Գլխավոր տեղեկություն
Номер
N 1430-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (01.01.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.10.28-2024.11.10 Պաշտոնական հրապարակման օրը 04.11.2024
Принят
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
30.10.2024
Подписан
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
30.10.2024
Дата вступления в силу
01.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«30» հոկտեմբերի 2024 թ.

N 1430-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 299-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի «Շրջանառության հարկի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» N 299-Ն հրամանի 1-ին կետով հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։ Սույն հրամանի հավելվածով հաստատված ձևով շրջանառության հարկի հաշվարկ ներկայացվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար:

 

10/30/2024

Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ
 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների կոմիտեի նախագահի

2024 թվականի հոկտեմբերի 30-ի

N 1430-Ն հրամանի

 

 

«Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության կառավարությանն

առընթեր պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի

N 299-Ն հրամանի

 

Ձև

ՀԱՇՎԱՐԿ

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ

Փաստաթղթի համարը ________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

               

2. Հարկ վճարողը

 

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)

 

4. Հաշվետու ժամանակաշրջանը

Տարի

       

Եռամսյակ

 

 

(դրամ)

5. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների մասով հարկի հաշվարկ

5.1. Հաշվետու եռամսյակում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտներ

 

5.2. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների նկատմամբ հարկի դրույքաչափ

 10%

5.3. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների մասով հաշվետու եռամսյակի համար հաշվարկված հարկի գումար

 

5.4.1. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեության առարկա հանդիսացող ապրանքների սկզբնական արժեք

 

5.4.2. Իրացման ծախսեր

 

5.4. Ընդամենը հաշվետու եռամսյակում կատարված ծախսերի գումար

 

5.5. Հարկի գումարից նվազեցվող գումարի հաշվարկման համար կատարված ծախսերի գումարի նկատմամբ դրույքաչափ

 9.5%

5.6. Հաշվետու եռամսյակում հարկի գումարից նվազեցվող գումար

 

5.7. Նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար

 

5.8. Ընդամենը հաշվետու եռամսյակում հարկի գումարից նվազեցվող գումար

 

5.9. Հաշվետու եռամսյակի համար հարկի նվազագույն գումար (1%)

 

5.10. Հաշվետու եռամսյակի համար հաշվարկված վճարման ենթակա հարկի գումար

 

5.11. Կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ եռամսյակներ փոխանցվող գումար

 

6. Արտադրական գործունեությունից ստացվող եկամուտների մասով հարկի հաշվարկ

6.1. Հաշվետու եռամսյակում արտադրական գործունեությունից ստացվող եկամուտներ

 

6.2. Արտադրական գործունեությունից ստացվող եկամուտների նկատմամբ հարկի դրույքաչափ

7%

6.3. Արտադրական գործունեությունից ստացվող եկամուտների մասով հաշվետու եռամսյակի համար հաշվարկված հարկի գումար

 

6.4.1. Ապրանքների արտադրության հետ անմիջականորեն կապված ծախսեր

 

6.4.2. Իրացման ծախսեր

 

6.4. Ընդամենը հաշվետու եռամսյակում կատարված ծախսերի գումար

 

6.5. Հարկի գումարից նվազեցվող գումարի հաշվարկման համար կատարված ծախսերի գումարի նկատմամբ դրույքաչափ

 5%

6.6. Հաշվետու եռամսյակում հարկի գումարից նվազեցվող գումար

 

6.7. Նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար

 

6.8. Ընդամենը հաշվետու եռամսյակում հարկի գումարից նվազեցվող գումար

 

6.9. Հաշվետու եռամսյակի համար հարկի նվազագույն գումար (3%)

 

6.10. Հաշվետու եռամսյակի համար հաշվարկված վճարման ենթակա հարկի գումար

 

6.11. Կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ եռամսյակներ փոխանցվող գումար

 

7. Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների մասով հարկի հաշվարկ (բացառությամբ սույն հաշվարկի 8-րդ կետով սահմանված եկամուտների մասով հարկի հաշվարկի)

7.1. Հաշվետու եռամսյակում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտներ

 

7.2. Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների նկատմամբ հարկի դրույքաչափ

 12%

7.3. Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների մասով հաշվետու եռամսյակի համար հաշվարկված հարկի գումար

 

7.4.1. Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ անմիջականորեն կապված ծախսեր

 

7.4.2. Իրացման ծախսեր

 

7.4. Ընդամենը հաշվետու եռամսյակում կատարված ծախսերի գումար

 

7.5. Հարկի գումարից նվազեցվող գումարի հաշվարկման համար կատարված ծախսերի գումարի նկատմամբ դրույքաչափ

 9%

7.6. Հաշվետու եռամսյակում հարկի գումարից նվազեցվող գումար

 

7.7. Նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար

 

7.8. Ընդամենը հաշվետու եռամսյակում հարկի գումարից նվազեցվող գումար

 

7.9. Հաշվետու եռամսյակի համար հարկի նվազագույն գումար (3.5%)

 

7.10. Հաշվետու եռամսյակի համար հաշվարկված վճարման ենթակա հարկի գումար

 

7.11. Կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ եռամսյակներ փոխանցվող գումար

 

8. Բացառապես Երևան քաղաքից դուրս հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների մասով հարկի հաշվարկ

8.1. Հաշվետու եռամսյակում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտներ

 

8.2. Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների նկատմամբ հարկի դրույքաչափ

 6%

8.3. Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների մասով հաշվետու եռամսյակի համար հաշվարկված հարկի գումար

 

8.4. Հաշվետու եռամսյակում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված ծախսերի գումար

 

8.5. Հարկի գումարից նվազեցվող գումարի հաշվարկման համար հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված ծախսերի գումարի նկատմամբ դրույքաչափ

 3%

8.6. Հաշվետու եռամսյակում հարկի գումարից նվազեցվող գումար

 

8.7. Հաշվետու եռամսյակի համար հարկի նվազագույն գումար (4%)

 

8.8. Հաշվետու եռամսյակի համար հաշվարկված վճարման ենթակա հարկի գումար

 

9. Այլ գործունեությունից ստացվող եկամուտների մասով հարկի հաշվարկ

9.1. Հաշվետու եռամսյակում այլ գործունեությունից ստացվող եկամուտներ

 

9.2. Այլ գործունեությունից ստացվող եկամուտների նկատմամբ հարկի դրույքաչափ

 10%

9.3. Այլ գործունեությունից ստացվող եկամուտների մասով հաշվետու եռամսյակի համար հաշվարկված հարկի գումար

 

9.4.1. Այլ գործունեության հետ անմիջականորեն կապված ծախսեր

 

9.4.2. Իրացման ծախսեր

 

9.4. Ընդամենը հաշվետու եռամսյակում կատարված ծախսերի գումար

 

9.5. Հարկի գումարից նվազեցվող գումարի հաշվարկման համար կատարված ծախսերի գումարի նկատմամբ դրույքաչափ

 6%

9.6. Հաշվետու եռամսյակում հարկի գումարից նվազեցվող գումար

 

9.7. Նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար

 

9.8. Ընդամենը հաշվետու եռամսյակում հարկի գումարից նվազեցվող գումար

 

9.9. Հաշվետու եռամսյակի համար հարկի նվազագույն գումար (4.5%)

 

9.10. Հաշվետու եռամսյակի համար հաշվարկված վճարման ենթակա հարկի գումար

 

9.11. Կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ եռամսյակներ փոխանցվող գումար

 

10. Շրջանառության հարկով հարկվող եկամուտների տեսակը

Եկամուտը[Ա]

Դրույքաչափը[Բ]

Հարկի գումարը[Գ]

11. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտներ

 

X

 

12. Երկրորդային հումքի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտներ

 

5%

 

13. Խմբագրությունների կողմից թերթերի օտարումից եկամուտներ

 

1.5%

 

14. Արտադրական գործունեությունից ստացվող եկամուտներ

 

X

 

15. Վարձակալական վճար, տոկոս, ռոյալթի

 

10%

 

16. Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտներ (բացառությամբ սույն հաշվարկի 8-րդ կետով սահմանված եկամուտների)

 

X

 

17. Բացառապես Երևան քաղաքից դուրս հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտներ (սույն հաշվարկի 8-րդ կետով սահմանված եկամուտներ)

 

X

 

18. Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն ներկայացրած շրջանառության հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության դասակարգչի «Հանրային սննդի կազմակերպում» հատվածում չներառվող՝ այլ ակտիվների օտարումից, ինչպես նաև այլ գործունեությունից ստացվող եկամուտներ

 

20%

 

19. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված գործունեության տեսակներից ստացվող եկամուտներ

 

5%

 

20. Այլ ակտիվների, այդ թվում՝ անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտներ

 

10%

 

21. Այլ գործունեությունից ստացվող եկամուտներ

 

X

 

22. Ընդամենը

 

X

 

23. «Պետական տուրքի մասին» օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների մասով իրացման շրջանառություն և (կամ) եկամուտներ

 

24. «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից` առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից ստացվող եկամուտներ

 

25. «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից եկամուտներ

 

26. «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից եկամուտներ

 

27. Գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառություն և (կամ) եկամուտներ

 

 

Եկամուտները` ըստ գործունեության տեսակների

 

Գործունեության տեսակը (կոդ)

Տեսակարար կշիռը (%)

բաժին

հատված

խումբ

դաս

ենթադաս

 
             
             

Պաշտոնատար անձ

______________________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

 

1. ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Շրջանառության հարկի հաշվարկի ձևը (այսուհետ` հաշվարկ) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 261-րդ հոդվածին համապատասխան: Հաշվարկը լրացվում է դրամներով (առանց լումաների): Տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված շրջանառության հարկի հաշվարկը (այդ թվում` ճշգրտված) ճշգրտելու համար ներկայացվում է նոր հաշվարկ` ճշգրտված տվյալներով:

2. Հաշվարկի 1-ին կետում ինքնաշխատ լրացվում է հարկ վճարողի (առևտրային կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

3. Հաշվարկի 2-րդ կետում ինքնաշխատ լրացվում է առևտրային կազմակերպության լրիվ անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը:

4. Հաշվարկի 3-րդ կետում ինքնաշխատ լրացվում է հարկ վճարողի (առևտրային կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ) գտնվելու վայրը (բնակության վայրը):

5. Հաշվարկի 4-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է շրջանառության հարկի հաշվարկը:

6. Հաշվարկի «5. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների մասով հարկի հաշվարկ» աղյուսակում Օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ, 6-րդ և 7-րդ մասերին համապատասխան լրացվում է հաշվետու եռամսյակի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների մասով շրջանառության հարկի հաշվարկը, բացառությամբ «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից` առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից ստացվող եկամուտների:

7. Հաշվարկի 5.1-ին կետում ինքնաշխատ լրացվում է հաշվետու եռամսյակում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների գումարը՝ հիմք ընդունելով հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալները: Նշված կետի արժեքը կարող է փոփոխվել հարկ վճարողի կողմից, եթե առկա է անհամապատասխանություն ինքնաշխատ լրացված և հարկ վճարողի մոտ առկա տվյալների միջև: Հարկ վճարողի կողմից այդ կետում ինքնաշխատ լրացված արժեքը չփոփոխելու և այդ արժեքով հաշվարկը Օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացվելու դեպքում համարվում է, որ այդ արժեքային մեծությունը լրացվել է հարկ վճարողի կողմից:

8. Հաշվարկի 5.2-րդ և 5.5-րդ կետերում ինքնաշխատ լրացվում են Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույքաչափերը:

9. Հաշվարկի 5.3-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարը (5.3 = 5.1 x 5.2):

10. Օրենսգրքի 258-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ հաշվարկի 5.4.1-ին կետում լրացվում է հաշվետու եռամսյակում ձեռք բերված` առևտրական (առք ու վաճառքի) գործունեության առարկա հանդիսացող ապրանքների սկզբնական արժեքը, իսկ հաշվարկի 5.4.2-րդ կետում լրացվում են հաշվետու եռամսյակում կատարված` Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 3-րդ կետով սահմանված իրացման ծախսերը։ Սույն կետերում չեն լրացվում անհատույց ստացված ակտիվների, աշխատանքների և ծառայությունների գծով ծախսերը։

11. Հաշվարկի 5.4-րդ կետում լրացվում է հաշվարկի 5.4.1-ին և 5.4.2-րդ կետերում նշված ծախսերի գումարը։

12. Հաշվարկի 5.6-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում Օրենսգրքի 258-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված համապատասխան ծախսերի մասով հարկի գումարից նվազեցվող գումարը (5.6 = 5.4 x 5.5):

13. Հաշվարկի 5.7-րդ կետում Օրենսգրքի 258-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան լրացվում է առևտրական (առք ու վաճառքի) գործունեության գծով նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումարը:

14. Հաշվարկի 5.8-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում շրջանառության հարկի գումարից նվազեցվող գումարը (5.8 = 5.6 + 5.7):

15. Հաշվարկի 5.9-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների մասով 1 տոկոսով հաշվարկված շրջանառության հարկի նվազագույն գումարը։

16. Հաշվարկի 5.10-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակի համար հաշվարկված՝ վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը (եթե (5.3-5.8) < 5.9, ապա 5.10=5.9, եթե (5.3-5.8)≥ 5.9, ապա 5.10=(5.3-5.8):

17. Հաշվարկի 5.11-րդ կետում լրացվում է կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ եռամսյակներ փոխանցվող գումարը (եթե (5.3-5.8)<5.9, ապա 5.11=[5.8-(5.3-5.9)], եթե (5.3-5.8) ≥ 5.9 ապա 5.11=0):

18. Հաշվարկի «6. Արտադրական գործունեությունից ստացվող եկամուտների մասով հարկի հաշվարկ» աղյուսակում Օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ, 6-րդ և 7-րդ մասերին համապատասխան լրացվում է հաշվետու եռամսյակի համար արտադրական գործունեությունից ստացվող եկամուտների մասով շրջանառության հարկի հաշվարկը, բացառությամբ «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից եկամուտների:

19. Հաշվարկի 6.1-ին կետում ինքնաշխատ լրացվում է հաշվետու եռամսյակում արտադրական գործունեությունից ստացվող եկամուտների գումարը՝ հիմք ընդունելով հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալները: Նշված կետի արժեքը կարող է փոփոխվել հարկ վճարողի կողմից, եթե առկա է անհամապատասխանություն ինքնաշխատ լրացված և հարկ վճարողի մոտ առկա տվյալների միջև: Հարկ վճարողի կողմից այդ կետում ինքնաշխատ լրացված արժեքը չփոփոխելու և այդ արժեքով հաշվարկը Օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացվելու դեպքում համարվում է, որ այդ արժեքային մեծությունը լրացվել է հարկ վճարողի կողմից:

20. Հաշվարկի 6.2-րդ և 6.5-րդ կետերում ինքնաշխատ լրացվում են Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված դրույքաչափերը:

21. Հաշվարկի 6.3-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում արտադրական գործունեությունից ստացվող եկամուտների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարը (6.3 = 6.1 x 6.2):

22. Օրենսգրքի 258-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ հաշվարկի 6.4.1-ին կետում լրացվում են հաշվետու եռամսյակում կատարված` ապրանքների արտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերը (բացառությամբ շահագործման մեջ գտնվող արտադրական նշանակության հիմնական միջոցների և շահագործման մեջ գտնվող ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաև այդ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարվող ծախսերի), իսկ հաշվարկի 6.4.2-րդ կետում լրացվում են հաշվետու եռամսյակում կատարված` Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 3-րդ կետով սահմանված իրացման ծախսերը։ Սույն կետերում չեն լրացվում անհատույց ստացված ակտիվների, աշխատանքների և ծառայությունների գծով ծախսերը։

23. Հաշվարկի 6.4-րդ կետում լրացվում է հաշվարկի 6.4.1-ին և 6.4.2-րդ կետերում նշված ծախսերի գումարը։

24. Հաշվարկի 6.6-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում Օրենսգրքի 258-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված համապատասխան ծախսերի մասով հարկի գումարից նվազեցվող գումարը (6.6 = 6.4 x 6.5):

25. Հաշվարկի 6.7-րդ կետում Օրենսգրքի 258-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան լրացվում է արտադրական գործունեության գծով նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումարը:

26. Հաշվարկի 6.8-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում շրջանառության հարկի գումարից նվազեցվող գումարը (6.8 = 6.6 + 6.7):

27. Հաշվարկի 6.9-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում արտադրական գործունեությունից ստացվող եկամուտների մասով 3 տոկոսով հաշվարկված շրջանառության հարկի նվազագույն գումարը։

28. Հաշվարկի 6.10-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակի համար հաշվարկված՝ վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը (եթե (6.3-6.8) < 6.9, ապա 6.10=6.9, եթե (6.3-6.8)≥ 6.9, ապա 6.10=(6.3-6.8):

29. Հաշվարկի 6.11-րդ կետում լրացվում է կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ եռամսյակներ փոխանցվող գումարը (եթե (6.3-6.8)<6.9, ապա 6.11=[6.8-(6.3-6.9)], եթե (6.3-6.8) ≥ 6.9 ապա 6.11=0):

30. Հաշվարկի «7. Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների մասով հարկի հաշվարկ (բացառությամբ սույն հաշվարկի 8-րդ կետով սահմանված եկամուտների մասով հարկի հաշվարկի)» աղյուսակում Օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերին համապատասխան լրացվում է հաշվետու եռամսյակի համար հանրային սննդի գործունեությունից ստացվող եկամուտների մասով շրջանառության հարկի հաշվարկը, բացառությամբ «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից եկամուտների: Բացառապես Երևան քաղաքի վարչական տարածքից դուրս հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքում այդ գործունեությունից ստացվող եկամուտների մասով հարկի հաշվարկը սույն աղյուսակում չի արտացոլվում մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։

31. Հաշվարկի 7.1-ին կետում ինքնաշխատ լրացվում է հաշվետու եռամսյակում հանրային սննդի գործունեությունից ստացվող եկամուտների գումարը՝ հիմք ընդունելով հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալները: Նշված կետի արժեքը կարող է փոփոխվել հարկ վճարողի կողմից, եթե առկա է անհամապատասխանություն ինքնաշխատ լրացված և հարկ վճարողի մոտ առկա տվյալների միջև: Հարկ վճարողի կողմից այդ կետում ինքնաշխատ լրացված արժեքը չփոփոխելու և այդ արժեքով հաշվարկը Օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացվելու դեպքում համարվում է, որ այդ արժեքային մեծությունը լրացվել է հարկ վճարողի կողմից:

32. Հաշվարկի 7.2-րդ և 7.5-րդ կետերում ինքնաշխատ լրացվում են Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով սահմանված դրույքաչափերը:

33. Հաշվարկի 7.3-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում հանրային սննդի գործունեությունից ստացվող եկամուտների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարը (7.3 = 7.1 x 7.2):

34. Օրենսգրքի 258-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ հաշվարկի 7.4.1-ին կետում լրացվում են հաշվետու եռամսյակում կատարված` հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ անմիջականորեն կապված ծախսերը (բացառությամբ շահագործման մեջ գտնվող արտադրական նշանակության հիմնական միջոցների և շահագործման մեջ գտնվող ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաև այդ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարվող ծախսերի), իսկ հաշվարկի 7.4.2-րդ կետում լրացվում են հաշվետու եռամսյակում կատարված` Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 3-րդ կետով սահմանված իրացման ծախսերը։ Սույն կետերում չեն լրացվում անհատույց ստացված ակտիվների, աշխատանքների և ծառայությունների գծով ծախսերը, ինչպես խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանց սկզբնական արժեքը:

35. Հաշվարկի 7.4-րդ կետում լրացվում է հաշվարկի 7.4.1-ին և 7.4.2-րդ կետերում նշված ծախսերի գումարը։

36. Հաշվարկի 7.6-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում Օրենսգրքի 258-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված համապատասխան ծախսերի մասով հարկի գումարից նվազեցվող գումարը (7.6 = 7.4 x 7.5):

37. Հաշվարկի 7.7-րդ կետում Օրենսգրքի 258-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան լրացվում է հանրային սննդի գործունեության գծով նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումարը:

38. Հաշվարկի 7.8-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում շրջանառության հարկի գումարից նվազեցվող գումարը (7.8 = 7.6 + 7.7):

39. Հաշվարկի 7.9-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում հանրային սննդի գործունեությունից ստացվող եկամուտների մասով 3.5 տոկոսով հաշվարկված շրջանառության հարկի նվազագույն գումարը։

40. Հաշվարկի 7.10-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակի համար հաշվարկված՝ վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը (եթե (7.3-7.8) < 7.9, ապա 7.10=7.9, եթե (7.3-7.8)≥ 7.9, ապա 7.10=(7.3-7.8):

41. Հաշվարկի 7.11-րդ կետում լրացվում է կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ եռամսյակներ փոխանցվող գումարը (եթե (7.3-7.8)<7.9, ապա 7.11=[7.8-(7.3-7.9)], եթե (7.3-7.8) ≥ 7.9 ապա 7.11=0):

42. Հաշվարկի «8. Բացառապես Երևան քաղաքից դուրս հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների մասով հարկի հաշվարկ» աղյուսակում լրացվում է մինչև 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-285-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ հաշվետու եռամսյակի համար հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների մասով շրջանառության հարկի հաշվարկը, բացառությամբ «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից` հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների: Հաշվարկի սույն աղյուսակը լրացվում է մինչև 2026 թվականի հունվարի 1-ն ընդգրկված հաշվետու ժամանակաշրջանների համար։

43. Հաշվարկի 8.1-րդ կետում ինքնաշխատ լրացվում է հաշվետու եռամսյակում հանրային սննդի գործունեությունից ստացվող եկամուտների գումարը, իսկ 8.4-րդ կետում ինքնաշխատ լրացվում է հաշվետու եռամսյակում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված ծախսերի հանրագումարը` հիմք ընդունելով հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալները: Նշված կետերի արժեքները կարող են փոփոխվել հարկ վճարողի կողմից, եթե առկա է անհամապատասխանություն ինքնաշխատ լրացված և հարկ վճարողի մոտ առկա տվյալների միջև: Հարկ վճարողի կողմից այդ կետերում ինքնաշխատ լրացված արժեքները չփոփոխելու և այդ արժեքներով հաշվարկը Օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացվելու դեպքում համարվում է, որ այդ արժեքային մեծությունները լրացվել են հարկ վճարողի կողմից:

44. Հաշվարկի 8.2-րդ և 8.5-րդ կետերում ինքնաշխատ լրացվում են մինչև 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-285-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված դրույքաչափերը:

45. Հաշվարկի 8.3-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարը (8.3 = 8.1 x 8.2):

46. Հաշվարկի 8.6-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված ծախսերի մասով հարկի գումարից նվազեցվող գումարը (8.6 = 8.4 x 8.5):

47. Հաշվարկի 8.7-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների մասով 4 տոկոսով հաշվարկված շրջանառության հարկի նվազագույն գումարը։

48. Հաշվարկի 8.8-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակի համար հաշվարկված՝ վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը (եթե (8.3-8.6) < 8.7, ապա 8.8=8.7, եթե (8.3-8.6)≥ 8.7, ապա 8.8=(8.3-8.6):

49. Հաշվարկի «9. Այլ գործունեությունից ստացվող եկամուտների մասով հարկի հաշվարկ» աղյուսակում Օրենսգրքի 258-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերին համապատասխան լրացվում է հաշվետու եռամսյակի համար այլ գործունեությունից ստացվող եկամուտների մասով շրջանառության հարկի հաշվարկը։

50. Հաշվարկի 9.1-ին կետում ինքնաշխատ լրացվում է հաշվետու եռամսյակում այլ գործունեությունից ստացվող եկամուտների գումարը՝ հիմք ընդունելով հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալները: Նշված կետի արժեքը կարող է փոփոխվել հարկ վճարողի կողմից, եթե առկա է անհամապատասխանություն ինքնաշխատ լրացված և հարկ վճարողի մոտ առկա տվյալների միջև: Հարկ վճարողի կողմից այդ կետում ինքնաշխատ լրացված արժեքը չփոփոխելու և այդ արժեքով հաշվարկը Օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացվելու դեպքում համարվում է, որ այդ արժեքային մեծությունը լրացվել է հարկ վճարողի կողմից:

51. Հաշվարկի 9.2-րդ և 9.5-րդ կետերում ինքնաշխատ լրացվում են Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով սահմանված դրույքաչափերը:

52. Հաշվարկի 9.3-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում այլ գործունեությունից ստացվող եկամուտների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարը (9.3 = 9.1 x 9.2):

53. Օրենսգրքի 258-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ հաշվարկի 9.4.1-ին կետում լրացվում են հաշվետու եռամսյակում կատարված` այլ գործունեության հետ անմիջականորեն կապված ծախսերը (բացառությամբ շահագործման մեջ գտնվող արտադրական նշանակության հիմնական միջոցների և շահագործման մեջ գտնվող ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաև այդ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարվող ծախսերի), իսկ հաշվարկի 9.4.2-րդ կետում լրացվում են հաշվետու եռամսյակում կատարված` Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 3-րդ կետով սահմանված իրացման ծախսերը։ Սույն կետերում չեն լրացվում անհատույց ստացված ակտիվների, աշխատանքների և ծառայությունների գծով ծախսերը։

54. Հաշվարկի 9.4-րդ կետում լրացվում է հաշվարկի 9.4.1-ին և 9.4.2-րդ կետերում նշված ծախսերի գումարը։

55. Հաշվարկի 9.6-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում Օրենսգրքի 258-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված համապատասխան ծախսերի մասով հարկի գումարից նվազեցվող գումարը (9.6 = 9.4 x 9.5):

56. Հաշվարկի 9.7-րդ կետում Օրենսգրքի 258-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան լրացվում է այլ գործունեության գծով նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումարը:

57. Հաշվարկի 9.8-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում շրջանառության հարկի գումարից նվազեցվող գումարը (9.8 = 9.6 + 9.7):

58. Հաշվարկի 9.9-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում այլ գործունեությունից ստացվող եկամուտների մասով 4.5 տոկոսով հաշվարկված շրջանառության հարկի նվազագույն գումարը։

59. Հաշվարկի 9.10-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակի համար հաշվարկված՝ վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը (եթե (9.3-9.8) < 9.9, ապա 9.10=9.9, եթե (9.3-9.8)≥ 9.9, ապա 9.10=(9.3-9.8):

60. Հաշվարկի 9.11-րդ կետում լրացվում է կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ եռամսյակներ փոխանցվող գումարը (եթե (9.3-9.8)<9.9, ապա 9.11=[9.8-(9.3-9.9)], եթե (9.3-9.8) ≥ 9.9 ապա 9.11=0):

61. Հաշվարկի 11-21-րդ կետերի [Ա] սյունակում լրացվում է հաշվետու եռամսյակում շրջանառության հարկով հարկվող յուրաքանչյուր եկամտատեսակի մասով եկամտի գումարը: Սյունակում չեն լրացվում «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից` առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից ստացվող եկամուտները, տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից եկամուտները, հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից եկամուտները:

62. Հաշվարկի 12-րդ, 13-րդ, 15-րդ, 18-20-րդ կետերի [Բ] սյունակում ինքնաշխատ լրացվում են Օրենսգրքի 258-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը:

63. Հաշվարկի 11-21-րդ կետերի [Գ] սյունակում լրացվում է հաշվետու եռամսյակում շրջանառության հարկի գումարը (11-րդ կետում լրացվում է 5.10-րդ կետի հարկի գումարը, 14-րդ կետում լրացվում է 6.10-րդ կետի հարկի գումարը, 16-րդ կետում լրացվում է 7.10-րդ կետի հարկի գումարը, 17-րդ կետում լրացվում է 8.8-րդ կետի հարկի գումարը, 21-րդ կետում լրացվում է 9.10-րդ կետի հարկի գումարը, 12-րդ, 13-րդ, 15-րդ, 18-20-րդ կետերում` սյունակ [Գ] = սյունակ [Ա] x սյունակ [Բ]):

64. Հաշվարկի 22-րդ կետում լրացվում է շրջանառության հարկով հարկվող բոլոր եկամուտների (11-21-րդ կետերի [Ա] սյունակի հանրագումար) և շրջանառության հարկի հանրագումարները (11-21-րդ կետերի [Գ] սյունակի հանրագումար): Հաշվարկի «X» նշումով վանդակը չի լրացվում:

65. Հաշվարկի 23-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակում «Պետական տուրքի մասին» օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների մասով իրացման շրջանառությունը և (կամ) եկամուտները:

66. Հաշվարկի 24-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակում «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից` առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից ստացվող եկամուտները:

67. Հաշվարկի 25-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակում «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից եկամուտները:

68. Հաշվարկի 26-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակում «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից եկամուտները:

69. Հաշվարկի 27-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակում գործունեության բոլոր տեսակների մասով եկամուտների և (կամ) իրացման շրջանառության հանրագումարը (22-26-րդ կետերի հանրագումար):

70. «Եկամուտները` ըստ գործունեության տեսակների» աղյուսակում լրացվում են հաշվետու եռամսյակում շրջանառության հարկ վճարողի ըստ գործունեության տեսակների ստացված եկամուտների տեսակարար կշիռները բոլոր եկամուտների հանրագումարի մեջ (ըստ տեսակարար կշիռների նվազման): Ընդ որում` «Գործունեության տեսակը (կոդը)» սյունակում գործունեության տեսակները (կոդերը) նշվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածով հաստատված Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան (օրինակ` C25910 կոդը (բաժին C, հատված 25, խումբ 25.9, դաս 25.91, ենթադաս 25.91.0) համապատասխանում է «Մետաղե տակառների և համանման այլ տարողությունների արտադրություն» գործունեության տեսակին»), իսկ «Տեսակարար կշիռը (%)» սյունակում համամասնությունները նշվում են տոկոսով համախառն եկամտի նկատմամբ: Այս աղյուսակում նշված տեղեկությունները օգտագործվում են վիճակագրության նպատակով և չեն կարող հիմք հանդիսանալ շրջանառության հարկի հաշվարկման (վերահաշվարկման) համար:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 նոյեմբերի 2024 թվական: