Գլխավոր տեղեկություն
Номер
N 6036-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (06.11.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
05.11.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
05.11.2024
Дата вступления в силу
06.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«05» նոյեմբեր 2024 թ.

N 6036-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԷՄԻԼԻ ՖԱՐՄ 2» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 8-րդ կետերը և 8-րդ մասը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ` Տեսչական մարմին) 2024 թվականի օգոստոսի 8-ի կասեցման միջնորդագիրը, ըստ որի, «ԷՄԻԼԻ ՖԱՐՄ 2» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում (այսուհետ՝ նաև ընկերություն) իրականացվել է ստուգում, ինչի արդյունքում արձանագրվել է առկա լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջների խախտում, այն է`

1. ընկերության ՀՀ ք.Երևան, Հանրապետության 62 շենք, 74 տարածք հասցեում գործող դեղատանը (դեղեր չպատրաստող)՝ դեղերի ընդունում, պահպանում, իրացում և բացթողում իրականացնող աշխատակից Աննա Թադևոսյանը չունի (չի ներկայացվել) օրենքով սահմանված կարգով դեղագետի կամ դեղագործի որակավորում,

2. ընկերության ՀՀ ք.Երևան, Էրեբունի, Մուրացանի փողոց, 113/1 շենք, 35 տարածք հասցեում գործող դեղատանը (դեղեր չպատրաստող) դեղերի ընդունում, պահպանում, իրացում և բացթողում իրականացնող աշխատակիցներ Ցիալա Գաբրիելյանը և Հերիքնազ Հարությունյանը չունեն (չի ներկայացվել) վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստում անցնելու վերաբերյալ վկայականներ։

3․ ընկերության ՀՀ ք.Երևան, Խուդյակովի փողոց, 214 շենք, 20 տարածք հասցեում գործող դեղատանը (դեղեր չպատրաստող)՝ դեղերի ընդունում, պահպանում, իրացում և բացթողում իրականացնող աշխատակիցներ Արեգնազ Մելքոնյանը և Լուսինե Հովհաննիսյանը չունեն (չի ներկայացվել) օրենքով սահմանված կարգով դեղագետի կամ դեղագործի որակավորում։

4․ ընկերության ՀՀ ք.Երևան, Շինարարների փողոց, 16 շենք, 2 տարածք հասցեում գործող դեղատանը (դեղեր չպատրաստող)՝ դեղերի ընդունումը, պահպանումը, իրացումը և բացթողումն իրականացնող աշխատակիցներ Էլինա Ոսկանյանը և Սիմա Անդրասյանը չունեն (չի ներկայացվել) օրենքով սահմանված կարգով դեղագետի կամ դեղագործի որակավորում,

5․ ընկերության ՀՀ ք.Երևան, Էրեբունու փողոց, 28 շենք, 61 տարածք հասցեում գործող դեղատանը (դեղեր չպատրաստող)՝ դեղերի ընդունումը, պահպանումը, իրացումը և բացթողումն իրականացնող աշխատակիցներ Նարինե Դոլմազյանը, Լիլիա Խաչատրյանը և Լիդա Սարգսյանը, չունեն (չի ներկայացվել) օրենքով սահմանված կարգով դեղագետի կամ դեղագործի որակավորում, որով խախտվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման հավելված 3-ի 12-րդ կետով սահմանված պահանջները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Կասեցնել`

1) «ԷՄԻԼԻ ՖԱՐՄ 2» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (ք.Երևան, Կենտրոն Հանրապետության 62 շենք, 74 տարածք) Առողջապահության նախարարության կողմից 2020 թվականի օգոստոսի 27-ին տրված N Կ-ԴԳ-002645 դեղատնային գործունեություն (դեղեր չպատրաստող) լիցենզիայի գործողությունը` աշխատակից Աննա Թադևոսյանի մասով` մինչև խախտման պատճառի վերացումը:

2) «ԷՄԻԼԻ ՖԱՐՄ 2» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (Երևան, Էրեբունի Մուրացանի փողոց 113/1 շենք, 35 տարածք) Առողջապահության նախարարության կողմից 2017 թվականի փետրվարի 27-ին տրված N Կ-ԴԳ-002006 դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) լիցենզիայի գործողությունը` աշխատակիցներ Ցիալա Գաբրիելյանի և Հերիքնազ Հարությունյանի մասով` մինչև ՀՀ օրենսդրության սահմանված պահանջներին համապատասխան մասնագետների առկայության ապահովումը:

3) «ԷՄԻԼԻ ՖԱՐՄ 2» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (Երևան, Ավան Խուդյակովի փողոց, 214/20) Առողջապահության նախարարության կողմից 2023 թվականի ապրիլի 18-ին տրված N Կ-ԴԳ-002967 դեղատնային գործունեություն (դեղեր չպատրաստող) լիցենզիայի գործողությունը` աշխատակիցներ Արեգնազ Մելքոնյանի և Լուսինե Հովհաննիսյանի մասով` մինչև խախտման պատճառի վերացումը:

4) «ԷՄԻԼԻ ՖԱՐՄ 2» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (ք.Երևան, Շինարարների փողոց, 16 շենք, 2 տարածք) Առողջապահության նախարարության կողմից 2020 թվականի հունիսի 25-ին տրված N Կ-ԴԳ-002622 դեղատնային գործունեություն (դեղեր չպատրաստող) լիցենզիայի գործողությունը` աշխատակիցներ Էլինա Ոսկանյանի և Սիմա Անդրասյանի մասով` մինչև խախտման պատճառի վերացումը,

5) «ԷՄԻԼԻ ՖԱՐՄ 2» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (ք.Երևան, Էրեբունի Էրեբունի փողոց 28 շենք, 61 տարածք) Առողջապահության նախարարության կողմից 2022 թվականի սեպտեմբերի 14-ին տրված N Կ-ԴԳ-002915 դեղատնային գործունեություն (դեղեր չպատրաստող) լիցենզիայի գործողությունը` աշխատակիցներ Նարինե Դոլմազյանի, Լիլիա Խաչատրյանի և Լիդա Սարգսյանի մասով` մինչև խախտման պատճառի վերացումը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիաների կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ԷՄԻԼԻ ՖԱՐՄ 2» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն:

4. Սույն հրամանն ուժի մեջ է «ԷՄԻԼԻ ՖԱՐՄ 2» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելու հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

Ա. Ավանեսյան