Գլխավոր տեղեկություն
Номер
N 947-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (03.08.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 02.08.2024
Принят
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
31.07.2024
Подписан
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
31.07.2024
Дата вступления в силу
03.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«31» հուլիսի 2024 թ.

N 947-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 692-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի նոյեմբերի 14-ի «Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տրամադրման հայտերի, օգտագործման մասին հաշվետվությունների, չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների (բացառությամբ դրոշմավորման ընթացքում խոտանված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների) վերադարձման դիմումների ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 692-Ն հրամանով հաստատված N 2 հավելվածի՝ «Ներմուծված» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տրամադրման հայտի, օգտագործման մասին հաշվետվության լրացման կարգի 6-րդ կետի 8-րդ և 9-րդ ենթակետերում «ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող ապրանքների» բառերը փոխարինել «ԱՏԳ ԱԱ 2936, 3002 41 000 0, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 ծածկագրերին դասվող ապրանքների» բառերով։

2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ

 

7/31/2024

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 օգոստոսի 2024 թվական: