Գլխավոր տեղեկություն
Номер
N 267-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (06.09.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 27.08.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
21.08.2024
Подписан
Պարտականությունները կատարող
Дата подписания
21.08.2024
Дата вступления в силу
06.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«21» օգոստոս 2024 թ.

N 267-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԻԶԱՅԻՆ ԱՅԼ ԵՎ ՉՃՇՏՎԱԾ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել միզային այլ և չճշտված օրգանների չարորակ նորագոյացություններով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Պարտականությունները կատարող`

 

21.08.2024

Լ. ՆԱՆՈՒՇՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«21» օգոստոս 2024 թվականի

N 267-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՄԻԶԱՅԻՆ ԱՅԼ ԵՎ ՉՃՇՏՎԱԾ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

 C68

Միզային այլ և չճշտված օրգանների չարորակ նորագոյացություններ, բացառությամբ՝
միզասեռական ուղու` ԱՀՃ`
կանանց մոտ (C57.9),
տղամարդկանց մոտ (C63.9)

2)

C68.0

Միզուկի չարորակ նորագոյացություններ, բացառությամբ՝ միզապարկի միզուկային բացվածքի (անցքի) (C67.5)

3)

C68.1

Հարմիզուկային գեղձի

4)

C68.8

Միզային օրգանների ախտահարումներ, որոնք դուրս են վերը նշված մեկ և ավելի տեղակայումների սահմաններից
Միզային օրգանների չարորակ նորագոյացություններ, որոնք ըստ ծագման տեղի հնարավոր չէ դասել հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի C64-C68.1 դասերից ոչ մեկում

5)

C68.9

Միզային օրգանների չարորակ նորագոյացություն` չճշտված
Միզային համակարգի` ԱՀՃ

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ, անհետաձգելի, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ուռուցքաբան-ուրոլոգ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ, ճառագայթային ուռուցքաբան, ճառագայթային ախտորոշման մասնագետ, կլինիկական հոգեբան, ֆիզիկական և վերականգնողական բժշկության մասնագետ, բժշկական գենետիկայի մասնագետ

8)

Գանգատներ

Արյունամիզություն, շոշափելի գոյացություն միզուկի կամ աճուկային շրջանում, որը կարող է լինել ցավոտ կամ անցավ, սուր կամ բութ ցավ որովայնի ստորին մասում, իզակապություն, տարբեր դիզուրիկ երևույթներ։ Մետաստազների առկայության դեպքում տարբեր գանգատներ՝ պայմանավորված մետաստազների տեղակայմամբ։

9)

Անամնեզ

Սույն գործելակարգի 2-րդ կետի 8-րդ ենթակետում ներկայացված գանգատները կարող են լինել տարբեր վաղեմության։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Զննմամբ արտաքին սեռական օրգանները կարող է լինել անփոփոխ, սակայն հիմնականում նկատվում է ըստ տեղակայման համապատասխան օրգանի չափերի մեծացում, պալպատոր պինդ կամ պինդ-էլաստիկ ուռուցքային գոյացության առկայություն։

11)

Հոսպիտալացման ցուցում

Վիրահատական բուժում՝ հիվանդանոցային պայմաններում, քիմիաթերապիա, ճառագայթային բուժում` ցերեկային ստացիոնարի պայմաններում։ Բարդացած դեպքերում քիմիաթերապիա և ճառագայթային բուժում` հիվանդանոցային պայմաններում։

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ուռուցքաբան-ուրոլոգի խորհրդատվություն 6 ամիսը մեկ

1

1

2)

Քիմիաթերապևտի/կլինիկական ուռուցքաբանի խորհրդատվություն

1

1

3)

Ճառագայթային ուռուցքաբանի խորհրդատվություն

1

1

4)

Կլինիկական հոգեբանի խորհրդատվություն

1

1

5)

Ֆիզիկական և վերականգնողական բժշկության մասնագետի խորհրդատվություն

1

1

6)

Բժշկական գենետիկայի մասնագետի խորհրդատվություն

1

1

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով

1

 1

Շեղումների հայտնաբերում

2)

Առկա չէ

Արյան բիոքիմիական հետազոտություն`
ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ), գամմագլյուտամիլտրանսֆերազ (ԳԳՏ), բիլիռուբին, ընդհանուր սպիտակուց, ալբումին, միզանյութ և միզանյութի N, կրեատինին, էլեկտրոլիտներ (Na, K, Ca ընդհանուր, Ca իոնիզացված), գլյուկոզ, խոլեստերին, պրոթրոմբինային ժամանակ, պրոթրոմբինային գործակից, միջազգային նորմալացված գործակից (ՄՆԳ)

1

 1

3)

Առկա չէ

Արյան սերոլոգիական հետազոտություն` հեպատիտ Բ, հեպատիտ Ց, մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ` HIV1-2), սիֆիլիսի հարուցիչի նկատմամբ

1

 1

4)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

 1

5)

Առկա չէ

Քերուկի, դրոշմվածքի բջջաբանական հետազոտություն

1

 1

 

Գործիքային հետազոտություններ

6)

Առկա չէ

Կրծքավանդակի, որովայնի, կոնքի համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ

1

1

Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը

7)

Առկա չէ

Օստեոսցինտիգրաֆիա (ըստ ցուցման)

1

1

8)

Առկա չէ

Որովայնի, կոնքի, փոշտի օրգանների, հետորովայնամզային տարածության գերձայնային հետազոտություն

1

1

9)

Առկա չէ

Որեթրոցիստոսկոպիա

1

1

10)

Առկա չէ

Ուրեթրոգրաֆիա

1

1

11)

Առկա չէ

Ուրոֆլոումետրիա

1

1

12)

Առկա չէ

Որովայնի և փոքր կոնքի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ (ըստ ցուցման)

1

1

13)

Առկա չէ

Գլխուղեղի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` կոնտրաստավորմամբ (ըստ ցուցման)

1

1

14)

Առկա չէ

Ըստ ցուցումների գոյացության բիոպսիա` հյուսվածքաբանական և իմունահիստոքիմիական հետազոտությամբ

1

1

Ուռուցքի հյուսվածքաբանական տեսակի ճշտում

6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում /ջեներիկ/

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ

Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ

70մգ/մ2

21 օրը մեկ 4կուրս

100-140մգ

100-140մգ

1օր

2)

Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ

Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ

1000մգ/մ2

21 օրը մեկ 4կուրս

1500-2000մգ

3000-4000մգ

1,8օր

3)

Մետոտրեքսատ լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ

Մետոտրեքսատ լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ

30մգ/մ2

28 օրը մեկ 4 կուրս

45-60մգ

135-180մգ

1,15,22օր

4)

Վինբլաստին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ

Վինբլաստին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ

3մգ/մ2

28 օրը մեկ 4 կուրս

4-6մգ

12-18մգ

2,15,22օր

5)

Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) լիոֆիլիզատ ն/ե ներարկման լուծույթի 10մգ

Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) լիոֆիլիզատ ն/ե ներարկման լուծույթի 10մգ

30մգ/մ2

28 օրը մեկ 4 կուրս

40-60մգ

40-60մգ

2օր

6)

Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ

Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ

3մգ/կգ

2շաբաթը մեկ

240-480մգ

240-480մգ

1օր

7)

Կարբոպլատինխտանյութ կաթիլաներարկման լուծույթի10մգ/մլ

Կարբոպլատինխտանյութ կաթիլաներարկման լուծույթի10մգ/մլ

AUC4-5

21օրը մեկ

450-750մգ

450-750մգ

1օր

8)

Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ

Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ

70մգ/մ2

21օրը մեկ

100-150մգ

100-150մգ

1օր

9)

Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ

Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ

200մգ

3 շաբաթը մեկ

200-400մգ

200-400մգ

1օր

8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ուրեթրէկտոմիա

1

1

2)

Միզուկի տրանսուրեթրալ ռեզեկցիա` ՏՈւՌ

1

1

3)

Զստային լիմֆոդիսսեկցիա

1

1

4)

Պերկուտան էպիցիստոստոմիա

1

1

5)

Առնանդամի կամ միզուկի մասնահատումներ

1

1

6)

Տարբեր ծավալի պալիատիվ վիրահատություններ, պայմանավորված համակցված բուժումից հետո տարբեր բարդություններով (խուղակներ, սպիական փոփոխություններ) կամ մնացորդային ուռուցքների տեղակայմամբ

1

1

7)

Վերականգնողական բուժում

1

1

10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864

2․ Ուռուցքների դասակարգման 8-րդ հրատարակություն (TNM classification 8-th edition)

3․ https://www.nccn.org/

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան