Գլխավոր տեղեկություն
Номер
N 285-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (04.10.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.09.16-2024.09.29 Պաշտոնական հրապարակման օրը 24.09.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
20.09.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
20.09.2024
Дата вступления в силу
04.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 սեպտեմբեր 2024 թ.

N 285-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԳԱՆԳԻ ԵՎ ԴԻՄԱՅԻՆ ՈՍԿՐԵՐԻ ԿՈՏՐՎԱԾՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել գանգի և դիմային ոսկրերի կոտրվածքով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

20.09.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2024 թվականի սեպտեմբեր «20»-ի

N 285-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԳԱՆԳԻ ԵՎ ԴԻՄԱՅԻՆ ՈՍԿՐԵՐԻ ԿՈՏՐՎԱԾՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

S02.1

Գանգի հիմքի կոտրվածք

Փոսի` առաջային, միջին, հետին

Ծոծրակային ոսկորի

Ակնակապճի վերին պատի

Խոռոչի` մաղոսկրի, ճակատոսկրի

Սեպոսկրի

Քունքոսկրի

Բացառությամբ՝ ակնակապճի` ԱՀՃ (S02.8), ակնակապճի հատակի (S02.3)

2)

S02.3

Ակնակապճի հատակի կոտրվածք, բացառությամբ՝

ակնակապճի` ԱՀՃ (S02.8)

ակնակապճի վերին պատի (S02.1)

3)

S02.4

Այտոսկրի և վերին ծնոտի կոտրվածք

Վերին ծնոտի (ոսկրի)

Այտոսկրի աղեղի

4)

S02.6

Ստորին ծնոտի կոտրվածք

5)

S02.8

Գանգոսկրի և դիմային այլ ոսկրերի կոտրվածքներ

Ալվեոլային ելուստի

Ակնակապճի` ԱՀՃ

Քիմքոսկրի

Բացառությամբ` ակնակապճի` հատակի (S02.3), տանիքի (վերին պատի) (S02.1)

 

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ, անհետաձգելի, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Դիմածնոտային վիրաբույժ, նյարդավիրաբույժ, նյարդաբան, ակնաբույժ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ

8)

Գանգատներ

Ցավ, արյունահոսություն, գլխապտույտ, սրտխառնոց, երկտեսություն, քթային դժվարաշնչություն, լսողության խանգարում, կծվածքի խանգարում, բերանի և քթի խոռոչից արյունահոսություն, լիկվորեա, բերանի բացման սահմանափակում, գիտակցության խանգարում:

9)

Անամնեզ

Արյան մակարդելիության հետ կապված հիվանդություններ, շաքարային դիաբետ, գլխի և պարանոցի շրջանում կատարված վիրահատություններ, այդ թվում` տեսողական օրգանի հետ կապված: Արյան շրջանառության տեղային (լոկալ) կամ համակարգային խանգարումներ, դիպլոպիա, ոսկրային համակարգի հիվանդություններ, ստոմատոլոգիական տվյալներ:

10)

Զննման արդյունք/Ցուցում

Վնասվածքի տեղակայման և խորության գնահատում, վերքում օտար մարմինների առկայության ստուգում, նյարդաբանական ստատուս, զարկերակային ճնշման որոշում, էլեկտրասրտագրություն, տեսողական օրգանի գնահատում, սուբկոնյուկտիվալ արյունազեղում, դիմածնոտային շրջանի ոսկրային համակարգի պալպացիա:

11)

Հոսպիտալացման ցուցում

Գլխի և պարանոցի շրջանում կոտրվածքի առկայություն, գլխուղեղի ցնցման երևույթների առկայություն, վնասվածքի շրջանում վերջերս կրած վիրահատություններ, տեսողական և լսողական խանգարումներ:

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Դիմածնոտային վիրաբույժ

1

1

2)

Նյարդաբան

0.5

1

3)

Նյարդավիրաբույժ

0.3

1

4)

Անեստեզիոլոգ- ռեանիմատոլոգ

0.8

1

5)

Ակնաբույժ

0.5

1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Կիրառելի չէ

-

-

-

Գործիքային հետազոտություններ

2)

Առկա չէ

Գլխի և պարանոցի համակարգչային տոմոգրաֆիա

0.5

1

Ներգանգային ախտահարումների, հետակնակապճային արյունազեղման, դիմածնոտային շրջանի կոտրվածքների հայտնաբերում

3)

Առկա չէ

Տեսողական օրգանի գործիքային զննում

1

1

Ցանցաթաղանթի ամբողջականության գնահատում

4)

Առկա չէ

Էլեկտրասրտագրություն

1

1

Ախտաբանական փոփոխությունների (ռիթմի խանգարումներ կամ սրտամկանի սնուցման խանգարման նշաններ) հայտնաբերում

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/Հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրե-րի քա-նակ

1)

Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) 500մգ+125մգ 875մգ+125մգ

Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) 500մգ+125մգ 875մգ+125մգ

դեղահատեր

Օրը մեկ կամ երկու անգամ

2000

10000

5-7

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Վնասվածքի առաջնային վիրաբուժական մշակում

1

1

2)

Կոտրվածքների օստեոսինթեզ

0.8

 1

3)

Ծնոտների շինավորում

-

 1

4)

Վերակենդանացման միջոցառումներ

-

 1

5)

Տրախեոստոմիկ խողովակի տեղադրում

-

 1

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Տիմոֆեև Ա․Ա․ Դիմածնոտային վիրաբուժության հիմունքները․ Մոսկվա 2007թ./Тимофеев А.А. Основы челюстно-лицевой хирургии. Москва 2007

2. Վերբո Ե․ Բ․, Բուցան Ս․ Բ․, Գիլեվա Կ․ Ս․, Դեմքի վերականգնողական վիրաբուժություն․ Ժամանակակից մեթոդներ և սկզբունքներ, Մոսկվա 2022թ․/Вербо Е.В., Буцан С.Б., Гилева К.С. Реконструктивная хирургия лица. Современные методы и принципы. Москва 2022

3. Ջոն Լանգդոն, Մոան Պատել, Ռոբերտ Օրդ և Պիտեր Բրեննան․ Բերանի խոռոչի և դիմածնոտային շրջանի օպերատիվ վիրաբուժություն․ Լոնդոն 2011թ․/ John Langdon, Mohan Patel, Robert Ord and Peter Brennan. Operative Oral and Maxillofacial Surgery. London 2011

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 սեպտեմբերի 2024 թվական: