Գլխավոր տեղեկություն
Номер
N 692-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (16.10.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.11.29/29(632).1 Հոդ.267.13
Принят
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
14.11.2018
Подписан
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
14.11.2018
Дата вступления в силу
30.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

   

14 նոյեմբերի 2018 թ.

N 692-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՄ ՎՆԱՍՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԽՈՏԱՆՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ) ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց., փոփ. 20.04.22 N 431-Ն)

     Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ, 396-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 396.1-ին հոդվածի 1-ին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասերով.

(նախաբանը լրաց. 13.06.19 N 388-Ն)

        

Հրամայում եմ`

1. Հաստատել`

1) «Տեղական» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տրամադրման հայտի, օգտագործման մասին հաշվետվության ձևը և լրացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի,

2) «Ներմուծված» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տրամադրման հայտի, օգտագործման մասին հաշվետվության ձևը և լրացման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի,

3) չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների (բացառությամբ դրոշմավորման ընթացքում խոտանված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների) վերադարձման դիմումի ձևը և լրացման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի,

4) (ենթակետն ուժը կորցրել է 20.04.22 N 431-Ն)

5) 2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» Համաձայնագրի կիրարկման շրջանակներում դրոշմավորման ենթակա ապրանքների հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի ձևը և լրացման կարգը՝ համաձայն N 5 հավելվածի,

6) 2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» Համաձայնագրի կիրարկման շրջանակներում դրոշմավորման ենթակա ապրանքների հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման ընթացակարգը՝ համաձայն N 6 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 13.06.19 N 388-Ն, փոփ. 20.08.19 N 546-Ն, լրաց., փոփ. 20.04.22 N 431-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել.

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հունիսի 27-ի «Տեղական» և «Ներմուծված» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների ձեռքբերման հայտերի, օգտագործման մասին հաշվետվության ձևերը և լրացման կարգերը հաստատելու մասին» N 197-Ն հրամանը,

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի մարտի 14-ի «Տեղական» և «Ներմուծված» մակագրությամբ չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձման դիմումի ձևը հաստատելու մասին» N 165-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից, բացառությամբ սույն հրամանի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերի և 2-րդ կետի: Սույն հրամանի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերը և 2-րդ կետն ուժի մեջ են մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

  

Դ. Անանյան

       

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների կոմիտեի նախագահի

2018 թվականի նոյեմբերի 14-ի

N 692-Ն հրամանի

          

ՀԱՅՏ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

«ՏԵՂԱԿԱՆ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

Փաստաթղթի հերթական համարը

_____________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

               

2. Հարկ վճարողի անվանումը

 

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը

 

4. Ստացման հասցեն

 

ԲԱԺԻՆ 1. «ՏԵՂԱԿԱՆ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՅՏ

Ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ

Ապրան-քախմբի համառոտ անվանումը

Ապրանքա-տեսակի անվանումը

Ենթա-տեսակը (նկարա-գիրը)

Տարողությունը
(ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքա-տեսակին բնորոշ չափման այլ միավոր)

Ակցիզային դրոշմա-նիշերի անհրաժեշտ
քանակը

Դրոշմապիտակների անհրաժեշտ
քանակը

1

2

3

4

5

6

7

 

 

 

 

        

Ընդամենը

   

ԲԱԺԻՆ 2. «ՏԵՂԱԿԱՆ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

5. Հաշվետու ժամանակահատվածը

(լրացվում է հաշվետվության մեջ ներառված ժամանակահատվածը)

«---» ------------------------ 20 թ-ից

«---» ----------------------- 20 թ.

«ՏԵՂԱԿԱՆ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐ

Ակցիզային դրոշմանիշերի ստացման հաշվարկային փաստաթղթի համարը, ամսաթիվը

Տրամադրված ակցիզային դրոշմանիշերի
քանակը
(հատ)

Օգտա-գործված ակցիզային դրոշմա-
նիշերի քանակը
(հատ)

Հետ վերադարձված ակցիզային դրոշմանիշերի քանակը (հատ), այդ թվում՝

Ակցիզային դրոշմա-նիշերի մնացորդը հայտի ներկա-յացման օրվա դրությամբ (հատ)

Դուրս գրված դրոշմավորված՝ 

Արտա-հանված ապրանք-ների վրա փակցված ակցի-զային դրոշմա-նիշերի քանակը (հատ) 

 

 

Ակցի-զային դրոշմա-նիշերի կորստի քանակը (հատ)

Խոտան-ված ակցի-զային դրոշմա-նիշերի քանակը (հատ)

 

Չօգտա-գործված

Վնասված

Ապրանք-ների դուրս-գրման ամսա-թիվը

Ապրանք-ների վրա փակցված ակցի-զային դրոշմա-նիշերի քանակը (հատ)

1

2

3

4

5

6

7

8

9

 

10

11 

 

 

 

 

 

 

   

  

 

   

Ընդամենը

                   

(աղյուսակը լրաց. 20.04.22 N 431-Ն)

«ՏԵՂԱԿԱՆ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐ

Դրոշմա-պիտակների ստացման հաշվարկային փաստաթղթի համարը, ամսաթիվը

Տրամադրված դրոշմա-
պիտակների քանակը (հատ)

Օգտա-գործված դրոշմա-
պիտակների քանակը (հատ)

Հետ վերա-դարձված դրոշմա-պիտակների քանակը (հատ)

Դուրս գրված դրոշմավորված՝

Արտահանված
ապրանքների
վրա փակցված
դրոշմապիտակների
քանակը (հատ)

Դրոշմա-պիտակ-ների մնա-ցորդը հայտի ներկա-յացման օրվա դրու-թյամբ (հատ)

Դրոշմա-պիտակ-ների կորստի քանակը (հատ)

Խոտան-ված դրոշմա-պիտակ-ների քանակը (հատ)

Վնասված

Ապրանքների վրա փակցված դրոշմա-պիտակների քանակը (հատ)

1

2

3

5

7

8

9

10

11

                 

Ընդամենը

               

           

Պատասխանատու անձի

-------------------------------------------------------------------------

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

           (աղյուսակը լրաց., փոփ. 20.04.22 N 431-Ն)

 

«ՏԵՂԱԿԱՆ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՅՏԻ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

              

1. «Տեղական» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տրամադրման հայտի, օգտագործման մասին հաշվետվության (այսուհետ՝ հայտ-հաշվետվություն) 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

2. Հայտ-հաշվետվության 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի անվանումը: Ընդ որում, իրավաբանական անձի համար լրացվում է իրավաբանական անձի անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ «Ա/Ձ» նշումը, անունը, ազգանունը:

3. Հայտ-հաշվետվության 3-րդ կետում լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը: Ընդ որում, իրավաբանական անձի համար լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ բնակության վայրը:

4. Հայտ-հաշվետվության 4-րդ կետում հարկ վճարողը ընտրում է հարկային մարմնի հարկ վճարողների սպասարկման վարչության համապատասխան բաժինը (բաժնի հասցեն), որտեղից ցանկանում է ստանալ ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները:

5. Հայտ-հաշվետվության 5-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակահատվածը, որի համար ներկայացվում է հաշվետվությունը:

6. Հայտ-հաշվետվության բաժին 1-ի աղյուսակի՝

1) 1-ին սյունակում լրացվում է ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ (Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ) դասակարգչի,

2) 2-րդ սյունակում լրացվում է ապրանքախմբի համառոտ անվանումը,

3) 3-րդ սյունակում լրացվում է ապրանքատեսակի անվանումը,

4) 4-րդ սյունակում լրացվում է ենթատեսակը (նկարագիրը),

5) 5-րդ սյունակում լրացվում է տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավոր),

6) 6-րդ սյունակում լրացվում է ակցիզային դրոշմանիշերի անհրաժեշտ քանակը,

7) 7-րդ սյունակում լրացվում է դրոշմապիտակների անհրաժեշտ քանակը:

7. Հայտ-հաշվետվության բաժին 2-ի «Տեղական» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշեր աղյուսակի՝

1) 1-ին սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմնի կողմից տրամադրված, օգտագործված, հետ վերադարձված, դուրս գրված դրոշմավորված ապրանքների վրա փակցված, արտահանված ապրանքների վրա փակցված, կորած, խոտանված և հայտի ներկայացման օրվա դրությամբ մնացորդ ակցիզային դրոշմանիշերի ստացման հաշվարկային փաստաթղթի համարը, ամսաթիվը,

2) 2-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում ակցիզային դրոշմանիշերի ստացման հաշվարկային փաստաթղթով հարկային մարմնի կողմից տրամադրված ակցիզային դրոշմանիշերի քանակը,

3) 3-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում օգտագործված ակցիզային դրոշմանիշերի քանակը,

4) 4-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմին հետ վերադարձված՝ չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի քանակը,

5) 5-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմին հետ վերադարձված՝ վնասված ակցիզային դրոշմանիշերի քանակը,

6) 6-րդ սյունակում լրացվում է ակցիզային դրոշմանիշերի մնացորդը՝ հարկային մարմին ակցիզային դրոշմանիշերի տրամադրման հայտի ներկայացման օրվա դրությամբ,

6.1) 7-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 364-Ն որոշմամբ սահմանած կարգով ապրանքների դուրսգրման ամսաթիվը,

6․2) 8-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 364-Ն որոշմամբ սահմանած կարգով դուրս գրված ապրանքների վրա փակցված ակցիզային դրոշմանիշերի քանակը,

6․3) 9-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում արտահանված ապրանքների վրա փակցված ակցիզային դրոշմանիշերի քանակը,

6․4) 10-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում կորած ակցիզային դրոշմանիշերի քանակը,

6․5) 11-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում խոտանված ակցիզային դրոշմանիշերի քանակը,

7) «Ընդամենը» տողում լրացվում է համապատասխան սյունակներում լրացված թվերի հանրագումարը:

(7-րդ կետը լրաց. 20.04.22 N 431-Ն)

8. Հայտ-հաշվետվության բաժին 2-ի «Տեղական» մակագրությամբ դրոշմապիտակներ աղյուսակի՝

1) 1-ին սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմնի կողմից տրամադրված, օգտագործված, հետ վերադարձված, դուրս գրված դրոշմավորված ապրանքների վրա փակցված, արտահանված ապրանքների վրա փակցված, կորած, խոտանված և հայտի ներկայացման օրվա դրությամբ մնացորդ դրոշմապիտակների ստացման հաշվարկային փաստաթղթի համարը, ամսաթիվը,

2) 2-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում դրոշմապիտակների ստացման հաշվարկային փաստաթղթով հարկային մարմնի կողմից տրամադրված դրոշմապիտակների քանակը,

3) 3-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում օգտագործված դրոշմապիտակների քանակը,

4) 4-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմին հետ վերադարձված՝ չօգտագործված դրոշմապիտակների քանակը,

5) 5-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմին հետ վերադարձված՝ վնասված դրոշմապիտակների քանակը,

6) 6-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 364-Ն որոշմամբ սահմանած կարգով ապրանքների դուրսգրման ամսաթիվը,

7) 7-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 364-Ն որոշմամբ սահմանած կարգով դուրս գրված ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների քանակը,

8) 8-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում արտահանված ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների քանակը,

9) 9-րդ սյունակում լրացվում է դրոշմապիտակների մնացորդը՝ հարկային մարմին դրոշմապիտակների տրամադրման հայտի ներկայացման օրվա դրությամբ,

9.1) 10-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում կորած դրոշմապիտակների քանակը,

9․2) 11-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում խոտանված դրոշմապիտակների քանակը,

10) «Ընդամենը» տողում լրացվում է համապատասխան սյունակներում լրացված թվերի հանրագումարը:

(8-րդ կետը փոփ., լրաց. 20.04.22 N 431-Ն)

9. «Պատասխանատու անձի» տողում լրացվում է հայտ-հաշվետվությունը ներկայացնող հարկ վճարողի պատասխանատու անձի ստորագրությունը, անունը, ազգանունը:

(հավելվածը լրաց., փոփ. 20.04.22 N 431-Ն)

          

   

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների կոմիտեի նախագահի

2018 թվականի նոյեմբերի 14-ի

N 692-Ն հրամանի

      

ՀԱՅՏ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

«ՆԵՐՄՈՒԾՎԱԾ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

Փաստաթղթի հերթական համարը

__________________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

               

2. Հարկ վճարողի անվանումը

 

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը

 

4. Ստացման հասցեն

 

ԲԱԺԻՆ 1. «ՆԵՐՄՈՒԾՎԱԾ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՅՏ

Ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ

Ապրան-քախմբի համառոտ
անվանումը

Ապրանքա-տեսակի անվանումը

Ենթատեսակը (նկարագիրը)

Տարողու-թյունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքա-տեսակին բնորոշ չափման այլ միավոր)

Ակցիզային դրոշմանիշերի անհրաժեշտ քանակը

Դրոշմա-պիտակների անհրաժեշտ քանակը

 Ներմուծման (համապատաս-խանության)
հավաստագրի
համարը

Դեղի հերթական համարը

 

1

2

3

4

5

6

7

8

9

 

 

 

 

 

 

 

 

    

Ընդամենը

       

ԲԱԺԻՆ 2. «ՆԵՐՄՈՒԾՎԱԾ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

5. Հաշվետու ժամանակահատվածը

(լրացվում է հաշվետվության մեջ ներառված ժամանակահատվածը)

«---» ------------------------ 20 թ-ից

«---» ----------------------- 20 թ.

«ՆԵՐՄՈՒԾՎԱԾ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐ

Ակցիզային դրոշմա-նիշերի ստացման հաշվար-կային փաս-տաթղթի համարը, ամսաթիվը

Տրամադրված ակցիզային դրոշմանիշերի
քանակը
(հատ)

Օգտագործված ակցիզային դրոշմանիշերի քանակը (հատ)

Հետ վերադարձված ակցիզային դրոշմանիշերի քանակը (հատ), այդ թվում՝

Ակցի-զային դրոշմա-նիշերի մնացորդը հայտի ներկա-յացման օրվա դրու-թյամբ (հատ)

Դուրս գրված դրոշմավորված՝ 

Արտա-հանված ապրանք-ների վրա փակցված ակցի-զային դրոշմա-նիշերի քանակը (հատ) 

 Ակցիզային դրոշմանիշերի
կորստի
քանակը (հատ)

Խոտան-ված ակցիզային դրոշմա-նիշերի քանակը (հատ)

 

Չօգտա-գործված

Վնաս-ված

Ապրանք-ների դուրս-գրման ամսա-թիվը 

Ապրանք-ների վրա փակցված ակցի-զային դրոշմա-նիշերի քանակը (հատ) 

1

2

3

4

5

6

 7

 8

 9

 10

 11

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

                   

(աղյուսակը լրաց. 20.04.22 N 431-Ն)

«ՆԵՐՄՈՒԾՎԱԾ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐ

Դրոշմա-պիտակ-ների ստացման հաշվար-կային փաս-տաթղթի համարը, ամսաթիվը

Տրամա-դրված դրոշմա-պիտակ-ների քանակը

(հատ)

Օգտա-գործված դրոշմա-պիտակ-ների քանակը (հատ)

Հետ վերադարձված դրոշմա-պիտակների քանակը (հատ)

Դուրս գրված դրոշմավորված՝

Արտահանված ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների

քանակը (հատ)

Դրոշմա-պիտակ-ների մնացորդը հայտի ներկա-յացման օրվա դրությամբ (հատ)

Դրոշմա-պիտակ-ների կորստի քանակը (հատ)

Խոտան-ված դրոշմա-պիտակ-ների քանակը (հատ)

Չօգտա-գործված

Վնաս-ված

Ապրանք-ների դուրս-գրման ամսաթիվը

Ապրանք-ների վրա փակցված դրոշմա-պիտակ-ների քանակը (հատ)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

                     

Ընդամենը

                   

Պատասխանատու անձի

-------------------------------------------------------------------------

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

   (աղյուսակը լրաց., փոփ. 20.04.22 N 431-Ն)

 

«ՆԵՐՄՈՒԾՎԱԾ» ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՅՏԻ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

          

1. «Ներմուծված» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տրամադրման հայտի, օգտագործման մասին հաշվետվության (այսուհետ՝ հայտ-հաշվետվություն) 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

2. Հայտ-հաշվետվության 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի անվանումը: Ընդ որում, իրավաբանական անձի համար լրացվում է իրավաբանական անձի անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ «Ա/Ձ» նշումը, անունը, ազգանունը:

3. Հայտ-հաշվետվության 3-րդ կետում լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը: Ընդ որում, իրավաբանական անձի համար լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ բնակության վայրը:

4. Հայտ-հաշվետվության 4-րդ կետում հարկ վճարողը ընտրում է հարկային մարմնի հարկ վճարողների սպասարկման վարչության համապատասխան բաժինը (բաժնի հասցեն), որտեղից ցանկանում է ստանալ ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները:

5. Հայտ-հաշվետվության 5-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակահատվածը, որի համար ներկայացվում է հաշվետվությունը:

6. Հայտ-հաշվետվության բաժին 1-ի աղյուսակի՝

1) 1-ին սյունակում լրացվում է ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ (Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ) դասակարգչի,

2) 2-րդ սյունակում լրացվում է ապրանքախմբի համառոտ անվանումը,

3) 3-րդ սյունակում լրացվում է ապրանքատեսակի անվանումը,

4) 4-րդ սյունակում լրացվում է ենթատեսակը (նկարագիրը),

5) 5-րդ սյունակում լրացվում է տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավոր),

6) 6-րդ սյունակում լրացվում է ակցիզային դրոշմանիշերի անհրաժեշտ քանակը,

7) 7-րդ սյունակում լրացվում է դրոշմապիտակների անհրաժեշտ քանակը,

8) 8-րդ սյունակում լրացվում է ԱՏԳ ԱԱ 2936, 3002 41 000 0, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարը, բացառությամբ՝ ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող անասնաբուժական դեղերի և ԱՏԳԱԱ 2936 ծածկագրին դասվող՝ չհավաստագրվող ապրանքների, որոնց դեպքում լրացվում են համապատասխանաբար` «անասնաբուժական» և «չհավաստագրվող» բառերը,

9) 9-րդ սյունակում լրացվում է ԱՏԳ ԱԱ 2936, 3002 41 000 0, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման (համապատասխանության) հավաստագրում դեղի հերթական համարը, բացառությամբ՝ ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող անասնաբուժական դեղերի և ԱՏԳԱԱ 2936 ծածկագրին դասվող` չհավաստագրվող ապրանքների, որոնց դեպքում լրացվում է «0» թիվը։

(6-րդ կետը լրաց. 13.08.20 N 759-Ն, 06.11.20 N 1040-Ն, փոփ. 31.07.24 N 947-Ն, փոփ., լրաց. 11.10.24 N 1310-Ն)

7. Հայտ-հաշվետվության բաժին 2-ի «Ներմուծված» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշեր աղյուսակի`

1) 1-ին սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմնի կողմից տրամադրված, օգտագործված, հետ վերադարձված, դուրս գրված դրոշմավորված ապրանքների վրա փակցված, արտահանված ապրանքների վրա փակցված, կորած, խոտանված և հայտի ներկայացման օրվա դրությամբ մնացորդ ակցիզային դրոշմանիշերի ստացման հաշվարկային փաստաթղթի համարը, ամսաթիվը,

2) 2-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում ակցիզային դրոշմանիշերի ստացման հաշվարկային փաստաթղթով հարկային մարմնի կողմից տրամադրված ակցիզային դրոշմանիշերի քանակը,

3) 3-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում օգտագործված ակցիզային դրոշմանիշերի քանակը,

4) 4-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմին հետ վերադարձված՝ չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի քանակը,

5) 5-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմին հետ վերադարձված՝ վնասված ակցիզային դրոշմանիշերի քանակը,

6) 6-րդ սյունակում լրացվում է ակցիզային դրոշմանիշերի մնացորդը՝ հարկային մարմին ակցիզային դրոշմանիշերի տրամադրման հայտի ներկայացման օրվա դրությամբ,

6.1) 7-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 364-Ն որոշմամբ սահմանած կարգով ապրանքների դուրսգրման ամսաթիվը,

6․2) 8-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 364-Ն որոշմամբ սահմանած կարգով դուրս գրված ապրանքների վրա փակցված ակցիզային դրոշմանիշերի քանակը,

6․3) 9-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում արտահանված ապրանքների վրա փակցված ակցիզային դրոշմանիշերի քանակը,

6․4) 10-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում կորած ակցիզային դրոշմանիշերի քանակը,

6․5) 11-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում խոտանված ակցիզային դրոշմանիշերի քանակը,

7) «Ընդամենը» տողում լրացվում է համապատասխան սյունակներում լրացված թվերի հանրագումարը:

(7-րդ կետը լրաց. 20.04.22 N 431-Ն)

8. Հայտ-հաշվետվության բաժին 2-ի «Ներմուծված» մակագրությամբ դրոշմապիտակներ աղյուսակի`

1) 1-ին սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմնի կողմից տրամադրված, օգտագործված, հետ վերադարձված, դուրս գրված դրոշմավորված ապրանքների վրա փակցված, արտահանված ապրանքների վրա փակցված, կորած, խոտանված և հայտի ներկայացման օրվա դրությամբ մնացորդ դրոշմապիտակների ստացման հաշվարկային փաստաթղթի համարը, ամսաթիվը,

2) 2-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում դրոշմապիտակների ստացման հաշվարկային փաստաթղթով հարկային մարմնի կողմից տրամադրված դրոշմապիտակների քանակը,

3) 3-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում օգտագործված դրոշմապիտակների քանակը,

4) 4-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմին հետ վերադարձված՝ չօգտագործված դրոշմապիտակների քանակը,

5) 5-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմին հետ վերադարձված՝ վնասված դրոշմապիտակների քանակը,

6) 6-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 364-Ն որոշմամբ սահմանած կարգով ապրանքների դուրսգրման ամսաթիվը,

7) 7-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 364-Ն որոշմամբ սահմանած կարգով դուրս գրված ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների քանակը,

8) 8-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում արտահանված ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների քանակը,

9) 9-րդ սյունակում լրացվում է դրոշմապիտակների մնացորդը՝ հարկային մարմին դրոշմապիտակների տրամադրման հայտի ներկայացման օրվա դրությամբ,

9.1) 10-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում կորած դրոշմապիտակների քանակը,

9․2) 11-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում խոտանված դրոշմապիտակների քանակը,

10) «Ընդամենը» տողում լրացվում է համապատասխան սյունակներում լրացված թվերի հանրագումարը:

(8-րդ կետը փոփ., լրաց. 20.04.22 N 431-Ն)

9. «Պատասխանատու անձի» տողում լրացվում է հայտ-հաշվետվությունը ներկայացնող հարկ վճարողի պատասխանատու անձի ստորագրությունը, անունը, ազգանունը:

(հավելվածը լրաց. 13.08.20 N 759-Ն, 06.11.20 N 1040-Ն, լրաց., փոփ. 20.04.22 N 431-Ն, փոփ. 31.07.24 N 947-Ն, փոփ., լրաց. 11.10.24 N 1310-Ն)

    

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների կոմիտեի նախագահի

2018 թվականի նոյեմբերի 14-ի

N 692-Ն հրամանի

    

ԴԻՄՈՒՄ

ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՄ ՎՆԱՍՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԽՈՏԱՆՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ) ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ(վերնագիրը լրաց. 20.04.22 N 431-Ն)

Փաստաթղթի հերթական համարը

_______________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

               

2. Հարկ վճարողի անվանումը

 

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը

 

4. Վերադարձման հասցեն

 

ԲԱԺԻՆ 1. ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐ

Հ/հ

Տեսակը

Հաշվարկային փաստաթղթի համարը, ամսաթիվը

Սերիան

Համարը

Քանակը

1

2

3

4

5

6

1. Ակցիզային դրոշմանիշ, այդ թվում՝

 

Ծխախոտի արտադրանք

       
           
 

Ալկոհոլային խմիչքներ

       
           

Ընդամենը

 

2. Դրոշմապիտակ

           

Ընդամենը

 

ԲԱԺԻՆ 2. ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎՆԱՍՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐ

Հ/հ

Տեսակը

Հաշվարկային փաստաթղթի համարը, ամսաթիվը

Սերիան

Քանակը

1

2

3

4

5

1. Ակցիզային դրոշմանիշ, այդ թվում՝

 

Ծխախոտի արտադրանք

     
         
 

Ալկոհոլային խմիչքներ

     
       

Ընդամենը

   

2. Դրոշմապիտակ

         

Ընդամենը

   

        

Պատասխանատու անձի

-------------------------------------------------------------------------

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

       

ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՄ ՎՆԱՍՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԽՈՏԱՆՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ) ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

      (վերնագիրը փոփ. 20.08.19 N 546-Ն, լրաց. 20.04.22 N 431-Ն)  

 

1. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների (բացառությամբ դրոշմավորման ընթացքում խոտանված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների) վերադարձման դիմումի (այսուհետ՝ դիմում) 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

(1-ին կետը փոփ. 20.08.19 N 546-Ն, լրաց. 20.04.22 N 431-Ն)

2. Դիմումի 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի անվանումը: Ընդ որում, իրավաբանական անձի համար լրացվում է իրավաբանական անձի անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ «Ա/Ձ» նշումը, անունը, ազգանունը:

3. Դիմումի 3-րդ կետում լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը: Ընդ որում, իրավաբանական անձի համար լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ բնակության վայրը:

4. Դիմումի 4-րդ կետում հարկ վճարողը ընտրում է հարկային մարմնի հարկ վճարողների սպասարկման վարչության համապատասխան բաժինը (բաժնի հասցեն), որտեղ ցանկանում է վերադարձնել չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները:

5. Դիմումի բաժին 1-ի աղյուսակի՝

1) 2-րդ սյունակում լրացվում է վերադարձման ենթակա չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տեսակը,

2) 3-րդ սյունակում լրացվում է վերադարձման ենթակա չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների ստացման հաշվարկային փաստաթղթի համարը, ամսաթիվը,

3) 4-րդ սյունակում լրացվում է վերադարձման ենթակա չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների սերիան,

4) 5-րդ սյունակում լրացվում է վերադարձման ենթակա չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների համարը, ընդ որում իրար հաջորդող համարների դեպքում լրացվում են առաջին և վերջին համարները (0000000000-0000000000),

5) 6-րդ սյունակում լրացվում է վերադարձման ենթակա չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների քանակը (տվյալ տեսակի մասով),

6) «Ընդամենը» տողում լրացվում է 6-րդ սյունակի հանրագումարը:

6. Դիմումի բաժին 2-ի աղյուսակի`

1) 2-րդ սյունակում լրացվում է վերադարձման ենթակա վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տեսակը,

2) 3-րդ սյունակում լրացվում է վերադարձման ենթակա վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների ստացման հաշվարկային փաստաթղթի համարը, ամսաթիվը,

3) 4-րդ սյունակում լրացվում է վերադարձման ենթակա վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների սերիան,

4) 5-րդ սյունակում լրացվում է վերադարձման ենթակա վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների քանակը,

5) «Ընդամենը» տողում լրացվում է 5-րդ սյունակի հանրագումարը:

7. «Պատասխանատու անձի» տողում լրացվում է դիմումը ներկայացնող հարկ վճարողի պատասխանատու անձի ստորագրությունը, անունը, ազգանունը:

(հավելվածը փոփ. 20.08.19 N 546-Ն, լրաց. 20.04.22 N 431-Ն)

    

 

Հավելված N 4

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների կոմիտեի նախագահի

2018 թվականի նոյեմբերի 14-ի

N 692-Ն հրամանի

       (հավելվածն ուժը կորցրել է 20.04.22 N 431-Ն)

 

Հավելված N 5
ՀՀ պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2018 թ. նոյեմբերի 14-ի
N 692-Ն հրամանի

Հ Ա Յ Տ
«2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» Համաձայնագրի կիրարկման շրջանակներում դրոշմավորման ենթակա ապրանքների հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման

Փաստաթղթի հերթական համարը

_________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

2. Հարկ վճարողի անվանումը

 

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)

 

4. Ստացման վայրի հարկային մարմնի անվանումը

 

5. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող՝ դրոշմավորման ենթակա ապրանքների համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտ ներկայացնող անձինք նշում են V

6. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ դրոշմավորման ենթակա ապրանքների և (կամ) Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման ենթակա ապրանքների մնացորդի համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտ ներկայացնող անձինք նշում են V

Ապրանքի ծածկա-գիրն ըստ ԱՏԳ ԱԱ դասա-կարգչի (10 նիշ)

Ապրան-քախմբի համառոտ անվա-նումը

Ապ-րանքի անվա-նումը

Ապ-րանքի նկա-րագիրը

Ապրան-քատե-սակին բնորոշ չափման միավորը

Ապրանքի չափսը

Ապ-րանքի մոդելը

Ապ-րանքի գույնը

Նյութի անվա-նումը, որից պատ-րաստված է ապրանքը

Ապրանքի որակը սահմանող նորմա-տիվային փաստա-թղթերի անվա-նումը
(եթե առկա է)

Ապրանքի ծագման երկիրը

Ապրանքն արտա-դրողի անվա-նումը

Ապրանքն արտա-դրողի գտնվելու վայրի միջազ-գային համարը (GLN - Global Location Number) եթե առկա է

Ապրան-քային դիրքի միջազ-գային համարը (GTIN - Global Trade Item Number)

Մաք-սային հայտա-րարագրի համարը և ամսա-թիվը

Պահանջ-վող դրոշմա-պիտակ-ների քանակը

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

                               
                               
                               
                               

 Պաշտոնատար անձ

 __________________________________________

 (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Լրացման կարգ

 

«2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» Համաձայնագրի կիրարկման շրջանակներում դրոշմավորման ենթակա ապրանքների հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի

 

Հայտի՝

1. 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),

2. 2-րդ կետում լրացվում է կազմակերպության լրիվ անվանումը, իսկ անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի դեպքում՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը,

3. 3-րդ կետում լրացվում է կազմակերպության պետական գրանցման վայրը, իսկ անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի դեպքում՝ բնակության վայրը (այն վայրը, որտեղ ֆիզիկական անձը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր, իսկ հաշվառման վայրի բացակայության դեպքում` ֆիզիկական անձի փաստացի բնակության վայրը): Որպես պարտադիր տվյալներ լրացվում են բնակավայրի (քաղաք, գյուղ), փողոցի անվանումը, շենքի համարը,

4. 4-րդ կետում լրացվում է հարկային մարմնի հարկ վճարողների սպասարկման համապատասխան բաժնի անվանումը, որտեղից հարկ վճարողը ցանկանում է ստանալ հսկիչ (նույնականացման) նշանները: Այս կետը լրացվում է Հայաստանի Հանրապետությունում արտադրված կամ Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման ենթակա ապրանքների մնացորդի համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի ներկայացման դեպքում,

5. 5-րդ կետում Հայաստանի Հանրապետությունում արտադրվող՝ դրոշմավորման ենթակա ապրանքների համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտ ներկայացնող անձինք կատարում են V նշումը,

6. 6-րդ կետում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ դրոշմավորման ենթակա ապրանքների և (կամ) Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման ենթակա ապրանքների մնացորդի համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտ ներկայացնող անձինք կատարում են V նշումը,

7. 7-րդ կետում լրացվում է ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ  (Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ) դասակարգչի 10 նիշի,

8. 8-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքախմբի համառոտ անվանումը,

9. 9-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի անվանումը,

10. 10-րդ կետում լրացվում է ապրանքի նկարագրությունը,

11. 11-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա տվյալ ապրանքին բնորոշ չափման միավորը,

12. 12-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի չափսը,

13. 13-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի մոդելը,

14. 14-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի գույնը,

15. 15-րդ կետում լրացվում է հիմնական նյութի անվանումը, որից պատրաստված է դրոշմավորման ենթակա ապրանքը,

16. 16-րդ կետում լրացվում է ապրանքի որակը սահմանող նորմատիվային փաստաթղթերի անվանումը (եթե առկա է),

17. 17-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի ծագման երկիրը,

18. 18-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքն արտադրողի անվանումը,

19. 19-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքն արտադրողի գտնվելու վայրի միջազգային համարը (GLN - Global Location Number) (եթե առկա է),

20. 20-րդ կետում լրացվում է ապրանքային դիրքի միջազգային համարը (GTIN - Global Trade Item Number), որը տրամադրվում է GS1 կազմակերպության կողմից,

21. 21-րդ կետում դրոշմավորման ենթակա՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մաքսային հայտարարագրի համարը և ամսաթիվը լրացվում է մինչև հայտի ներկայացման օրը նշված ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներմուծված լինելու դեպքում: Այս կետը լրացվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի ներկայացման դեպքում,

22. 22-րդ կետում լրացվում է հսկիչ (նույնականացման) նշանների պահանջվող քանակը (թվով),

23. Հայտի 2-րդ (hարկ վճարողի անվանումը), 3-րդ (hարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)), 9-րդ (ապրանքի անվանումը), 10-րդ (ապրանքի նկարագրությունը), 11-րդ (չափման միավորը), 13-րդ (ապրանքի մոդելը), 14-րդ (ապրանքի գույնը), 15-րդ (նյութի անվանումը, որից պատրաստված է դրոշմավորման ենթակա ապրանքը), 17-րդ (ապրանքի ծագման երկիրը) և 18-րդ (ապրանքն արտադրողի անվանումը) կետերի տվյալները լրացվում են նաև ռուսերեն:

(հավելվածը լրաց. 13.06.19 N 388-Ն)

 

Հավելված N 6
ՀՀ պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2018 թ. նոյեմբերի 14-ի
N 692-Ն հրամանի

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

«2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» Համաձայնագրի կիրարկման շրջանակներում դրոշմավորման ենթակա ապրանքների հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման

 

1. Սույն ընթացակարգով կարգավորվում են 2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» Համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) կիրարկման շրջանակներում դրոշմավորման ենթակա ապրանքների հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հետ կապված հարաբերությունները:

2. Մինչև Համաձայնագրի կիրարկման շրջանակներում ապրանքների դրոշմավորման նպատակով հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնելը հարկ վճարողները դիմում են GS1 միջազգային կազմակերպության Երևանի մասնաճյուղ՝ ապրանքային դիրքի միջազգային համարը (GTIN - Global Trade Item Number) ստանալու համար, որը լրացվում է հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի 20-րդ տողում:

3. Ապրանքային դիրքի միջազգային համարը (GTIN - Global Trade Item Number) ստանալուց հետո հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտը հարկ վճարողի կողմից ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման «ֆայլ օնլայն» համակարգի միջոցով:

4. Հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի բավարարման համար պատասխանատու անձը ստուգում է հայտով ներկայացված տվյալների ամբողջականությունը, այդ թվում՝ պահանջվող քանակի հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման համար վճարում նախատեսված լինելու դեպքում՝ արժեքը պետական բյուջե վճարված լինելը:

5. Հայտում ոչ ամբողջական տվյալների ներառման կամ հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման համար վճարում նախատեսված լինելու դեպքում՝ դրանց արժեքը պետական բյուջե վճարված չլինելու դեպքերում հայտը մերժվում է: Հայտի կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը հարկ վճարողը ստանում է իր հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի «Հայտեր» էջում:

6. Հայտի բավարարման համար անհրաժեշտ վավերապայմանների առկայության դեպքում հարկ վճարողների սպասարկման վարչության համապատասխան գործառույթն իրականացնող բաժինը հայտը բավարարվում է, հսկիչ (նույնականացման) նշանների վրա տպագրում է QR կոդը և գծիկավոր կոդը, որից հետո պատասխանատու անձը ծրագրային համակարգի միջոցով ամրագրում (հատկացնում) է հայտով պահանջվող հսկիչ (նույնականացման) նշանները:

7. ՀՀ ՊԵԿ ֆինանսահաշվային վարչության պետը ապահովում է պահանջվող քանակության հսկիչ (նույնականացման) նշանների դուրսգրման էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի (այսուհետ՝ հաշիվ-ապրանքագրերի) կազմումը, իսկ հարկ վճարողների սպասարկման վարչության համապատասխան գործառույթն իրականացնող բաժնի պետն ապահովում է հաշիվ-ապրանքագրով ձևակերպված հսկիչ (նույնականացման) նշանների բացթողումը:

8. Հաշիվ-ապրանքագրում պարտադիր նշվում են հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտ ներկայացրած անձի անվանումը, տրամադրվող հսկիչ (նույնականացման) նշանների քանակը և սերիա-համարները:

9. ՀՀ ՊԵԿ ֆինանսահաշվային վարչությունը վարում է տրամադրված հսկիչ (նույնականացման) նշանների հաշվառում:

10. Հսկիչ (նույնականացման) նշանները տրամադրվում են հայտի հիման վրա՝ հայտը հարկային մարմին ստացվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:

(հավելվածը լրաց. 13.06.19 N 388-Ն)