Գլխավոր տեղեկություն
Номер
N 608-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (10.10.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.09.30-2024.10.13 Պաշտոնական հրապարակման օրը 09.10.2024
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
08.10.2024
Подписан
Պարտականությունները կատարող
Дата подписания
08.10.2024
Дата вступления в силу
10.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

 

«08» հոկտեմբերի 2024 թ.
քաղ. Երևան

N 608-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 104-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Սնանկության գործով կառավարիչների ամենամյա պարտադիր վերապատրաստումներ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 104-Ն հրամանի հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

1) Հավելվածի 2-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

« II. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

5. Վերապատրաստման դասընթացների ծրագիրը կազմելու և հաստատելու նպատակով կազմակերպությունը հարցումներ է ուղարկում իր անդամ կառավարիչներին՝ նրանց կողմից դասընթացների մասին առաջարկներ ստանալու համար: Կազմակերպությունը կարող է հարցումներ ուղարկել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն), ինչպես նաև սնանկության ոլորտին առնչվող այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և կազմակերպություններին: Կազմակերպությունը դասընթացների ծրագիրը կազմելիս հաշվի է առնում նաև սնանկության կամ հարակից ոլորտում կատարված օրենսդրական փոփոխությունների, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող՝ կառավարիչների կողմից թույլ տրված պարբերական խախտումների վերաբերյալ տեղեկությունները:

6. Կազմակերպությունը, ներկայացված առաջարկների ամփոփման արդյունքում, յուրաքանչյուր դասընթացի մեկնարկից առնվազն 2 ամիս առաջ կազմում, հաստատում և նախարարություն է ներկայացնում նախատեսվող դասընթացի ծրագիրը, ժամանակացույցը և վերապատրաստման ենթակա կառավարիչների ցանկը՝ ըստ վերապատրաստման ենթակա կառավարիչների խմբերի՝ միաժամանակ առաջարկելով ներկայացնել դասընթացավարների թեկնածուներ: Տվյալ տարվա ընթացքում դասընթացների ժամանակացույցը կարող է փոփոխվել դիտորդ խորհրդի որոշմամբ՝ նախարարության նախնական համաձայնության դեպքում:

7. Նախարարությունը դասընթացավարների թեկնածուների առաջարկները ներկայացնում է մինչև դեկտեմբերի 25-ը: Այն դեպքում, երբ որևէ դասընթացի համար առաջարկվում է երկու կամ ավելի դասընթացավարների թեկնածություն, կազմակերպությունը ընտրում է նրանցից ցանկացածին: Դասընթացավարների փոփոխությունը տվյալ տարվա ընթացքում կատարվում է նախարարության հետ համաձայնեցմամբ:

8. Դասընթացավարները կազմակերպության հետ կնքում են պայմանագիր՝ աշխատանքային պարտականությունների կատարման մասին, որի ձևը սահմանում է կազմակերպությունը:

9. Դասընթացավարների վարձատրությունը կատարվում է ժամավճարով՝ յուրաքանչյուր ակադեմիական ժամի համար, որի արժեքը կազմակերպությունը հաստատում է նախարարության հետ համաձայնեցմամբ:

10. Կազմակերպությունը յուրաքանչյուր դասընթացի մեկնարկից առնվազն 1 ամիս առաջ իր պաշտոնական կայքում հրապարակում է տվյալ դասընթացի շրջանակներում վերապատրաստման ենթակա կառավարիչների ցանկը, դասընթացի ծրագիրը և ժամանակացույցը՝ միաժամանակ ծանուցելով դասընթացավարներին և վերապատրաստման ենթակա կառավարիչներին։

11. Կազմակերպությունը կարող է վերապատրաստման դասընթացներ կազմակերպել նաև այլ կազմակերպությունների կամ հաստատությունների (այսուհետ՝ վերապատրաստող կազմակերպություններ) ներգրավմամբ: Սույն կետում նշված դեպքում, կազմակերպությունը կարող է վերապատրաստման ծառայություներ մատուցելու նպատակով պայմանագիր կնքել վերապատրաստող կազմակերպությունների հետ, որի պարագայում վերապատրաստող կազմակերպությունների կողմից դասընթացավարների ներգրավումը և վարձատրությունը իրականացվում է կազմակերպության հետ համաձայնությամբ:

12. Կազմակերպությունը պարտավոր է ապահովել, որպեսզի վերապատրաստող կազմակերպությունները.

1) վերապատրաստումն իրականացնեն դիտորդ խորհրդի հաստատած ծրագրի և ժամանակացույցի շրջանակում,

2) իրենց նախընտրած դասընթացավարներին վերապատրաստման դասընթացներին ներգրավեն նախարարության համաձայնության դեպքում,

3) ապահովեն կազմակերպության, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև նախարարության ներկայացուցչի մասնակցությունը, այդ թվում՝ հեռավար եղանակով անցկացվող դասընթացին,

4) դասընթացը անցկացնեն սույն կարգի 3-րդ գլխով սահմանված պահանջներին համապատասխան, եթե սույն կետով այլ առանձնահատկություններ սահմանված չեն:

13. Վերապատրաստման դասընթացը սույն կարգի 11-12-րդ կետերով սահմանված պահանջների խախտմամբ կազմակերպվելու դեպքում նախարարությունը վերապատրաստման ժամերը չի ներառում կառավարչի համար սահմանված պարտադիր վերապատրաստման ժամերի մեջ: ».

2) Հավելվածի 26-րդ կետում առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.

«Վերապատրաստող կազմակերպությունների ներգրավմամբ վերապատրաստման դասընթացների անցկացման դեպքում կազմակերպությունը պարտավոր է տվյալներ ներկայացնել նաև վերապատրաստող կազմակերպությունների վերաբերյալ:».

3) Հավելվածի 27-րդ կետում «սույն կարգի» բառերից հետո լրացնել «11-13-րդ կետերով նախատեսված՝ վերակազմակերպող կազմակերպությունների միջոցով անցկացվող և» բառերը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Պարտականությունները կատարող`

 

10/8/2024

Ա. Հարությունյան

 

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հոկտեմբերի 2024 թվական: