ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«16» սեպտեմբերի 2024 թվական ք. Երևան |
N 16-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2023 թվականի նոյեմբերի 24-ի «2024 թվականի փոստային վճարման պետական նշանների թեմաները սահմանելու և փոստային վճարման պետական նշանների անվանագները, տպաքանակն ու գործողության մեջ դնելու ժամկետները հաստատելու մասին» N 12-Ն hրամանով հաստատված հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« | ||||||
| ||||||
»: |
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «1924-2018. ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ. CHARLES AZNAVOUR» 1 նամականիշի (ոսկե), համաձայն հավելվածի:
3. Գործողության մեջ դնել` Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «1924-2018. ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ. CHARLES AZNAVOUR» 1 նամականիշը (ոսկե), անվանագինը՝ 10.000 դրամ, տպաքանակը` 3 000 հատ:
Մ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ |
Հավելված ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 16-Ն հրամանի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 սեպտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|