Գլխավոր տեղեկություն
Номер
N 1689-Ա/2
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (07.09.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
06.09.2024
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
06.09.2024
Дата вступления в силу
07.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«06» սեպտեմբերի 2024 թ.

N 1689-Ա/2

 

«ՕՀԱՆՅԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ՀԻՄՆԱԿԱՆ (ԸՆԴՀԱՆՈՒՐ) ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ (ԸՆԴՀԱՆՈՒՐ) ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Լիցենզավորման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի թիվ 808-Ն որոշմամբ հաստատված հավելվածներ N 5-ի և N 7-ի 3-րդ, 5.1-րդ և 6.2-րդ կետերի պահանջներով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. «Օհանյան» կրթահամալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ այլ վայրում ևս՝ հասցեն՝ ք. Երևան, Ավան, Աճառյան փողոց 1-ին փակուղի 15/1, հիմնական (ընդհանուր) հանրակրթական ծրագրով՝ գրական հայերենով, առկա ուսուցմամբ, ուսուցման 5 տարի տևողությամբ՝ 178 տեղերի թվով, միջնակարգ (ընդհանուր) հանրակրթական ծրագրով՝ գրական հայերենով, առկա ուսուցմամբ, ուսուցման 3 տարի տևողությամբ՝ 53 տեղերի թվով գործունեության լիցենզիաներ և լիցենզիաների ներդիրներ:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման վարչության պետ Ա. Արշակյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ա. Սվաջյանին:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան