ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
«19» օգոստոսի 2024 թ. ք. Երևան |
N 1918-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՋԻՋԻ ԽԱՉՄԵՐՈՒԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N ՏՄՏԶ 00071 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ուսումնասիրելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի (այսուհետ՝ նաև Նախարար) 03.10.2019 թվականի թիվ 446-Ա հրամանի հիման վրա ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի (այսուհետ՝ նաև Հանձնաժողով) կողմից ներկայացված՝ «ՋԻՋԻ ԽԱՉՄԵՐՈՒԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ նաև Ընկերություն) նկատմամբ 2024 թվականի հուլիսի 9-ի թիվ 1546-Ա հրամանով հարուցված վարչական վարույթի արդյունքները՝
ՊԱՐԶԵՑԻ
1.Գործի նախապատմությունը.
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի հուլիսի 9-ի թիվ 1546-Ա հրամանով «ՋԻՋԻ ԽԱՉՄԵՐՈՒԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ։ Վարչական վարույթի հարուցման համար հիմք են հանդիսացել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության բնագավառում լիցենզավորված կազմակերպությունների կողմից լիցենզիայի պայմանների և պահանջների պահպանումն ապահովելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության կողմից լիցենզավորված կազմակերպությունների տեխնիկական զննության գործընթացի մշտադիտարկման (մոնիթորինգի) արդյունքները, որի շրջանակում ուսումնասիրվում են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության էլեկտրոնային հարթակի տվյալները և ուսումնասիրության արդյունքներն համադրվում են ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) 15-րդ կետով սահմանված տեսաձայնագրությունների հետ, որոնք կայանում պետք է պահպանվեն մեկ տարի ժամկետով։
Նշված գործընթացի շրջանակում մշտադիտարկվել է նաև Ընկերության կողմից իրականացվող տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացը։
2024 թվականի մարտի 5-ին Նախարարության լիցենզավորման հանձնաժողովի անդամ, ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Ա. Սողոմոնյանը և նույն վարչության գլխավոր մասնագետ Ս. Գրիգորյանը Ընկերության գործունեության վայրում դիտարկել են նույն օրվա ընթացքում թվով 25 տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված պահանջներին, որի շրջանակում Ընկերության պատասխանատուին առաջարկվել են տեղում ներկայացնել այդ օրվա տեսաձայնագրությունները, ինչը Ընկերության ներկայացուցիչը չի կատարել՝ պատճառաբանելով տեսագրական սարքերի հետ աշխատելու հնարավորություն չունենալը։
Ընկերությունը պարտավորվել է պահանջվող տեսաձայնագրությունները Նախարարությանը ներկայացնել՝ մեկ շաբաթվա ընթացքում, սակայն չի ներկայացրել։
Նախարարությունը 2024 թվականի մայիսի 15-ին Ընկերությանը տրամադրել է 2024 թվականի փետրվար, մարտ, ապրիլ ամիսների ընթացքում ընտրանքային կարգով ընտրված թվով 39 տրանսպորտային միջոցների տվյալներ և կրկին առաջակել Ընկերությանը տրամադրել տվյալ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման փաստը հավաստող տեսաձայնագրությունները, սակայն Ընկերությունը պահանջվող 39 տեսաձայնագրություններից Նախարարությանը տրամադրել է միայն 10-ը։
Վարչական վարույթի շրջանակում Նախարարությունում անցկացվել են լսումներ։ Լիցենզավորման հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 19-ի լսումներին մասնակցել է Ընկերության տնօրեն Գ. Սանոյանը։
Ընկերությանը առաջարկվել է մինչև 2024 թվականի հուլիսի 22-ը, Ընկերության համար մատչելի ցանկացած միջոցով, Նախարարությանը տրամադրել 2024 թվականի ապրիլի 20-ից հետո մուտքագրած տրանսպորտային միջոցների ցանկում ներառված ավտոմոբիլների տեխնիկական զննության անցկացման փաստը հավաստող տեսաձայնագրությունները։
Ընկերության կողմից ներկայացված նյութերի ուսումնասիրության արդյունքները քննարկվել են Նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 31-ին կայացած նիստում՝ Ընկերության տնօրեն Գ. Սանոյանի մասնակցությամբ:
Լիցենզավորման հանձնաժողովի քարտուղար Ա. Ստեփանյանը ներկայացրել է ներկայացված տեսաձայնագրությունների ուսումնասիրության արդյունքները և նշել, որ Ընկերությունը2024 թվականի ապրիլի 22-ից մինչև հուլիսի 30-ը իրականացրել է 1442 տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն: Ընտրանքային կարգով Ընկերությանը տրամադրվել է 2024 թվականի ապրիլի 22-ից հետո տեխնիկական զննության էլեկտրոնային շտեմարան մուտքագրած թվով 123 ավտոմոբիլների տվյալներ և առաջարկվել ներկայացնել ցանկում ներառված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման փաստը հավաստող տեսաձայնագրությունները:
Միաժամանակ, հաշվի առնելով, որ 2024 թվականի հուլիսի 22-ին Դավիթ Բեկի փողոցում 3 զոհով ավտովթարի մասնակից տրանսպորտային միջոցներից մեկի՝ ЗИЛ մակնիշի 302AX61 համարանիշի ավտոմոբիլի տեխնիկական զննությունը, ըստ տեխնիկական զննության էլեկտրոնային շտեմարանի՝ իրականացվել է Ընկերության կողմից՝ լրացուցիչ առաջարկվել է ներկայացնել նշված ավտոմոբիլի տեխնիկական զննության անցկացման տեսաձայնագրությունը:
2․ Ընկերության ներկայացրած նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է.
Ցանկում ներառված 123 տրանսպորտային միջոցներից Ընկերությունը ներկայացրել է 108 տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման փաստը հավաստող տեսաձայնագրություններ.
-Չի ներկայացվել ЗИЛ մակնիշի 302AX61 համարանիշի ավտոմոբիլի տեխնիկական զննության անցկացման տեսաձայնագրությունը.
-ՈՒսումնասիրությամբ արձանագրվել է, որ մի շարք դեպքերում տեխնիկական զննությունը պատշաճ չի իրականացվում, չեն օգտագործվում Կարգի ցանկ N 2-ով սահմանված՝ տեխնիկական զննության կայաններում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ դրանց վիճակի ստուգման համար օգտագործվող տեխնիկական արատորոշման բոլոր միջոցները և հետևաբար՝ չեն իրականացվում ցանկ N 1-ով սահմանված՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքներն ամբողջական ծավալով։
Գ. Սանոյանը հայտնեց, որ 4-ից 5 տրանսպորտային միջոցներ չեն ենթարկվել տեխնիկական զննության և այն կատարվել է Գ. Սանոյանի որդու կողմից։
-Գ. Սանոյանին առաջարկվել է մեկօրյա ժամկետում ներկայացնել նոր նյութեր՝ 15 տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության տեսաձայնագրությունների վերաբերյալ:
Ընկերությունը մեկօրյա ժամկետում վարույթ իրականացնող մարմնին տրամադրել է նոր նյութեր: Տրամադրված տեսաձայնագրությունների ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ ներկայացված նյութերում առկա են ևս 4 տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության տեսաձայնագրությունները, բացակայում են 11 տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման փաստը հավաստող տեսաձայնագրությունները:
Ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթի ընթացքում ներկայացված լրացուցիչ նյութերի պատշաճ ուսումնասիրությունն ապահովելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի օգոստոսի 8-ի N 1829-Ա հրամանով Ընկերության նկատմամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի հուլիսի 9-ի թիվ 1546-Ա հրամանով հարուցված վարչական վարույթի ժամկետը երկարաձգվել է 10 օրով:
Ընկերության կողմից վարչական վարույթի ընթացքում ներկայացրած տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման փաստը հավաստող նյութերի ամբողջական և կրկնակի ուսունասիրության արդյունքում պարզվել է.
-Ընկերությունը 2024 թվականի ապրիլի 22-ից մինչև հուլիսի 30-ը իրականացրել է 1442 տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն.
-Նախարարությունը 1442 տրանսպորտային միջոցներից ընտրանքային կարգով ձևավորել և Ընկերությանը տրամադրել է 2024 թվականի ապրիլի 22-ից մինչև հուլիսի 30-ը տրանսպորտային միջոցների էլեկտրոնային հարթակ մուտքագրած 123 տրանսպորտային միջոցների տվյալներ ընդգրկող ցանկ՝ տվյալ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման փաստը հավաստող տեսաձայնագրությունները վարույթ իրականացնող մարմնին ներկայացնելու համար.
- Ցանկում ընդգրկված 123 տրանսպորտային միջոցներից Ընկերությունը ներկայացրել է 112 տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության տեսաձայնագրությունները.
-Ներկայացված նյութերում բացակայել են թվով 11՝ Hyundai Mighty 3.9td մակնիշի 001AA42 համարանիշի, Hyundai Mighty 3.9td մակնիշի 002AA42 համարանիշի, Daewoo Ultra novus 5.9 td մակնիշի 003AA42 համարանիշի, Opel Combo 1.7 d մակնիշի 21ZZ222 համարանիշի, Opel Combo 1.3 td մակնիշի 21PP122 համարանիշի, Ford Transit 2.0 td մակնիշի 21TT122 համարանիշի, Range Rover Range ro մակնիշի 555QQ50 համարանիշի, Gaz Ac-3607(gaz-52) մակնիշի 35NC235 համարանիշի, Schmitz S01 մակնիշի 02A347 համարանիշի, Krone Sdp-27 մակնիշի 02A322 համարանիշի և Renault Premium prg 3c 460 dxi մակնիշի 35WW300 համարանիշի տրանսպորտային միջոցների և կցորդների տեխնիկական զննության անցկացման փաստը հավաստող տեսաձայնագրությունները։
Ընկերության կողմից ներկայացված տեսաձայնագրությունների ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ Ընկերության կողմից տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը իրականացվում է խախտումներով, չի իրականացնում ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի N 1 ցանկով սահմանված՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքներն ամբողջական ծավալով, չստուգելով մեքենաների առանձին համակարգեր կամ հանգույցներ՝ տրամադրվում է դրական եզրակացություն, ինչը մեքենայի հետագա շահագործման ընթացքում կարող է անմիջական վտանգ կամ ռիսկ պարունակել մարդկանց կյանքի կամ առողջության համար:
Մասնավորապես՝ ամբողջական ծավալով արատորոշումներ չեն իրականացվել, սակայն տրամադրվել են արատորոշման թերթիկներ՝ տրանսպորտային միջոցի բոլոր տեխնիկական համակարգերի դրական նշումներով հետևյալ տրանսպորտային միջոցներին.
- Չեն ստուգվել Land Rover Evoque 2.0 t մակնիշի 04NK044 համարանիշի տրանսպորտային միջոցի ղեկային կառավարման համակարգը, շարժիչը և դրա համակարգերը (շարժիչի բանած գազերում վնասակար նյութերի պարունակությունը), սակայն տրվել է դրական եզրակացություն.
- Չեն ստուգվել Byd Qcj7160a f-3 մակնիշի 37LP669 համարանիշի տրանսպորտային միջոցի ղեկային կառավարման համակարգը, շարժիչը և դրա համակարգերը (շարժիչի բանած գազերում վնասակար նյութերի պարունակությունը), սակայն տրվել է դրական եզրակացություն.
- Չեն ստուգվել Hyundai Elantra 1.6 մակնիշի 95GG999 համարանիշի տրանսպորտային միջոցի ղեկային կառավարման համակարգը, արտաքին լուսավորության սարքերը, շարժիչը և դրա համակարգերը (շարժիչի բանած գազերում վնասակար նյութերի պարունակությունը) և կախոցի տեխնիկական վիճակը, սակայն տրվել է դրական եզրակացություն.
- Չեն ստուգվել Toyota Vitz 1.3 մակնիշի 77NV277 համարանիշի տրանսպորտային միջոցի ղեկային կառավարման համակարգը, շարժիչը և դրա համակարգերը (շարժիչի բանած գազերում վնասակար նյութերի պարունակությունը), սակայն տրվել է դրական եզրակացություն.
- Չեն ստուգվել Kamaz 55111 մակնիշի 37CC271 համարանիշի տրանսպորտային միջոցի արգելակային համակարգը, ղեկային կառավարման համակարգը, շարժիչը և դրա համակարգերը (շարժիչի ծխայնությունը) և կախոցի տեխնիկական վիճակը, սակայն տրվել է դրական եզրակացություն.
- Չեն ստուգվել Suzuki Sx4 2.0 մակնիշի 36CD169 համարանիշի տրանսպորտային միջոցի ղեկային կառավարման համակարգը, շարժիչը և դրա համակարգերը (շարժիչի բանած գազերում վնասակար նյութերի պարունակությունը) և կախոցի տեխնիկական վիճակը, սակայն տրվել է դրական եզրակացություն.
- Չեն ստուգվել Ford Transit 2.0d մակնիշի 36CO636 համարանիշի տրանսպորտային միջոցի ղեկային կառավարման համակարգը, արտաքին լուսավորության սարքերը, շարժիչը և դրա համակարգերը (շարժիչի բանած գազերում վնասակար նյութերի պարունակությունը կամ ծխայնությունը) և կախոցի տեխնիկական վիճակը, սակայն տրվել է դրական եզրակացություն.
- Չեն ստուգվել Mitsubishi Pajero 2.4 մակնիշի 13US404 համարանիշի տրանսպորտային միջոցի ղեկային կառավարման համակարգը, շարժիչը և դրա համակարգերը (շարժիչի բանած գազերում վնասակար նյութերի պարունակությունը), սակայն տրվել է դրական եզրակացություն.
- Չեն ստուգվել Mercedes-benz E 200 մակնիշի 22AA121 համարանիշի տրանսպորտային միջոցի ղեկային կառավարման համակարգը, շարժիչը և դրա համակարգերը (շարժիչի բանած գազերում վնասակար նյութերի պարունակությունը) և կախոցի տեխնիկական վիճակը, սակայն տրվել է դրական եզրակացություն.
- Չեն ստուգվել Ford Fusion 2.5 մակնիշի 37CH529 համարանիշի տրանսպորտային միջոցի ղեկային կառավարման համակարգը, շարժիչը և դրա համակարգերը (շարժիչի բանած գազերում վնասակար նյութերի պարունակությունը), սակայն տրվել է դրական եզրակացություն.
- Չեն ստուգվել Mazda Cx-9 2.5 sport մակնիշի 07MZ777 համարանիշի տրանսպորտային միջոցի ղեկային կառավարման համակարգը, շարժիչը և դրա համակարգերը (շարժիչի բանած գազերում վնասակար նյութերի պարունակությունը), սակայն տրվել է դրական եզրակացություն.
- Չեն ստուգվել Opel Astra 1.6 մակնիշի 37BP887 համարանիշի տրանսպորտային միջոցի ղեկային կառավարման համակարգը, շարժիչը և դրա համակարգերը (շարժիչի բանած գազերում վնասակար նյութերի պարունակությունը), սակայն տրվել է դրական եզրակացություն.
- Չեն ստուգվել Opel Zafira 1.8l մակնիշի 88RA990 համարանիշի տրանսպորտային միջոցի ղեկային կառավարման համակարգը, շարժիչը և դրա համակարգերը (շարժիչի բանած գազերում վնասակար նյութերի պարունակությունը), սակայն տրվել է դրական եզրակացություն.
- Չեն ստուգվել Vaz 21099 մակնիշի 37BP989 համարանիշի տրանսպորտային միջոցի ղեկային կառավարման համակարգը, շարժիչը և դրա համակարգերը (շարժիչի բանած գազերում վնասակար նյութերի պարունակությունը), սակայն տրվել է դրական եզրակացություն.
- Չեն ստուգվել Opel Astra 1.6 մակնիշի 36GQ770 համարանիշի տրանսպորտային միջոցի ղեկային կառավարման համակարգը, շարժիչը և դրա համակարգերը (շարժիչի բանած գազերում վնասակար նյութերի պարունակությունը) և կախոցի տեխնիկական վիճակը սակայն տրվել է դրական եզրակացություն.
- Չեն ստուգվել Bmw X5 3.0 i մակնիշի 36RU305 համարանիշի տրանսպորտային միջոցի ղեկային կառավարման համակարգը, շարժիչը և դրա համակարգերը (շարժիչի բանած գազերում վնասակար նյութերի պարունակությունը) և կախոցի տեխնիկական վիճակը սակայն տրվել է դրական եզրակացություն.
- Չեն ստուգվել Toyota Land cruiser prado 2.7 i մակնիշի 33OO777 համարանիշի տրանսպորտային միջոցի ղեկային կառավարման համակարգը, շարժիչը և դրա համակարգերը (շարժիչի բանած գազերում վնասակար նյութերի պարունակությունը) և կախոցի տեխնիկական վիճակը սակայն տրվել է դրական եզրակացություն.
- Չեն ստուգվել Zil Act-8-130 (zil-431412) մակնիշի 37RP175 համարանիշի տրանսպորտային միջոցի ղեկային կառավարման համակարգը, շարժիչը և դրա համակարգերը (շարժիչի բանած գազերում վնասակար նյութերի պարունակությունը) և կախոցի տեխնիկական վիճակը սակայն տրվել է դրական եզրակացություն.
- Չեն ստուգվել Bmw 325 i մակնիշի 09MC090 համարանիշի տրանսպորտային միջոցի ղեկային կառավարման համակարգը, շարժիչը և դրա համակարգերը (շարժիչի բանած գազերում վնասակար նյութերի պարունակությունը), սակայն տրվել է դրական եզրակացություն.
- Չեն ստուգվել Nissan Tiida 1.5 մակնիշի 36FF786 համարանիշի տրանսպորտային միջոցի ղեկային կառավարման համակարգը, շարժիչը և դրա համակարգերը (շարժիչի բանած գազերում վնասակար նյութերի պարունակությունը), սակայն տրվել է դրական եզրակացություն.
- Չեն ստուգվել Gaz 322132-220 մակնիշի 37VK460 համարանիշի տրանսպորտային միջոցի ղեկային կառավարման համակարգը, շարժիչը և դրա համակարգերը (շարժիչի բանած գազերում վնասակար նյութերի պարունակությունը), սակայն տրվել է դրական եզրակացություն.
- Չեն ստուգվել Hyundai Elantra 2.0 i մակնիշի 89II800 համարանիշի տրանսպորտային միջոցի ղեկային կառավարման համակարգը, շարժիչը և դրա համակարգերը (շարժիչի բանած գազերում վնասակար նյութերի պարունակությունը), սակայն տրվել է դրական եզրակացություն.
- Չեն ստուգվել Vaz 21144 մակնիշի 37UZ735 համարանիշի տրանսպորտային միջոցի ղեկային կառավարման համակարգը, շարժիչը և դրա համակարգերը (շարժիչի բանած գազերում վնասակար նյութերի պարունակությունը), սակայն տրվել է դրական եզրակացություն.
- Չեն ստուգվել Mercedes-benz C 180 մակնիշի 09LO782 համարանիշի տրանսպորտային միջոցի ղեկային կառավարման համակարգը, շարժիչը և դրա համակարգերը (շարժիչի բանած գազերում վնասակար նյութերի պարունակությունը), սակայն տրվել է դրական եզրակացություն.
- Չեն ստուգվել Vaz 21074-120-21 մակնիշի 37CI329 համարանիշի տրանսպորտային միջոցի ղեկային կառավարման համակարգը, շարժիչը և դրա համակարգերը (շարժիչի բանած գազերում վնասակար նյութերի պարունակությունը) և կախոցի տեխնիկական վիճակը, սակայն տրվել է դրական եզրակացություն:
3․ Հրամանի իրավական հիմքերը և հիմնավորումները.
«Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝
1. Սույն օրենքով նախատեսված դեպքերում լիցենզավորող մարմինն իր որոշումներն ընդունում է համապատասխան հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Սակայն լիցենզավորող մարմինն իրավունք ունի որոշման համար հիմք չընդունել հանձնաժողովի եզրակացությունը: Այս դեպքում նա պարտավոր է իր որոշմամբ հիմնավորել հանձնաժողովի եզրակացությունը չընդունելու պատճառները:
2. Լիցենզավորող մարմնի որոշման մեջ պետք է նշվեն`
1) լիցենզավորող մարմնի անվանումը, որոշումը կայացնելու ամսաթիվը.
2) հարցը (հայտը, բողոքը, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի գործողության կասեցումը և այլն), որի վերաբերյալ կայացվել է որոշումը.
3) հարցը ներկայացնող անձի անունը (անվանումը).
4) շարժառիթները կամ հիմքերը, որոնցով լիցենզավորող մարմինը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ.
5) քննարկվող հարցի վերաբերյալ եզրակացությունը:
3. Այն դեպքում, երբ լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի տրման, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի կրկնօրինակի տրման, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար օրենքով սահմանված պետական տուրքը վճարվում է համապատասխան որոշումը կայացվելուց հետո, ապա լիցենզիան և (կամ) յուրաքանչյուր ներդիրը, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան և (կամ) յուրաքանչյուր ներդիրը, վերաձևակերպված լիցենզիան և (կամ) յուրաքանչյուր ներդիրը, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան և (կամ) յուրաքանչյուր ներդիրը, ինչպես նաև դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները լիցենզավորված անձին պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են ոչ շուտ, քան օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու օրը:
Նույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝
1. Լիցենզավորող մարմինն իրավունք ունի օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողությունը կասեցնել միայն լիցենզավորող մարմնի լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության համաձայն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Եթե լիցենզավորված անձի կողմից թույլ են տրվել օրենքի, լիցենզավորման կարգի կամ լիցենզավորման պայմանների ու պահանջների այնպիսի խախտումներ, որոնց հետևանքով ուղղակի սպառնալիք է առաջացել պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, անձանց կյանքին, առողջությանը կամ բարքերին, ինչպես նաև այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին կամ բարի համբավին կամ միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը, ապա լիցենզավորող մարմինն իրավունք ունի անմիջապես ժամանակավորապես արգելել լիցենզավորման ենթակա գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթների կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողությունների իրականացումը: Լիցենզավորման ենթակա գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթների կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողությունների իրականացման արգելման մասին կայացվում է որոշում, որն ուժի մեջ է մտնում լիցենզավորված անձին պատշաճ ձևով հանձնելու պահից:
Եթե լիցենզավորման ենթակա գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթների կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողությունների իրականացման արգելման մասին որոշումը կայացնելու օրվանից՝ հինգ օրվա ընթացքում, լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշում չի կայացվում կամ, եթե այդ որոշմամբ չի հիմնավորվում լիցենզավորման ենթակա գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթների կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողությունների արգելման անհրաժեշտությունը, ապա արգելման մասին որոշումը համարվում է անվավեր: Այս դեպքում լիցենզավորող մարմինը պարտավոր է փոխհատուցել արգելման հետևանքով լիցենզավորված անձին պատճառված վնասները:
2. Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիայի գործողության կասեցման հարցը քննարկում և համապատասխան եզրակացություն է կայացնում սույն օրենքով և հանձնաժողովի կանոնադրությամբ նախատեսված կարգով:
Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերի համաձայն՝
1. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել`
3) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների այնպիսի խախտման դեպքում, որոնք անմիջական վտանգ կամ ռիսկ են պարունակում մարդկանց կյանքի կամ առողջության համար կամ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների, լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների կոպիտ խախտման դեպքում.
5) լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց՝ օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սույն հոդվածի առաջին մասի 2-րդ, 3-րդ, 3.1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ և 11.1-ին կետերով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև խախտման պատճառի վերացումը:
ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի «Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 344-Ն, 2007 թվականի փետրվարի 15-ի N 346-Ն, 2007 թվականի ապրիլի 5-ի N 401-Ն ու 2011 թվականի մարտի 31-ի N 350-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1565-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը (այսուհետ՝ Կարգ)։
Կարգի 4-ի կետի համաձայն՝ Տեխնիկական զննության հիմնական նպատակներն են`
1) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերի, կանոնների, ստանդարտների և տեխնիկական նորմերի պահանջներին, ինչպես նաև վնասակար նյութերի մթնոլորտ արտանետման տեխնիկական նորմատիվներին տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և կահավորանքի համապատասխանության ապահովումը.
2) շահագործման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների կառուցվածքում ինքնակամ և երթևեկության անվտանգությանն սպառնացող փոփոխությունների կատարման կանխումը.
3) տեխնիկական զննության անցկացման արդյունքների մասին համապատասխան կառավարման մարմիններում տեղեկատվական բազայի վարումը` նրանց կողմից սահմանվող կարգով:
Կարգի 11-րդ կետի համաձայն՝
11. Տեխնիկական զննության կայաններում կատարվում են տրանսպորտային միջոցների` սույն կարգի N 1 ցանկում նշված ագրեգատների, հանգույցների, համակարգերի և աշխատանքների տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքները։
Կարգի 12-րդ կետի համաձայն՝
12. Տեխնիկական զննության կայաններում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ դրանց վիճակի ստուգման համար օգտագործվող տեխնիկական արատորոշման միջոցների ցանկը և դրանց հիմնական տեխնիկական բնութագրերը ներկայացված են սույն կարգի N 2 ցանկում։
Կարգի 13-րդ կետի համաձայն՝ 13. Ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջներին և մնացած պարամետրերի անհամապատասխանության դեպքում արատորոշման քարտում կատարվում է համապատասխան նշում։
Կարգի 15-րդ կետի համաձայն՝
15. Տեխնիկական զննության իրականացման գործընթացը տեսաձայնագրվում է, որի ձայնագրությունները կայանում պահպանվում են մեկ տարի ժամկետով։
Հիմք ընդունելով վերոգրյալն ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 16-ի N 13/1 եզրակացությունը և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածով, 35-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով և 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի թիվ 690-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 659-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Կասեցնել «ՋԻՋԻ ԽԱՉՄԵՐՈՒԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2022 թվականի հուլիսի 12-ին տրամադրված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության N ՏՄՏԶ 00071 լիցենզիայի գործողությունը.
1.1 «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով՝ մինչև խախտման պատճառի վերացումը,
1.2 «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով՝ մինչև խախտման պատճառի վերացումը:
2. Լիցենզավորման հանձնաժողովի քարտուղարին՝ վարչական ակտը ընդունումից հետո` եռօրյա ժամկետում ծանուցել վարույթի մասնակիցներին:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում այն հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկու ամսվա ընթացքում:
4. Սույն հրամանը ուժի մեջ մտնելուց հետո մեկօրյա ժամկետում ապահովել «ՋԻՋԻ ԽԱՉՄԵՐՈՒԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անջատումը տեխնիկական զննության կայանների ընդհանուր համակարգչային ցանցից:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:
Նախարար` |
Գ. Սանոսյան |