ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«03» հոկտեմբեր 2024 թ. |
N 298-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՈՍՊՆՅԱԿԻ ԿՈԼՈԲՈՄԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել ոսպնյակի կոլոբոմայով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
03.10.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «03» հոկտեմբեր 2024 թվականի N 298-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՈՍՊՆՅԱԿԻ ԿՈԼՈԲՈՄԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
Q12 |
Ոսպնյակի բնածին (զարգացման) արատներ |
2) |
Q12.2 |
Ոսպնյակի կոլոբոմա |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Ցերեկային ստացիոնարի պայմաններում, արտահիվանդաոցայի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ակնաբույժ |
8) |
Գանգատներ |
Հիմնականում ընթացքը կարող է լինել ասիմպտոմ: Զուգակցված ակնային այլ արատներ՝ առկայության դեպքում: Որոշ դեպքերում տեսողության սրության իջեցում: |
9) |
Անամնեզ |
Կարևոր են ներարգանդային կյանքի անամնեստիկ և ուղեկցող սոմատիկ այլ հիվանդությունների տվյալները |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Վիզոմետրիա, բիոմիկրոսկոպիա, օֆթալմոսկոպիա, տոնոմետրիա, բիոմետրիա (A-scan), սոնոգրաֆիա (b-scan), ցիկլոպլեգիա, դինամիկ և ստատիկ ռեֆրակցիայի որոշում: |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Վիրահատական բուժում |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ակնաբույժ |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
- |
- |
||
Գործիքային հետազոտություններ | |||||
2) |
Առկա չէ |
Էլեկտրասրտագրություն |
1 |
1 |
Ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում |
3) |
Առկա չէ |
Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն |
1 |
1 |
Կրծքավանդակի օրգանների ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում (Նախավիրահատական հետազոտություն) |
4) |
Առկա չէ |
Վիզոմետրիա |
1 |
1 |
Տեսողության սրության որոշում |
5) |
Առկա չէ |
Ավտոռեֆրակտոմետրիա/սկիասկոպիա |
1 |
1 |
Էմետրոպիա > + - 0,5 D |
6) |
Առկա չէ |
Բիոմիկրոսկոպիա |
1 |
1 |
ա. աչքի հավելյալ ապարատ՝ նորմա կամ նորմայից շեղում, բ. եղջերաթաղանթ՝ թափանցիկ կամ պղտոր, գ. առաջային խցիկ՝ նորմա կամ նորմայից շեղում, դ. ոսպնյակ՝ մասնակի բացակայություն, ե. ապակենման մարմին՝ նորմա կամ նորմայից շեղում: |
7) |
Առկա չէ |
Օֆթալմոսկոպիա |
1 |
1 |
Ակնահատակի վիճակի գնահատում |
8) |
Առկա չէ |
Տոնոմետրիա |
1 |
1 |
Ներակնային ճնշման որոշում` 9-24 կամ բարձր |
9) |
Առկա չէ |
Պախիմետրիա |
1 |
1 |
Եղջերաթաղանթի հաստության որոշում` 514- 560 |
10) |
Առկա չէ |
Առաջահետին առանցքի երկարության որոշում |
1 |
1 |
Նորածինների մոտ 14․5-15․5 մմ, մեծահասակների մոտ 23 մմ > |
11)
|
Առկա չէ |
Սոնոգրաֆիա- B-scan |
0.5 |
1 |
Ակնահատակի վիզուալիզացիայի նպատակով, եթե կոլոբոման զուգակցված է բնածին կատարակտի հետ: |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում /ջեներիկ/ |
Չ/Մ |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Ցիկլոպենտոլատ (ցիկլոպենտոլատի հիդրոքլորիդ) 10մգ/մլ |
Ցիկլոպենտոլատ (ցիկլոպենտոլատի հիդրոքլորիդ) 10մգ/մլ |
ակնա-կաթիլ-ներ |
1 կաթիլից 2-3 անգամ (կաթեցվում է միայն հետազոտման նպատակով) |
Կիրառելի չէ |
Կիրառելի չէ |
Կիրառելի չէ |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ամետրոպիայի օպտիկական շտկում (ակնոցային կամ կոնտակտային կորեկցիա) |
1 |
1 |
2) |
Վիրահատական բուժում |
0,5 |
0,5 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Մանկական ակնաբուժություն Կրեյտ Խոյտ և Դեվիդ Թեյլոր /Детская офталъмология Крейт Хойт и Дэвид Тайлор
2. Հիմնական և Կլինիկական Գիտական Դասընթաց, Բաժին 06. Մանկական Ակնաբուժություն և շլություն 2023-2024/Basic And Clinical Science Course, Section 06: Pediatric Ophthalmology And Strabismus 2023-2024
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|