Գլխավոր տեղեկություն
Номер
N 259-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (26.08.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.08.05-2024.08.18 Պաշտոնական հրապարակման օրը 16.08.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
12.08.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
12.08.2024
Дата вступления в силу
26.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 օգոստոս 2024 թ.

N 259-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊՐԵՍԲԻԱԿՈՒԶԻՍՈՎ (ԾԵՐՈՒՆԱԿԱՆ ԾԱՆՐԱԼՍՈՒԹՅՈՒՆ) ԵՎ ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել պրեսբիակուզիսով (ծերունական ծանրալսություն) և լսողության կորստով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

12.08.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«12» օգոստոս 2024 թվականի

N 259-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՊՐԵՍԲԻԱԿՈՒԶԻՍՈՎ (ԾԵՐՈՒՆԱԿԱՆ ԾԱՆՐԱԼՍՈՒԹՅՈՒՆ) ԵՎ ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

H91.1

Պրեսբիակուզիս (ծերունական ծանրալսություն)

Պրեսբիակուզիա

2)

H91.9

Լսողության կորուստ` չճշտված

Խլություն` ԱՀՃ, բարձր հաճախականության, ցածր հաճախականության

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

ա. թեթև` 26-40 դԲ,

բ. միջին` 41-55 դԲ,

գ. ծանր ` 56- 70 դԲ,

դ. խորը ` 71-90 դԲ,

ե. ծայրահեղ խորը` 90 դԲ և ավել:

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաբան

8)

Գանգատներ

Լսողության կորուստ, ականջի փակվածություն, ականջում խշշոցի զգացում, գլխապտույտ

9)

Անամնեզ

Բարձր տարիքային խումբ, գենետիկ նախատրամադրվածություն, ուղեկցող հիվանդություններ՝ սիրտ-անոթային, էնդոկրին, նյարդաբանական

10)

Զննման արդյունք/Ցուցում

Նորմալ օտոմիկրոսկոպիկ պատկեր

11)

Հոսպիտալացման Ցուցում

Կիրառելի չէ

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Նյարդաբանի խորհրդատվություն

0.2

0.9

2)

Կլինիկական հոգեբանի խորհրդատվություն

0.1

0.2

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն և Էրիթրոցիտների նստեցման արագության (ԷՆԱ) որոշում

0.5

1

Շեղումների հայտնաբերում

2)

Առկա չէ

Արյան մեջ խոլեստերինի մակարդակի որոշում

0.5

0.8

3)

Առկա չէ

Արյան մեջ գլյուկոզի մակարդակի որոշում

0.5

0.8

4)

Առկա չէ

Արյան մակարդելիության որոշում

0.5

0.8

 

Գործիքային հետազոտություններ

5)

Առկա չէ

Զարկերակային ճնշման որոշում

0.5

0.8

Սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի գործոնի հայտնաբերում

6)

Առկա չէ

Օտոմիկրոսկոպիա

1

1

Արտաքին և միջին ականջի գնահատում

7)

Առկա չէ

Տոնալ շեմքային աուդիոմետրիա

1

1

Լսողության կորստի աստիճանի որոշում

8)

Առկա չէ

Իմպեդանսոմետրիա

1

1

Թմբկաթաղանթի շարժունակության և միջին ականջի վիճակի գնահատում

9)

Առկա չէ

Աուդիոմետրիկ հետազոտություն

1

1

Կոնդուկտիվ և սենսոնևրալ ծանրալսության տարբերակում

10)

Առկա չէ

Գլխուղեղի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա

-

0.05

Գլխուղեղային բարդությունների հայտնաբերում

11)

Առկա չէ

Քունքոսկրի համակարգչային տոմոգրաֆիա

0.2

1

Քունքոսկրի վիճակի գնահատում

12)

Առկա չէ

Վեստիբուլոմետրիա

-

0.05

Վեստիբուլյար ապարատի խանգարումների հայտնաբերում

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում /ջեներիկ/

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափաքանակ

Օրերի քանակ

1)

Կիրառելի չէ

-

-

-

-

-

-

 8․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Լսողական ապարատային բուժում

0.7

0.8

2)

Կոխլեար իմպլանտացիա

-

 0.001

9․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://shop-elsevier-com.translate.goog/books/cummings-otolaryngology/flint/978-0-323-61179-4?_x_tr_sl=en&_x_tr_tl=hy&_x_tr_hl=hy&_x_tr_pto=sc&_x_tr_hist=true

2. https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK559220/

3. https://www.ncoa.org/adviser/hearing-aids/presbycusis-age-related-hearing-loss/

4. https://www.mdpi.com/2077-0383/9/1/218

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 օգոստոսի 2024 թվական: