Գլխավոր տեղեկություն
Номер
N 37-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.08.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 16.06.2022
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
10.06.2022
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
10.06.2022
Дата вступления в силу
26.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

10 հունիս 2022 թ.

N 37-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով արտահիվանդանոցային սպորտային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը` համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2022 թվականի հունիս «10»-ի

N 37-Ն հրամանի

 

ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն չափորոշչով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով արտահիվանդանոցային սպորտային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Սպորտային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է սպորտային բժշկական տեսակի գործունեության լիցենզիա ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում՝ (այսուհետ՝ Կազմակերպություն) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն չափորոշչին համապատասխան:

3. Առաջնային բժշկական օգնությունը ներառում է կանխարգելման, ախտորոշման, բուժման և բժշկական վերականգնողական միջոցառումներ, ինչպես նաև մարզիկների առողջության համակարգված մշտադիտարկում (ներառյալ միջոցառումների նախապատրաստման և անցկացման ժամանակ), ֆիզիկական պատրաստվածության համապատասխանության գնահատում, առողջությունը վերականգնելու նպատակով ֆիզիկական կուլտուրայում և սպորտում կիրառվող միջոցների և մեթոդների կիրառում:

4. Սպորտային բժշկական օգնությունը և սպասարկումը մատուցվում է Առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից` առանձին բաժանմունքում (այսուհետ՝ Բաժանմունք), համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող բժիշկների կողմից, բացառությամբ` պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մարզադպրոցների նախնական պատրաստության խմբերում ընդգրկված, ինչպես նաև ուսումնա-մարզական առաջին և երկրորդ տարիների խմբերում գտնվող մարզիկների:

5. Բաժանմունքում սպորտային բժշկական օգնություն և սպասարկում մատուցվում է Երևան քաղաքի մարզադպրոցների, օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի, օլիմպիական մարզաձևերի և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի (այսուհետ` հավաքական թիմ) մարզիկներին, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մարզադպրոցների ուսումնա-մարզական երրորդ և չորրորդ տարիների խմբերում գտնվող մարզիկներին:

6. Պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մարզադպրոցների նախնական պատրաստության խմբերում ընդգրկված, ինչպես նաև ուսումնա-մարզական առաջին և երկրորդ տարիների խմբերում գտնվող մինչև 18 տարեկան մարզիկների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպության կողմից:

7. Հավաքական թիմերում ընդգրկված մարզիկները հավաքագրվում են Առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում` սպորտային բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով, որն իր մեջ ընդգրկում է կանխարգելում, հետազոտություն, ախտորոշում, անհրաժեշտության դեպքում բուժման և վերականգնողական ծառայությունների կազմակերպում:

8. Մարզիկը կամ նրա օրինական ներկայացուցիչը Բաժանմունք ներկայացնում են տեղեկատվություն` մարզիկի ներկայիս կարգավիճակի մասին:

9. Սպորտային բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում է մարզիկին` նախնական պատրաստության, ուսումնա-մարզական 1-4-րդ տարիների խմբերում, մարզական վարպետության կատարելագործման և մարզական վարպետության բարձրացման փուլերում` ըստ անհատական պրոֆիլների յուրաքանչյուր մարզաձևի համար սահմանված մասնագիտական խորհրդատվությունների և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ծավալների:

10. Մարզիկի առողջության համակարգված մշտադիտարկումը ներառում է նախնական (այդ թվում միջոցառումներին մասնակցելու թույլտվությունը որոշելիս և միջոցառումների նախապատրաստման և անցկացման ժամանակ) և պարբերական բժշկական զննություններ` համաձայն սույն հրամանի հավելվածով ներկայացված Ձև 1-ի:

11. Հավաքական թիմերի մարզիկների խորացված բժշկական զննությունները` (այսուհետ` ԽԲԶ) անկախ տարիքից կատարվում են սույն հրամանի հավելվածով ներկայացված Ձև 2-ի համաձայն, բացառությամբ Էրգոմետրիա կամ Էրգոմետրիա գազանալիզով հետազոտությունները, որը կազմակերպվում է ֆեդերացիաների կողմից` համաձայն սույն հավելվածի Ձև 6-ի:

12. Մարզիկի առողջական վիճակի մասին տվյալները մուտքագրվում են փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով, մարզիկների բժշկա-հսկողական կամ շարունակական (դիսպանսեր) հսկողության քարտերում:

13. Մարզումներին և մարզական մրցումներին մասնակցելու թույլտվության մասին բժշկական եզրակացությունը տրվում է սույն հրամանի հավելվածով ներկայացված Ձև 1-ով, Ձև 2-ով և Ձև 6-ով իրականացված բժշկական զննությունների արդյունքների հիման վրա:

14. Մարզիկի սպորտային մրցումներին մասնակցելու թույլտվության հայտում (հավելվածով ներկայացված Ձև 4-ով և Ձև 5-ով) յուրաքանչյուր մարզիկի անվան դիմաց դրվում է «Թույլատրվում է» նշանը՝ սպորտային բժշկի, Կազմակերպության տնօրենի կամ տնօրենի կողմից լիազորված անձի ստորագրություններով և վավերացվում է Կազմակերպության կնիքով:

15. Հավաքական թիմի բժիշկը ապահովում է հավաքական թիմի մարզիկների այցը Կազմակերպություն` բժշկական զննություն անցկացնելու նպատակով, համաձայն` նախօրոք պայմանավորվածության:

16. Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմինը յուրաքանչյուր տարվա սկզբում Կազմակերպությանն է տրամադրում ցանկ, որը պարունակում է հավաքական թիմերում ընդգրկված մարզիկների անվան, ազգանվան, հայրանվան, ծննդյան ամսաթվի և հանրային ծառայությունների համարանիշի վերաբերյալ տեղեկատվություն:

17. Մարզական միջոցառումներին մասնակցելու բժշկական հակացուցումները որոշվում են համաձայն միջազգային ուղեցույցների:

18. Բժշկական զննության իրականացման ընթացքում լրացուցիչ մասնագիտական խորհրդատվության կամ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտության անհրաժեշտության դեպքում, հավաքական թիմի մարզիկն ուղեգրվում է այլ բժշկական կազմակերպություններ:

19. Անհրաժեշտության դեպքում բժշկի կողմից մշակվում է մարզիկի վերականգնողական ծրագիր` մարզումների ընթացքը կարգավորելու առաջարկություններով (ֆիզիոթերապևտիկ, բուժական մերսում, բուժական ֆիզկուլտուրա, կինեզոթերապիա և այլն):

20. Մարզիկի կողմից արգելված նյութի կամ արգելված մեթոդի թերապևտիկ օգտագործումը բացառելու նպատակով` համաձայն «Թերապևտիկ օգտագործման միջազգային ստանդարտի» դրույթների, որոնք հաստատված են Համաշխարհային հակադոպինգային կազմակերպության կողմից (WADA), սպորտային բժիշկը հարցում է ներկայացնում այն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությանը, որտեղ դիմել և բուժում է ստացել տվյալ մարզիկը:

21. Մարզիկների առողջության վերաբերյալ բժշկական եզրակացության ձևը սահմանված է սույն հրամանի հավելվածի Ձև 3-ով:

22. Սպորտային բժշկի համար աշխատանքային ծանրաբեռնվածության գնահատման նորմերը (հիմնված յուրաքանչյուր այցելության ժամանակի վրա) սահմանված են սույն հրամանի հավելվածի Ձև 7-ով:

 

Ձև 1

 

ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ

 

Բժշկական զննություն անցնող մարզիկներ

Անցկացման հաճախա-կանություն

Բժիշկ-
մասնագետներ

Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ և ֆունկցիոնալ ախտորոշիչ հետազոտություններ

Նշում

1. Նախնական պատրաստության, ուսումնա-մարզական 1-2-րդ տարիների փուլերում գտնվող մարզիկների, ներառյալ հաշմանդամային սպորտով զբաղվողները

Պետական և համայնքային ոչ առևտրային կազմակեր-պություններ
հանդիսացող մարզադպրոցների նախնական պատրաստության խմբերում ընդգրկված, ինչպես նաև ուսումնա-մարզական առաջին և երկրորդ տարիների խմբերում գտնվող մարզիկներ

Տարին մեկ անգամ

Մանկաբույժ
կամ թերապևտ կամ ընտանեկան բժիշկ (ըստ տարիքի)` ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպու-թյունում

Կանխարգելիչ բժշկական զննության կամ դիսպանսերիզացիայի արդյունքների հիման վրա առողջության գնահատում` սիրողական սպորտով զբաղվելու համար

Ըստ բժշկական ցուցումների իրականացվում են բժիշկ մասնագետների լրացուցիչ խորհրդատվություններ, ֆունկցիոնալ ախտորոշիչ և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ։ Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական զննությունը կարող է լինել տարբեր՝ կախված ֆունկցիայի խանգարման աստիճանից` ֆունկցիոնալ ախտորոշման, սթրես-թեստերի և բժիշկ-մասնագետների կողմից իրականացվող հետազոտությունների առանձնահատ-կություններից:
Հետազոտության տեսակի ընտրությունը որոշվում է օրգանիզմի անհատական հատկանիշներով, քրոնիկական, կրկնվող հիվանդությունների առկայությամբ և ռիսկի մի շարք այլ գործոններով, ֆիզիկական ակտիվության տեսակի առանձնահատ-կություններով։
Մտավոր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց համար, բժշկական ցուցման դեպքում, կազմակերպվում է բժիշկ-հոգեբույժի խորհրդատվություն:

Սպորտային
բժիշկ (խորհրդա-տվություն ըստ ցուցումների)

Սպորտով զբաղվելու համար թույլտվություն

2. Ուսումնա-մարզական 3-4-րդ տարիների փուլում գտնվող մարզիկներ, ներառյալ հաշմանդամային սպորտով զբաղվողները

Պետական և համայնքային ոչ առևտրային կազմակեր-պություններ
հանդիսացող մարզադպրոցների երրորդ, չորրորդ տարվա ուսումնա-մարզական խմբերում գտնվող մարզիկներ (սպորտային մասնագիտացման փուլ)

Տարին մեկ անգամ

Նյարդաբան
Քիթ-կոկորդ-ականջաբան
Ակնաբույժ
Սրտաբան
Վիրաբույժ/ Վնասվածքաբան-օրթոպեդ (ըստ ցուցումների)
Գինեկոլոգ (ըստ ցուցումների)Մաշկավեներաբան (ըստ ցուցումների)Սպորտային
բժիշկ

Արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով
Արյան կենսաքիմիական հետազոտություն՝ գլյուկոզ,
(ըստ ցուցումների և մարզաձևի)` խոլեստերին, բիլիռուբին, միզանյութ, կրեատինին, ընդհանուր սպիտակուց, ռևմատոիդ գործոն, C-ռեակտիվ սպիտակուց, կոագուլոգրամմա, ալանինամինոտրանսֆեռազա (ԱLՏ), ասպարտատա-մինոտրանսֆեռազա (ԱՍՏ),
անտիստրեպտոլիզին-Օ (ըստ ցուցումների)
Մեզի ընդհանուր հետազոտություն
Անտրոպոմետրիա
Սրտանոթային հիվանդությունների առկայության սքրինինգ
(հարցաթերթիկներ և արձանագրություններ).
ԷՍԳ,
ԷխոՍԳ (ըստ ցուցումների),
Հոլտեր մոնիտավորում (ըստ ցուցումների)
Թոքերի ռենտգեն հետազոտություն (սկսած 16 տարեկանից ըստ ցուցումների),
Որովայնի խոռոչի, փոքր կոնքի, վահանաձև գեղձի, կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն (այսուհետ՝ ՈւՁՀ) (ըստ ցուցումների)
Սպիրոմետրիա (համակարգչային), այդ թվում սալբուտամոլային փորձով (ըստ ցուցումների և մարզաձևի)
ՀՇ/ՄՌՇ (ըստ ցուցումների)Ֆիզիկական ծանրաբեռնվածության թեստ (ոչ պակաս, քան սուբմաքսիմալ) մեթոդաբանական առաջարկություններին համապատասխան, սպորտի տեսակին համապատասխան, մարզիկի կատարած աշխատանքին.
ա) կյանքին սպառնացող պայմանների և առկա պաթոլոգիական փոփոխությունների հայտնաբերման
բ) ֆիզիկական աշխատունականության գնահատման նպատակով

Ըստ բժշկական ցուցումների՝ իրականացվում են բժիշկ-մասնագետների լրացուցիչ խորհրդատվություններ, լաբորատոր-գործիքային և ֆունկցիոնալ ախտորոշիչ հետազոտություններ։ Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական զննությունը կարող է լիներ տարբեր՝ կախված ֆունկցիայի խանգարման աստիճանից` ֆունկցիոնալ ախտորոշման, սթրես-թեստերի և բժիշկ-մասնագետների կողմից իրականացվող հետազոտությունների առանձնահատ-կություններից:
Հետազոտության տեսակի ընտրությունը որոշվում է օրգանիզմի անհատական հատկանիշներով, քրոնիկական, կրկնվող հիվանդությունների ռեցիդիվի առկայությամբ (այդ թվում՝ հարազատների մոտ) և ռիսկի մի շարք այլ գործոններով, ֆիզիկական ակտիվության տեսակի առանձնահատ-կություններով: Մտավոր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց համար, բժշկական ցուցման դեպքում, կարող է կազմակերպվել հոգեբույժի լրացուցիչ խորհրդատվություն:

Մարզական կատարելագործման
փուլում գտնվող մարզիկներ

Տարին երկու անգամ

Վնասվածքաբան-Օրթոպեդ (ըստ ցուցումների)Վիրաբույժ Նյարդաբան
Քիթ-կոկորդ-ականջաբան Ակնաբույժ
Սրտաբան
Գինեկոլոգ (ըստ ցուցումների)
Ուրոլոգ (ըստ ցուցումների)Մաշկավեներաբան (ըստ ցուցումների)Սպորտային
բժիշկ

Արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով,
Արյան կենսաքիմիական հետազոտություն՝ գլյուկոզ,
(ըստ ցուցումների և մարզաձևի)` խոլեստերին, բիլիռուբին, միզանյութ, կրեատինին, ընդհանուր սպիտակուց, ռևմատոիդ գործոն, C-ռեակտիվ սպիտակուց, անտիստրեպտոլիզին-Օ, կոագուլոգրամմա, ալանինամինոտրանսֆեռազա (ԱLՏ), ասպարտատա-մինոտրանսֆեռազա (ԱՍՏ):
Մեզի ընդհանուր հետազոտություն, Անթրոպոմետրիա,
Սրտանոթային հիվանդությունների առկայության սքրինինգ` (հարցաթերթիկներ և արձանագրություններ)
ԷՍԳ,
ԷխոՍԳ(ըստ ցուցումների),
Հոլտեր մոնիտորինգ (ըստ ցուցումների),
Սպիրոմետրիա (համակարգչային), այդ թվում սալբուտամոլային փորձով (ըստ ցուցումների և մարզաձևի),
Թոքերի ռենտգեն հետազոտություն (սկսած 16 տարեկանից, ըստ ցուցումների),
Որովայնի խոռոչի, փոքր կոնքի, վահանաձև գեղձի, կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն (այսուհետ՝ ՈւՁՀ) (ըստ ցուցումների)
ՀՉ/ՄՌՏ (ըստ ցուցումների).
Ծանրաբեռնվածության թեստավորում՝ համապատասխան մարզիկի կատարած աշխատանքի բնույթին և ամպլիտուդին,
ա)կյանքին սպառնացող վիճակների և առկա պաթոլոգիական փոփոխությունների հայտնաբերման.
բ) ֆիզիկական աշխատունակությունը գնահատման նպատակով
Ժառանգական ռիսկի գործոնների գենետիկական վերլուծություն (ըստ ցուցումների)
Մասնագետների լրացուցիչ խորհրդատվություններ (ըստ ցուցումների)

Ըստ բժշկական ցուցումների՝ իրականացվում են բժիշկ-մասնագետների լրացուցիչ խորհրդատվություններ, լաբորատոր-գործիքային և ֆունկցիոնալ ախտորոշիչ հետազոտություններ։ Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական զննությունը կարող է լիներ տարբեր՝ կախված ֆունկցիայի խանգարման աստիճանից` ֆունկցիոնալ ախտորոշման, սթրես-թեստերի և բժիշկ-մասնագետների կողմից իրականացվող հետազոտությունների առանձնահատ-կություններից:
Հետազոտության տեսակի ընտրությունը որոշվում է օրգանիզմի անհատական հատկանիշներով, քրոնիկական, կրկնվող հիվանդությունների ռեցիդիվի առկայությամբ (այդ թվում՝ հարազատների մոտ) և ռիսկի մի շարք այլ գործոններով, ֆիզիկական ակտիվության տեսակի առանձնահատ-կություններով: Մտավոր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց համար, բժշկական ցուցման դեպքում, կարող է կազմակերպվել հոգեբույժի լրացուցիչ խորհրդատվություն:

Մարզական վարպետության բարձրացման փուլում գտնվող մարզիկներ

Տարին երկու անգամ

Վնասվածքաբան-օրթոպեդ (ըստ ցուցումների)Վիրաբույժ
Նյարդաբան
Քիթ-կոկորդ-ականջաբան Ակնաբույժ
Սրտաբան
Գինեկոլոգ
Ուրոլոգ (ըստ ցուցումների)
Մաշկավեներաբան
Սպորտային բժիշկ

Արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով,
Արյան կենսաքիմիական հետազոտություն՝ գլյուկոզ,
(ըստ ցուցումների և մարզաձևի) խոլեստերին, բիլիռուբին, միզանյութ, կրեատինին, ընդհանուր սպիտակուց, ռևմատոիդ գործոն, C-ռեակտիվ սպիտակուց, անտիստրեպտոլիզին-Օ, կոագուլոգրամմա, ալանինամինոտրանսֆեռազա (ԱLՏ), ասպարտատա-մինոտրանսֆեռազա (ԱՍՏ):
Հորմոնալ հետազոտություններ (ըստ ցուցումների և մարզաձևի)` կորտիզոլ, տեստոստերոն, պրոլակտին, տրիյոդթիրոնին, ազատ թիրոքսին (Т4), թիրեոտրոպ հորմոն (ԹՏՀ), Մեզի ընդհանուր հետազոտություն, Անթրոպոմետրիա,
Սրտանոթային հիվանդությունների առկայության սքրինինգ (հարցաթերթիկներ և արձանագրություններ),
ԷՍԳ,
ԷխոՍԳ (ըստ ցուցումների),
Հոլտեր մոնիտորինգ (ըստ ցուցումների),
Թոքերի ռենտգեն հետազոտություն
(սկսած 16 տարեկանից, ըստ ցուցումների),
Որովայնի խոռոչի, փոքր կոնքի, վահանաձև գեղձի, կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն (այսուհետ՝ ՈւՁՀ) (ըստ ցուցումների)
ՀՉ/ՄՌՏ (ըստ ցուցումների).
Ծանրաբեռնվածության թեստավորում՝ օգտագործելով էրգոմետրիա՝ սուբմաքսիմալ կամ մաքսիմալ (մինչև աշխատանքից հրաժարվելը) ԷՍԳ-ի գրանցումով, էրգոմետրիա գազանալիզով՝ մեթոդական առաջարկություններին համապատասխան, սպորտի տեսակին համապատասխան, մարզիկի կատարած աշխատանքի բնույթին և ամպլիտուդին.
ա) կյանքին սպառնացող վիճակների և առկա պաթոլոգիական փոփոխությունների հայտնաբերման,
բ) ֆիզիկական աշխատունակությունը գնահատման նպատակով,
Ժառանգական ռիսկի գործոնների գենետիկական վերլուծություն (ըստ ցուցումների)
Մասնագետների լրացուցիչ խորհրդատվություններ (ըստ ցուցումների)

Ըստ բժշկական ցուցումների՝ իրականացվում են բժիշկ-մասնագետների լրացուցիչ խորհրդատվություններ, լաբորատոր-գործիքային և ֆունկցիոնալ ախտորոշիչ հետազոտություններ։ Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական զննությունը կարող է լինել տարբեր՝ կախված ֆունկցիայի խանգարման աստիճանից` ֆունկցիոնալ ախտորոշման, սթրես-թեստերի և բժիշկ-մասնագետների կողմից իրականացվող հետազոտությունների առանձնահատ-կություններից:
Հետազոտության տեսակի ընտրությունը որոշվում է օրգանիզմի անհատական հատկանիշներով, քրոնիկական, կրկնվող հիվանդությունների ռեցիդիվի առկայությամբ (այդ թվում՝ հարազատների մոտ) և ռիսկի մի շարք այլ գործոններով, ֆիզիկական ակտիվության տեսակի առանձնահատ-կություններով: Մտավոր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց համար, բժշկական ցուցման դեպքում, կարող է կազմակերպվել հոգեբույժի լրացուցիչ խորհրդատվություն:

(ձևը փոփ. 25.07.24 N 235-Ն)

Ձև 2

 

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԽՈՐԱՑՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ

 

Բժշկական զննում անցնողներ

Անցկացման հաճախա-կանությունը

Բժիշկ-մասնագետներ

Լաբորատոր–գործիքային և ֆունկցիոնալ ախտորոշիչ
հետազոտություններ

Նշում

Հավաքական թիմերի մարզիկներ

Տարին երկու անգամ

Վնասվածքաբան-օրթոպեդ(ըստ ցուցումների)Վիրաբույժ
Նյարդաբան
Քիթ-կոկորդ-ականջաբան Ակնաբույժ
Սրտաբան
Գինեկոլոգ Մաշկավեներաբան
Սպորտային բժիշկ

Արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով,
Արյան կենսաքիմիական հետազոտություն՝ գլյուկոզ,
(ըստ ցուցումների և մարզաձևի)` խոլեստերին, բիլիռուբին, միզանյութ, կրեատինին, ընդհանուր սպիտակուց, ռևմատոիդ գործոն, C-ռեակտիվ սպիտակուց, կոագուլոգրամմա, ալանինամինոտրանս-ֆեռազա (ԱLՏ), ասպարտատա-մինոտրանսֆեռազա (ԱՍՏ)
անտիստրեպտոլիզին-Օ (ըստ ցուցումների):
Հորմոնալ հետազոտություններ (ըստ ցուցումների և մարզաձևի)`
կորտիզոլ, տետոստերոն, պրոլակտին, տրիյոդթիրոնին, ազատ թիրոքսին (Т4), թիրեոտրոպ հորմոն (ԹՏՀ):
Մեզի ընդհանուր հետազոտություն,
Ֆերիտինի որոշում (ըստ ցուցումների և մարզաձևի),
Անթրոպոմետրիա,
Շճաբանական հետազոտություն (ըստ ցուցումների և մարզաձևի)` ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտի B, C ռեակցիա MRP,
Սրտանոթային հիվանդությունների առկայության սքրինինգ (հարցաթերթիկներ և արձանագրություններ)
ԷՍԳ,
ԷխոՍԳ (ըստ ցուցումների),
Հոլտեր մոնիտորինգ (ըստ ցուցումների),
Սպիրոմետրիա (համակարգչային), այդ թվում սալբուտամոլային փորձով (ըստ ցուցումների և մարզաձևի),
Թոքերի ռենտգեն հետազոտություն (սկսած` 16 տարեկանից, ըստ ցուցումների)
Որովայնի խոռոչի, փոքր կոնքի, վահանաձև գեղձի, կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն (այսուհետ՝ ՈւՁՀ) (ըստ ցուցումների)
ՀՉ/ՄՌՏ (ըստ ցուցումների)
Ծանրաեռնվածության թեստավորում՝ օգտագործելով էրգոմետրիա կամ էրգոմետրիա գազանալիզով՝ սուբմաքսիմալ կամ մաքսիմալ (մինչև աշխատանքից հրաժարվելը) ԷՍԳ-ի գրանցումով՝ մեթոդական առաջարկություններին համապատասխան, սպորտի տեսակին համապատասխան, մարզիկի կատարած աշխատանքի բնույթին և ամպլիտուդին.
ա) կյանքին սպառնացող վիճակների և առկա պաթոլոգիական փոփոխությունների հայտնաբերման,
բ) ֆիզիկական աշխատունակությունը գնահատման նպատակով,
գ) ըստ մարզական բեռնվածության ինտենսիվության գոտիների որոշման:
Ժառանգական ռիսկի գործոնների գենետիկական վերլուծություն (ըստ ցուցումների)

Բժշկական նկատառումներից ելնելով և (կամ) ըստ մարզաձևի համար հաստատված կանոններին կամ այդ ֆեդերացիայի կանոնադրությանը համապատասխան, սպորտի միջազգային ֆեդերացիան լրացուցիչ խորհրդատվություններ է անցկացնում բժիշկ-մասնագետների հետ, կազմակերպում նաև բժշկական ցուցման դեպքում կազմակերպում ֆունկցիոնալ, ախտորոշիչ և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ։ Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական զննությունը կարող է լինել տարբեր՝ կախված ֆունկցիայի խանգարման աստիճանից` ֆունկցիոնալ ախտորոշման, սթրես-թեստերի և բժիշկ-մասնագետների կողմից իրականացվող հետազոտությունների առանձնահատկություններից:
Հետազոտության տեսակի ընտրությունը որոշվում է օրգանիզմի անհատական հատկանիշներով, քրոնիկական, կրկնվող հիվանդությունների ռեցիդիվի առկայությամբ (այդ թվում՝ հարազատների մոտ) և ռիսկի մի շարք այլ գործոններով, ֆիզիկական ակտիվության տեսակի առանձնահատկություններով: Մտավոր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց համար, բժշկական ցուցման դեպքում, կարող է կազմակերպվել հոգեբույժի լրացուցիչ խորհրդատվություն:

(ձևը փոփ. 25.07.24 N 235-Ն)

 

Ձև 3

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԶԻԿԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 ԱԱՀ    ______________________________________________________________
 Ծննդյան ամսաթիվ    ______________________________________________________________
 Հեռախոս    ______________________________________________________________
 Սպորտաձև    ______________________________________________________________
 Կազմակերպություն    ______________________________________________________________
 Մարզիչ    ______________________________________________________________

 

ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

 

Հասակ (սմ)

 

Քաշ (կգ)

 

Վիրաբույժ/Վնասվածքաբան

 

Նյարդաբան

 

Քիթ-կոկորդ-ականջաբան

 

Ակնաբույժ

 

Մաշկավեներաբան

 

Գինեկոլոգ

 

ԷՍԳ

 

Սպորտային բժիշկ

 

Պուլս Զ/Ճ

 

Ֆիզիկական աշխատունակության որոշման թեստ

PWC170- կգմ/ր

Մարտինեյի փորձ՝ N-տոնիկ /կամ այլ/ ռեակցիա:

 

Եզրակացություն

 

Ամսաթիվ ____________________________

 

Սպորտային բժիշկ` ________________________________________________________________________

 Անուն, Ազգանուն      (ստորագրություն)

 

Բժշկական կազմակերպության տնօրեն` __________________________________________________

 Անուն, Ազգանուն      (ստորագրություն)

 

Կ.Տ

 

Ձև 4

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

 

ՄԱՐԶԻԿԻ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՄՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

 

Կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը ______________________________________________

_________________________________________________________________________________________

 

Սպորտային թիմի անվանումը

_________________________________________________________________________________________

 

Սպորտային կազմակերպության

անվանումը

_________________________________________________________________________________________

 

Մարզաձև

_______________________________________________

 

_________________________________________________________________________________________

 

Մարզիկների քանակը

_______________________________________________

 

 

Հ/Հ

Անուն Ազգանունը

Ծննդյան ամսաթիվ

Մարզիկի գրանցման համարը (եթե առկա է)

Անհատական բժշկական եզրակացության գրանցման համարը (եթե առկա է)

Թույլատրվում է / չի թույլատրվում

           

 

Ամսաթիվ ____________________________

 

Սպորտային բժիշկ` ________________________________________________________________________

 Անուն, Ազգանուն      (ստորագրություն)

 

Բժշկական կազմակերպության տնօրեն` __________________________________________________

 Անուն, Ազգանուն      (ստորագրություն)

 

Կ.Տ

 

Ձև 5

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

 

Կազմակերպության անվանումը ___________________________________________________

 

Հեռախոս ______________________________________________________________________

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցառումներին (մարզումներին և մրցումներին) մասնակցելու թույլտվություն

 

ԱԱՀ ________________________________________________________________________

 

Ծննդյան թիվ ________________________________________________________________

 

Միջոցառման անվանումը _____________________________________________________

 

Մարզաձևը ________________________________________________________________

 

Բժշկական հետազոտության արդյունքների հիման վրա տրված թույլտվություն

Թույլատրվում է մասնակցել մարզումներին

Թույլատրվում է մասնակցել մրցումներին

Ֆիզիկական ծանրաբեռնվածության սահմանափակումներ (Այո/Ոչ)

Նկարագրել ______________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

 

Բժշկական վկայակաների տրամադրման ամսաթիվը ___________________________

 

Սպորտային բժիշկ` ________________________________________________________

 Անուն, Ազգանուն      (ստորագրություն)

 

Բժշկական կազմակերպության տնօրեն` ___________________________________________

 Անուն, Ազգանուն      (ստորագրություն)

 

Կ.Տ

 

Ձև 6

 

ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԽՈՐԱՑՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ

 

Ծանրա-բեռնվածության թեստ

Էրգո-մետրիա գազա-նալիզով

Էրգոմետրիա, PWC 170 ԷՍԳ-ի հսկողությամբ

Ստեպ-թեստ, PWC 170, Հարվարդի թեստ

ԷՍԳ ծանրաբեռնվածության թեստով (2 րոպե վազք տեղում)

ԷՍԳ ծանրաբեռնվածության թեստով (20 կքանիստ 30 վայրկյանի ընթացքում)

Մարզաձևեր/ Պատրաստվա-ծության փուլեր

մար-զական վար-պետու-թյան բարձրաց-ման փուլ

ուսումնա-մարզա-կան փուլ

մարզա-կան կատա-րելա-գործման փուլ

մար-զական վար-պետու-թյան բարձրաց-ման փուլ

ուսումնա-մարզա-կան փուլ

մարզա-կան կատա-րելա-գործման փուլ

մարզա-կան վարպ-ետու-թյան բարձրաց-ման փուլ

ուսումնա-մար-զական փուլ

մարզա-կան կատա-րելա-գործ-ման փուլ

մար-զական վար-պետու-թյան բարձրաց-ման փուլ

ուսումնա-մար-զական փուլ

մարզա-կան կատա-րելա-գործման փուլ

մարզա-կան կատա-րելա-գործման փուլ

Հեծնվային
սպորտ,
Ջրագնդակ,
Վոլեյբոլ,
Ձեռքի գնդակ,
Սեղանի թենիս,
Լող, Ռեգբի, Դահուկավազք, Աթլետիկա
(նետում, վազք, ցատկեր),
Սոֆտբոլ, Ժամանակակից հնգամարտ, Սպորտային ակրոբատիկա, Սպորտային
պարեր, Թենիս, Տրիաթլոն,
Ֆուտբոլ, Մականախաղ, Թիավա-րություն
Բադմինթոն, Բասկետբոլ, Շախմատ, Մուայթայ, Ժայռա-մագլցում

     

մինչև 15 տարեկան երեխաներ ավելի քան 50 կգ քաշով

         

մինչև 15 տարեկան երեխաներ 50 կգ-ից պակաս քաշով

     

Բազկամարտ, Բռնցքամարտ, Լեռնա-դահուկային սպորտ, Ձյուդո, Կարատե, Քիկբոքսինգ, Փաուեր-լիֆթինգ, Ջրացատկ, Ցատկ բատուտի վրա, Ըմբշամարտ, Սպորտային մարմնա-մարզություն, Թաէքվոնդո, Ծանրամարտ,
Ուշու,
Սուսերամարտ, Գեղասահք,
Գեղար-վեստական մարմնամա-րզություն,
Սամբո,

                   

 

 

մինչև 15 տարեկան երեխաներ 50 կգ-ից պակաս քաշով

Հրաձգություն, Նետաձ-գություն, Առագաստա-նավային սպորտ, Ձիասպորտ

                         

Սերֆինգ, Սինխրոն լող,

                         

Հաշման-դամային սպորտ

ծանրաբեռնվածության թեստավորում՝ ըստ մարզաձևի, եթե հնարավոր է փորձարկում կատարել

 

Ձև 7

 

ՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԺՇԿԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՈՐՄԵՐ (ՀԻՄՆՎԱԾ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՎՐԱ)

 

Խորացված բժշկական հետազոտության ընդունելություն և մեկ մարզիկի
համար եզրակացության պատրաստում

30 րոպե

Փուլային բժշկական հետազոտության անցկացում

30 րոպե

Ընթացիկ բժշկական զննում

15 րոպե

Խորհրդատվություն

15 րոպե

Ընդունելություն հիվանդության պատճառով

15 րոպե

ֆիզիկական ծանրաբեռնվածության թեստի անցկացում (մեկ թեստ)

15 րոպե

Այցերի այլ տեսակներ

10 րոպե

Սանիտարահիգիենիկ միջոցառումների իրականացում

10 րոպե

(հավելվածը փոփ. 25.07.24 N 235-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հունիսի 2022 թվական: