ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
«16» սեպտեմբերի 2024 թ. ք. Երևան |
N 2154-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՋԻՋԻ ԽԱՉՄԵՐՈՒԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N ՏՄՏԶ 00071 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածով, 34-րդ հոդվածի 7-րդ մասով, 40-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 659-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետով և հիմք ընդունելով «ՋԻՋԻ ԽԱՉՄԵՐՈՒԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) 2024 թվականի սեպտեմբերի 2-ի և սեպտեմբերի 10-ի դիմումները՝
Պարզեցի
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի օգոստոսի 19-ի N 1918-Ա հրամանով Ընկերությանը տրամադրված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության N ՏՄՏԶ 00071 լիցենզիայի գործողությունը կասեցվել է՝ մինչև խախտման պատճառի վերացումը: Ընկերության լիցենզիայի գործողության կասեցման պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ Ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթի ընթացքում պահանջվող 123 տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման փաստը հավաստող տեսաձայնագրություններից չէր ներկայացվել թվով 11 տեսաձայնագրություններ, իսկ ներկայացված նյութերի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել էին լիցենզիայի պայմանների և պահանջների խախտմամբ իրականացված թվով 25 տեխնիկական զննության դեպքեր:
2024 թվականի սեպտեմբերի 2-ին Ընկերությունը Նախարարություն է ներկայացրել արձանագրված խախտումները վերացնելու մասին հայտարարություն՝ կցելով սույն փաստը հավաստող նյութեր, որտեղ առկա են 34 տրանսպորտային միջոցների պատշաճ տեխնիկական զննության անցկացման փաստը հավաստող տեսաձայնագրությունները, սակայն բացակայում են Ռենո Պրեմիում մակնիշի 35WW300 համարանիշի և Դեյու Ուլտրա Նովուս մակնիշի 003AA42 համարանիշի ավտոմոբիլների վերաբերյալ նյութերը: 2024 թվականի սեպտեմբերի 10-ին Ընկերությունը դիմել է Նախարարությանը՝ խնդրելով լիցենզավորման էլեկտրոնային հարթակից հեռացնել Ռենո Պրեմիում մակնիշի 35WW300 ավտոմոբիլը, որի տեխնիկական զննությունը հնարավոր չէ իրականացնել ՀՀ սահմաններից դուրս գտնվելու պատճառով և Դեյու Ուլտրա Նովուս 003AA42 պետհամարանիշի ավտոմոբիլը, որի տեխնիկական զննությունը հնարավոր չէ իրականացնել շարժիչի խափանման պատճառով: Նշված ավտոմոբիլները հեռացվել են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության էլեկտրոնային հարթակից: Նշված միջոցառումների արդյունքում Ընկերությունը վերացրել է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության N ՏՄՏԶ 00071 լիցենզիայի գործողության կասեցման հիմք հանդիսացող խախտումները:
Հիմք ընդունելով Նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 11-ի N 01/1 եզրակացությունը՝
Հրամայում եմ
1. Վերացնել «ՋԻՋԻ ԽԱՉՄԵՐՈՒԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2022 թվականի հուլիսի 12-ին տրամադրված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության N ՏՄՏԶ 00071 լիցենզիայի գործողության կասեցումը:
2. Լիցենզավորման հանձնաժողովի քարտուղարին՝ վարչական ակտը ընդունումից հետո` մեկօրյա ժամկետում ծանուցել «ՋԻՋԻ ԽԱՉՄԵՐՈՒԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում այն հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկու ամսվա ընթացքում:
4. Սույն հրամանը ուժի մեջ մտնելուց հետո մեկօրյա ժամկետում ապահովել «ՋԻՋԻ ԽԱՉՄԵՐՈՒԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միացումը տեխնիկական զննության կայանների ընդհանուր համակարգչային ցանցին:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:
Նախարար`
9/16/2024 |
Գ. Սանոսյան |