Գլխավոր տեղեկություն
Номер
Հ.Ն-1008-I
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.02.1994-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳԽՏ 1994/3 (1055) հոդ.36, 15 փետրվարի 1994
Принят
ՀՀ Գերագույն խորհուրդ
Дата принятия
14.02.1994
Подписан
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Дата подписания
14.02.1994
Дата вступления в силу
14.02.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 25-ի որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.

որոշման 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ ենթակետով.

«9) մինչև 1994 թվականի ապրիլի 1-ը սահմանել.

ա) շահութահարկի գծով պետական բյուջե կենտրոնացված կարգով վճարումներ կատարողների ցանկը,

բ) ոչ նյութական ակտիվների, հիմնական միջոցների, ինչպես նաև այլ նյութական արժեքների իրացումից ստացված շահույթի որոշման կարգը,

գ) փայամասնակցությունից և արժեթղթերից ստացված եկամուտներից հարկի հաշվարկման և վճարման կարգը»:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ`

բ. արարքցյան


14 փետրվարի 1994 թվականի,
քաղ. Երևան
Հ.Ն-1008-I