ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«07» օգոստոս 2024 թ. |
N 252-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԵՂՆՋԱՑԱՆՈՎ (ԵՂՆՋԱՅՏՈՒՑՈՎ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
Հրամայում եմ
`
1․ Հաստատել եղնջացանով (եղնջայտուցով) պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
07.08.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի օգոստոս «07»-ի N 252-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԵՂՆՋԱՑԱՆՈՎ (ԵՂՆՋԱՅՏՈՒՑՈՎ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
L50 |
Եղնջատենդ |
2) |
L50.0 |
Ալերգիկ եղնջատենդ |
3) |
L50.1 |
Ինքնածին եղնջատենդ |
4) |
L50.2 |
Եղնջատենդ, առաջացած ցածր կամ բարձր ջերմաստիճանի ազդեցությունից |
5) |
L50.3 |
Մաշկագծագրական եղնջատենդ |
6) |
L50.4 |
Թրթիռային եղնջատենդ |
7) |
L50.5 |
Խոլիներգիկ եղնջատենդ |
8) |
L50.6 |
Շփումային եղնջատենդ |
9) |
L50.8 |
Այլ եղնջատենդ |
10) |
L50.9 |
Եղնջատենդ, չճշտված |
11) |
L56.3 |
Արևային եղնջատենդ |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ |
Երեխաներ |
2) |
Սեռ |
արական, իգական |
3) |
Բարդություններ |
առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ) |
4) |
Հիվանդության փուլը |
Սուր, քրոնիկ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (հիվադնաոցային, արտահիվանդանոցային, շտապօգնության) |
հիվանդանոցային, արտահիվանդանոցային |
6) |
Բուժօգնության տրամադրման ձևը (անհետաձգելի, պլանային) |
Անհետաձգելի, պլանային |
7) |
Կիրառման շրջանակը |
Մանկաբույժներ, մանկական ալերգոլոգ |
8) |
Գանգատներ |
Ցան, Այտուց, Քոր, Գրգռվածություն, Էքսկորացիա: |
9) |
Անամնեզ |
Սուր սկիզբ, Ցանի միգրացվող բնույթ, Հայտնի տրիգերի ազդեցություն, Նախկինում եղնջացան/անգիոայտուցի դրվագներ: |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
ա. Անաֆիլաքսիայի նշանների արագ գնահատում, բ. մաշկային դրսևորումները պոլիմորֆ են և տևում են մինչև 24ժ, Տեղայնացված կամ տարածուն, մարմնի որևէ հատվածում, Տարբեր չափերի (մմ-սմ), Լավ շրջագծված, բայց ավելի հաճախ՝ միաձուլվող Կարող են առաջանալ րոպեների ընթացքում և սովորաբար ինքնալավանում են 24 ժ ընթացքում Անցողիկ են և ունեն կարծես «միգրացվող» բնույթ-րոպեների կամ ժամերի ընթացքում կարող են անհետանալ մարմին մի հատվածից, ապա հայտնվել մեկ այլ հատվածում, գ. Էքսկորացիա, դ. Ինտենսիվ քորվող, ե. Հիմքում այլ պատճառ (օր. վարակային, համակարգային հիվանդություններ), զ. Անգիոայտուց: |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/Հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Մանկաբույժ |
1 | |
2) |
Մանկական ալերգոլոգ |
1 | |
3) |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Լաբորատոր հետազոտություններ | ||||
Հ/Հ |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ |
|||
1) |
Արյան ընդհանուր քննություն լեյկոֆորմուլայով |
1 |
1 |
Նորմա/Էոզինոֆիլիա |
2) |
Մեզի ընդհանուր քննություն |
1 |
1 |
Նորմա/պրոտեինուրիա |
3) |
Հակաթիրեոիդ աուտոհակամարմինների որոշում |
1 |
1 |
Նորմա/բարձր |
4) |
Ցելիակիայի սկրինինգ՝ ԻգԱ, հյուսվածքային տրանսգլուտամինազայի որոշում |
1 |
1 |
Նորմա/բարձր |
5) |
C1, C4 ինհիբիտորների որոշում |
1 |
1 |
Նորմա/ցածր |
Գործիքային հետազոտություններ | ||||
6) |
Մաշկային պրիկ թեստեր |
Բացասական/դրական | ||
7) |
Պրովոկացիոն թեստեր |
|||
8) |
Մաշկի բիոպսիա |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ |
Անվանումը, դեղաչափը, դեղաձևը, փաթեթավորումը |
Անվանումը (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժ-ման կուրսի միջին չափա-քանակ |
Օրե-րի քա-նակ |
1) |
Ցետիրիզին (ցետիրիզինի դիհիդրոքլորիդ) կաթիլներ ներքին ընդունման 10մգ/մլ |
Ցետիրիզին (ցետիրիզինի դիհիդրոքլորիդ) կաթիլներ ներքին ընդունման 10մգ/մլ |
ապակե սրվակ |
1-2 |
5-20 մգ |
7-10 օր |
7-10 օր |
2) |
Լորատադին 10մգ |
Լորատադին 10մգ |
դեղահատեր |
1-2 |
10մգ |
7-10 օր |
7-10 օր |
3) |
Դեսլորատադին լուծույթ ներքին ընդունման 0.5մգ/մլ |
Դեսլորատադին լուծույթ ներքին ընդունման 0.5մգ/մլ |
ապակե շշիկ |
1-2 |
5 մգ |
7-10 օր |
7-10 օր |
4) |
Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ |
Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ |
ամպուլներ |
1-2 |
0,5-1.0 մգ/կգ |
3-5 օր |
3-5 օր |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/Հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Հայտնի ագենտի հեռացում |
1 |
- |
2) |
Սառը թրջոցներ |
2-3 |
- |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
11. Եղնջացանը երեխաների մոտ
1) Սուր եղնջացան- մաշկի մակերեսային այտուցն է (էպիդերմիս և լորձաթաղանթ) որի արդյունքում դիտվում է կարմիր (սկզբնական շրջանում գունատ կենտրոնով), մաշկից քիչ բարձր, քորվող բնույթի ցան։ Այն կարող է լինել սուր կամ քրոնիկ՝ կախված տևողությունից.
2) Եղնջայտուց/անգիոայտուց – եղնջացանի ավելի արտահայտված տեսակն է՝ դերմայի, ենթամաշկային և ենթալորձաթաղանթային հյուսվածքների այտուցով ուղեկցվող։ Առավել հաճախ ախտահարվում են դեմքը (շրթունքներ, լեզու, կոպեր), սեռական օրգանները, ձեռքերը և ոտքերը։ Եղնջացանը և եղնջայտուցը կարող են դրսևորվել ինչպես համակցված, այնպես էլ միմյանցից անկախ։ Քրոնիկ եղնջացանով երեխաների 50-80%-ի մոտ եղնջացանն ուղեկցվում է եղնջայտուցով.
3) Սուր սպոնտան եղնջացան – ուրտիկար ցան < 6 շաբաթ տևողությամբ և քրոնիկ՝ 6 շաբաթից ավել տևողությամբ։ Այն սովորաբար ինքնալավացող է, կարճատև, առաջանում է սպոնտան կամ որևէ պրովոկացնող գործոնի ազդեցությամբ։ Մի քանի հայտնի տրիգերներ են.
ա. Վիրուսային ինֆեկցիա,
բ. Սթրես, ֆիզիկական ակտիվություն,
գ. Դեղորայք- օր. պենիցիլինային շարքի, ասպիրին, ցեֆաքլոր, ՈՍՀԴ և պատվաստանյութեր,
դ. Միջատի խայթոց,
ե. Սնունդ (օր. կաթ, ձու, գետնանուշ, ընկույզ, մոլյուսկ և այլն),
զ. Կոնտակտային ալերգեններ (լատեքս, կենդանի, բույսեր),
է. Ֆիզիկական տրիգերներ (ճնշում, ցուրտ, ակտիվություն, հազվադեպ՝ ջուր),
4) Քրոնիկ եղնջացան – > 6 շաբաթից ավել տևողությամբ ուրտիկար ցան, որը կարող է լինել`
ա. Քրոնիկ սպոնտան եղնջացան- չկա հայտնի էկզոգեն պատճառ. Այնուամենայնիվ, այն կարող է հրահրվել շոգից, սթրեսից, որոշակի դեղորայքից և ինֆեկցիաներից,
բ. Աուտոիմուն եղնջացան- քրոնիկ եղնջացաների 30-50%-ն են կազմում և կարող է ասոցիացված լինել այլ աուտոիմուն իրավիճակների (օր. թիրեոիդիտ, ցելիակիա),
գ. Քրոնիկ հրահրվող եղնջացան – առաջանում է ի պատասխան ֆիզիկական ազդակների։ Այն կարող է լինել`
1. Ջրածին եղնջացան (սառը կամ տաք ջրի հետ կոնտակտից),
2. Խոլիներգիկ (ակտիվ կամ պասիվ տաքացումից հետո, օր՝ ֆիզիկական կամ, էմոցիոնալ),
3. Սառը (ցրտի ազդեցությունից մաշկի վրա),
4. Տաք (տաքի ազդեցությունից մաշկի վրա),
5. Ախտանիշային դերմատոգրաֆիզմ (քոր և/կամ մաշկի գրգռվածություն և գծային սպիերի առաջացում մաշկի վրա ուժի ազդեցության արդյունքում),
6. Ուշացած ճնշումային եղնջացան (տևական ճնշման ազդեցությունից հետո, օր. նստելուց կամ պառկելուց կամ նեղ հագուստ),
7. Արևային եղնջացան (տեսանելի կամ ՈՒՄ ճառագայթների ազդեցությունից հետո),
8. Վիբրացիոն անգիոեդեմա (վիբրացիայի ազդեցությունից հետո),
9. Կոնտակտային եղնջացան (պատճառային ագենտի հետ կոնտակտից):
5) Ֆիզիկալ քննություն.
ա. Անաֆիլաքսիայի նշանների արագ գնահատում,
բ. Մաշկային դրսևորումները պոլիմորֆ են և տևում են մինչև 24ժ,
6) Պոլիմորֆ և անցողիկ- ախտորոշիչ կրիտերիաներ.
ա. Տեղայնացված կամ տարածուն, մարմնի որևէ հատվածում,
բ. Տարբեր չափերի (մմ-սմ),
գ. Լավ շրջագծված, բայց ավելի հաճախ՝ միաձուլվող,
դ. Կարող են առաջանալ րոպեների ընթացքում և սովորաբար ինքնալավանում են 24 ժ ընթացքում,
ե. Անցողիկ են և ունեն կարծես «միգրացվող» բնույթ-րոպեների կամ ժամերի ընթացքում կարող են անհետանալ մարմին մի հատվածից, ապա հայտնվել մեկ այլ հատվածում,
զ. Էքսկորացիա,
է. Ինտենսիվ քորվող,
ը. Հիմքում այլ պատճառ (օր. վարակային, համակարգային հիվանդություններ),
թ. Անգիոայտուց,
7) Հավանական անաֆիլաքսիա, եթե`
ա. Հանկարծակի սկիզբ և ախտանիշների արագ պրոգրեսիա,
շնչուղիների և/կամ շնչառության և/կամ արյան շրջանառության կյանքին սպառնացող խանգարումների զարգացում,
բ. Մաշկի և/կամ լորձաթաղանթների (flushing, եղնջացան, անգիոայտուց),
8) Հետազոտություններ`
ա. Սուր եղնջացանի դեպքում գրեթե երբեք ցուցված չեն,
բ. Ռուտին ալերգիկ թեստեր ցուցված չեն (կա թյուր կարծիք, որ բոլոր դեպքերում ամնրաժեշտ են) և անհրաժեշտ է քննարկում ընտանիքի հետ,
գ. Կարող են ցուցված լինել քրոնիկ եղնջացանի դեպքում, եթե կան ենթադրյալ նշաններ հիմքում ընկած պատճառի մասին,
դ. Առանց եղնջացանի անգիոայտուցների կրկնվող դեպքերում ցուցված է C1 ինհիբիտո րի դեֆիցիտի գնահատում (C4 և C1 ինհիբիտորների մակարդակի որոշում):
Եղնջացանի դեպքում ռուտին ալերգիկ թեստերի իրականացման անհրաժեշտություն չկա, բացառությամբ անամնեզում հավանական տրիգերի առկայության դեպքերի |
9) Բուժում: Սուր եղնջացան
ա. Դեպքերի մեծամասնությունը ինքնալավացող են և բուժում չեն պահանջում,
բ. Հայտնի տրիգերների ազդեցության վերացում,
գ. Խուսափել հրահրող գործոնները (օր. չափազանց տաք, յուրահատուկ սննդատեսակ),
դ. Խուսափել ՈՍՀԴ-ների ազդեցությունից, եթե դրանց արդյունքում կա ախտանիշների վատացում,
ե. Սառը թրջոցներ:
10) Հակահիստամինայիններ՝ քորը մեղմելու նպատակով, գերադասելի է ոչ սեդատիվ ազդեցության, օր. ցետիրիզին`
6-11 ամս- 0.25 մգ/կգ/օրը (մաքս 2.5 մգ), բերանացի,
1-2 տ- 2.5 մգ, օրը 2 անգամ, բերանացի,
2-6 տ- 5 մգ/օրը կամ 2.5 մգ, օրը 2 անգամ, բերանացի,
6-12 տ- 10 մգ/օրը կամ 5 մգ օրը 2 անգամ, բերանացի,
12-18 տ- 10 մգ/օրը, բերանացի:
11) Պրեդնիզոլոն միանվագ կիրառում 0.5-1 մգ/կգ (մաքս 60 մգ)- կարող է ցուցվել ծանր դեպքերում՝ հակահիստամինայինի ազդեցության բացակայություն կամ արտահայտված այտուց: Ստերոիդ, տոպիկ հակահիստամինային քսուքներ antihistamines -արդյունավետություն չունեն:
12) Քրոնիկ եղնջացան.
ա. Սկզբնական շրջանում նույնն է, ինչ սուր եղնջացանի դեպքում,
բ. Ախտանիշների պահպանման դեպքում`
Ցետիրիզինի դեղաչափը առաջարկվող օրական դեղաչափից կարող է բարձրացվել մինչև 4 անգամ (մաքս 40 մգ/օրը),
Կարող է ավելացվել սեդատիվ ազդեցություն ունեցող հակահիստամինայիններ:
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Բերստեին ՋԱ, Լանգ ԴՄ, Խան ԴԱ, Կրայգ Տ, Դրեյֆուս Դ, Հսիեհ Ֆ, Շեիկ Ջ, Զւրավ Բ, Բերնշտեին ԴԻ, Բլեսսինգ-Մուր Ջ, Կոքս Լ, Նիկլաս ՌԱ, Ապպենհեիմեր Ջ, Պորտնոյ ՋՄ, Ռանդոլֆ ՍՌ, Շուլլեր ԴԵ, Սպեկտոր ՍԼ, Տիլլս ՍԱ, ՎԱլլանս Դ․ Սուր և քրոնիկ եղնջացանի ախտորոշում և բուժում. ալերգոլոգիական կլինիկական և իմունաբանական հանդես. Մայիս 2014;133 (5):1270-7: doi: 10.1016/j.jaci.2014.02.036. Նույնականացման համարը ՝ 24766875: . https://pubmed.ncbi.nlm.nih.gov/24766875/Bernstein JA, Lang DM, Khan DA, Craig T, Dreyfus D, Hsieh F, Sheikh J, Weldon D, Zuraw B, Bernstein DI, Blessing-Moore J, Cox L, Nicklas RA, Oppenheimer J, Portnoy JM, Randolph CR, Schuller DE, Spector SL, Tilles SA, Wallace D. The diagnosis and management of acute and chronic urticaria: 2014 update. J Allergy Clin Immunol. 2014 May;133(5):1270-7. doi: 10.1016/j.jaci.2014.02.036. PMID: 24766875. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/24766875/
2. Զուբերբյե Տ, Աբերեր Վ, Ասարո Ռ, Աբդուլ Լատիֆ Ա, Բեյքեր Դ, Բալմեր-Վեբեր Բ, Բեռնշտեյն ես, Բինդսլև-Յենսեն Ս, Բրզոզա Զ, Բուտեն Բեդրիկով Ռ, Կանոնիկա ԳՎ, Չուրչ ՄԿ, Կրաիգ Տ, ԴԱնիլիչեվա ԻՎ, Դրեսսլեր Կ, Ենսինա ԼՖ, Խիմենեզ-Արնաու Ա, Գոդսե Կ, Գոնչալո Մ, Գրատտան Կ, Հեբերտ Ջ, Հիդ Մ, Կապլան Ա, ԿԱպպ Ա, Կատելարիս ՍՀ, Կոսատուրկ Ե, Կուլտանան Կ, Լարենաս-Լիննեման Դ, Լեսլի ՏԱ, Մագերլ Մ, Մաթելիեր-Ֆուսադե Պ, Մեշկովա ՌՅ, Մետզ Մ, Նաստ Ա, Նետտիս Ե, Օուդե-Էլբերինկ Հ, Ռոսումեկ Ս, Սաինի ՍՍ, Սանչոս-Բորգես Մ, Շմիդ-Գրենդելմեյեր Պ, Ստաուբախ Պ, Սուսսման Գ, Տոուբի Ե, Վենա ԳԱ, Վեստերգաարդ Կ, Վեդի Բ, Վերներ ՌՆ, Ժաո Զ, Մաուրեր Մ/ Zuberbier T, Aberer W, Asero R, Abdul Latiff AH, Baker D, Ballmer-Weber B, Bernstein JA, Bindslev-Jensen C, Brzoza Z, Buense Bedrikow R, Canonica GW, Church MK, Craig T, Danilycheva IV, Dressler C, Ensina LF, Gimռnez-Arnau A, Godse K, Gonջalo M, Grattan C, Hebert J, Hide M, Kaplan A, Kapp A, Katelaris CH, KocatՖrk E, Kulthanan K, Larenas-Linnemann D, Leslie TA, Magerl M, Mathelier-Fusade P, Meshkova RY, Metz M, Nast A, Nettis E, Oude-Elberink H, Rosumeck S, Saini SS, Sոnchez-Borges M, Schmid-Grendelmeier P, Staubach P, Sussman G, Toubi E, Vena GA, Vestergaard C, Wedi B, Werner RN, Zhao Z, Maurer M; Endorsed by the following societies: AAAAI, AAD, AAIITO, ACAAI, AEDV, APAAACI, ASBAI, ASCIA, BAD, BSACI, CDA, CMICA, CSACI, DDG, DDS, DGAKI, DSA, DST, EAACI, EIAS, EDF, EMBRN, ESCD, GAԱLEN, IAACI, IADVL, JDA, NVvA, MSAI, ՃGDV, PSA, RAACI, SBD, SFD, SGAI, SGDV, SIAAIC
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 օգոստոսի 2024 թվական: