ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 հուլիս 2024 թ. |
N 226-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԵՇՏՈՑԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել հեշտոցի չարորակ նորագոյացություններով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`
18.07.2024 |
Լ. ՆԱՆՈՒՇՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «18» հուլիս 2024 թվականի N 226-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՀԵՇՏՈՑԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
C52 |
Հեշտոցի չարորակ նորագոյացություններ |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
IA փուլ` Ուռուցքը սահմանափակված է հեշտոցում և 2սմ-ից փոքր է։ Հարակից ավշային հանգույցներում տարածում չկա։ Հեռավոր մետաստազներ չկան |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Անհետաձգելի, շտապ, պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Գինեկոլոգ-ուռուցքաբան, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ-ուռուցքաբան, ճառագայթային ուռուցքաբան, կլինիկական հոգեբան, բժշկական գենետիկայի մասնագետ |
8) |
Գանգատներ |
Արյունահոսություն սեռական ուղիներից: Որովայնի ստորին հատվածի ցավեր։ |
9) |
Անամնեզ |
Պացիենտը նշում է քսվող կամ առատ արյունային արտադրություն սեռական ուղիներից։ Մարդու պապիլոմավիրուս |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Հեշտոցի լորձաթաղանթը կարող է լինել հիպերեմիկ, ինֆիլտրացված, արտադրությունը՝ արյունային։ Հեշտոցի պատին գոյացության առկայություն |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Վիրահատական բուժում՝ հիվանդանոցային պայմաններում, ճառագայթային բուժում` ցերեկային ստացիոնարի պայմաններում, ադյուվանտ քիմիաթերապևտիկ բուժում՝ ցերեկային ստացիոնարի պայմաններում |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Գինեկոլոգ-ուռուցքաբանի՝ կրկնակի խորհրդատվություն 3 ամիսը մեկ անգամ |
1 |
1 |
2) |
Ճառագայթային ուռուցքաբանի խորհրդատվություն |
1 |
1 |
3) |
Քիմիաթերապևտի/կլինիկական ուռուցքաբանի խորհրդատվություն |
1 |
1 |
4) |
Կլինիկական հոգեբանի խորհրդատվություն |
1 |
1 |
5) |
Բժշկական գենետիկայի մասնագետի խորհրդատվություն |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով |
1 |
1 |
Շեղումների հայտնաբերում |
2) |
Առկա չէ |
Արյան բիոքիմիական քննություն` |
1 |
1 | |
3) |
Առկա չէ |
Արյան սերոլոգիական հետազոտություն` հեպատիտ Բ, հեպատիտ Ց, մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ` HIV1-2), սիֆիլիսի հարուցիչի նկատմամբ |
1 |
1 | |
4) |
Առկա չէ |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
1 |
1 | |
5) |
Առկա չէ |
Օնկոմարկերներ` CEA, SCC |
1 |
1 | |
6) |
Առկա չէ |
Գենային մուտացիաների որոշում |
1 |
1 |
Ուռուցքի գենետիկ պրոֆիլի ճշտում |
7) |
Առկա չէ |
Բիոպտատի/պրեպարատի հյուսվածքաբանական, բջջաբանական հետազոտություն։ Իմունոհիստոքիմիական հետազոտություն |
1 |
1 |
Ուռուցքի հյուսվածքաբանական տեսակի ճշտում |
Գործիքային հետազոտություններ | |||||
8) |
Առկա չէ |
Կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիա |
1 |
1 |
Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը |
9) |
Առկա չէ |
Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա` ըստ ցուցման |
1 |
1 | |
10) |
Առկա չէ |
Որովայնի, փոքր կոնքի, վահանաձև գեղձի և կրծքագեղձերի գերձայնային հետազոտություն |
1 |
1 | |
11) |
Առկա չէ |
Փոքր կոնքի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա |
1 |
1 | |
12) |
Առկա չէ |
Որովայնի և փոքր կոնքի համակարգչային տոմոգրաֆիա կամ միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա՝ ն/ե կոնտրաստավորմամբ |
1 |
1 |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում /ջեներիկ/ |
Չ/Մ |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ, 30մգ/5մլ, 100մգ/16.7մլ |
Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ, 30մգ/5մլ, 100մգ/16.7մլ |
սրվակ |
6 |
300մգ |
6 |
1 |
2) |
Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի10մգ/մլ |
Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի10մգ/մլ |
սրվակ |
6 |
750mg |
6 |
1 |
3) |
Պեմբրոլիզումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/4մլ |
Պեմբրոլիզումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/4մլ |
սրվակ |
6 |
120մգ |
6 |
1 |
4) |
Էռլոտինիբ 100 մգ |
Էռլոտինիբ 100 մգ |
դեղահատեր |
6 |
2 մգ |
6 |
1-3 |
5) |
Լարոտրեկտինիբ 100մգ |
Լարոտրեկտինիբ 100մգ |
դեղապատիճ |
6 |
100մգ |
6 |
1 |
6) |
Պեմետրեքսեդ (պեմետրեքսեդի դինատրիում հեպտահիդրատ)դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի500մգ ,100մգ |
Պեմետրեքսեդ (պեմետրեքսեդի դինատրիում հեպտահիդրատ)դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի500մգ ,100մգ |
սրվակ |
6 |
750 |
6 |
1 |
7) |
Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ |
Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ |
սրվակ |
18 |
1500 |
6 |
1,8,15 |
8) |
Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ |
Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ |
սրվակ |
6 |
120 |
6 |
1 |
9) |
Նիվոլումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/10մլ |
Նիվոլումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/10մլ |
սրվակ |
12 |
240 |
6 |
1 |
10) |
Լենվատինիբ 10մգ |
Լենվատինիբ 10մգ |
դեղահատեր |
6 ամիս |
1 հաբ |
6 |
1-5 տարի |
11) |
Բևացիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/մլ |
Բևացիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/մլ |
սրվակ |
6 |
600 |
18 |
1 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
ա. ճառագայթային բուժում, |
1 |
1 |
2) |
Հիվանդության կրկնության ժամանակ քիմիաթերապևտիկ բուժում |
1 |
1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864
2․ Ուռուցքների դասակարգման 8-րդ հրատարակություն (TNM classification 8-th edition)
3․ https://www.nccn.org/
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հուլիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|