/10.1093/eurheartj/ehz405

2. https://www.uptodate.com/contents/search?search=Pulmonary

20embolism&sp=0&searchType=PLAIN_TEXT&source=USER_INPUT&searchControl=

TOP_PULLDOWN&autoComplete=false

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 նոյեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան