Գլխավոր տեղեկություն
Номер
N 277-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (27.09.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.09.16-2024.09.29 Պաշտոնական հրապարակման օրը 17.09.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
12.09.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
12.09.2024
Дата вступления в силу
27.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 սեպտեմբեր 2024 թ.

N 277-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԱՆԿԱԿԱՆ ՀԵՄԱՆԳԻՈՄԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել մանկական հեմանգիոմայով պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

12.09.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2024 թվականի սեպտեմբեր «12»-ի

N 277-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՄԱՆԿԱԿԱՆ ՀԵՄԱՆԳԻՈՄԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի.

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

D18.00

Մանկական հեմանգիոմա

 

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի.

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ

Երեխաներ

2)

Սեռ

արական, իգական

3)

Բարդություններ

առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)

4)

Հիվանդության փուլը

ակտիվ փուլ, ռեմիսիայի փուլ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (հիվադնաոցային, արտահիվանդանոցային, շտապօգնության)

Արտահիվանդանոցային, հիվանդանոցային

6)

Բուժօգնության տրամադրման ձևը (անհետաձգելի, պլանային)

անհետաձգելի, պլանային

7)

Կիրառման շրջանակը

Մանկաբույժներ, մանկական վիրաբույժներ

8)

Գանգատներ

Մաշկի ախտահարում

9)

Անամնեզ

Գանգատների տևողություն

10)

Զննման արդյունք/Ցուցում

Գանգատների սկիզբը

11)

Գանգատներ

Հեմանգիոմայի նկարագրություն

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/Հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

   

ԱԲ

Բ

1

Մաշկաբան

0-1

1-3

2

Սրտաբան

0-1

1-3

3

Անոթային վիրաբույժ

0-1

1-2

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

   

Արյան ընդհանուր քննություն

ԱԲ

Բ

Նորմալ, անեմիա, թրոմբոցիտոպենիա

1)

Առկա չէ

1

1-2

2)

Առկա չէ

Գլյուկոզայի որոշում

3-4

3-4

Նորմալ/բարձր

3)

Առկա չէ

Լյարդի ֆունկցիան գնահատող թեստեր

0-1

0-1

Նորմալ/բարձր

Գործիքային հետազոտություններ

4)

Առկա չէ

ՄՌՏ/ՄՌՏ-անգիոգրաֆիա

1

1

Նկարագրություն

5)

Առկա չէ

ՈւՁՀ

1

1-2

Նկարագրություն

6)

Առկա չէ

ԷխոՍԳ

1

1-2

Նկարագրություն

7)

Առկա չէ

ԷՍԳ

1-2

1-2

Նկարագրություն

8)

Առկա չէ

Լարինգոսկոպիա

-

1

Նկարագրություն

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/Հ

Անվանումը, դեղաչափը, դեղաձևը, փաթեթավորումը

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափաքանակ

Օրերի քանակ

1)

Պրոպրանոլոլ (պրոպրանոլոլի հիդրոքլորիդ) 40մգ

Պրոպրանոլոլ (պրոպրանոլոլի հիդրոքլորիդ) 40մգ

դեղահատեր

3

0.5-3 մգ/կգ

120 – 180 օր

120 – 180 օր

2)

Թիմոլոլ (թիմոլոլի մալեատ) ակնակաթիլներ 5մգ/մլ

Թիմոլոլ (թիմոլոլի մալեատ) ակնակաթիլներ 5մգ/մլ

սրվակ

2

2 կաթիլ

1-2կաթիլ

100 օր

 

8․Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր:

 

Ձև 5

 

   

Տրամադրման քանակը

Հ/Հ

Բժշկական ծառայության տեսակը

ԱԲ

Բ

1)

     

 

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

11. Սույն հավելվածի Ձև 6–ում, Ձև 7-ում, Ձև 8-ում, Ձև 9-ում և 12-22-րդ կետերում ներկայացված է հեմանգիոմայով երեխաների վարման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն.

 

Ձև 6

 

Ներմուծեք նկարագրությունը_23662

12. Մանկական հասակի հեմանգիոմաներ

 

12.1 Մանկական հասակի հեմանգիոմաները (ՀԱ) մաշկի բարորակ գոյացություններ են, որոնք առաջանում են անոթների էնդոթելի պրոլիֆերացիայի արդյունքում:

 

Հիմնական կետերը

1) Ամենահաճախ հանդիպող բարորակ անոթային գոյացություններն են, հանդիպում են կրծքահասակ երեխաների 5%–10% մոտ.

2) Սովորաբար չեն հայտնաբերվում ծննդյան պահին, այլ 1–4 շաբաթականում, արագ աճում են մինչև 5 ամսականը, ապա հանկածակի ներաճում են.

3) Բարձր ռիսկի ՀԱ (10%) պահանջում են վաղ բուժում՝ սկսած մեկ ամսականից.

4) Բերանացի ընդունման պրոպրանոլոլը, որը ոչ ընտրողական բետտա բլոկեր է, առաջին ընտրության դեղամիջոցն է.

12.2 ՀԱ չեն լինում ծննդյան պահին, սովորաբար զարգանում են կյանքի առաջին 1-2 շաբաթում, արագ աճում են 1-3 ամսականում, աճը կանգնում է 5 ամսականում, ապա ինքնուրույն և դանդաղ ներաճում են ճարպային և ֆիբրոզ հյուսվածքներ, մինչև 4 տարեկանը, երբեմն նույնիսկ մինչև 10 տարեկանը: Որոշները կարող են թողնել մշտական մնացորդներ, ինչպես օրինակ՝ տելեանգիեկտազիաները, սպիները կամ ավելորդ ֆիբրինային կամ ճարպային հյուսվածքը:

13. ՀԱ դասակարգվում են՝

1) Մակերեսային – սովորաբար ընդգրկում են մաշկի վերին շերտերը՝ դերման, էպիդերման, չի ընդգրկում կամ միայն աննշան է ընդգրկում ենթամաշկային ճարպաբջջանքը, վառ կարմիր է, և կոչվում է Գմորենման հեմանգիոմագ.

2) Խորանիստ – ավելի խորն են տեղակայված, ավելի տարածուն են, քիչ տարբերակված ի տարբերություն մակերեսայինի, ծածկված են մաշկով, կարող է մաշկի գույնը լինել նորմալ կամ կապտավուն երանգով, կոչվում է Գկավերնոզ (խոռոչավոր) հեմանգիոմագ.

3) Խառը:

14. Բարձր ռիսկի ՀԱ, որոնք վաղ բուժման ցուցում են (տես նկարը)՝

1) Կյանքին սպառնացող բարդություններով.

2) Ֆունկցիայի խանգարումով.

3) Խոցոտումեվ.

4) Ասոցացվում են կառուցվածքային անոմալիաների հետ.

5) Այլանդակող/կոսմետիկ խնդիր են:

 

Ձև 7

 

Ներմուծեք նկարագրությունը_23663

15. Կառուցվածքային անոմալիաների հետ ասոցացվող

 

Ձև 8

 

PHACE համախտանիշի ախտորոշիչ չափորոշիչները

1)

Հստակ PHACE(S)

Գլխի շրջանի ՀԱ >5 սմ, որն ընդգրկում է գլխի մազածածկ հատվածը + 1 մեծ կամ 2 փոքր չափորոշիչ

Պարանոցի, իրանի վերին կեսի, կամ իրանի և վերին վերջույթի ՀԱ + 2 մեծ չափորոշիչ

2)

Հավանական PHACE(S)

Գլխի շրջանի ՀԱ >5 սմ, որն ընդգրկում է գլխի մազածածկ հատվածը + 1 փոքր չափորոշիչ

Պարանոցի, իրանի վերին կեսի, կամ իրանի և վերին վերջույթի պրոքսիմալ հատվածի ՀԱ + 1 մեծ կամ 2 փոքր չափորոշիչ

ՀԱ բացակայություն + 2 մեծ չափորոշիչ

 

Ձև 9

 

Չափորոշիչներ

1)

Օրգան

Մեծ

Փոքր

2)

Անոթներ

Գլխուղեղի կամ պարանոցի խոշոր անոթների անոմալիաներ – դիսպլազիա, հիպոպլազիա, ստենոզ/օկլուզիա, սխալ ծագում/ընթացք

Պերսիստող քներակ–վերտեբրոբազիլյար անաստամոզներ

Գանգուղեղային անոթների անևրիզմա

3)

Ուղեղի կառուցվածք

Հետին գանգափոսի անոմալիաներ – Dandy–Walker complex, այլ հիպոպլազիաներ/դիսպլազիաներ

Միջին գծի անոմալիաներ

Կեղևի զարգացման արատներ

4)

Սիրտանոթային

Աորտայի աղեղի անոմալիաներ

Ենթաանրակային զ/ե սխալ սկիզբ ±  անոթային օղ

Միջփորոքային միջնապատի արատներ

Աջակողմյան/կրկնակի աորտալ աղեղ

Համակարգային անոթային անոմալիաներ

5)

Ակնային

Հետին սեգմենտի անոմալիաներ – հիպերպլաստիկ ապակենման մարմին/առաջային ապակենման մարմնի պերսիստող հիպերպլազիա

Առաջային սեգմենտի անոմալիաներ, օրինակ՝ սկլերոկորնեա, կոլոբոմա

 

16. Գնահատում.

1) Նախնական գնահատում`

ա. Սիրտանոթային և շնչական պատմության և հետազոտությունների գնահատում (ներառյալ սրտի զարկերի հաճախություն և ազդրային զ/ե պուլսը) փորձառու մասնագետի կողմից,

բ. ԷՍԳ՝ եթե կլինիկորեն անհրաժեշտ է, օրինակ՝ ոչ նորմալ սիրտանոթային նշաններ, բրադիկարդիա < 80 զ/ր, սրտի բնածին արատների կամ առիթմիաների ընտանեկան պատմություն, մոր մոտ առկա շարակցական հյուսվածքի հիվանդություններ,

գ. Կլինիկական գնահատման համար նկարներ – առաջային և կողմնային,

դ. Արյան անալիզ,

ե. Գլյուկոզայի մակարդակ:

2) Այլ հետազոտություններ, որ կարող են դիտարկվել`

ա. «Մորուքի» շրջանի ՀԱ կամ ստրիդորի առկայություն: լարինգոսկոպիա,

բ. Պարանոցի և գլխի սեգմային ՀԱ դեպքում, եթե կա PHACES համախտանիշի ռիսկ՝ ԷխոՍԳ, ՄՌՏ/ՄՌՏ-անգիոգրաֆիա ընդհանուր անզգայացմամբ, ակնաբույժի գնահատում:

գ. Գոտկային սեգմենտի ՀԱ, եթե կա PELVIS/SACRAL համախտանիշների ռիսկ՝ ՄՌՏ/ՈւՁՀ ողնաշարի գոտկային հատվածի, երիկամների ՈւՁՀ:

դ. Բազմակի ՀԱ դեպքում (>5 մաշկային ՀԱ)՝ վահանաձև գեղձի, լյարդի ֆունկցիան գնահատող թեստեր, որովայնի ՈւՁՀ, գլխի ՈւՁՀ/ՄՌՏ, ԷՍԳ:

17. Բուժում պրոպրանոլոլով. ՀԱ մեծամասամբ բուժում չեն պահանջում, քանի որ աճում և ներաճում են առանց բարդությունների, այնուամենայնիվ կան ՀԱ որոնք պահանջում են բուժում՝ կախված տեղակայումից, այնպիսի բարդություններից խուսափելու համար ինչպիսիք են՝ տեսողական խանգարում, շնչուղիների անցանելիության/սնուցման խանգարման վտանգ, խոց կամ կոսմետիկ դեֆեկտ/այլանդակում: Որքան վաղ սկսվի բուժումը, այնքան արդյունավետ կլինի ՀԱ աճի կանգնեցման, ինչպես նաև վաղ և ուշ բարդությունների կանխման համար:

17.1 Պրոպրանոլոլով բուժման լավագույն սկիզբը կյանքի առաջին շաբաթները կամ ամիսներն են, այնուամենայնիվ ՀԱ կարող են ենթարկվել բուժմանը նույնիսկ պրոլիֆերատիվ փուլից հետո: Օրինակ, նկարագրված են դեպքեր, երբ բուժումը արդյունավետ է եղել մինչև 4 տարեկան երեխաների համար:

18. Սկսելու ցուցումները`

1) Տարիքը < 2 ամսական.

2) Քաշը < 3.5 կգ.

3) Կյանքին սպառնացող ՀԱ.

4) ՀԱ բացի առկա են ուղեկցող հիվանդություններ.

5) PHACES, LUMBAR համախտանիշներ:

19. Հակացուցումներ`

1) Նորածիններ 0-4 շաբաթական.

2) Կարդիոգեն շոկ.

3) Սինուսային բրադիկարդիա.

4) Հիպոտենզիա.

5) II-III աստիճանի AV-պաշարում.

6) Բրոնխիալ ասթմա.

7) Հիպոգլիկեմիաների հակում.

8) Գերզգայունություն պրոպրանոլոլ հիդրոքլորիդի նկատմամբ, դեղերի հավանական ներազդեցություններ:

20. Օգուտներ`

1) Դեղորայքի հարաբերական ցածր ռիսկ (բուժման այլ ձևերի համեմատ).

2) Ոչ վիրաբուժական բուժում.

3) Առկա տվյալները նեյրոկոգնիտիվ կողմնակի երևույթներ չեն նկարագրում:

21. Ռիսկեր`

1) Քնի խանգարումներ, սառը վերջույթներ, երբեմն լուծ՝ հիմանկանում չի սահմանափակում բուժումը.

2) Բրադիկարդիա և հիպոտենզիա (հազվադեպ).

3) Հիպոգլիկեմիա (հազվադեպ, բայց ռիսկը մեծանում է եթե կերակրումը դժվարացած է հիվանդության պատճառով).

4) Բրոնխոսպազմ, երբ զուգահեռ առկա է շնչական հիվանդություն:

21.1 Տեղային կիրառության Թիմոլոլ, տեղային ոչ ընտրողական բետտա բլոկատորկիրառումը նշված է դեղորայքի ցուցումներում (off-label).

1) Տեղային Թիմոլոլը կարող է կիրառվել փոքր (<1-2 սմ2) ՀԱ դեպքում: Թիմոլոլի ներծծումը անկանխատեսելի է և խորհուրդ չի տրվում կիրառել մեծ, բարակ կամ խոցոտված մակերեսների համար.

2) Կիրառվում է 0,5% գել ձևավորող ակնաբուժական լուծույթի 1-2 կաթիլ օրական երկու անգամ:

22. Հսկողություն.Պետք է զննել 4 շաբաթը մեկ, քանի դեռ չկա լավացում, ապա 3 ամիսը մեկ: Զննումը պետք է ներառի կենսական ցուցանիշների, քաշի, հասակի, ընդհանուր զննման ցուցանիշները և հեմանգիոմային վերաբերվող տվյալներ՝ տեղակայումը, ՀԱ քանակը, գույնը, տրամաչափը, հաստությունը, կոնսիստենցիան, ճարպային և ֆիբրող հյուսվածքների ընդգրկման նշանների առկայությունը: Բուժումը պետք է շարունակել ամենաքիչը 6 ամիս (սովորաբար շարունակվում է քանի դեռ երեխան 12 - 18 ամսական է) կամ առկա է կլինիկական լավացում: Պրոպրանոլոլը պետք է դադարեցնել աստիճանաբար, շաբաթների ընթացքում՝ աճի վերադարձը կանխելու նպատակով: Հեմանգիոմաները պետք է նկարով ֆիքսել առաջին և հսկողական այցերի ժամանակ, բուժումից հետո 3րդ, 6րդ ամսում՝ համեմատելու նպատակով:

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Krowchuk D., Frieden I., Mancini A., Darrow D et al. Clinical Practice Guideline for the Management of Infantile Hemangiomas. Pediatrics. 2019; 143 (1): e20183475. doi.org/10.1542/peds.2018-3475 Կրովչուկ Դ․, Ֆրիդեն Ի․, Մանչինի Ա․, Դարեու Դ և այլք․ Մանկական հեմանգիոմաների բուժման կլինիկական ուղեցույց․ Մանկաբուժություն․ 2019; 143 (1): e20183475. doi.org/10.1542/peds.2018-3475

2. Clinical practice guidelines: infantile hemangioma. Starship New Zealand’s national children’s hospital. Available at https://starship.org.nz/guidelines/infantile-haemangioma-ih/ Կլինիկական ուղեցույցների։ Նորածնային հեմանգիոմա․

Նոր Զելանդիայի ազգային մանկական հոսպիտալ․ Հասանելի է at https://starship.org.nz/guidelines/infantile-haemangioma-ih/

3. Hoeger P, Harper J, Baselga E. et al. Treatment of infantile haemangiomas: recommendations of a European expert group.Eur J Pediatr. 2015; 174 (7): 855–865. doi: 10.1007/s00431-015-2570-0. Հոգեր Պ, Հարպեր Ջ, Բասելգա Ե․ և այլք․ Նորածնային հեմանգիոմայի բուժում։ Եվրոպական փորձագետների խմբի առաջարկություններ․ Եվրոպական մանկաբուժական ամսագիր․2015; 174 (7): 855–865. doi: 10.1007/s00431-015-2570-0.

4. Smithson S., Rademaker M., Adams S. et al. Consensus statement for the treatment of infantile haemangiomas with propranolol. Australas J Dermatol. 2017; 58(2):155–159. doi: 10.1111/ajd.12600. Epub 2017 Mar 1 Սմիթսոն Ս․, Ռեդմեյկեր Մ․, Ադամս Ս․ և այլք․ Մանկական հեմանգիոմաների պրոպրանոլոլով բուժման կոնսենսուսային առաջարկ․ Ավստրալիական մաշկաբանության ամսագիր․ 2017; 58(2):155–159. doi: 10.1111/ajd.12600. Epub 2017 Mar 1

5. Rialon K, Murillo R, Fevurly R. et al. Risk factors for mortality in patients with multifocal and diffuse hepatic hemangiomas. J Pediatr Surg. 2015; 50 (5): 837–841. doi: 10.1016/j.jpedsurg.2014.09.056 Ռիալոն Կ, Մուրիլլո Ռ, Ֆեվուրլի Ռ․ և այլք․ Լյարդի մուլտիֆոկալ և դիգուզ հեմանգիոմաներով պացինետների մահացության ռիսկի գործոնները․ Մանկական վիրաբուժական ամսագիր․ 2015 ; 50 (5): 837–841. doi: 10.1016/j.jpedsurg.2014.09.056

6. Baselga E, Roe E, Coulie J et al. Risk factors for degree and type of sequelae after involution of untreated hemangiomas of infancy. JAMA Dermatol. 2016; 152 (11):1239–1243. Բասելգա Ե, Ռո Ե, Քոուլի Ջ․ և այլք․ մանկական հասակի չբուժված հեմանգիոմաների ինվոլյուցիայից հետո ռիսկի գորգոններն ըստ աստիճանի և բարդության տիպի․ Ամերկյան Բժշկական Ասոցիացիայի ամսագիր Մաշկաբանություն. 2016; 152 (11):1239–1243.

7. South Australian Paediatric Clinical Practice Guidelines. Propranolol in Infantile Haemangioma. Available at https://www.sahealth.sa.gov.au/wps/wcm/connect/e1c9ef804233d33986aeeeef0dac2aff/

propranolol+for+infantile+haemangioma.pdf?MOD=AJPERES Հարավ Ավստրալիական Մանկաբուժական կլինիկական ուղեցույցներ․ Պրոպրանոլոլը մանկական հեմանգիոմաների դեպքում․Հասանելի է https://www.sahealth.sa.gov.au/wps/wcm/connect/e1c9ef804233d33986aeeeef0dac2aff/propranolol+for+

infantile+haemangioma.pdf?MOD=AJPERES

8. Jung H. Update on infantile hemangioma. Clin Exp Pediatr. 2021; 64 (11): 559-572. DOI: https://doi.org/10.3345/cep.2020.02061 Յունգ Հ․ Մանկական հեմանգիոմայի նորություններ․ Կլինիկական մանկաբուժական փորձագիտություն․ 2021; 64 (11): 559-572. DOI: https://doi.org/10.3345/cep.2020.02061

9. Weibel L, Barysch M, Scheer H, Königs I et al. Topical timolol for infantile hemangiomas: evidence for efficacy and degree of systemic absorption. Pediatr Dermatol. 2016; 33:184–90. doi: 10.1111/pde.12767. Վեիբել Լ, Բարիշչ Մ, Շչիր Հ, Քյոնիգս Ի և այլք․ Տեղային թիմոլոլը նորածնային հեմանգիոմաների դեպքում։ Համակարգային աբսորբցիայի էֆեկտիվության և աստիճանի ապացույցներ․ Մանկական մաշկաբանություն․ 2016; 33:184–90. doi: 10.1111/pde.12767.

10. Liu Z, Wu C, Song D, Wang L et al. Atenolol vs. propranolol for the treatment of infantile haemangiomas: a systematic review and meta-analysis. Exp Ther Med. 2020; 20:1644–52. doi: 10.3892/etm.2020.8842 Լիու Զ, Վու Ց, Սոնգ Լ․ և այլք․ Ատենալոլի համեմատությունը պրոպրանոլոլի հետ մանկական հեմանգիոմայի բուժման մեջ․ համակարգային հայացք և մետա-անալիզ․ _. 2020; 20:1644–52. doi: 10.3892/etm.2020.8842

11. Pan W, Li P, Guo Z, Huang Q et al. Propranolol induces regression of hemangioma cells via the down-regulation of the PI3K/Akt/eNOS/VEGF pathway. Pediatr Blood Cancer. 2015; 62:1414–20. doi: 10.1002/pbc.25453 Պան Վ, Լի Պ, Գուո Զ, Հուանգ Ք և այլք․ Պրոպրանոլոլը ինդուկցում է հեմանգիոմայի բջիջների ռեգրեսիան PI3K/Akt/eNOS/VEGF ռեգուլյացիայ ճնշման մեխանիզմով․ Մանկական արյան քաղցկեղ․ 2015; 62:1414–20. doi: 10.1002/pbc.25453

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 սեպտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան