Գլխավոր տեղեկություն
Номер
N 370
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (-23.04.1995)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԿՈ 1994/8 օգոստոս 1994
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.08.1994
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.04.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 օգոստոսի 1994 թվականի N 370

քաղ. Երևան

 

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ԿԱՄ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 21-ի «Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգի մասին» N 183 որոշման 2-րդ կետին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հաստատել սեփականաշնորհվող կամ ապապետականացվող պետական ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների արժեքների փոփոխման ինդեքսների որոշման կարգը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1994 թ.

օգոստոսի 15-ի N 370 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ԿԱՄ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ

 

1. Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող պետական ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների արժեքների փոփոխման ինդեքսը որոշվում են`

ա) գույքի համար` գնահատման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայկական դրամի նկատմամբ սահմանված ԱՄՆ-ի դոլարի հաշվարկային փոխարժեքի և դրա ձեռքբերման ամսվա 1-ի դրությամբ հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ-ի դոլարի հաշվարկային փոխարժեքի հարաբերությամբ.

բ) անավարտ շինարարության օբյեկտների համար` գնահատման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայկական դրամի նկատմամբ սահմանված ԱՄՆ-ի դոլարի հաշվարկային փոխարժեքի և յուրաքանչյուր եռամսյակ կատարված աշխատանքների ու ծախսերի եռամսյակի առաջին օրվա դրությամբ հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ-ի դոլարի հաշվարկային փոխարժեքի հարաբերությամբ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության հիմնական ֆոնդերի վերագնահատման մասին» N 310 որոշմամբ վերագնահատված հիմնական միջոցների, անավարտ շինարարության օբյեկտների, տեղակայման ենթակա սարքավորումների ձեռքբերման ամիս է հանդիսանում 1993 թվականի հուլիսը (1993 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայկական դրամի նկատմամբ սահմանված ԱՄՆ-ի դոլարի հաշվարկային փոխարժեքը եղել է 5,3 դրամ):

3. Տարաժամկետ վճարման դեպքում վճարման ենթակա գումարը հաշվարկվում է վճարման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայկական դրամի նկատմամբ սահմանված ԱՄՆ-ի դոլարի հաշվարկային փոխարժեքի և գնահատման պահին սահմանված հաշվարկային փոխարժեքի հարաբերությամբ:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.03.1998, N 209 30.04.1998, N 370
23.04.1995, N 224 23.04.1995, N 370
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան