Գլխավոր տեղեկություն
Номер
N 1401-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (01.01.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.10.28-2024.11.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.10.2024
Принят
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
24.10.2024
Подписан
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
24.10.2024
Дата вступления в силу
01.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«24» հոկտեմբերի 2024 թ.

N 1401-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 749-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի «Շահութահարկի հաշվարկների ձևերը, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի հաշվարկի ձևը և դրանց լրացման կարգերը հաստատելու մասին» N 749-Ն հրամանի`

1) N 1 հավելվածով հաստատված ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի հաշվարկի ձևի՝

ա. 1-ին բաժնում ուժը կորցրած ճանաչել 41-րդ կետի 1-ին ենթակետը․

բ․ 1-ին բաժնում ուժը կորցրած ճանաչել 84-րդ կետի 1-ին ենթակետը․

գ. 1-ին բաժնի 107-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«

107.

Շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակներով զբաղված անհատ ձեռնարկատերերի շահութահարկի գումարը

 
».

 

դ. լրացման կարգի 1-ին կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Հաշվետու տարվա ամբողջ ընթացքում շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը հարկային մարմին ներկայացնում են Հաշվարկը, որտեղ լրացնում են միայն Հաշվարկի 1-ին բաժնի 107-րդ կետը, իսկ Հաշվարկի 2-8-րդ բաժինները չեն լրացնում:».

ե․ լրացման կարգի 36-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«36. Հաշվարկի 1-ին բաժնի 107-րդ կետում լրացվում է Օրենսգրքի 125-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` շրջանառության հարկով հարկվող գործունեություններ իրականացնող անհատ ձեռնարկատերերի շահութահարկի գումարը` գործունեության այդ տեսակների մասով ամսական հինգ հազար դրամի չափով:».

2) N3 հավելվածով հաստատված անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի հաշվարկի ձևի՝

ա. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«

8.

Սոցիալական վճար շրջանառության հարկի համակարգում իրականացվող գործունեության մասով

 
».

 

բ. լրացման կարգի 9-րդ կետ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«9. Հաշվարկի 8-րդ կետում լրացվում է շրջանառության հարկի համակարգում իրականացվող գործունեության մասով հաշվարկվող սոցիալական վճարի գումարը (յուրաքանչյուր ամսվա հաշվով 5000 դրամ): Ընդ որում` շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի կողմից լրացվում է Հաշվարկի միայն սույն կետը:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի հաշվարկի, ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի հաշվարկի վրա։

 


10/24/2024

Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ
 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան