Գլխավոր տեղեկություն
Номер
N 258-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (26.08.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.08.05-2024.08.18 Պաշտոնական հրապարակման օրը 16.08.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
12.08.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
12.08.2024
Дата вступления в силу
26.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«12» օգոստոս 2024 թ.

N 258-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍՊԻԱՑՆՈՂ ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅՈՒՆՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել սպիացնող մազաթափությունով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

12.08.2024

 Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«12» օգոստոս 2024 թվականի

N 258-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՍՊԻԱՑՆՈՂ ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅՈՒՆՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

L66

Սպիացնող մազաթափություն

2)

L66.1

Տափակ մազային որքին

Ֆոլիկուլյար մազային որքին

3)

L66.3

Գլխի թարախակալող պերի‎‎ֆոլիկուլիտ

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Մաշկավեներաբան, ընտանեկան բժիշկ

8)

Գանգատներ

Մաշկածածկույթի առանձին շրջանների ցանավորում, երբեմն` քոր, ցավ, մազաթափություն

9)

Անամնեզ

Կիրառելի չէ

10)

Զննման արդյունք/Ցուցում

Մաշկի վրա առկա են մանր հանգույցիկներ` տեղակայված մազային ֆոլիկուլների շուրջ, գլխի մաշկի մազածածկ մասերում, դեմքին կարող են լինել թարախաբշտեր, որոնք բացվելով առաջացնում են խուղակային ելքեր, կարող են լինել սպիներ, մազաթափված օջախներ

11)

Հոսպիտալացման ցուցում

 Կիրառելի չէ

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Մաշկավեներաբան

1

-

2)

Ընտանեկան բժիշկ

0,3

-

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

-

Շեղումների հայտնաբերում

2)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

-

3)

Առկա չէ

Արյան բիոքիմիական հետազոտություն

1

-

4)

Առկա չէ

Մանրէաբանական հետազոտություն, զգայնության որոշում

0,3

-

Բուժման ժամանակ կայուն դեպքերում հարուցիչի զգայնության որոշում` հակաբիոտիկի նկատմամբ

Գործիքային հետազոտություններ

5)

Կիրառելի չէ

-

-

-

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթա-վորում

Անվանում /ջեներիկ/

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրե-րի քա-նակ

1)

Էրիթրոմիցին 1%

Էրիթրոմիցին 1%

նրբաքսուք

0,2

1

30

30

2)

Կլինդամիցին

Կլինդամիցին

նրբաքսուք

0,2

1

30

30

3)

Սինտոմիցին 5%

Սինտոմիցին 5%

լինիմենտ

0,2

1

30

30

4)

Սինտոմիցին 10%

Սինտոմիցին 10%

լինիմենտ

0,2

1

30

30

5)

Թիրոզուր 1մգ/գ

Թիրոզուր 1մգ/գ

դոնդող

0,2

1

30

30

6)

Թիրոզուր փոշի 1մգ/գ

Թիրոզուր փոշի 1մգ/գ

դոնդող

0,2

1

30

30

7)

Կետոկոնազոլ 2%

Կետոկոնազոլ 2%

շամպուն

0,2

5

70

14

8)

Դոքսիցիկլին 100մգ

Դոքսիցիկլին 100մգ

դեղահատեր

0,7

200

6000

30

9)

Կլինդամիցին 600մգ

Կլինդամիցին 600մգ

դեղապատիճ

0,3

1800

36000

20

10)

Բենզոիլ պերօքսիդ 5%

Բենզոիլ պերօքսիդ 5%

դոնդող

0,2

1

30

30

11)

Միզանյութ 10%

Միզանյութ 10%

քսուք

0,2

5

150

30

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://www.uptodate.com/contents/evaluation-and-diagnosis-of-hair-loss?search=alopecia&source=search_result&selectedTitle=1%7E150&usage_type=default&display_rank=1

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 օգոստոսի 2024 թվական: