Գլխավոր տեղեկություն
Номер
N 265-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (06.09.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 27.08.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
21.08.2024
Подписан
Պարտականությունները կատարող
Дата подписания
21.08.2024
Дата вступления в силу
06.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

21 օգոստոս 2024 թ.

N 265-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԻԶԱՊԱՐԿԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել միզապարկի չարորակ նորագոյացություններով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Պարտականությունները կատարող`

 

21.08.2024

Լ. Նանուշյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«21» օգոստոս 2024 թվականի

N 265-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՄԻԶԱՊԱՐԿԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

C67

Միզապարկի չարորակ նորագոյացություններ

2)

C67.0

Միզապարկի եռանկյան

3)

C67.1

Միզապարկի գմբեթի (թաղի)

4)

C67.2

Միզապարկի կողմնային պատի

5)

C67.3

Միզապարկի առաջային պատի

6)

C67.4

Միզապարկի հետին պատի

7)

C67.5

Միզապարկի պարանոցի

Միզուկային ներքին անցքի

8)

C67.6

Միզածորանային բացվածքի

9)

C67.7

Առաջային միզային ծորանի (ուռախուսի)

10)

C67.8

Միզապարկի ախտահարումներ, որոնք դուրս են վերը նշված մեկ և ավելի տեղակայումների սահմաններից

11)

C67.9

Միզապարկի չճշտված մասերի չարորակ նորագոյացություն

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

T` առաջնային ուռուցք

Tx` Առաջնային ուռուցքը հնարավոր չէ հայտնաբերել

To` Առաջնային ուռուցքի վերաբերյալ ինֆորմացիա չկա

Ta` Ոչ ինվազիվ պապիլյար կարցինոմա

Tis` Հարթ ուռուցք

T1` Ուռուցքը տարածվում է ենթաէպիթելային շարակցական հյուսվածք

T2` Ուռուցքը ներաճում է մկանային շերտ

T2a` Ուռուցքը ներաճում է մակերեսային (ներքին) մկանային շերտը

T2b` Ուռուցքը ախտահարում է խորանիստ (արտաքին) մկանային շերտը

T3` Ուռուցքը ներաճում է հարմիզապարկային ճարպաբջջանք

T3a` Միկրոսկոպիկ արտամիզապարկային աճ

T3b` Մակրոսկոպիկ արտամիզապարկային աճ

T4` Ուռուցքը թափանցում է շրջակա օրգանների վրա` շագանակագեղձ, արգանդ, հեշտոց, կոնքի պատեր, որովայնի պատ

T4a` Ուռուցքը ներաճում է շագանակագեղձ, արգանդ կամ հեշտոց

T4b` Ուռուցքը ներաճում է կոնքի կամ որովայնի պատ

N` Ավշային հանգույցներ

Nx` Ռեգիոնար ավշահանգույցները չեն կարող գնահատվել

No` Ռեգիոնար ավշահանգույցներում չկան մետաստազներ

N1` Մետաստազ մեկ ռեգիոնար ավշահանգույցում <2սմ-ից

N2` Մետաստազ մեկ ռեգիոնար ավշահանգույցում >2սմ-ից, բայց <5սմ-ից, կամ բազմաթիվ ավշահանգույցներում <5սմ-ից

N3` Մետաստազներ ավշահանգույցներում` ամենամեծ չափսով 5սմ-ից մեծ

M` Հեռավոր մետաստազներ

Mx` Հեռավոր մետաստազները չեն կարող գնահատվել

Mo`Չկան հեռավոր մետաստազներ

M1` Հեռավոր մետաստազներ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ, անհետաձգելի, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ուռուցքաբան-ուրոլոգ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ, ճառագայթային ուռուցքաբան, ճառագայթային ախտորոշման մասնագետ, կլինիկական հոգեբան, ֆիզիկական և վերականգնողական բժշկության մասնագետ, բժշկական գենետիկայի մասնագետ

8)

Գանգատներ

Արյունամիզություն, դիզուրիկ երևույթներ, գոտկային շրջանի ցավեր, որովայնի, աճուկային շրջանի ցավեր, ջերմային համախտանիշ։ Մետաստազների առկայության դեպքում տարբեր գանգատներ՝ պայմանավորված մետաստազների տեղակայմամբ։

9)

Անամնեզ

Սույն գործելակարգի 2-րդ կետի 8-րդ ենթակետում ներկայացված գանգատները կարող են լինել տարբեր վաղեմության։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Զննմամբ էական փոփոխություններ կարող են չհայտնաբերվել։ Վերցայլային շրջանում կարող է շոշափվել գերլցված կամ ուռուցքով ախտահարված միզապարկը։ Ռեկտալ մատնային հետազոտությամբ՝ փոփոխություններ շագանակագեղձի ներաճի դեպքում։

11)

Հոսպիտալացման ցուցում

Վիրահատական բուժում՝ հիվանդանոցային պայմաններում, քիմիաթերապիա, ճառագայթային բուժում` ցերեկային ստացիոնարի պայմաններում։ Բարդացած դեպքերում քիմիաթերապիա և ճառագայթային բուժում` հիվանդանոցային պայմաններում։

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ուռուցքաբան-ուրոլոգի խորհրդատվություն 6 ամիսը մեկ

1

1

2)

Քիմիաթերապևտի/կլինիկական ուռուցքաբանի խորհրդատվություն

1

1

3)

Ճառագայթային ուռուցքաբանի խորհրդատվություն

1

1

4)

Կլինիկական հոգեբանի խորհրդատվություն

1

1

5)

Ֆիզիկական և վերականգնողական բժշկության մասնագետի խորհրդատվություն

1

1

6)

Բժշկական գենետիկայի մասնագետի խորհրդատվություն

1

1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով

1

 1

Շեղումների հայտնաբերում

2)

Առկա չէ

Արյան բիոքիմիական հետազոտություն`

ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ), գամմագլյուտամիլտրանսֆերազ (ԳԳՏ), բիլիռուբին, ընդհանուր սպիտակուց, ալբումին, միզանյութ և միզանյութի N, կրեատինին, էլեկտրոլիտներ (Na, K, Ca ընդհանուր, Ca իոնիզացված), գլյուկոզ, խոլեստերին, պրոթրոմբինային ժամանակ, պրոթրոմբինային գործակից, միջազգային նորմալացված գործակից (ՄՆԳ)

1

 1

3)

Առկա չէ

Արյան սերոլոգիական հետազոտություն` հեպատիտ Բ, հեպատիտ Ց, մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ` HIV1-2), սիֆիլիսի հարուցիչի նկատմամբ

1

 1

4)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

 1

5)

Առկա չէ

Մեզի բջջաբանական հետազոտություն

1

 1

 

Գործիքային հետազոտություններ

6)

Առկա չէ

Կրծքավանդակի, որովայնի, կոնքի համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ

1

1

Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը

7)

Առկա չէ

Օստեոսցինտիգրաֆիա (ըստ ցուցման)

1

1

8)

Առկա չէ

Որովայնի, կոնքի, հետորովայնամզային տարածության գերձայնային հետազոտություն

1

1

9)

Առկա չէ

Որովայնի և փոքր կոնքի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ (ըստ ցուցման)

1

1

10)

Առկա չէ

Գլխուղեղի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` կոնտրաստավորմամբ (ըստ ցուցման)

1

1

11)

Առկա չէ

Ըստ ցուցումների գոյացության ցիստոսկոպիկ բիոպսիա` հյուսվածքաբանական և իմունոհիստոքիմիական հետազոտությամբ

1

1

Ուռուցքի հյուսվածքաբանական տեսակի ճշտում

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում /ջեներիկ/

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ

Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ

70մգ/մ2

21 օրը մեկ 4 կուրս

100-140մգ

100-140մգ

1օր

2)

Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ

Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ

1000մգ/մ2

21 օրը մեկ 4 կուրս

1500-2000մգ

3000-4000մգ

1,8օր

3)

Մետոտրեքսատ լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ

Մետոտրեքսատ լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ

30մգ/մ2

28 օրը մեկ 4 կուրս

45-60մգ

135-180մգ

1,15,22օր

4)

Վինբլաստին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ

Վինբլաստին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ

3մգ/մ2

28 օրը մեկ 4 կուրս

4-6մգ

12-18մգ

2,15,22օր

5)

Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) լիոֆիլիզատ ն/ե ներարկման լուծույթի 10մգ

Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) լիոֆիլիզատ ն/ե ներարկման լուծույթի 10մգ

30մգ/մ2

28 օրը մեկ 4 կուրս

40-60մգ

40-60մգ

2օր

6)

Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ

Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ

3մգ/կգ

2 շաբաթը մեկ

240-480մգ

240-480մգ

1օր

7)

Կարբոպլատինխտանյութ կաթիլաներարկման լուծույթի10մգ/մլ

Կարբոպլատինխտանյութ կաթիլաներարկման լուծույթի10մգ/մլ

AUC4-5

21 օրը մեկ

450-750մգ

450-750մգ

1օր

8)

Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ

Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ

70մգ/մ2

21 օրը մեկ

100-150մգ

100-150մգ

1օր

9)

Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ

Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ

մգ

3 շաբաթը մեկ

200-400մգ

200-400մգ

1օր

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Միզապարկի ներմիզուկային մասնահատում՝ ՏՈւՌ

1

1

2)

Միզապարկի կրկնակի ներմիզուկային մասնահատում՝ ռե-ՏՈւՌ

1

1

3)

Արմատական ցիստէկտոմիա՝ մեզի արտահոսքի կազմակերպման տարբեր ռեկոնստրուկտիվ վիրահատություններով

1

1

4)

Միզածորանի դիստալ մասնահատում միզապարկի պատի հետ միասին միզածորան-միզապարկ նոր անաստամոզի ձևավորմամբ

1

1

5)

Զստային լիմֆոդիսսեկցիա

1

1

6)

Պալիատիվ/ամոքիչ վիրահատություններ

1

1

7)

Վիրահատություններ պայմանավորված մետաստատիկ օջախներով

1

1

8)

Վերականգնողական բուժում

1

1

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864

2․ Ուռուցքների դասակարգման 8-րդ հրատարակություն (TNM classification 8-th edition)

3․ https://www.nccn.org/

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2024 թվական: