Գլխավոր տեղեկություն
Номер
N 307-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (31.10.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.10.14-2024.10.27 Պաշտոնական հրապարակման օրը 21.10.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
10.10.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
10.10.2024
Дата вступления в силу
31.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

10 հոկտեմբեր 2024 թ.

N 307-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՔԹԻ ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔՈՎ, ՔԹԻ ԵՎ ԱԿԱՆՋԻ ԲԱՑ ՎԵՐՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել քթի մակերեսային վնասվածքով, քթի և ականջի բաց վերքով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

10.10.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«10» հոկտեմբեր 2024 թվականի

N 307-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ՔԹԻ ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔՈՎ, ՔԹԻ ԵՎ ԱԿԱՆՋԻ ԲԱՑ ՎԵՐՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

S00.3

Քթի մակերեսային վնասվածք

2)

S01.2

Քթի բաց վերք

3)

S01.3

Ականջի բաց վերք

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Անհետաձգելի, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Դիմածնոտային վիրաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաբան

8)

Գանգատներ

Ցավ, արյունահոսություն, գլխապտույտ, սրտխառնոց, երկտեսություն, քթային դժվարաշնչություն, լսողության խանգարում

9)

Անամնեզ

Արյան մակարդելիության հետ կապված հիվանդություններ, շաքարային դիաբետ, գլխի և պարանոցի շրջանում կատարված վիրահատություններ, այդ թվում` տեսողական օրգանի հետ կապված: Արյան շրջանառության տեղային (լոկալ) կամ համակարգային խանգարումներ: Դիպլոպիա:

10)

Զննման արդյունք/Ցուցում

Վնասվածքի տեղակայման և խորության գնահատում, վերքում օտար մարմինների առկայության ստուգում, նյարդաբանական ստատուս, զարկերակային ճնշման չափում, էլեկտրասրտագրություն, տեսողական օրգանի գնահատում, սուբկոնյուկտիվալ արյունազեղում, ակնակապճային շրջանի ոսկրային համակարգի պալպացիա:

11)

Հոսպիտալացման ցուցում

Գլխուղեղի ցնցման երևույթների առկայություն, վնասվածքի շրջանում վերջերս կրած վիրահատություններ, տեսողական և լսողական խանգարումներ

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Դիմածնոտային վիրաբույժ

1

1

2)

Նյարդաբան

0.5

1

3)

Քիթ-կոկորդ-ականջաբան

0.5

1

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Կիրառելի չէ

-

-

-

Գործիքային հետազոտություններ

2)

Առկա չէ

Գլխի և պարանոցի համակարգչային տոմոգրաֆիա

0.5

1

Ներգանգային ախտահարումների, հետակնակապճային արյունազեղման, դիմածնոտային շրջանի կոտրվածքների հայտնաբերում

3)

Առկա չէ

Էլեկտրասրտագրություն

1

1

Ախտաբանական փոփոխությունների (ռիթմի խանգարումներ կամ սրտամկանի սնուցման խանգարման նշաններ) հայտնաբերում

 

6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/Հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) 500մգ+125մգ 875մգ+125մգ

Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) 500մգ+125մգ 875մգ+125մգ

դեղահատեր

Օրը մեկ կամ երկու անգամ

2000

10000

5-7

2)

Քսիլոմետազոլին (քսիլոմետազոլինի հիդրոքլորիդ) 0,5մգ/մլ

Քսիլոմետազոլին (քսիլոմետազոլինի հիդրոքլորիդ) 0,5մգ/մլ

քթակաթիլներ

Օրը մեկից երեք անգամ

Երկու փչոց

 

5-7

 

8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Վնասվածքի առաջնային վիրաբուժական մշակում

1

1

2)

Վնասվածքի երկրորդային վիրաբուժական միջամտություն` արյունահոսության դադարեցում, վնասված հյուսվածքների վերականգնում:

0.5

 1

 

10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Տիմոֆեև Ա․Ա․ Դիմածնոտային վիրաբուժության հիմունքները․ Մոսկվա 2007թ./Тимофеев А.А. Основы челюстно-лицевой хирургии. Москва 2007

2. Վերբո Ե․ Բ․, Բուցան Ս․ Բ․, Գիլեվա Կ․ Ս․, Դեմքի վերականգնողական վիրաբուժություն․ Ժամանակակից մեթոդներ և սկզբունքներ, Մոսկվա 2022թ․/Вербо Е.В., Буцан С.Б., Гилева К.С. Реконструктивная хирургия лица. Современные методы и принципы. Москва 2022.

3. Ջոն Լանգդոն, Մոան Պատել, Ռոբերտ Օրդ և Պիտեր Բրեննան․ Բերանի խոռոչի և դիմածնոտային շրջանի օպերատիվ վիրաբուժություն․ Լոնդոն 2011թ․/ John Langdon, Mohan Patel, Robert Ord and Peter Brennan. Operative Oral and Maxillofacial Surgery. London 2011

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հոկտեմբերի 2024 թվական: