Գլխավոր տեղեկություն
Номер
N 244-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (17.08.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.08.05-2024.08.18 Պաշտոնական հրապարակման օրը 07.08.2024
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
31.07.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
31.07.2024
Дата вступления в силу
17.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«31» հուլիս 2024 թ.

N 244-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱԴԵՆՈԻԴՆԵՐԻ ԳԵՐԱՃՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել ադենոիդների գերաճով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

31.07.2024

 Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«31» հուլիս 2024 թվականի

N 244-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԱԴԵՆՈԻԴՆԵՐԻ ԳԵՐԱՃՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

J35.2

Ադենոիդների գերաճ

Ադենոիդների մեծացում

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Քիթ-կոկորդ-ականջաբան

8)

Գանգատներ

Հիմնական ախտանիշներ՝ քթային դժվարաշնչություն, չորության զգացողություն, գլխացավեր, խռմփոց, լսողության իջեցում, ականջի ցավ, ականջից արտադրություն

9)

Անամնեզ

Քթային դժվարաշնչություն, ուղեկցող քրոնիկական հիվանդություններ, տարած վիրահատություններ, օգտագործվող քթային կաթիլներ և ցողաշիթեր

10)

Զննման արդյունք/Ցուցում

Ադենոիդ հյուսվածքի գերաճ

11)

Հոսպիտալացման ցուցում

Վիրահատական բուժում

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Քիթ-կոկորդ-ականջաբանի խորհրդատվություն

1

1

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն + Էրիթրոցիտների նստեցման արագություն (ԷՆԱ)

0․5

-

Հոմեոստազի տարբեր խանգարումներ՝ պայմանավորված վիճակի ծանրությամբ

2)

Առկա չէ

Ց-ռեակտիվ սպիտակուց

0․5

-

Օրգանիզմի բորբոքային ռեակցիայի անուղղակի ցուցանիշ

Գործիքային հետազոտություններ

3)

Առկա չէ

Դիմային գանգի կողմնային ռենտգենաբանական հետազոտություն

0․1

-

Տարբերակիչ ախտորոշում, ախտորոշման հաստատում, բարդությունների հայտնաբերում

4)

Առկա չէ

Առաջային ռինոսկոպիա

1

-

5)

Առկա չէ

Ռինոէնդոսկոպիա

0․9

-

6)

Առկա չէ

Ռինոմանոմետրիա

0.1

-

7)

Առկա չէ

Քթի և հարակից խոռոչների համակարգչային տոմոգրաֆիա

0.1

-

8)

Առկա չէ

Քնի հետազոտություն

0․2

-

9)

Առկա չէ

Ֆարինգոսկոպիա

1

-

10)

Առկա չէ

Տիմպանոմետրիա

0․3

-

6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում /ջեներիկ/

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափաքանակ

Օրերի քանակ

1)

Ծովի ջրի լուծույթ նորմ

Ծովի ջրի իզոտոնիկ լուծույթ

ցողաշիթ քթի

0․9

10

400

40

8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ադենոտոմիա` տրանսօրալ եղանակով

0․8

-

2)

Ադենոտոմիա` էնդոսկոպիկ եղանակով

0․2

-

3)

Միրինգոտոմիա

-

0․5

4)

Թմբկախորշի դրենավորում

-

0․5

10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. RHINOLOGY Official Journal of the European and International Rhinologic Societies and of the Confederation of European ORL-HNS/ Եվրոպական և Միջազգային Ռինոլոգիական Միությունների և Եվրոպական Համադաշնության «Ռինոլոգիա» պաշտոնական ամսագիր` https://www.rhinologyjournal.com/, W.J. Fokkens, V.J. Lund, C. Hopkins, P.W. Hellings, R. Kern, S. Reitsma, M. Bernal-Sprekelsen, J. Mullol et al./ «European Position Paper on Rhinosinusitis and Nasal Polyps», 2020/ Ռինոսինուսիտի և քթի պոլիպների վերաբերյալ եվրոպական դիրքորոշման փաստաթուղթ 2020թ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2024 թվական: